Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հաղթող է ճանաչվել համամիութենական Ս. մ-յան մեջ:

Սոցիալիստական Պետական Արտադրական ձեռնարկություն, ՍՍՀՄ ժող. տնտեսության սկզբնական կառուցվածքային օղակը, որի միջոցով հասարակությունն իրականացնում է արտադրության իրային ու անձնական գործոնների ուղղակի պլանաչափ միացումը և նյութական բարիքների արտադրության (աշխատանքների ու ծառայությունների կատարման) անմիջական պրոցեսը: Ժողտնտ. պլանին համապատասխան արտադրանք թողարկող և այն որպես ապրանք իրացնող հարաբերականորեն ինքնուրույն արտադրատնտ. միավոր է, աժտված տեխ., կազմակերպական, տնտ. և սոցիալ. որոշակի միասնությամբ: Որպես այդպիսին Ս. պ. ա. ձ. արտադրողական ուժերի գոյության ու գործունեության կոնկրետ եղանակն ու արտադրական հարաբերությունների դրսևորման ձևերից է (տես Արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ): Հիմնվում է արտադրության միջոցների հասարակական սեփականության վրա, որը պայմանավորվում է արտադրության մասնակիցների միջև կոլոկտիվիզմի, ընկերական համագործակցության և փոխօգնության հարաբերությունների ստեղծումը: Այդ պատճառով էլ իր սոցիալ. էությամբ, ձեռնարկությունը, միասնական շահեր ու նպատակներ ունեցող, հասարակական մասշտաբով միավորված ազատ ու իրավահավասար աշխատողների արտադրական կոլեկտիվ է: Կազմակերպորեն Ս. պ. ա. ձ. արտադրական միավոր է՝ գործարան, ֆաբրիկա, էլեկտրակայան, հանքարան, սովխոզ, շինարարական, տրանսպորտային ձեռնարկություններ են, որը ստեղծում և վերացնում է պետությունը՝ ի դեմս արտադրության կառավարման պետ. մարմինների: Պետությունն արտադրության միջոցներ է հատկացնում ձեռնարկություններին, սահմանում արտադրանքի թողարկման(ծառայությունների կատարման) և իրացման համապատասխան առաջադրանքները: Հատկացված նյութական ու դրամական միջոցները կաղմում են նրա ֆոնդերը(տես Ձեռնարկության ֆոնդեր): Արտադրական ձեռնարկությունների գործունեությունը կարգավորվում է ձեռնարկության կանոնադրությամբ,որտեղ նշվում է նրա անվանումը կամ համարը, գտնվելու վայր, ենթակայությունը, գործունեության առարկան և նպատակը, կանոնադիր ֆոնդը: Տնտեսական հաշվարկով աշխատող ձեռնարկություններն ունեն ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ պետբանկում, տեխ. անձնագիր, դրոշմ, կնիք, օգտվում են պետբանկի վարկերից, իրավաբանական անձ են: Ս. պ. ա. ձ. գլխավորում է վերադասի կողմից նշանակված դիրեկտորը (պետը),որը միանձնյա ղեկավարության սկղբունքով կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և պատասխանատու է դրա համար: Ձեռնարկության ադմինիստրացիան, հանձին դիրեկտորի, ամեն տարի կոլեկտիվ պայմանագիր է կնքում արհմիության ֆաբրիկագործարանային կոմիտեի հետ, կազմակերպում է արտադրական պրոցեսը, սոցիալիստ. մրցությունը են:

Ս. պ. ա ձ-յան գլխ. խնդիրներն են՝ տեխարդֆինպլանով նախատեսված առաջադևանքների, այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ կնքած տնտ. պայմանագրերի ժամանակին ու անթերի կատարումը. կադրերի կուլտուր տեխ. մակարդակի մշտական բարձրացումը, աշխատանքի գիտ. կազմակերպումը, գիտատեխ. առաջընթացի նվաճումների արմատավորումը, խնայողության ռեժիմի իրականացումը և, այդ բոլորի հիման վրա, արտադրության արդյունավետության բարձրացումը:

Ձեռնարկությունն իր արտադրանքի իրացումից ստացված դրամական միջոցների հաշվին հատուցում է կատարված բոլոր ծախսերը և ապահովում որոշակի շահույթ: Դրա մի մասը մուծվում է պետբյուջե, իսկ մյուս մասի հաշվին գոյանում են տնտեսական խթանման ֆոնդերը, որոնք մեծ դեր են կատարում կոլեկտիվի նյութական շահագրգռվածության բարձրացման գործում:

Ս․ պ․ ա․ ձ․, որպես արտադրական միավոր, կարող է ներառնել նաև մի քանի գործարան կամ ֆաբրիկա (կոմբինատ, արտադրական միավորում)։ Վերջին դեպքում իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են արտադրական միավորմանը(կոմբինատին)։ Տես նաև Արդյունաբերական միավորում, գիտաարտադրական միավորում։

Գրկ․ Положение о социалистическом государственноим производственном предприятии, М. 1965; Комментарий к Положению о социалистическом государственном предприятии,2 изд․, М․, 1971; Ракитский Б․ В․, Формы хозяйственного руководство предприятиями, М․, 1968; Предприятие в системе народного хозяйства, М․, 1972; Совершенствование хозяйственного механизма. Сб документов, М., 1980.

                                                  Հ․ Մկրտչյան

'Սոցիալիստական պետություն,'պետության բարձրագույն տիպը, որն առաջանում է սոցիալիստական հեղափոխության հետևանքով։ Այն բանվոր դասակարգի գլխավորությամբ աշխատավորների սուվերեն քաղ․ իշխանության կազմակերպություն է, հասարակության սոցիալ֊քաղ․, տնտ․ վերափոխումների, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման ժողովուրդների հեղափոխական նվաճումների պաշտպանության գլխ․ զենքը։ Ս․ պ֊յան նախատիպը Փարիզի կոմունա 1871 էր։Հոկտեմբերյան հեղափոխության հազթանակի հետևանքով ստեղծվեց պատմությանմեջ առաջին Ս․ պ․՝ սովետների իշխանությունը։ Այնուհետև Ս․ պ֊ներ են ստեղծվել Մոնղոլիայում (1924), երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում, 1959-ին՝ Կուբայում։

Ս․ պ․ էությամբ, ձևով, խնդիրներով ու ֆունկցիաներով արմատապես տարբերվում է շահագործողական բոլոր տիպի պետություններից։ Այն նոր, սոցիալիստ․ հասարակության սոցիալ֊տնտ․, դեմոկրատական կառավարման մարմին է։ Նրա անբաժանելի մասն են կազմում սոցիալիստական դեմոկրատիան ու պրոլետարական ինտերնացիոլիզմը։ Ս․ պ․ ոչ միայն նոր տիպի պետության պատմ․ վերջին տիպը։ Կոմունիստական հասարակարգի բարձրագույն փուլում, ներքին ու արտաքին պայմաններին համապատասխան, Ս․պ․ աստիճանաբար կմահանա, իր տեղը զիջելով կոմունիստական ինքնավարությանը։

Ս․ պ․ անցնում է զարգացման երեք փուլ։ Առաջին փուլում հանդես է գալիս որպես պրոլետարիատի դիկտատուրայի պետություն և կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանի քաղ․ կազմակերպություն։ Սոցիալիզմի հազթանակից հետո Ս․ պ․ թևակոխում է հաղթանկած սոցիալիզմի հիմքերի ամրապնդման և զարգացած սոցիալիստ․ հասարակարգի կառուցման ժամանակաշրջանը։ Զարգացման այդ փուլում ՍՍՀՄ֊ում (1930֊ական թթ․ կես֊1960֊ական թթ․ սկիզբ) ընդլայնվեց պրոլետարիարի դիկտատուրայի սոցիալ․ բազան, ընդունվեց ՍՍՀՄ 1936-ի սահմանադրությունը,վերացվեցին դեմոկրատիայի նախկին սահմանափակումները,ընդլայնվեցին և փոխվեցին Ս․ պ֊յան ֆունկցիաները։ Երրորդ փուլում,զարգացած սոցիալիստական հասարակարգի ժամանակաշրջանում (60֊ական թթ․ սկսած), ավարտվում է պրոլետարիատի դիկտատուրայի պետության նվաճումը համաժող․ պետության, Ս․ պ․ վեր է ածվում ամբողջ ժողովրդի ժահերն ու կամքն արտահայտող քաղ․ կազմակերպության։ «Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը համաժողովրդական սոցիալիստական պետություն է, որն արտահայտում է բանվորների, գյուղացիների և մտավորականության, բոլոր ազգերի ու ազգությունների աշխատավորների կամքն ու շահերը »(ՍՍհմ սահմանադրություն․ հոդված 1)։ Համաժոզ․ պետության սոցիալ֊տնտ․, քաղ․, իրվական հիմքերը, մշակվել են ՍՄԿԿ XX-XVI Համագումարներում և ամրագրվել ՍՍՀՄ 1977-ի սահմանադրությամբ։ Որպես զարգացած սոցիալիստ․ հասարակության ծնունդ, համաժող․ պետությունը պայմանավորվում և հենվում է հզոր, առաջավոր արդյունաբերության, մեքենայացված գյուղատնտեսության, հասարակական բոլոր ուժերի զարգացման բարձր մակարդակի վրա։

Համաժող․ պետության գլխ․ ուղղությունը սոցիալիստ․ դեմոկրատիայի հետագա ծավալումն է, պետ․, տնտ․ և հասարակական գործերի կառավարմանը քաղաքացիների ակտիվ ակտիվ մասնակցության ապահովումը, պետ․ ապարատի աշխատանքի բարելավումը և նրա նկարմամբ ժող․ վերահսկողության ուժեղացումը, պետ․ և հասարաակական կյանքի իրավական հիմքերի ամրապնդումը։ Ինչպես նշվում է ՍՄԿԿ ծրագրում, համաժող․ պետությունը«․․․կոչված է կազմակերպելու կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծումը, սեցիալիստական հարաբերությունների վերափոխումը կոմունիստական հարաբերությունների, վերահսկողություն իրագործելու աշխատանքի և սպառման չափի նկատմամբ, ապահովելու ժողովրդի