Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րելու համար արձակվող սովետական ավ– տոմատ միշմոլորակային կայանների (ԱՄԿ) սերիայի և դրանց մշակման ծրա– գրի անվանումը։ Մոլորակ հասնելու հա– մար նախատեսված ԱՄԿ–ները ունեն փափուկ վայրէջքի համակարգով հան– դերձված իջեցվող ապարատ։ Առավելա– գույն մեկնարկային զանգվածը շուրջ 5 ա է։ «Վ> ԱՄԿ–ների թռիչքների մասին տվյալները (մինչե 1985-ի մարտը) բեր– վում են աղյուսակում։

ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ (< լատ․ Venus, սեռ․ հոլ․ Veneris – Վե– ներա), վարակիչ հիվանդությունների խումբ, փոխանցվում են հիմնականում սե– ռական ճանապարհով։ Տերմինն առաջար– կել է ֆրանս․ գիտնական Բետանկուրը, 1527-ին։ Վ․ հ․ հայտնի են եղել հնագույն ժամանակներից, սակայն լուրջ հետազո– տությունների առարկա են դարձել XV դ․ վերջին, երբ Եվրոպայում բռնկվել է սիֆի– լիսի համաճարակ։ XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ առաջին տասնամյակում վերջնակա– նորեն պարզվեց, որ գոյություն ունեն մի քանի Վ․ հ․՝ սիֆիւիս, սուսանակ, փափուկ շանկր և վեներական լիմֆոգրանուլոմա– տոզ (տես Վեներական չորրորդ հիվանդու– թյուն)։ ՍՍՀՄ–ում գրանցվում են միայն առաջին երկուսը։ Ինչպես սիֆիլիսը, այն– պես էլ սուսանակը ներկայացնում են սո– ցիալ․ լուրջ վտանգ, անկանոն բուժված կամ առհասարակ չբուժված սիֆիլիսը կարող է բարդանալ հիվանդների ներքին օրգանների ու նյարդային համակարգի ծանր ախտահարումներով, հոգեկան խան– գարումներով, փոխանցվել սերունդներին (երեխաները կարող են ծնվել արատներով, կույր և խուլ)։ Ծանր բարդություններով է ուղեկցվում նաե վատ բուժված սուսանա– կը, զարգանում է ամլություն, տղամարդ– կանց սեռական անկարողություն։ Կեն– ցաղային պայմաններում վարակը կարող է փոխանցվել նաե երեխաներին։ Վերջին տարիներին, «դասական» Վ․ հ–ից բացի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքն են դասվել նաև ւորիխուէոնոզը, ոչ սուսա– նակային միզուկաբորբերը, խլամիդային ինֆեկցիան, Ռեյտերի հիվանդությունը ևն։ ԱՄՆ–ում և եվրոպական որոշ երկըր– ներում գրանցված հիվանդների քանակով սուսանակը գրիպից հետո վարակիչ հի– վանդությունների մեջ գրավում է 2-րդ տեղը։ Կապիտ․ երկրներում Վ․ հ–ի տա– րածվածության սոցիալ․ արմատներն են՝ տնտ, ճգնաժամերը, զանգվածային գոր– ծազրկությունը, նյութական, հոգեկան ու բարոյական պայմանները, որոնք մղում են հարբեցողության, պոռնկության, սե– ռական աղավաղումների ևն։ Վ, հ․ տա– րածված են եղել նաև ցարական Ռուսաս– տանում ։ՍՍՀՄ–ում Վ․ հ–ի տարածվածության պայմանների ուսումնասիրման և դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակմա– նը նպաստել են Ն․ Մանսուրովի, Մ․ Ստու– կովենկովի, Վ․ Տառնովսկու, Ա․ Պոսպե– լովի և այլոց աշխատանքները։ Սովետա– կան իշխանության հաստատումից հետո Վ․ հ–ի դեմ պայքարը դարձավ պետ․ խըն– դիր։ 1918-ին կազմվեց Կենտրոնական վեներոլոգիական հանձնաժողով, 1921-ին Մոսկվայում հիմնադրվեց պետ․ վեներո– լոգիական ինստ․, 1938-ին այն վերածվեց ՍՍՀՄ առողջապահության մինիստրու– թյան Կենտրոնական ԴՀԻ–ի։ 20-ական թթ․ վերջերից միութենական հանրապե– տություններում ու խոշոր մարզերում կազմակերպվեցին մաշկավեներոլոգիա– կան ինստ–ներ ու դիսպանսերներ, որոնց աշխատանքների շնորհիվ արդեն 20-ական թթ․ վերջերին լրիվ վերացվեցին փափուկ շանկրն ու վեներական լիմֆոգրանուլոմա– տոզը, խիստ կրճատվեց սիֆիլիսով ու սուսանակով հիվանդացումը։ 1945–50-ին մեծ աշխատանքներ տարվեցին Հայրենա– կան պատերազմի տարիներին արձանա– գրված բարձր հիվանդացությունը վերաց– նելու ուղղությամբ։ 70-ական թթ․ աշխար– հի շատ երկրներում նկատվեց Վ․ հ–ով հիվանդացության բարձրացման նոր ալիք։ ՍՍՀՄ–ում ձեռնարկվեցին պայքարի լրա– ցուցիչ միջոցառումներ։ Վ․ հ–ի դեմ ներ– կայումս կազմակերպված պայքարի պետ․ միասնական համակարգի հիմնական դրույթներն են․ հիվանդների պարտադիր հաշվառում և անվճար բուժում, վարակի աղբյուրների հայտնաբերում, հիվանդ– ների հետ շփման մեջ եղած անձանց քննու– թյուն, ազգաբնակչության որոշ խմբերի (սննդի և կոմունալ ձեռնարկություննե– րում, մանկական հիմնարկություններում աշխատող և հղի կանանց, բնածին սիֆի– լիսի ու նորածինների սուսանակի կանխ– ման նպատակով) կանխարգելիչ պարբե– րական քննությունների անցկացում։ Հայկ․ ՍՍՀ քրեական օրենսգրքի N․ 119 հոդվածով սահմանված է դատական պա– տասխանատվություն այն անձանց նկատ– մամբ, որոնք, տեղյակ լինելով Վ․ հ–ով իրենց հիվանդ լինելու մասին, ինտիմ կապերի մեջ են մտնում այլ մարդկանց հետ, վարակում նրանց կամ վտանգում առողջությունը։ ժամանակակից դեղամիջոցներն ու բուժման եղանակները Վ․ հ–ի լրիվ ապա– քինման հնարավորություն են ստեղծում։ Է․ Դանիեչյան

ՎԵՆԵՐԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԻՎԱՆԴՈՒ–

ԹՅՈՒՆ , վեներական լիմֆո– գրանուլեմատոզ (Վն), ա ճ ու– կային լիմֆոգրանուլեմա– տոզ, վեներական լիմֆոպա– թ ի ա, ն ի կ ո լ ա–ֆ ա վ ր ի ի հիվան– դություն, արևադարձային բ ու բ ո ն ևն, քրոնիկական վարակիչ հի– վանդություն․ փոխանցվում է սեռական ճանապարհով։ Առաջին անգամ նկարագրել է ժ․ Ռոս– տը, 1912-ին և անվանել վեներական չոր– րորդ հիվանդություն (սիֆիչիսից, սուսա– նակից և փափուկ շանկրից հետո)։ Ֆրան– սիացի գիտնականներ ժ․ Նիկոլան, Մ․ Ֆավրը և ժ․ Դյուրանը 1913-ին տվել են հիվանդության կլինիկական և հյուսվածա– բանական առավել մանրամասն նկարա– գրությունը, ընդգծել նրա հպավարակե– լիությունը և առաջարկել հիվանդությունն անվանել «աճուկային լիմֆոգրանուլեմա– տոզ» (հյուսվածաբանական պատկերը նման է լիմֆոգրանուլեմատոզ հիվանդու– թյանը)։ Վ․ չ․հ․ առավել հաճախ հանդի– պում է արևադարձային և մերձարևադար– ձային երկրներում։ ՍՍՀՄ–ում 1930-ական թթ․ այն վերացվել է, սակայն վարակի ներմուծման հնարավորությունը չի բա– ցառվում ։ Հիվանդության հարուցիչները խլամիդիաներն են։ Ընթացքը սուր է կամ քրոնիկական՝ երեք շրջաններով, առաջ– նային շրջանը բնորոշվում է վարակի ներ– թափանցման տեղում՝ գերազանցապես սեռական օրգաններում, բշտիկների առա– ջացմամբ։ Վերջիններս շուտով պատըռ– վում են, վերածվում մակերեսային խո– ցերի, որոնք մի քանի օրվա ընթացքում ապաքինվում են, տեղում թողնելով սպի– ներ։ Առաջին շրջանը տևում է մի քանի օրից մինչև 2–3 շաբաթ։ Երկրորդային շրջանում զարգանում են ամենաբնորոշ ախտանշանները, ընդհանուր երևույթների (սարսուռ, մարմնի ջերմաստիճանի բարձ– րացում, ընդհանուր թուլություն, ախոր– ժակի անկում, հոդացավեր) ֆոնի վրա առաջնային խոցերի մոտակա ավշահան– գույցները մեծանում են, կոշտանում ու միաձուլվում, կպումներ են տալիս նաև շուրջհանգուցային հյուսվածքի հետ, դառ– նում զանգվածային ուռուցք։ Հանգույց– ները սկզբում ցավոտ չեն, հետո դառնում են ցավոտ։ Քայքայման պրոցեսների առ– կայության դեպքում դրանք փափկում են, թարախակալվում։ Ավշահանգույցները ծածկող մաշկը կարմրում է, բարակում, ծակվում, բացվում են դժվար ապաքին– վող վերքային խուղակներ՝ պարբերաբար թարախային արտադրությամբ։ Վերոհիշ– յալ երևույթներն ուղեկցվում են հոդացա– վերի ուժեղացմամբ, լյարդի և փայծաղի մեծացմամբ։ Երբեմն առաջանում են նաև միզապարկի, մակամորձու, փոքր կոնքի շճաթաղանթի, աչքերի, երակների և ավ– շային անոթների բորբոքումներ։ Նշված շրջանը տևում է 2–3 ամսից մինչև մի քանի տարի։ Երրորդ շրջանն անկայուն է, ոչ պարտադիր, զարգանում է միայն հի– վանդության քրոնիկական ընթացքի դեպ– քում, 1–2 տարի անց և ուղեկցվում փոքր կոնքի արյան շրջանառության խանգա– րումներով։ Դրա հետևանքով խանգար– վում է սեռական օրգանների, հետանցքի, շեքի ավշային շրջանառությունը, առաջա– նում են գորտնուկանման գոյացություն– ներ։ Ախտորոշումը հաստատվում է մանրադիտակային քննությամբ, ինչ– պես նաև շիճուկաբանական հետազոտ– ման եղանակներով։ Բ ու ժ ու մ ը․ առա– վել արդյունավետ են անտիբիոտիկները, ինչպես նաև էրիթրոմիցինը, օլեանդոմի– ցինը, լևոմիցետինը, սուլֆանիլամիդնե– րը։ Կիրառվում են նաև բուժման օժանդակ միջոցներ (վիրաբուժական միջամտու– թյուն, աուտոհեմոթերապիա, պիրոգե– նալ, վիտամիններ ևն)։ Վ․ չ․ հ–ով կրկնա– կի դեպքեր չեն նկատվել։ Կ ա ն խ ա ր– գ և լ ու մ ը․ հակավեներական ընդհա– նուր և անհատական միջոցառումների անցկացում։ Է․ Գան իեւրսն

ՎԵՆԵՐՈԼՈԳԻԱ, կլինիկական բժշկագի– տության բաժին, ուսումնասիրում է վե– ներական հիվանդությունների առաջաց– ման պատճառները, դրսևորման ձևերը և մշակում բուժման ու կանխարգելման մե– թոդներ։ Վեներական հիվանդությունների վերա– բերյալ տեղեկություններ են եղել դեռևս եգիպտական պապիրուսներում, չինական