բարեկեցության վերելքը, պահպանելու սովետական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, սոցիալիստական իրավակարգը և սոցիալիստական սեփականությունը, ժողովրդական մասսաներին դաստիարակելու գիտակցական կարգապահության և աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի ոգով, հուսալիորեն ապահովելու երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, զարգացնելու եղբայրական համագործակցությունը սոցիալիստական երկրների հետ, պաշտպանելու ընդհանուր խաղաղության գործը և նորմալ հարաբերություններ պահպանելու բոլոր երկրների (էջ 157-158): Այս խնդիրների համապատասխան, ձևավորվում են նոր՝ ճողովրդի բարօրության անշեղ աճի ապահովման, բնական հարստությունների պահպանման և ռացիոնալ օգտագործման, շրջակա միջավայրի բարելավման, գիտատեխ. առաջադիմության ղեկավարման ֆունկցիաներ: Բացի այդ,. գործում են նաև հայրենիքի պաշտպանության, բոլոր երկրների հետ բարեկամության ամրապնդման, համագործակցության, ընկերական փոխօգնության, խաղաղության պահպանման են ֆունկցիաներ:
Հայտնի են Ս. պ-յան կառավարման հետևյալ ձևերը՝ սովերներ (տես ժողովրդական դդեպուտատների սովերներ) և ժողովրդական դեմոկրատիա: Սովետական և ժողովրդադեմոկրատական հանրապետությունները ծագել են պատմ. տարբեր պայմաններում, այդ պատճառով ընդհանրություններից բացի, ունեն մի շարք բնորոշ առանձնահատկություններ: Ապագայում, կապիտալիզմից սոցիալիզմին անցնելիս, առաջ կգան Ս. պ-յան ներ ձևեր: Ինչպես նշում է Վ. Ի. Լենինը, «Կապիտալիզմից կոմունիզմին անցնելը, իհարկե, չի կարող չբերել քաղաքական ձևերի ահագին առատություն և բազմազանություն, բայց դրանց բոլորի էությունն անխուսափելիորեն մեկ է լինելու՝ պրոլետարիատի դիկտատուրան» (Երկ. լիակտ. ժող., հ. 33, էջ 45): Ս. պ-յան առաջին ձևը՝ սովետների հանրապետությունը, հայտնագործեց Վ. Ի. Լենինը, որով ապահովվեց սոցիլալիզմի հաղթանակն ու զարգացած սոցիալիստ. հասարակարգի կառուցումը ՍՍՀՄ-ում: Ս. պ-ներն ըստ կառուցվածքի լինում են ունիտար (տես Ունիտար պատություն) և ֆեդերատիվ (տես Ֆեդերացիա): Գրկ. Տես Պետություն հոդվածի գրականությունը: Վ. Մուսախանյան։
Սոցիալիստական ռեալիզմ, սովետական գրկ-յան և արվեստի, ինչպես նաև արտասահմանյան ժամանակից առաջադիմական գեղարվեստ. մշակույթի ստեղծագործական մեթոդը: Ս.ռ. ըմբռնումը գրականագիտության և գեղագիտության մեջ առաջ քաշվեց 1932-ին՝ ՍՍՀՄ գրողների համամիութենական առաջին համագումարի նախապատրաստման շրջանում: Դրանով ավարտվեցին սովետական գրկ-յան գեղարվեստ, մեթոդի անվանման որոնումները, որ սկսել էին 1920-ական թթ. վերջջերին: Այդ շրջանում առաջադրվեցին մի շարք տերմիններ, որոնք կամ փիլ. հասկացությունները մեխանիկորեն տարածում էին արվեստի վրա (ռապպականների պաշտպանած «դիալեկտիկական - մատերիալիստական գեղարվեստական մեթոդ» ըմբռնումը) և կամ շեշտում էին միայն ռեալիզմի ու ռոմանտիզմի սերտ միաձուլումը նոր արվեստում(«ռոմանտիկական ռեալիզմ,» «ռեալիստական սոցիլալական ռոմանտիկա»): Այնինչ 1932-ին առաջ քաշված տերմինը նշում էր և՛ սովետական արվեստի որակական նոր բնույթը (սոցիլաիստական), և՛ նրա սերտ կապերը անցյալի ռեալիստական ժառանգության հետ (ռեալիզմ): Սակայն Ս. ռ., իբրև գեղարվեստ. երեվույթ, ավելի հին պատմություն ունի, քան տվյալ տերմինը: Այն առաջացել է դեռևս դարասկզբին՝ 1905-07-ի ռուս. առաջին հեղափոխության շրջանում: Ճիշտ է, դրանից առաջ էլ հանդես էին եկել պրոլետարիատի կյանքի և պայքարի հետ կապված արվեստագետներ (այդ գործում հատկապես նշանակալից է Փարիզի կոմունայի բանաստեղծների՝ Է. Պոտիեի և մյուսների վաստակը): Սակայն XX դ. սկզբին Ռուսաստանում ստեղծվեցին նոր սոցիլատ. արվեստի, իբրև ամբողջական հոսանքի, և նրա գեղարվեստ. մեթոդի ձևավորման անհրաժեշտ նախադրյալները: Նոր մեթոդի ծագման հասարակական-քաղ. հիմքը գիտ. սոցիլաիզմին տեսության միացումն էր պրոլետարական շարժման հետ: 1905-ին Վ. Ի. Լենինը առաջադրեց գրկ-յան կուսակցականության տեսությունը, որի համաձայն նոր գեղարվեստ. մշակույթի բարձրագույն կոչումըպետք է լինի հասարակության սոցիլաիստ. վերափոխման գործին ծառայելը՝ այն զուգակցելով ստեղծագործական անհատականությանը լայն ասպարեզ տալու, մտքի և երևակայության,ձևիու բովանդակության ազատության հետ: «Դա կլինի,- գրել է Լենինը,- մարդկության հեղափոխական մտքի վերջին խոսքը սոցիալիստական պրոլետարիատի փորձով ու կենդանի աշխատանքով բեղմնավորող ազատ գրականության» (Երկ. լիակտ. ժող., հ. 12, էջ 125-126): Ս.ռ-ի հիմնադիրը դարձավ պրոլետարիատի մեծ արվեստագետ Մ. Գորկին, որն առաջին շրջանի մի շարք ռեալիստ. ու ռոմանտիկ. գործերից հետո XX դ. սկզբին գրեց գեղարվեստ. նոր մեթոդի սկզբուէնքները դասական հստակությանբ մարմնավորող երկեր («Մայրը» վեպը, «Թշնամիներ» դրաման են): Գորկու ղեկավարած պրոլետ. գրական հոսանքի մեջ մտնում էին նաև այլ գրողներ (Ա. Սերաֆիմովիչ, Դ. Բեդնի, Հ. Հակոբյան, Մ. Արազի և ուրիշներ): Ս.ռ-ի զարգացման նոր, ավելի բարձր աստիճանը սկսվում է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ստեղծագործական լավագույն ուժերի համախմբման, մարքսիստ. աշխարհայացքին տիրապետելու և սոցիալիստ. իրականության հետկապվելու շնորհիվ ձևավորվեցին սովետական գրկ-յան գաղափարական միասնությունը և գեղարվեստ. բազմազանությունը: Այդ իմաստով կարելի է ասել, որ Ս. ռ-ի պատմությու ը սովետական գեղարեստ. մշակույթի լավագույն նվաճումների պատմությունն է, որի «գրական բաժնի» փայլուն էջէրը գրել են Գորկին ու Վ. Մայակովսկին, Ա. Տոլստոյն ու Մ. Շոլոխովը, Ա. Ֆադեևն ու Ա. Տվարդովսկին, Ե. չարենցն ու Դ. Դեմիրճյանը, Ա. Բակունցը, Ս. Զորյանը, Ն. Զարյանը և ետհոկտեմբերյան գրկ-յան մյուս նշանավոր դեմքերը:
1920-ական թթ. և հետագա տասնամյակներին Ս. ռ-ի սկզբունքները լայնորեն արտահայտվեցին նաև սովետական արվեստիմյուս տեսակների մեջ: Այդ իմաստով նշանակալից դեր են խաղացել Կ. Ստանիսլավսկին և Վ.Մեյերխոլդը, Վ. Աճեմյանը և Ա. Գուլակյանը՝ թատերական արվեստի մեջ, Ս. Էյզենշտեյնը, Վ. Պուդովկինը, Ա. Դովժենկոն, Հ. Բեկնազարյանը՝ կինոարվեստում, Ս. Պրոկոֆևը, Ա. Խաչատրյանը, Դ. Շոստակովիչը՝ երաժշտության, Վ. Մուխինան, Մ. Սարյանը, Ս, Կոնյոնկովը, Բ. Իոգանսոնը, Հ. Կոջոնյանը՝ կերպարվեստի մեջ:
Դեռևս XX դ. սկզբին Ս. ռ-ի գաղափարական-գեղարվեստ. սկզբունքները յուրացրին կապիտալիստական երկրների այն արվեստագերները, որոնք իրենց ստեղծագործությունը կապել էին կյանքը սոցիլաիստ. հիմունքներով վերափոխելու հեռանկարի հետ (Ա. Բարբյուս, Մ. Անդերսեն-Նեքսյո, ավելի ուշ՝ Լ. Արագոն, Պ. Էլյուար, Պ. Ներուդա, Ժ.Ամադու և ուրիշներ): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր մեթոդի ազդեցության ոլորտը մեծապես ընդլայնվեց՝ տարածվելով սոցիլաիստ. երկրների գեղարվեստ. մշակույթի մեջ:
Լինելով որակապես նոր ստեղծագործ. մեթոդ՝ Ս. ռ. ներկայացնում է մի ամբողջական գեղագիտ. համակարգ, որը նշանավորեց նոր աստիճան մարդկության գեղարվեստ. զարգացման մեջ: Ս. ռ-ի սկզբունքները ոչ թե քարացած դոգմատիկ կանոններ են, այլ մաստնանշում են միայն գաղափարական և ստեղծագործական ելակետային այն դրույթները, որոնք անհրաժեշտ են իրականությունը սոցիալիստ․ իդեալի լույսի տակ տեսնելու և ճշմարտացիորեն պատկերելու համար։ Դա, ամենից առաջ, կյանքը իր հեղափոխական զարգացման մեջ դիտելն է,աշխարհի վերափոխմանը ակտիվորեն մասնակցող նոր մարդու կերպարի ստեղծումը, որը դարձավ Ս․ ռ֊ի գլխ․ հերոսը։ Նոր մեթոդը լայն ասպարեզ բացեց ժողովրդի կյանքի և պայքարի, աշխատանքի մարդկանց բնավորությունների պատկերման համար, առաջին անգամ կենդանի կերպով բացահայտեց աշխատանքի բարոյագեղագիտ․ նշանակությունը։ «Մեր գրքերում, որպես գրքերում, որպես գլխավոր հերոս, ֊ ասել է Գորկին,֊ մենք պետք է ընտրենք աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի պրոցեսներով կազմավորող մարդուն» (Գրական հրապարակախոսական հոդվածներ, Ե․, 1949, էջ 305): Շատ կարևոր է նաև ընդգծել Ս․ ռ֊ի կենսահաստատ էությունը։ Ի տարբերություն XIX դ․ գասական ռեալիզմի, որի հիմնական պաթոսը կյանքի արատների քննադատական պատկերումն ու մերկացումն էր, նոր ռեալիզմը հաստատում է կըանքն իբրև կեցություն, բացահայտում է սոցիլիաստ․ իդեալի։