Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


են թեի շուրջը ձևավորված սահմանային շերտում, երբ այն շրջհոսվում է իրական (մածուցիկ) հեղուկով։ ժուկովսկոլ տե– սության համաձայն հարթ–զուգահեռ հո– սանքում գտնվող թեի համար cy=2mX X(a–a0), որտեղ a-ն գրոհի անկյունն է (շրջհոսման արագության ուղղության և թեի [արի կազմած անկյունը), ao-ն՝ զրո– յական Վ․ ու–ին համապատասխան գրոհի անկյունը, m-ը1 թեի եզրագծի ձեից կախ– ված գործակիցը։ Օրինակ, I երկարու– թյամբ վերջավոր թեի համարւո=յՀ/– յշ որտեղ –ն թեի երկարացումն է։ օ Երբ շարժման (շրջհոսման) արագությունը մոտ է կրիտիկականին, միջավայրի սեղ– մելիությունն էապես ազդում է թռիչքի պարամետրերի վրա։ Այդպիսի դեպքերում Cv ւ – (су) անսեւլ օգտվում են ս4 ~ ^====– բանա– ձևից, որտեղ M-ը Մախի թիվն է։ Գերձայնային արագությունների դեպ– քում շրջհոսման բնույթը էապես վւոխվում է։ Շրջհոսվող (շարժվող) մարմնի մակերե– վույթի վրա, ինչպես նաև դրանից դուրս, գոյանում են, այսպես կոչված, նոսրաց– ման և խտացման ալիքներ (տես Հարվա– ծային աւիք), որոնք ազդում են թե՝ շարժ– ման դինամիկայի, թե՝ այդ շարժման ուսումնասիրության եղանակների և մե– թոդների վրա։ М-ի մեկից ոչ շատ մեծ և a-ի վւոքր արժեքների դեպքում Վ․ ու–ի 4a գործակիցը կարելի է հաշվել cy= - -- у М2– 1 բանաձևով։ Գ․ Բաբաշանյան

ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արտադրության ճյուղեր, որ զբաղվում են արդ․ ու գյուղատնտ․ հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ։ Ի տարբերություն հայթայթող արդյունաբերությանէ որն իր աշխատանքի առարկաները ստանում է բնությունից, Վ․ ա․ գործ է ունենում աշ– խատանքի այնպիսի առարկաների հետ, որոնք արդեն աշխատանքի արդյունք են; Վ․ ա․ ընդգրկում է սև և գունավոր մետաղ– ներ, քիմ․ և նավթաքիմ․ մթերքներ, մե– քենաներ և սարքավորում, փայտամշակ– ման ու թաղանթանյութի–թղթի արդյունա– բերության իրեր, ցեմենտ ու շինարարա– կան այլ նյութեր, թեթև ու սննդի արդյու– նաբերության արտադրանք թողարկող, արդ․ իրեր նորոգող և այլ ձեռնարկություն– ներ։ Վ․ ա․ ընդլայնված վերարտադրության և հասարակական աշխատանքի արտադրո– ղականության բարձրացման հիմքն է։ ՍՍՀՄ–ում պետության ձեռքին նյութա– տեխ․ բոլոր ռեսուրսների կենտրոնացումը պլանային տնտեսության պայմաններում ապահովում է Վ․ ա–յան բոլոր ճյուղերի արագ զարգացումը։ Օրինակ, 1940–82-ին մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալը ՍՍՀՄ–ում ավելա– ցել է 80, ՀՍՍՀ–ում՝ 893,6 անգամ, քիմ․ և նավթաքիմ․՝ համապատասխանաբար՝ 63 և 128,6, շինանյութերինը՝ 43 և 88,1, սննդինը՝ 6,9 և 10,2 անգամ են։ Արդ․ ամ– բողջ արտադրանքի մեջ Վ․ ա–յան բաժինն արտացոլում է երկրի ինդուստրիալ զար– գացման աստիճանն ու նրա արդյունա– բերության ճյուղային կառուցվածքի առա– ջադիմությունը։ Վ․ ա․ բարձր մակարդակ ունի նաև սո– ցիալիստ․ մյուս երկրներում։ Կապիտ․ երկրներից այն առավել զարգացած է ՕԼՄՆ–ում, ձապոնիայում, ԴՖՀ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիա– յում և Կանադայում։

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, արտադրության և շրջանառության պրոցեսի մշտական կըրկ– նությունն ու անընդհատ վերսկսումը։ Ներառնում է նյութական բարիքների, աշխատուժի և արտադր․ հարաբերություն– ների Վ․։ Տարբերում են պարզ Վ․, երբ արտադրության պրոցեսը վերսկսվում է անփոՓոխ չափերով, և ընդլայնված Վ․, որի դեպքում այն վերսկսվում է ավելի ու ավելի մեծ չափերով։ Կապիտալիստական Վ․։ Կապիտ․ ար– տադր․ հարաբերությունների շրջանակ– ներում նյութական բարիքների արտա– դրության, ինչպես նաև բանվորների ու կապիտալիստների դասակարգերի միջև այդ հարաբերությունների անընդհատ վերսկսումն է։ Ցանկացած հասարակար– գում մարդիկ միշտ պետք է բավարարեն իրենց պահանջմունքները, որի համար էլ պետք է անընդհատ նյութական բա– րիքներ արտադրեն։ Բացի դրանից վերար– տադրվում են նաև աշխատուժը (գոյա– միջոցների սպառման հետևանքով ան– ընդհատ վերականգնվում է մարդկանց աշ– խատունակությունը) և մարդկանց ար– տադր․ հասարակական հարաբերություն– ները (արտադրության տվյալ եղանակին համապատասխան նորից ու նորից վերա– կանգնվում են մարդկանց տնտ․ հարաբե– րությունները)։ Կապիտ․ Վ–յան գլխ․ առանձնահատկությունն այն է, որ նյու– թական բարիքների Վ․ միաժամանակ կա– պիտալի ու հավելյալ արժեքի Վ․ է, իսկ աշխատուժի Վ․ իրականացվում է որպես աշխատուժ–ապրանքի Վ․։ Արտադր․ հա– սարակական հարաբերություններն էլ վե– րարտադրվում են որպես բանվորների ու կապիտալիստների դասակարգերի միջև գոյություն ունեցող շահագործողական հարաբերություններ։ Պարզ Վ․, բնորոշ չլինելով կապիտալիզ– մին, միաժամանակ ընդլայնված Վ–յան իրական տարրն ու կարևոր բաղկացու– ցիչն է։ Այն տեղի է ունենում ինչպես առան– ձին կապիտ․ ձեռնարկությունում (անհա– տական կապիտալի Վ․), այնպես էլ՝ ամ– բողջ կապիտ․ հասարակության մասշտա– բով։ Ապրանքային արտադրության պայ– մաններում Վ․ արտադրության ու շրջանա– ռության միասնության անընդհատ վեր– սկսումն է։ Հասարակական կապիտալի Վ–յան ելա– կետը հասարակական ամբողջական արդ– յունքի երկակի տրոհումն է (արժեքային արտահայտությամբ և բնաձևով)։ Հասա– րակական ամբողջական արդյունքն ար– ժեքային արտահայտությամբ բաժանվում է երեք մասի՝ հաստատուն կապիտալ (с), փոփոխուն կապիտալ (V) և հավել– յալ արժեք (ա)։ Բանաձևով այն բաղկացած է արտադրության միջոցներից (որ ստեղծ– վում են I ստորաբաժանման մեջ) և սպառ– ման առարկաներից (որ արտադրվում են II ստորաբաժանման մեջ)։ Արդյունքն ու արտադրության ճյուղերը որևէ ստորա– բաժանմանը վերագրելու ելակետային հիմքը արտադրանքի սպառման բնույթ!՛ է․ I ստորաբաժանման արտադրանքն օգ– տագործվում է արտադրողական, իսկ 11-ինը անձնական սպառման համար։ Կ․ Մարքսը հասարակական ամբողջա– կան արդյունքի իրացման պայմաններն ու աճի օրինաչափությունները բացահայ– տել է պարզ և ընդլայնված Վ–յան սխեմա– ների օգնությամբ (տես К․ Маркс и Փ․ Энгельс, Соч․, 2 изд․, т․ 29, с․ 394–596)։ Պարգ Վ–յան սխեման է (են– թադրվում է, որ շահագործման աստի– ճանը 100% է)՝ I ստորաբաժանում․ 4000 с+ + 1000v+1000m=6000tItРПЛЛ II ստորաբաժանում․ 2000 с+ I +500v+500m=3000tJ I ստորաբաժանման արտադրանքից 4000 արժեքով արտադրության միջոցներն իրացվում են նույն ստորաբաժանման ներսում հաստատուն կապիտալը վերա– կանգնելու համար։ Մնացած 2000-ը (I000v+ 1000m) արտադրության միջոց– ներ են և փոխանակվում են II ստորաբա– ժանման արտադրանքի հետ, որով վերա– կանգնվում է II ստորաբաժանման հաս– տատուն կապիտալը, ե․ փոխարենը բա– վարարվում սպաոման առարկաների նը– կատմամբ I ստորաբաժանման բանվոր– ների ու կապիտալիստների պահանջ– մունքը։ II ստորաբաժանման 1000-ի չա– փով արտադրանքը (500v+500m) իրաց– վում է նույն ստորաբաժանման ներսում բանվորների ու կապիտալիստների պա– հանջմունքը բավարարելու համար։ Նման փոխանակության շնորհիվ հաջորդ տա– րում արտադրությունը վերսկսվում է միև– նույն չափերով։ Այսպիսով, պարզ վերար– տադրության ժամանակ իրացման գլխ․ պայմաններն են՝ I(v+m)=IIc, I ստո– րաբաժանման տարեկան արտադրանքը (W)=Ic+IIc, II W=I(v+m)+II (v+m)։ Հասարակական արդյունքի իրացումը հնարավոր է միայն ժողտնտ․ ու ճյուղային որոշակի համամասնությունների պահ– պանման դեպքում։ Երկու ստորաբաժա– նումների միջև և դրանց ներսում փոխա– նակությունը կատարվում է փողի միջո– ցով։ Ընդլայնված Վ–յան սխեման է (շահա– գործման աստիճանը՝ 100%)՝ I ստորաբաժանում․ 4000 c+ ] + 1000v+1000m=6000tItqnfm II ստորաբաժանում․ 1500 c+ [ +750v+750m=3000tJ Ըստ սխեմայի ելակետային մեծություն– ների՝ I ստորաբաժանման ամբողջ ար– տադրանքը (W=6000) գերազանցում է երկու ստորաբաժանումների հաստատուն կապիտալների գումարին (4000c ՜Ւ 4՞ 1500c), իսկ I(v+m)>IIc։ Արտադրու– թյունն ընդլայնելու համար թողարկված արտադրության միջոցների ծավալը պետք է մեծ լինի երկու ստորաբաժանումներում դրանց վերականգնման ծախսերից։ Են– թադրվում է նաև, որ I ստորաբաժանման կապիտալիստները հավելյալ արժեքի մի կեսը սպառում են, մյուսը՝ կուտակում,