Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանքում՝ Պետերբուրգի և Սաֆոնկովոյի իր գեղարվեստի դպրոցում։ Հայաստանի պետ․ պատկերասրահում են Վ–ի «Սուր– հանդակ» (1809), «Գեղջկուհի», «Ա․ Ա․ Վորոնովի դիմանկարը» աշխատանքնե– րը։

ՎԵՆԻԶէ ԼՈՍ (Bevliaoe) էլեֆտերիոս (1864–1936), հուն․ պետ․ և քաղ․ գործիչ։ Կրետեի ազգ․-ազատագր․ շարժման ղե– կավար։ 1910-ին հիմնել է Հունաստանի բուրժուա–լիբերալ կուսակցությունը։ Հու– նաստանի պրեմիեր մինիստր՝ 1910–15, 1917–20, 1924-ի հունվար–փետրվարին, 1928–32 U 1933-ին։ Իրականացրել է չափավոր բարենորոգումներ ֆինանս․, վարչ․, ռազմ, և հողատիրության բնագա– վառում։ Ձգտել է ստեղծել «Մեծ Հունաս– տանն Բաւկանյան դաշինք /9/2-ի ստեղ– ծողներից։ Բաչկանյան պատերազմներ 1912–13-ի հետևանքով կարողացել է Հու– նաստանին վերամիավորել Կրետեն, Հվ․ Մակեդոնիան, Արմ․ Թրակիան և հուն, այլ մարզեր։ 1917-ի հունվարին պատե– րազմ է հայտարարել եռյակ դաշինքին, 1919-ին պատերազմ սկսել Թուրքիայի դեմ (տես Հույն–թուրքական պատերազմ– ներ 1897, 1919–22)։ 1929-ին ստորագրել է առևտրի և ծովագնացության վերաբեր– յալ սովետա–հուն․ պայմանագիրը։ Հան– դես է եկել 1924-ին վերացված միապետու– թյան վերականգնման դեմ, դատապարտ– վել է աքսորի, սակայն փախել է արտա– սահման և մահացել Փարիզում։ 9*․ Քիւիմջրսն 4tV3U4U4l1(Wieniawski) Հենրիկ (1835– 1880), լեհ ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ Ավարտել է Փարիզի կոն– սերվատորիան, 1846-ին՝ ժ․ Լ․ Մասսա– րի ջութակի, 1850-ին՝ Ի․ Կոլլետի կոմպո– Հ, Վենյավսկի զիցիայի դասարանները։ 1848-ից հանդես է եկել եվրոպ․ շատ երկրներում, 1872– 1874-ին՝ ԱՄՆ–ում (Ա․ Գ․ Ռուբինշտեյնի հետ)։ 1860–72-ին՝ պալատական մենա– կատար Պետերբուրգում։ 1862–68-ին՝ Պե– տերբուրգի, 1875–77-ին՝ Բրյոաելի կոն– սերվատորիաների պրոֆեսոր։ Վ․ ռոման– տիկական կատարողական ոճի խոշորա– գույն ներկայացուցիչներից էր։ Նրա նվա– գում վիրտուոզ թափը, ռիթմական ուժը, երևակայության թռիչքը զուգակցվում էին ջերմ երգայնության հետ։ Իր երկերով Վ․ հարստացրել է ջութակի նվագացանկը, նպաստել հատկապես ջութակի ժանրային պիեսների և գեղարվեստական էտյուդի զարգացմանը։ Մահացել է Ռուսաստա– նում համերգային շրջագայության ժամա– նակ։ Վ–ի անունն են կրում երաժշտ․ մըր– ցույթներ (ջութակահարների՝ Վարշավա– յում 1935-ից, վերականգնված են 1952-ից Պոզնանում, իսկ 1957 թվականից՝ նաև կոմպոզիտորների և ջութակի վարպետ– ների)։ ЭД․Ямпольский И․, Генрик Веняв- ский, М․, 1955․

ՎԷՆՏԻԼ (գերմ․ Ventil – կափույր, < < լատ․ ventilare – այստեղ՝ ւիչել, օդա– Փոխել), 1․ խողովակաշարի, խո– ղովակաշարի տեղամասը միացնելու կամ անջատելու, ինչպես նաև խողովակաշա– րով շարժվող հեղուկի, գազի կամ գոլոր– շու մատուցումը կարգավորելու Փակիչ հարմարանք (նկ․)։ 2․ էլեկտրական Վենտիլի սխեմա Վ․, էլեկտրական սարքերի ընդհանուր անվանում, որոնց հաղորդականությունը զգալի չափով կախված է հոսանքի ուղ– ղությունից։ Մի ուղղությամբ Վ–ի հաղոր– դականությունը մեկ կամ մի քանի կարգ բարձր է հակառակ ուղղությամբ հաղոր– դականությունից։ էլեկտրական Վ–ներ են հզոր սնդիկային ուղղիչները (իգնիտրոն), գազատրոնները, կիսահաղորդչային դիոդ– ները, տիրի ստորները և այլ վակուումա– յին, գազապարպումային և կիսահաղորդ– չային սարքեր։ Վ․ ծառայում է փոփոխա– կան հոսանքի ուղղման, էլեկտրական շըղ– թաների միացման և անջատման (կառա– վարվող էլեկտրական Վ․), էլեկտրական ազդանշանների կոմուտացման, դրանց ձևի փոխակերպման համար ևն։ 3․ Փո– ղային նվագարանի Վ․, Փողա– յին մունդշտուկավոր նվագարանի (օրի– նակ, վաչդհոռնի, շեփորի) Փողի երկա– րությունը փոխելու մեխանիզմ։ 4․ Պ ն և– մատիկ դողի Վ․, պնևմատիկ դողի խցի հարմարանք՝ խցի մեջ օդ ներմղելու և այնտեղից օդի ելքը խոչընդոտելու հա– մար։

ՎԷՆՏԻԼԱՅԻՆ ՊԱՐՊԻՉ, պարպիչ, որը նախատեսված է էլեկտրասարքավորման մեկուսացումը մթնոլորտային և կոմու– տացիոն գերլարումներից պաշտպանելու համար։ Վ․ պ–ի հիմնական տարրերն են հաջորդաբար միացված կայծային միջա– կայքը և ոչ գծային աշխատանքային ռե– զիստորը, որի դիմադրությունը կախված է լարումից։ Վ․ պ–ի՝ գերլարումից առա– ջացած ծակման դեպքում դրա դիմադրու– թյունը Փոքր է։ Այդ պատճառով էլ նվա– զում է Վ․ պ–ի լարման անկումը, դրանով իսկ սահմանափակվում պաշտպանվող էլեկտրասարքավորման վրա ներգործող լարման ամպլիտուդը։ Անվանական լար– ման դեպքում Վ․ պ–ի դիմադրությունը զգա– լիորեն աճում է, կտրուկ կերպով նվազում է Վ․ պ–ով անցնող հոսանքի ուժը, որն ապահովում է աղեղի մարումը կայծային միջակայքում գերլարումը վերացնելուց հետո։ ՎէՆՏՍՊԻԼՍ (մինչև 1917-ը՝ Վինդավա), քաղաք (1378-ից), Լատվ․ ՍՍՀ Վենտ– սպիլսի շրջանի կենտրոնը։ Չսառչող նա– վահանգիստ է Բալթիկ ծովի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ Զկան և փայ– տամշակման արդյունաբերության կենտ– րոն Է։ Ունի օդափոխիչների գործարան։ Կան երկաթբետոնե կառուցվածքների և կաթի գործարաններ, մսի կոմբինատ, բժշկ․ և երաժշտ․ ուսումնարաններ, ժող․ թատրոն, ծովային ձկնորսության պատ– մության և հայրենագիտական թանգա– րաններ։ Հայտնի է 1242-ից։ ճարտարա– պետական հուշարձաններից է օրդենյան դղյակը (1290)։

ՎԵՆՏՈՒՐԻ (Venturi) Լիռնելլռ (1885– 1961), իտալացի արվեստաբան։ «Իտա– լական արվեստի պատմություն» (1901– 1940, 11 հատորով) կապիտալ աշխատու– թյան հեղինակ Ա դ ո լ ֆ ո Վ–ի (1856– 1941) որդին և աշակերտը։ Թուրինի (1915–32) և Հռոմի (1945-ից)․ համալ– սարանների պրոֆեսոր։ Հրաժարվելով ֆաշիզմին հավատարմության երդում տա– լուց, ապրել է Ֆրանսիայում (1932–39) և ԱՄՆ–ում (1939–44)։ Վ–ի աշխատություն– ները նվիրված են արվեստի պատմու– թյանն ու արվեստագիտությանը («Զոր– ջոնեն և ջորջոնիզմը», 1913, «Գեղարվես– տական քննադատության պատմություն», 1936, «Աեզան», 1936, «Գեղանկարչությու– նը և գեղանկարիչները», 1945, «իտալա– կան գեղանկարչությունը», 3 հ․, 1950–52), աչքի են ընկնում վառ ու դիպուկ բնորո– շումներով, պատմ․ մեծ պրոբլեմների համարձակ հարցադրումներով։ Միաժա– մանակ Բ․ Կրոչեի հետևորդ Վ–ի իդեալիս– տական մեթոդաբանությունը նրան հան– գեցրել է անհատական ինքնարտահայա– ման բացարձակ ազատությունը գեղար– վեստական հիմնական չաւիանիշ ընդու– նելուն, իսկ ապա նաև՝ ֆորմալիստական արվեստի ջատագովության։

ՎԵՆՑԼՈ4Ա Անտանաս (1906–71), լիտ– վացի սովետական գրող, հասարակական գործիչ։ Լիտվ․ ՍՍՀ ժող․ գրող (1965)։ Լիտվ․ ՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Լիտվ․ ՄՍՀ լուսավորու– թյան ժողկոմ (1940–43)։ Լիտվ․ ՍՍՀ պետ․ հիմնի հեղինակը։ «Բարեկամություն* (1936) վեպով և «Գիշեր» (1939) պատմ– վածքների ժողովածուով Վ․ դասվել է լիտվ․ առաջադիմական, հակաֆաշիստ, գրողների շարքը։ Հայրենական պատե– րազմի տարիներին հրատարակվել են նրա «Հայրենիքի կանչը» (1943) և «Այն– տեղ, որտեղ բարձր խնձորենին Է» (1945) բանաստեղծությունների ժողովածունե– րը։ «Հատընտիր» (1951, ռուս․) ժողովա– ծուի համար 1952-ին Վ․ արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի։ «Ծննդյան օրը» (1959, Լիտվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1960) վեպը պատմում է Լիտվայում սովետական կարգերի վերահաստատման շրջանում մտավորականության ճակատագրի մա– սին։ Գրել է նաև «Գարնանային գետ» (1964), «Երիտասարդություն որոնելիս» (1966) և «Փոթորիկը կեսօրին» (1969) ինք– նակենսագրական վիպակները։ Լիտվայի կոմկուսի VII–X համագումարներում ըն– տրվել է Կենտկոմի անդամ։ ՍՍՀՄ I–V գումարումների Գերագույն սովետի դե–