Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1984-ի օգոստոսին երկիրն անվանվեց Բուրկինա Ֆասո։

Արհմիությունները։ Վոլտական արհմիությունների կոնֆեդերացիա (ՎԱԿ)։ Կազմավորվել է 1974-ին։ Վոլաական աշխատավոր ու թյան ազգային կոնֆեդերացիա։ Կազմավորվել է 1960-ին։ Մտնում է ԱՀԿ–ի մեջ։ Վոլտայի աշխատավորների արհմիութենական միավորում։ Կազմավորվել է 1948-ին։ Մանում է ԱՀՖ–ի մեջ։ Ազատ արհմիությունների վոլտական կազմակերպություն։ Կազմավորվել է 1960-ին։ Մտնում է ԱԱՄԿ–ի մեջ։

Տնտեսությունը։ Վ․ Վ․ հետամնաց ագրարային երկիր է։ Էկոնոմիկայում կարևոր դիրք է գրավում ֆրանս․ կապիտալը։ Տնտեսության առաջատար ճյուղն էքստենսիվ արոտային անասնապահությունն է։ 1981-ին կար 2,8 մլն գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 4,7 մլն ոչխար ու այծ։ Աճեցնում են կորեկ, սորգո, գետնանուշ, եգիպտացորեն, ընդավորներ, բրինձ, բատատ, յամս, բամբակենի, կարիտե ձիթենու ծառ, շաքարեղեգ, քնջութ։ Զբաղվում են գետային ձկնորսությամբ։ 1981-ին արտադրվել է 155 մլն կվտ․ժ էլեկտրաէներգիա։ Կան կաշվի, կոշիկի, բամբակազտիչ, տեքստիլ, ձիթագործական ձեռնարկություններ։ Երկաթուղիների երկարությունը 517 կմ է, ավտոճանապարհներինը՝ մոտ 18 հզ․ կմ (1983)։ Արտահանում է անասուն և անասնապահական մթերքներ, բամբակ, կարիտեի ընկույզ, գետնանուշ, ներմուծում՝ մեքենաներ ու սարքավորում, նավթամթերքներ, պարեն։ Գլխ․ գործընկերներն են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Փղոսկրի ափը, ԱՄՆ–ը։ Դրամական միավորը ԿՖԱ–ի ֆրանկն է (աֆրիկյան ֆրանկ)։

Բժշկաաշխարհագրական բնութագիրը։ 1979-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 48,5, մահացությունը՝ 22,0, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 182։ Տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները (մալարիա, շիստոսոմատոզ, կարմրուկ, մենինգիտ)։ 1978-ին գործում էին 5 հիվանդանոց և ավելի քան 400 այլ բուժհիմնարկություն՝ 3,6 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 0,4 մահճակալ)։ 1976-ին աշխատում էին 108 բժիշկ (56,5 հզ․ բնակ– չին՝ 1 բժիշկ), 7 ատամնաբույժ, 350 բուժքույր, 17 բժշկի օգնական։ Բժշկ․ կադրերը պատրաստվում են այլ երկրներում (Ֆրանսիա, Սենեգալ, Փղոսկրի ափ)։ 1962-ից Ուագադուգուում բացվել է բուժքույրական դպրոց։

Լուսավորությունը։ Երկարամյա գաղութային վիճակը բացասաբար է անդրադարձել երկրի մշակույթի և ժողկրթության զարգացման վրա։ 1962-ին անգրագետ էր բնակչության 98%-ը։ Անկախություն ձեռք բերելուց հետո կառավարությունը մեծ ուշադրություն է նվիրում ժողկրթությանը։ 1965-ին 6–14 տարեկանների համար տարրական կրթությունը հայտարարվել է պարտադիր և անվճար։ Կրթական համակարգի (ֆրանսիականի ազդեցությամբ) մեջ մտնում են նախադպրոցական հիմնարկները, տարրական (6-ամյա), գյուղական (3-ամյա), թերի տարրական և միջնակարգ (լիցեյ) դպրոցները (4+3, առաջին աստիճանը՝ թերի միջնակարգ)։ Ուսուցումը տարվում է ֆրանս․։ Պրոֆ․ տեխ․ կադրեր են պատրաստվում հիմնականում տարրական դպրոցի հիմքի վրա՝ 1–5 տարվա ընթացքում, տարրական դպրոցի ուսուցիչներ՝ մանկավարժ, դասընթացներում (5 տարի, տարրական դպրոցի հիմքով)։ Ուագադուգուում են գտնվում համալսարանը (հիմնվել է 1969-ին, գրադարանն ունի ավելի քան 12 հզ․ կտոր ԳԻՐՔ)․ Գիտ․ հետազոտությունների կենտրոնը, Ագրոնոմիական հետազոտությունների արևադարձային ինստը։ Գործում են մշակույթի փոխօգնության ընկերությունը և երիտասարդության տունը (ոչ մեծ գրադարանով)։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։  Կառավարության հսկողությամբ լույս են տեսնում «Կարֆուր աֆրիկեն» («Carrefour Africain»), 1960-ից, շաբաթաթերթը, «Բյուլտեն կոտիդիեն դ’ էնֆորմասիոն» («Bulletin Quotidien d’information ») ամենօրյա բյուլետենը, «ժուռնալ օֆիսիել դե լա Ռեպյուբլիկ դե լա Օտ Վոլտա> («Journal ofi- ciel de la Republique de la Haute-Volta), 1959-ից, շաբաթական պաշտոն, լրատուն։ Ռադիոհաղորդումները տրվում են 1959-ից ֆրանս․ և տեղական 13 լեզուներով։ 1963-ից գործում է ոչ մեծ հեռուստակայան (Ուագադուգու)։ 1959-ին ստեղծվել է վոլտական ռադիոհաղորդումների և հեռուստատեսության կառավարական ծառայությունը։

Ժողովրդական արվեստը։ Վ․ Վ–ի ժողովուրդների արվեստում հիմնական տեղ է գրավում նախնիների պաշտամունքի հետ կապված փայտի ավանդական քանդակագործությունը, որի արտահայտչականությունը ձեռք է բերվում ծավալների ընդգծված երկրաչափականացման, ուղղաձիգ և հորիզոնական հարթությունների սուր զուգորդման միջոցով։ Արձանիկներն ու դիմակները երբեմն զարդարվում են այծքաղի եղջյուրների պատկերներով կամ ուղղաձիգ ամրացված երկար, բազմագույն քանդակազարդ ձողիկներով։ Ավելի սակավ են հանդիպում նախնիներին ու աստվածների կյանքի տեսարաններ պատկերող մետաղյա արձանիկներ։ Տարածված են բուսական զարդապատկերներով մետաղյա զարդերը, օձաձե հմայիլները։ Օձի, կոկորդիլոսի կաշվից, գազանների մորթուց պատրաստում են գեղարվեստական առարկաներ (պայուսակներ, փոկեր են), որոնք զարդարվում են նկարված կամ դրոշմված նախշերով։ Հատակագծում ուղղանկյուն կամ կլոր, կոնաձե կամ հարթ ծածկերով բնակարանների պատերն երբեմն զարդարվում են որմնանկարներով կամ խեցե հարթաքանդակներով։ Գրկ․ Верин В․, Вчера и сегодня Верх– ней Вольты, М․, 1962; Dim Delobsom A․ A․, L’Empire du Mogho-Naba, P․, 1932; Gerardin В․, Le developpement de la Haute-Volta, P․, 1963;tGuilhem М․, To e S․, Haute-Volta․ Recits historiques, P․, 1964; Organisation politique traditionnelle et evolution politique des Mossi de Ouagadougou, P․, 1966; Tauxier L․, Nouvelles notes sur le Mossi et le Gourounsi, P․, 1924; P a u 1- m e D․, Les sculptures de l’Afrique noire, P․, 1956; Elisofon E․, The Sculpture of Africa, N․ Y․, 1958․

Վերին Տունգուսկա Անգարա գետի նախկին անվանումը ստորին հոսանքում։

Վերին Փշափի Զեմո Փշապի, գյուղ Աբխազական ԻՍԱՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրոնից 3 կւէ արլ․։ Բնակչությունը՝