Բացի դրանից, կատարված գործղությունները նշում է երկկողմանի ինդիկատորի վրա, ցուցմունքները հանելու և գումարող հաշվիչները մարելու դեպքում չեկային և վերահսկիչ ժապավենների վրա տպում հաշվիչներում կուտակված գումարները և ընդհանուր արդյունքը։
ՎԵՐԱՀՍԿԻՁ–ՉԱՓԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ տեխնիկայում, դետալների և պատրաստի շինվածքների գծային և անկյունային չափերը չափելու և վերահսկելու համար կիրառվող միջոցների խմբի ընդհանրացված անվանում։ Փորձնական ճանապարհով ֆիզիկ, մեծության արժեքը որոշելու համար նախատեսված նորմավորված չափաբանական պարամետրերով կամ հատկություններով տեխնիկան միջոցներն ընդունված է անվանել չափման (չափիչ) միջոցներ։ Եթե փորձնական ճանապարհով ֆիզիկ, մեծության արժեքը որոշելիս անհրաժեշտ է պարզել չափը նորմավորված թույլատրելի արժեքների սահմաններում է թե ոչ, ապա այդ միջոցները կոչվում են վերահսկիչ։ Չափման համար կիրառվող բոլոր սարքերը, որոնցով կարելի է հաշվարկել չափի արժեքը, կարող են օգտագործվել նաև վերահսկման համար։
Վերահսկիչ-չափիչ միջոցներ պայմանականորեն բաժանվում են չափիչ գործիքների (քանոններ, տրամաչափեր, ձողակարկիններ) և չափիչ սարքերի (պրոֆիլաչափեր, միկրոկատորներ են)։ Պետական ստանդարտներում ընդունված է վերահսկիչ-չափիչ միջոցներ չափերի (նախատեսված է տրված չափի ֆիզիկ, մեծությունը վերարտադրելու համար, օրինակ, ծայրաչափեր, տրամաչափեր) և չափիչ սարքերի խոշորացված բաժանում։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են մեխանիկական, օպտիկական, էլեկտրական և պնևմատիկ կամ համակցված (օպտիկա–մեխանիկական, պնեմա–էլեկտրական, պնեմալօպտիկական են) չափիչ սարքեր։ Սարքի գործողության սկզբունքը հաճախ արտացոլվում է նրա անվանման մեջ, օրինակ, էլեկտրաինդուկտիվ պրոֆիլաչափ, ներքին չափերը չափելու պնևմատիկ սարք են։ Կախված գործողության սկզբունքից՝ չափիչ սարքերն ունեն տարբեր փոխակերպիչ տարրեր (օրինակ, մեխանիկական սարքերում օգտագործում են մեխանիկական փոխակերպիչ հարմարանքներ, օպտիկական չափիչ սարքերում փոխակերպիչ հարմարանքների գործողության սկզբունքը հիմնված է լուսային երեույթների, էլեկտրական սարքերում՝ էլեկտրական երեույթների վրա են)։ Սարքի շահագործման բնութագրերը որոշող հիմնական չափաբանական ցուցանիշներն են․ սանդղակի բաժանման արժեքը, չափումների տիրույթը, սահմանը և սխալանքը։ Պայմանականորեն տարբերում են ունիվերսալ (չափում և վերահսկում են գծային մեծությունները՝ անկախ վերհսկվող դետալի համադասավորությունից) և հատուկ (նախատեսված են կամ որոշակի կոնստրուկցիայի դետալներ կամ որոշակի պարամետրի շինվածքներ չափելու համար) վերահսկում։ Ըստ դետալի նկատմամբ տեղադրման դիրքի տարբերում են մակադիր (չափման միջոցները տեղադրվում են դետալի վրա), հաստոցային (չափման ժամանակ դետալը տեղադրվում է սարքի վրա), հենադիր (չափման միջոցները դետալի հետ կոորդինացվում են մեկ բազային մակերեույթի նկատմամբ) վերահսկիչ-չափիչ միջոցներ։ Ըստ դետալների հետ փոխազդեցության բնույթի տարբերում են կոնտակտային (զգայուն տարրը դետալի մակերեվույթի հետ ունի մեխանիկանկան կոնտակտ) և անկոնտակտ։ Կախված չափման պրոցեսում օպերատորի մասնակցության աստիճանից՝ երահսկիչ-չափիչ միջոցներերահսկիչ-չափիչ միջոցներ լինում են ձեռքի, մեքենայացված, կիսաավտոմատ և ավտոմատ (տես Վերահսկում ավտոմատ)։ Վերահսկումի զարգացման հիմնական ուղղություններից է անմիջականորեն աշխատատեղերում օգտագործելու համար նախատեսված չափերի և սարքերի ստեղծումը։ Ընդ որում մեծ նշանակություն է արվում մեծ մաշակայունություն և ճշգրտություն ունեցող նեղ մասնագիտացված վերահսկիչ-չափիչ միջոցներ մշակմանը, օրինակ, որոշ վերահսկիչ-չափիչ միջոցներ կոնտակտային մասերը հանդերձվում են կարծր համաձուլվածքներից և ալմաստից պատրաստված թիթեղներով, էլեկտրական փոխակերպիչ հարմարանքներով սարքերն ունեն 1 մկմ և պակաս բաժանման արժեքով հաշվարկային համակարգեր։ Առավել հեռանկարային են մշակման տեխնոլոգիական պրոցեսին անմիջականորեն մասնակցող (տես Վերահսկում ակտիվ) վերահսկիչ-չափիչ միջոցներ պարամետրերը, դետալների՝ կլորությունից շեղումները վերահսկիչ-չափիչ միջոցներ, ատամնամշակման հաստոցների կինեմատիկ սխալանքը չափելու և այլ սարքերի ստեղծումը։ Տես նաև Չափագիտություն։ Գրկ․ Новицкий П․ В․, Основы ин– формационной теории измерительных уст– ройств, Л․, 1968․
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, տես Պետական վերահսկողություն, ժողովրդական վերահսկողություն։
ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԱԿՏԻՎ, հաստոցի վրա կամ հաստոցից դուրս անմիջական մշակման պրոցեսում դետալների վերահսկում, որն ինֆորմացիա է տալիս մշակման ռեժիմի փոփոխության կամ հաստոցի հարմարաբերման (գործիքի և դետալի միջե դիրքի փովտխում) անհրաժեշտության մասին։ Կիրառվում է գլխավորապես հսկիչ և հոնինգման հաստոցներով վերջնամշակում կատարելիս։ Առանձնացվում է հարմարաբերման Վերահսկում ակտիվ, որի դեպքում չափիչ ինֆորմացիան (հիմնված է հաստոցի դուրս դետալների խմբի կամ վերջնամշակված դետալի չափման արդյունքի վրա) կիրառվում է հաստոցն ավտոմատ հարմւսրաբերելու կամ կանգնեցնելու համար։ Հարմարաբերման ակտիվ վերահսկման սարքերը երբեմն կատարում են վերահսկման ավտոմատների (տես Վերահսկում ավտոմատ) ֆունկցիաներ։ Ակտիվ վերահսկումը կարող է իրականացվել անուղղակի (վերահսկվում է հաստոցի տարրերի, օրինակ, հղկասկավառակի, սուպորտի դիրքը) և ուղղակի (վերահսկվում է անմիջապես դետալը) չափումների մեթոդներով։ Ակտիվ վերահսկումը կարող է լինել ձեռքի(սարքի ցուցմունքները դիտելով հաստոցը կառավարում է բանվորը) կամ ավտոմատ (հաստոցի կառավարումն իրականացվում է հաստոցի վրա կամ հաստոցից դուրս տեղակայված սարքի տված հրամանների օգնությամբ)։ Ակտիվ վերահսկման սարքերը լինում են հրամանային (կարող են ունենալ հաշվարկային կամ ազդանշանային սարքեր), ցուցիչ, ազդանշանային և ազդանշան–ցուցիչ։ Ըստ հաստոցի վրա չափիչ տարրերի տեղադրման եղանակի, ակտիվ վերահսկման սարքերը լինում են կախովի (դետալի վրա տեղադրում և դետալի վրայից հանում է օպերատորը) և սեղանի (դետալը տեղադրվում և հանվում է ավտոմատ չափոցներով)։ Ըստ գործողության սկզբունքի, ակտիվ վերահսկման սարքերը կարող են լինել մեխանիկական, պնեմատիկ (ՍՍՀՄ–ում առավել տարածված), ինդուկտիվ, ունակային։ Սարքերը լարվում են ըստ նմուշադետալի։ Հատուկ խումբ են կազմում լծորդված հղկման սարքերը, որոնց օգնությամբ կարելի է լիսեռը չափել մշակման պրոցեսում և անջատել հաստոցը, երբ լիսեռն ընդունում է այնպիսի չափեր, որոնք ապահովում են նախապես մշակված անցքով պահանջվող բացակ կամ ձգվածք։ Ակտիվ վերահսկումը իրականացվում է գլխավորապես զանգվածային և խոշոր սերիական արտադրության մեջ։ Երբեմն նպատակահարմար է այն կիրառել դետալների փոքր խումբ (մինչե 10 հատ) մշակելու դեպքում։ Ակտիվ վերահսկման կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, բարելավել մշակման որակը, միաժամանակ սպասարկել մի քանի հաստոց, ստանալ դետալների բարձր ճշգրտություն, այդ աշխատանքներում ներգրավել համեմատաբար ոչ բարձր որակավորում ունեցող օպերատորների։ Գրկ ․Волосов С․ С․, Основа точности активного контроля размеров, 2 изд․, М․, 1969; Активный контроль в машиностроении, под ред․ Е․ И․ Педь, М․, 1971․
ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԱՎՏՈՄԱՏ մեքենաշինության մեջ, մեքենաների դետալների չափերը վերահսկելու պրոցես, երբ օպերատորի գործողությունները լրիվ կամ մասամբ փոխարինված են չափիչ սարքավորումների մեխանիզմների գործողություններով։ Ավտոմատ վերահսկման նպատակը վերահսկման համար ծախսվող ժամանակի կրճատումն է և որակի գնահատման սուբյեկտիվության վերացումը։ Հիմնական գործողություններն են․ դետալների բեռնում, դրանց տեղադրում վերահսկման դիրքերում, վերահսկում և պիտանի դետալների բաժանում։ Ըստ ավտոմատացման աստիճանի, տարբերում են ավտոմատներով (պրոցեսը լիովին ավտոմատացված է), կիսաավտոմատներով (ավտոմատացված է մեկ կամ մի քանի գործողություն), վերահսկիչ սարքավորումներով իրականացվող ավտոմատ վերահսկում։ Այն կիրառվում է դետալի մեկ պարամետրը չափելու և միաժամանակ կամ հաջորդաբար մի քանի պարամետրեր ստուգելու համար։ Երբեմն ավտոմատ վերահսկում են համարում ակտիվ վերահսկումը (տես Վերահսկում ակտիվ)։ Ըստ նշանակման (նայած վերահսկումից հետո դետալների խմբերի թվի) տարբերում են ավտոմատ վերահսկման երկու խումբ։ Առաջին խմբի ավտոմատ վերահսկումի դեպքում թույլտվածքի սահմաններում առանձնացվում է պիտանի դետալների միայն մեկ խումբ, մնացած