Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լի ընդհանուր ձևակերպումը հետևյալն է, եթե Eth Hk վեկտորները բազմապատկենք կամայական հաստատուններով և գու– –► –> –► –► մարենք՝ E= ECkElc ՚ H= SCkHk> кtIt –► –► ապա ստացված E և H վեկտորներով բը– նութագրվող դաշտերը նույնպես կարող են գոյություն ունենալ բնության մեշ։ Վ․ ս–ին ենթարկվող դաշտերն ունեն մի կա– րևոր առանձնահատկություն, դրանց վի– ճակը նկարագրող դիֆերենցիալ հավասա– րումները գծային են (օրինակ, Մաքսվեւի հավասարումները վակուումում էլեկտրա– մագնիսական դաշտի համար)։ Դասական ֆիզիկայում Վ․ ս․ մոտավոր, ոչ համընդհանուր սկզբունք է։ Այսպես, նյութում մակրոսկոպիկ էլեկտրամագնի– սական դաշտը ոչ միշտ է ենթարկվում Վ․ ս–ին, քանի որ նյութի դիէլեկտրիկ և մագնիսական թափանցելիությունները հաստատուն մեծություններ չեն, այլ կախ– ված են արտաքին դաշտերի լարվածու– թյուններից (օրինակ, ֆեռոմագնի սևե– րում)։ էլեկտրամագնիսական ինտենսիվ դաշտերում Վ․ ս․ նույնպես խախտված է։ Այն չի բավարարվում և ուժեղ ձգողության դաշտում, որովհետն վերջինս նկարագըր– վում է էյնշտեյնի ոչ գծային հավասարում– ներով։ Քվանտային մեխանիկայում Վ․ ս․ հիմ– նարար սկզբունք է, տեսության հիմնա– կան վարկածներից մեկը։ Համաձայն այդ սկզբունքի, եթե քվանտային համակարգը կարող է գտնվել փւ, փշ,․․․, փո,․․․ վի– ճակներում, որոնք իրարից տարբերվում են որոշակի ֆիզիկ, մեծության fk արժեք– ներով, ապա դրանց վ)= գծային к կոմբինացիան (ck-երը կամայական հաս– տատուններ են) նույնպես նկարագրում է դիտարկվող համակարգի բնության մեջ գոյություն ունեցող վիճակը։ Սակայն г|) վիճակում f ֆիզիկ, մեծությունն արժե– զրկված է, իսկ lckp-ն ցույց է տալիս fk արժեքն ունենալու հավանականությունը։ Քվանտային ռելյատիվիստական տե– սությունում Վ․ ս․ տեղի ունի, եթե դի– տարկվող պրոցեսների դեպքում մասնիկ– ների փոխադարձ փոխակերպումը բա– ցառվում է։ 2․ Մեխանիկայում, սկզբունք, –У որի համաձայն նյութական կետը Fit –► –> F2,․․․,Fn ուժերի ազդեցությամբ շարժ– վում է ճիշտ այնպես, ինչպես կշարժվեր դրանց երկրաչափական գումարին (F== = Ft4-F2~b․․,~bFn) հավասար մեկ ուժի ազդեցությամբ։ 3․ էլեկտրատեխնիկայում, գծային էլեկտրական շղթայում էլշու–ների գործողության անկախության սկզբոէնքը։ Գծային շղթայի ցանկացած տեղամա– սում հոսանքի ուժը հավասար է նույն տեղամասում էլշու–ներից յուրաքանչյուրի գործողության ժամանակ առաջացող հո– սանքի ուժերի գումարին, եթե մյուս էլ– շու–ներն այդ դեպքում բացակայում են։ է․ Չոէբւսրրսն

ՎԵՐԱԾԱԿԱՏԻՉ, հեռագրական հաղոր– դիչից ստացվող կոդի (տես Կոդ հեռա– գրական) նշաններին համապատասխան՝ թղթե ժապավենը ծակատող հեռագրական ընդունիչ։ Բացի այդ, Վ․ հավասարաչափ ծակատում է մի շարք անցքեր, որոնք ծա– ռայում են ժապավենը ձգելու համար։ Վ․ կիրառվում է նաև տրանսմիտերի հետ՝ տրանզիտային հեռագրերի ավտոմատ վերընդունման համար։

ՎԵՐԱԾՆՈՒԹՅՈՒՆ»-, հասարակական, գրական, տեսական ամսագիր։ Հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանի, վեր– ջում՝ կուսակցության ձախ թևի (որն այնու– հետև միացել է ԱՄՆ–ի բանվ․ կուսակ– ցությանը) պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1918–20-ին, Բոստոնում։ խմբագիր–հրա– տարակիչներ՝ Ե․ Սիրվարդ (Դրիգորյան), Հ․ Բարեջանյան։ Հանդես է եկել պատե– րազմի ընթացքում հայոց դատը Անտանտի օգնությամբ լուծելու օգտին։ Հետագա– յում հրաժարվել է այդ գաղափարից, ընդունել Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխությունը և նրա հետ կապել հայ ժողովրդի ազատագրության հարցը։ Լուսաբանել է սոցիալիզմի սկըզ– բունքները, հրապարակել միջազգային սոցիալիստ, շարժման նշանավոր գործիչ– ների (ժ․ ժորես, Ա․ Բեբել և ուրիշներ) աշխատությունները, Սոցինտերնի խոր– հըրդաժողովների նյութեր։ Լուսաբանել է ամերիկահայ և գաղութահայ կյանքը։ Ունեցել է գրական բաժին։ Գ․ Գույումջրսն

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ, Վ և ր ա ծ ն ու թ յ ու ն, Ռենեսանս (ֆր․ Renaissance, իտալ․ Rinascimento), Արմ․ և Կենտր․ Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարա– կան զարգացման դարաշրջան, երբ միջ– նադարյան մշակույթից անցում է կատար– վել նոր ժամանակի մշակույթին (Իտա– լիայում՝ XIV–XVI դդ․, մյուս երկրնե– րում4 XV դ․ վերջ –XVI դ․)։ Վ–Ի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհայացքը (տես Հումանիզմ), անտիկ մշակութային ժա– ռանգությանը դիմելը, այն «վերածնելը» (այստեղից էլ «Վ․» անվանումը, որը շըր– ջանառության մեջ է դրել Ջ․ Վազարին)։ Վ–ի մշակույթի նախակարապետը միջ– նադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքը հաճախ առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (օրինակ, Կարոչինգյան արվեստը)։ Վ–ի առաջացումը կապված էր ֆեոդ, արտա– դրահարաբերությունների քայքայման և Եվրոպայի տնտեսապես առավել զարգա– ցած երկրներում ու շրջաններում (նախ և առաջ Հս․ և Միջին Իտալիայի քաղաքնե– րում) վաղկապիտ․ արտադրահարաբե– րությունների սաղմնավորման հետ։ Գոր– ծարար ակտիվության աճի պայմաննե– րում առաջ էր մղվում այնպիսի անձնա– վորությունը, որի դիրքն ու հաջողություն– ները պայմանավորված էին ոչ թե տոհմա– կան ծագումով, այլ սեփական ձեռներե– ցությամբ, գիտելիքներով։ Մարդու հա– մար նեղ են դառնում ֆեոդ, հարաբերու– թյունները, դասային մեկուսացումը, կրոն, բարոյականությունը, միջնադարյան ավանդույթները։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բա– նասիրության, փիլիսոփայության, ար– վեստի ներկայացուցիչները, որոնց ստեղ– ծագործության և գործունեության կենտ– րոնում մարդն էր, մարդկայինը (մարդա– կենտրոնություն)։ Հումանիստները քննա– դատեցին ֆեոդ, աշխարհայացքը, մերժե– ցին եկեղեց․ դոգմաները, մարդու գործու– նեության և մտքի վրա կաթոլիկական եկե– ղեցու վերահսկողությունը, ճգնավորու– թյունը։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առա– վել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, «երկրային» կյանքը դարձան Վ–ի գրկ–յան և արվեստի գլխ․ թեմաները։ Սկսում է ձևավորվել ներդաշնակ, ազատ, բազմա– կողմանի զարգացած, ստեղծագործող ան– հատի իդեալը։ Կենսախինդ լավատեսու– թյունը, մարդու անսահմանափակ հնա– րավորությունների մասին պատկերացու– մը, աշխարհընկալման ներդաշնակությու– նը և ամբողջականությունը, ներհատուկ են հումանիստական աշխարհայացքի առավել դասական արտահայտությանը, հատկապես Իտաչիայոէմ։ Վ–ի գործիչնե– րը մեծ ծառայություն ունեն անտիկ ժա– ռանգությունը վերականգնելու և տարա– ծելու գործում։ Անտիկ մշակույթի մեջ Վ․ բացահայտում էր իր համար հարազատ ոչ ճգնավորական ոգին, ողջ «անկողմնա– յինի» նկատմամբ «հեթանոսական» հե– տաքրքրությունը, բնության և մարդու ուսումնասիրության վրա հիմնված բարո– յականի և գեղեցիկի նորմաները։ Շնորհիվ Բյուզանդիայից Իտալիա վտարանդած գիտնականների, XV դ․ թարգմանվեցին հին հուն, գրեթե բոլոր բանաստեղծները և փիլիսոփաները, ճշգրտվեցին և վերա– իմաստավորվեցին միջին դարերից հայտ– նի անտիկ երկերը։ Անտիկ ժառանգու– թյան և հումանիստական գաղափարների տարածմանը մեծապես նպաստեց տպա– գրության գյուտը (6ո․ Գուտենբերգ)։ Վ–ի դարաշրջանում բարոյագիտ․ և գեղագիտ․ նոր սկզբունքների հռչակումը նախ և առաջ նշանակում էր առաջադիմական պայքար ֆեոդ․-կորպորատիվ կապանքնե– րի ոչնչացման և անհատի ազատագրման համար, որով գաղափարական նախա– դրյալներ էին ստեղծվում բուրժ․ հասա– րակության համար։ Սակայն հումանիս– տական աշխարհայացքը բուրժ․ էր (ավե– լի ճիշտ4 բուրժուականի կռահումը) լոկ այն իմաստով, որ դրանից բխող հետևու– թյունները օբյեկտիվորեն բավարարում էին սկզբնավորվող բուրժ․ հասարակու– թյան պահանջմունքները։ Նոր աշխարհա– յացքի կրողները, նախ և առաջ հումա– նիստ մտավորականները, իրենց գործու– նեության և ստեղծագործության մեջ ար– տացոլում էին ավելի լայն ու առաջադի– մական պատմ․ բովանդակություն, քան քաղաքային ունևոր վերնախավի շահերն էին։ Բարդ և շատ կողմերով վիճելի է Վ–ի մշակույթի ժամանակագրական սահման– ների, տարածման, ազգ․ առանձնահատ– կությունների հարցը։ Ծագելով Իտալիա– յում, Վ․ հենց այդ երկրում ստացավ առա– վել ավարտուն և դասական տեսք (կա տեսակետ, որ Վ․ որսյես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն