Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դետալները (մեկ կամ երկու խումբ) խոտան են։ Խոտաններից առանձնացնում են այն դետալները, որոնք կարելի է ուղղել (օրինակ, լիսեռի տրամագիծը մեծ է թույլատրվածից) և որոնք չի կարելի ուղղել (օրինակ, լիսեռի տրամագիծը փոքր է թույլատրվածից)։ Այդպիսի վերահսկումը սովորաբար իրականացվում է վերահսկիչ ավտոմատներով կամ կիսաավտոմատներով, որոնց հիմնական նշանակումը պատրաստի արտադրանքի ընդունումն է՝ վերահսկող օպերատորի փոխարեն։ Երկրորդ խմբի ավտոմատ վերահսկման դեպքում առանձնացվում են պիտանի դետալների մի քանի խումբ, որոնք օգտագործվում են մեքենաների ընտրովի հավաքման համար։ Այդպիսի վերահսկման համար նախատեսվում են վերահսկիչ ավտոմատներ կամ կիսաավտոմատներ, որոնց հիմնական նշանակումը պատրաստման տեխնոլոգիական պրոցեսի թեթևացումն է։ Այն ավտոմատ վերահսկումը, որի դեպքում իրականացվում է միայն դետալների բաժանումը (պիտանիի և խոտանի), ի տարբերություն ակտիվ վերահսկման, հաճախ անվանում են պասսիվ։ Առավել լայն տարածում ունի երկրորդ խմբի ավտոմատ վերահսկումը, քանի որ այն հնարավորություն է տալիս պարզեցնել դետալների պատրաստման պրոցեսը և էժանացնել արտադրությունը։ Առաշին խմբի ավտոմատ վերահսկումը քիչ է տարածված, քանի որ նաիսստեսում է բոլոր շինվածքների ստուգում, որը հաճախ դառնում է տնտեսապես աննպատակահարմար և տեխնիկապես չհիմնավորված։ Սակայն ավտոմատ վերահսկման այդ տեսակը արդյունավետ է որոշ դեպքերում, օրինակ, չկարգավորվող անկայուն տեխնոլոգիական պրոցեսի դեպքում։ Ավտոմատ վերահսկումը իրականացվում է տարբեր վերահսկիչ–չափիչ միջոցներով։

Գրկ․՜Շօոօշօ* С․ С․, Педь Е․ И․, Приборы для автоматического контроля в машиностроении, М․, 1970․

ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԹՎԱՆՇԱՆԱՅԻՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ, հաշվողական մեքենայի աշխատանքում սխալների հայտնաբերում և անսարքին տարրերի ու հարմարանքների որոշում։ Խնդրի լուծման պրոցեսի համեմատ տարբերում են նախնական և ընթացիկ, ըստ իրագործման եղանակի ծրագրային ու ապարատային վերահսկում թվանշանային հաշվողական մեքենայի։ Թվանշանային հաշվողական մեքենայի ծրագրային վերահսկման դեպքում մեքենայի յուրաքանչյուր հանգույցի աշխատանքը փորձարկման ծրագրերի (ստուգողական4 անսարքինությունը հայտնաբերելու, ախտորոշման՝ անսարքինության տեղը գտնելու համար) օգնությամբ ենթարկվում է ստուգման։ Ծրագրային վերահսկումը բարելավում է մեքենայի շահագործման բնութագրերը՝ առանց լրացուցիչ սարքավորումներ ներմուծելու, գլխավոր թերությունը թվանշանային հաշվողական մեքենայի արդյունավետ արագագործության նվազեցումն է։ Թվանշանային հաշվողական մեքենայի ապարատային վերահսկումը սովորաբար ընթացիկ է։ Նրա մեթոդների մեծ մասը հիմնված է ինֆորմացիայի կոդավորման մեջ ավելցուկություն ներմուծելու վրա։ Առավել տարածված է ըստ հասարակ թվի մոդուլի (մշակվող ինֆորմացիային ավելացվում է լրացուցիչ հատկանիշ) վերահսկում թվանշանային հաշվողական մեքենայի։ Թվանշանային հաշվողական մեքենայի որոշ սարքեր (օրինակ, ծակատիչներ, տպագրող սարքեր, լուսային թվատախտակներ, սնուցման աղբյուրներ) չեն ենթարկվում ապարատային վերահսկման, դրանց աշխատանքն ստուգվում է այլ մեթոդներով (օրինակ, «ըստ ցիկլի» վերահսկումով)։ Ծրագրա–ապարատային վերահսկում թվանշանային հաշվողական մեքենայի համատեղում է ապարատային և ծրագրային վերահսկման առավելությունները, ապահովում է խափանումների և ընդհատումների ժամանակին հայտնաբերումը, անսարքին մասի արագ մեկուսացումը։

Գրկ ^Й․Касаткин А․ С․ и Хру лева А․ В․, Рациональный выбор характеристик аппаратуры контроля, М․, 1970․

ՎԵՐԱՄԲԱՐՁ ԿՌՈՒՆԿ, կրկնվող կարճատև ցիկլերով աշխատող բեռնամբարձ մեքենա։ Բաղկացած է կրող կոնստրուկցիաներից (կամուրջ, աշտարակ, ֆերմա, կայմ, սլաք), գլխավոր ամբարձիչ մեխանիզմից (կարապիկ, տելֆեր), ուղղորդիչ և պահող տարրերից (ճոպաններ, շղթաներ), ուժային տեղակայանքից, էլեկտրասարքավորումից, բեռնաբռնիչ հարմարանքներից։ Վերամբարջ կռունկի հիմնական բնութագիրը բեռնունակությունն է (բարձրացվող բեռի առավելագույն զանգվածը)։ Վերամբարջ կռունկը կիրառվում է արդ․ ձեռնարկությունների արտադրամասերում, շինարարության մեջ, տրանսպորտում և ժող․ տնտեսության տարբեր բնագավառներում։ Վերամբարջ կռունկը լինում են ստացիոնար և փոխադրովի (անվային, թրթուրավոր, երկաթուղային ընթացքով, լողացող)։

Մինչե XVIII դ․ վերշը Վ․ կ․ պատրաստում էին փայտե դետալներից։ XIX դ․ 20-ական թթ․ երեան եկան մետաղից պատրաստված առաշին վերամբարջ կռունկները (սկզբից ձեռքի, իսկ 30-ական թթ․՝ մեխանիկական հաղորդակով)։ Շոգիով աշխատող առաջին վերամբարջ կռունկ կառուցվել է 1830-ին, իսկ հիդրավլիկական վերամբարջ կռունկ՝ 1847-ին (երկուսն էլ Մեծ Բրիտանիայում)։ Ներքին այրման շարժիչը վերամբարջ կռունկում օգտագործվել է 1895-ին, իսկ էլեկտրական շարժիչը՝ 1880–85-ին գրեթե միաժամանակ ԱՄՆ–ում և Գերմանիայում։ Ռուսաստանում ժամանակակից տիպի վերամբարջ կռունկների պատրաստումն սկսվել է XIX դ․ վերջում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո ամբարձիչաշինությունը ՍՍՀՄ–ում դարձել է ծանր մեքենաշինության խոշոր ճյուղերից մեկը։

Գրկ․ Грузоподъёмные машины, под ред․ М․ П․ Александрова, М․, 1973․

ՎԵՐԱՄԲԱՐՁ ՈՒԺ, հեղուկի կամ գազի մեջ շարժվող (շրջհոսվող) մարմնի վրա գործադրված ընդհանուր ազդեցության (օրինակ, աերոդինամիկ ուժի) բաղադրիչը, որն ուղղված է մարմնի արագությանը (շրջհոսման ուղղությանը) ուղղահայաց։ Վերամբարջ ուժը շարժման (շրշհոսման) ոչ սիմետրիկության արդյունքն է (նկ․ )։ Վերամբարջ ուժ՝ Y= -^-CypSv2, որտեղ Cy-ը չափազուրկ Ինքնաթիռի թեի պրոֆիլիշրջհոսման սխեմա՝ Y–վերամբարձ ուժ, R–հոսանքի ընդհանուր ազդեցություն, Q – ճակատային դիմադրություն, V<»–արագությունն անվերջությունում, a–գրոհի անկյուն գործակից է, որը կախված է մարմնի ձեից, դիրքորոշումից և նմանության հայտանիշներից (Մաիւի թվից, Ռեյնուդ– սի թվից), Տ–ը շարժվող մարմնի բնորոշ մակերեսն է (օրինակ, ինքնաթիռի թեի մակերեսի պրոյեկցիան շարժման հարթության վրա), p-ն՝ միջավայրի խտությունը, v-ն՝ շարժման արագությունը։ Իդեալական անսեղմելի հեղուկի հարթ-զուգահեռ հոսանքում մարմնի շարժման դեպքում Ժուկովսկու թեորեմի համաձայն Y=p]TvS, որտեղ Г-ն շարժվող (շրջհոսվող) մարմնի եզրագծի շուրջն առաջացող արագության շրջապտույտն է։ Քանի որ իդեալական հեղուկի տեսությամբ հնարավոր չէ հիմնավորել անմրրիկ հոսանքում մարմնի եզրագծի շուրջը շրջապտույտի առաջացումը, Ն․ Ե․ ժուկովսկին ներմուծել է, այսպես կոչված, միակցված մրրիկի գաղափարը, որի ինտենսիվությունը հավասար է այն մրրիկների ինտենսիվությունների գումարին, որոնք առաջանում

Վերամբարձ կռունկներ. ա․ պատի դարձկեն, բ․ բարձակային, գ․ սյան վրայի, դ․ կամրջային, ե, իշոտնուկային, զ․ կիսաճակատամուտքի, է․ ճակատամուտքի, ը․ աշտարակային