Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վում էին աշխարհիկ իշխանությունների։ Այդպիսով Շվեդիպյին անցան ոչ միայն Բալթիկ, այլև Հս․ ծովի կարևորագույն նավահանգիստները։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վեր– դեն եպիսկոպոսությունները և ամբողջ էլզասը (առանց Ստրասբուրգի)։ Հաղթող տերությունները՝ Ֆրանսիան և Շվեդիան հայտարարվեցին Վ․ հ․ պայմանագրի իրականացման գլխ․ երաշխավորներ։ Հաղթող տերությունների դաշնակից գերմ․ իշխանություններ Բրանդենբուրգը, Մեկ– լենբուրգը, Բրաունշվայգ–Լյունեբուրգը, Բավարիան ստացան չնչին տերիտորիալ փոխհատուցումներ ի հաշիվ աշխարհա– կանացած եպիսկոպոսությունների ու վանքերի։ Բավարիան ստացավ Վերին Պֆալցը և կուրֆյուրստության իրավունք։ Ինքնուրույն ճանաչվեցին և կայսրության կազմից դուրս եկան Շվեյցարիան և Միացյալ նահանգների հանրապետությու– նը (Հոլանդիան)։ Գերմ․ իշխանները ըս– տացան լիակատար անկախություն ինչ– պես ներքին, այնպես էլ արտաքին քա– ղաքականության բնագավառում (չէին կարոդ կնքել արտաքին դաշինքներ կայ– սեր և կայսրության դեմ)։ Վ․ հ․ պայմա– նագիրը ամրապնդեց և ուժեղացրեց Գեր– մանիայի քաղ․ մասնատվածությունը։ Կրոն, առումով Վ․ հ․ կալվինականների իրավունքները հավասարեցրեց կաթոլիկ– ների ու լյութերականների իրավունքնե– րին, օրինականացրեց եկեղեց․ հողերի աշխարհականացումը ևն։ Վ․ հ․, ամրա– պնդելով հակահաբսբուրգյան խմբավոր– ման նկատմամբ տարած հաղթանակը, ունեցավ խոշոր միջազգային նշանակու– թյուն։ Ձախողվեցին իսպ․ և ավստր․ Հաբսբուրգների գլխավորությամբ հա– մաշխարհային «քրիստոնեական» կայս– րություն ստեղծելու փորձը և Արմ․ Եվրո– պայում ռեֆորմացիոն շարժումները ճըն– շելու, ինչպես և բուրժ․ Հոլանդ, հանրա– պետությունը հպատակեցնելու ծրագրերը։ Արմ․ Եվրոպայում հաստատվեց Ֆրանսիա– յի երկարատև գերիշխանությունը։ Գ․ Քիւիմշյան

ՎԵՏԵՐԱՆ (լատ․ veteranus, < vetus – հին, փորձված, փորձառու), 1․ Հին Հռո– մում ծառայության ժամկետը լրացրած զինվոր։ Վ–ները ստացել են հող (իտա– լիայում կամ պրովինցիաներում) կամ դրամական վարձատրություն (առանձնա– պես մ․ թ․ II դարից), ազատվել են հար– կերից, հռոմ․ քաղաքացիություն չունե– ցողները ստացել են այդ իրավունքը։ 2․ Նախկին զինվոր, անցյալում պատերազ– մի մասնակից (Հայրենական մեծ պատե– րազմի Վ․ ևն)։ 3․ Փոխաբերական իմաս– տով՝ որևէ ասպարեզում երկար աշխա– տած անձնավորություն (արտադրության, գիտության Վ․ ևն)։

ՎԵՏԼՈՒԴԱ, գետ ՌՍՖՄՀ Կիրովի, Կոստ– րոմայի, Գորկու մարզերում և Մարիական ԻՄՄՀ–ում, Վոլգայի ձախ վտակը։ Երկա– րությունը 889 կմ է, ավազանը՝ 39,4 հզ․ կմ2։ Ի>ոշոր վտակներն են Նեյան, Ուստան, Վոխման, Լյունդան։ Սնումը գլխավորապես ձնային է։ Մառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Ջրի միջին ծախսը ստորին հոսանքում 234 մ3/վրկ է։ Մահան– քավոր է։ Նավարկելի է մինչև Վոխմա վտակը (ավելի քան 700 կմ)։ Վ–ի ափին է Վետլուգա քաղաքը։ ՎԵՏՈ (< լատ․ veto – արգելում եմ), Հին Հռոմում հռոմ․ մագիստրատի՝ մյուս մագիստրատների որոշումների վրա ար– գելք դնելու իրավունքը։ Հատուկ նշանա– կություն է ունեցել ժող․ տրիբունների Վ․ Լեհաստանում, XVII դ․ գործում էր, այս– պես կոչված, Վ․ լիբերում սովորույթը, ըստ որի սեյմում որոշում ընդունելու հա– մար պարտադիր էր ողջ կազմի համաձայ– նությունը։ Բուրժ․ պետություններում Վ․ օրենսդիր մարմնի ընդունած օրինագիծը գործողության մեջ մտցնելուց հրաժարվե– լու պետության գլխի իրավունքն է։ Ձևա– վորվել է միապետություններում, գործա– դիր իշխանության (ներկայացնում էր թա– գավորը) և պառլամենտի միջև ստեղծված հավասարակշռության շրջանում։ Միա– պետների Վ–ի իրավունքը բացարձակ էր․ օրինագիծը վերջնականապես մերժվում էր և հետագա քննարկման չէր դրվում։ Պառլամենտարիզմի և կառավարության լիիշխանության հաստատմամբ թագավո– րը գործնականորեն կորցրեց Վ–ի իրա– վունքը (Անգլիայում, օրինակ, վերջին անգամ կիրառվել է 1707 թվականին), թեև ձևականորեն մինչև այժմ պահպան– վում է։ ժամանակակից բուրժ․ երկրների մեծ մասում Վ–ի իրավունքը վերապահված է պետության գլխին։ Վերջինս պառլա– մենտի ընդունած օրինագիծը մերժելիս այն վերադարձնում է նոր քննարկման [այսպես կոչված, հետաձգված (սուս– պենզ) Վ․]։ Եթե օրինագիծը երկրորդ անգամ է ընդունվում, ապա այն առանց պետության գլխի սանկցիայի մտնում է ուժի մեջ։ Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ–ում, մերժված օրինագիծը որոշակի ժամանակահատվածում պառլա– մենտում նոր քննարկման չդրվելու դեպ– քում համարվում է վերացված, եթե այդ ընթացքում պառլամենտի պալատները նիստ չեն հրավիրում (այսպես կոչված Վ․ գրպանում է, այսինքն ապահովված է)։ Մոցիալիստ․ երկրների սահմանադրու– թյուններով պետության ղեկավարին Վ–ի իրավունք չի տրվում։ Միջազգային իրա– վունքում Վ․ է համարվում Անվտանգու– թյան խորհրդի մշտական անդամների միասնականության բացակայությունը (միաձայնության սկզբունք)։

ՎԵՐԱԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄ, բազմաբյուրեղա– յին նյութերում կառուցվածքային արատ– ներից զերծ բյուրեղային հատիկների առաջացման և աճի պրոցեսը։ Տարբերում են Վ–ման երեք փուլ՝ առաջնային, հա– մախմբման և երկրորդային Վ․։ Առաջ– նային Վ․ տեղի է ունենում առաձգա– կանորեն դեֆորմացված բազմաբյուրե– ղային նյութը տաքացնելիս։ Տվյալ նմու– շում Վ․ սկսվելու ջերմաստիճանը որոշա– կի է։ Առաջնային Վ–ման պրոցեսում առա– ջանում են ցանցային աղավաղումներից (դիսլոկացիաներ, կետային արատներ) զերծ տիրույթներ, որոնց սահմանները տարածվում են դեֆորմացված մատրիցի (բյուրեղային ցանցի) կողմը։ Պրոցեսի ընթացքում բյուրեղների ներքին էներ– գիան նվազում է ի հաշիվ կառուցվածքա– յին արատների վերացման։ Ջերմաստի– ճանի բարձրացման դեպքում առաջնային Վ–ման պրոցեսին հաջորդում է համա– խմբման Վ․, որի ընթացքում տեղի է ունենում ցանցային արատներից ազատ– ված հարևան փոքրիկ բյուրեղների սեր– տաճում (նկ․)։ Բյուրեղիկների միջին չա– Առաջնային վերաբյուրեղացման և համա– խմբման վերաբյուրեղացման (ընդհատ գծե– րով նշված տիրույթները) ժամանակ առաջա– ցող միկրոկառուցվածքի սխեմայական պատ– կերը վւերը համախմբման Վ–ման ժամանակ մեծանում են, պահպանելով առաջնային Վ–ման ժամանակ ստեղծված բյուրեղա– յին դիրքորոշումը (տեքստուրան)։ Ջեր– մաստիճանի հետագա բարձրացումը հան– գեցնում է երկրորդային Վ–ման, որի ընթացքում բավական մեծ արագու– թյամբ աճում են միայն առանձին բյուրե– ղիկներ։ Համախմբման, ինչպես նաև երկ– րորդային Վ–ման պրոցեսներն ուղեկց– վում են բյուրեղիկների ազատ էներգիա– յի նվազումով՝ ի հաշիվ բյուրեղիկների սահմանների գումարային մակերևույթի փոքրացման։ Վ–ման երևույթի ուսումնա– սիրումը կարևոր նշանակություն ունի բազմաբյուրեղային նյութերի, մետաղնե– րի, համաձուլվածքների ստացման տեխ– նոլոգիական պրոցեսները կառավարելու համար։ է– Աբովրսն

ՎԵՐԱԴԱՇՆԱԿՈՒՄ, բառը գործածվում է որպես հայերեն թարգմանություն արան– ժ ի ր ո վ կ ա հասկացության, որ և ր ա– ժըշաության մեջ նշանակում է որևէ նվագարանի կամ անսամբլի համար հորինված ստեղծագործության հարմարե– ցումը մի այլ նվագարանով կամ անսամբ– լով կատարելու համար, օրինակ, սիմֆո– նիկ գործի հարմարեցումը դաշնամուրով, լարային նվագարանի ստեղծագործու– թյան հարմարեցումը փողայինով կատա– րելու համար ևն։ Այլ կերպ կոչվում է փոխադրություն (տես նաև Կչա– վիր 2)։ Որպես կանոն, Վ–ման դեպքում երկի հիմնական բովանդակությունը չի փոխվում։ Ռ․Աթայաե

ՎԵՐԱԴՐՄԱՆ ՍԿձԲՈՒՆ*, 1․ ֆ ի զ ի– կ ա յ ու մ, դասական և քվանտային տե– սություններում դիտարկվող դաշտերի հիմնարար հատկություն։ Դասական էլեկ– տրամագնիսական դաշտի համար Վ․ ս․ ձևակերպվում է այսպես, եթե լիցքերի և հոսանքների որևէ բաշխում ստեղծում է –» –► էլեկտրական Ei և մագնիսական Hi վեկ– տորներով (լարվածություններով) բնու– թագրվող դաշտ, իսկ մյուսը՝ E2 և H2 լար– վածություններով դաշտ, ապա երկու բաշ– խումները միասին ստեղծում են մի դաշտ, որը բնութագրվում է E=Ei+E2 և H= =Hi+՝H2 վեկտորներով։ Սկզբունքի ավե–