Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոսանքում, շրջկենտրոնից 12 կմ հս-արմ.: Միավորված է Լեռնաձորի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ: Զբաղվում են կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:

ՎԵՐԻՆ ԳՅՈԴԱՔԼՈՒ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, Գյոդաքլու գետի վերնագավառում, շրջկենտրոնից 6 կմ հս-արլ.:

Միավորված է Սյունիքի կաթնաանասնապահական, բանջարաբուծական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ. գրադարան, բուժկայան:

ՎԵՐԻՆ ԳՅՈՒՂ, Վերին գեղ. գյուղ Արմ. Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում: XX դ. սկզբին ուներ մոտ 150 (20 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ արհեստով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին)՝ կից վարժարանով (Մուշեղյան): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

ՎԵՐԻՆ ԴՎԻՆ, գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հս-արլ.: Վ. Դ-ով անցնում Արտաշատ ջրանցքը:

Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է 1830-ին:

ՎԵՐԻՆ ՋԱՂԱԼՈՒ (1978-ից՝ Ախպրաձոր), գյուղ ՀՍՍՀ Վարդենիսի շրջանում, Վարդենիսի լեռնաշղթայի հս. լանջին, շրջկենտրոնից 14 կմ հվ-արմ.: Անասնապահական սովետական տնտեսությունն ըզբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:

ՎԵՐԻՆ ԼԻՃ (Lake Superior), Հս. Ամերիկայում՝ ԱՄՆ-ում ու Կանադայում, ամենամեծ ու ամենախորը Մեծ լճերի համակարգում: Գտնվում է 183 մ բարձրության վրա: Երկարությունը 613 կմ է, առավելագույն լայնությունը՝ 256 կմ, խորությունը՝ 393 մ, ավազանը՝ 207.2 հզ. կմ², ջրի ծավալը՝ 12.2 հզ. կմ³ (Մեծ լճերի ջրի ավելի քան կեսը): Աշխարհի ամենամեծ քաղցրահամ լիճն է: Ունի տեկտոնական ծագում: Ափագիծ խիստ կտրտված է: Հուրոն լճի հետ միանում է Սենտ Մերիս գետով: Ջուրը թափանցիկ և սառն է: Նավարկելի է: Ափամերձ մասերը սառցակալում են դեկտեմբերից-ապրիլ: Հարուստ է ձկներով: Գլխ. նավահանգիստներից են Դուլուտը, Սյուպիրիորը, Աշլենդը, Մարկետը (ԱՄՆ), Պորտ Արտուրը (Կանադա):

ՎԵՐԻՆ ԽԱԹՈՒՆԱՐԽ (1978-ից՝ Ակնաշեն), գյուղ ՀՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հվ.: Կաթնաանասնապահական-այգեգործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, բուժ-մանկաբարձական կայան: Գյուղի հվ-արմ. մասում պահպանվել են XVIII դ. շենքի մնացորդներ: Բնակիչների նախնիներն եկել են Խոյից, Սալմաստից (1828-ին) և Սուրմալուից (1915-ին):

ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջանում, Բագրուշատի լեռնաշղթայի հվ. լանջին, շրջկենտրոնից 11 կմ հս-արմ.: Միավորված է Նորաշենիկի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ: Զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղից արմ. պահպանվել են գյուղատեղի (Ղազարանց, X-XIV դդ.), եկեղեցի (Ս. Աստվածածին, XVII-XVIII դդ.), գերեզմանոց (XVII_XIX դդ.): Վ. Խ-ում է ծնվել բրիգադային կոմիսար Հ. Թ. Տեր-Դավթյանը: Բնակիչների նախնիներն եկել են Պարսկաստանից Ղարադաղից և Ղարաբաղից, 1828-50-ին:

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐ, գյուղ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում, Տավուշ գետի աջափնյա մասում, շրջկենտրոնից 6 կմ հվ-արլ.: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտությամբ, կարտոֆիլի, ծխախոտագործությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կերային կուլտուրանների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, 2 գրադարան, կապի բաժանմունք (ավտոմատ հեռախոսակայանով), կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում են Ս. Հովհաննես եկեղեցու (կառուցվել է 1701-ին) ավերակները, շրջակայքում՝ հին գերեզմանատունը: Վ. կ-ում են ծնվել Հ. Հ. Պողոսյանը և Ս. Հ. Պողոսյանը հիմնադրվել է 1860-ին:

ՎԵՐԻՆ ՀՈՌԱԹԱՂ, Վերին Հոռաթող, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 37 կմ հվ․։ Միավորված է Հարությունագոմերի սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են անասնապահությամբ, ծխախոտի, հացահատիկային, կերային և բանջարանոցների կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար։ Վ․ Հ֊ում և շրջակայքում պահպանվել են Վահին անվամբ 2 մատուռներ (XIII դ․), Մատադիս բնակատեղին, Ջոխտակ եղցին, Մրջման շինատեղը (IX-XIV դդ․)։