Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


համարում է լեզվի վերլուծությունը, այ– սինքն՝ լեզվական արտահայտություննե– րի իմաստի ճշգրտումը և լեզվական ձեե– րի մեջ արտահայտված մտածողության տրամաբանական կաոուցվածքի հստա– կեցումը։ Վ․ փ․ գտնում է, որ ավանդական փիլ–յան պրոբլեմները, ճանաչողության պրոցեսում ծագող իմացաբանական դըժ– վարությունները և տրամաբանական հա– կասությունները (մասնավորապես պա– րադոքսները) լեզվի ոչ ճշգրտության և տրամաբանական կառուցվածքի անհըս– տակության հետեանք են։ Գոյություն ունի Վ․ փ–յան երկու տարատեսակություն։ Տրամաբանական վերլուծու– թյան փիլիսոփայությունը լեզվի վերլուծության համար էականորեն օգտագործում է ժամանակակից տրամա– բանության միջոցները՝ տրամաբանական ճշգրտության տիպարին համապատաս– խանող իդեալական լեզուների կառու– ցումը, որոնց մեջ ապահովվում է մտքի լեզվական արտահայտության և նրա տրա– մաբանական կառուցվածքի համընկնու– մը․ այս ծրագրի համար իբրե նախատիպ ծառայում է մաթ․ կշռադատությունների ճշգրտումը լոգիստիկական եղանակով ձեականացված լեզուների կառուցման մի– ջոցով։ Այս ծրագիրը, որը մշակել էին Բ․ Ռասեչը և Լ․ Վիտգենշտայնը, որդե– գրել են նեոպոզիտիվիզմը (Ռ․ Կառնապ, Հ․ Ֆայգլ են) և նեոպրագմատիզմը (Ու․ Քուայն, Ն․ Գուդմեն են)։ Լեզվա– բանական վերլուծության փիլիսոփայությունը (լեզվա– բանական փիլ–յուն, սովորական լեզվի վերլուծության փիլ–յուն) մերժում է ձեա– կան տրամաբանական արհեստական լե– զուների համապատասխանությունը վեր– լուծության խնդիրներին և ուշադրությունը փոխադրում է բնական լեզուների վրա, քանի որ դրանց մեջ է իրականանում ճա– նաչողությունը, դրանցում են ամրագըր– վում նրա արդյունքները։ Ուստի իմացա– բանական–տրամաբանական պրոբլեմնե– րի առաջացումը Վ․ փ–յան այս տարատե– սակությունը կապում է լեզվական մա– կարդակների առանձնահատկություննե– րի և լեզուների իմաստաբանական տար– բերությունների հետ։ Լեզվական արտա– հայտությունների և տերմինների իմաստի ճշգրտումը կատարելիս նկատի են առնը– վում դրանց գործածությունները կենդա– նի խոսքում։ Վերլուծության ոլորտի մեջ ներգրավվում են ճանաչողության նաե այնպիսի բնագավառներ (աշխարհայացք, բարոյագիտություն, գեղագիտություն են), որոնք չունեն ճշգրիտ գիտությունների տիպարով համակարգված տերմինաբա– նություն և տեսական կառուցվածք։ Լեզ– վաբանական փիլ․ տարածում է գտել գլխավորապես Անգլիայում, Լ․ Վիտգեն– շտայնի ուշ աշխատությունների ազդեցու– թյամբ (Զ․ Ռայլ, Ջ․ Օստին, Պ․ Ատրոսոն են)։ Ամբողջությամբ վերցրած Վ․ փ․, մեր– ժելով վերացական մետաֆիզիկական մտածելակերպը, փիլ–յունը հանիրավի հանգեցնում է լեզվատրամաբանական և մեթոդաբանական հետազոտությունների։ Գրկ․ X и л л Т․, Современные теории поз– нания, пер․ с англ․, М․, 1965, ч․ 5; Коз– лова М․ С․, Современная лингвистиче– ская философия։ проблемы и методы, «Проб– лемы и противоречия буржуазной филосо– фии», М․, 1983; Wittgenstein L․, Philosophical Investigations, 3 rd ed․, N․ Y․, 1968․ Գեորգյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ *ԻՄԻU, անալիտիկ քիմիա, գիտություն նյութերի ինքնու– թյան, քիմ․ բաղադրության և հետազոտ– վող նմուշում բաղադրիչների հարաբերա– կան պարունակության որոշման սկըզ– բունքների ու եղանակների մասին։ Բաղ– կացած է երկու հիմնական բաժիններից՝ որակական վերլուծությունն քանակական վերլուծ ու թ յ ու ն։ Առաջինի խնդիրը նյութերի որակական քիմ․ բաղադրության որոշումն է՝ որոշա– կի ատոմների, իոնների, մոլեկուլների և կառուցվածքային այլ տարրերի առկայու– թյան հայտնաբերումը վերլուծվող նյու– թում, երկրորդինը՝ այդ բաղադրիչների քանակական հարաբերությունների որո– շումը։ Ըստ որոշվող բաղադրիչի բնույթի տարբերում են․ իզոտոպային, տարրային, ֆունկցիոնալ, մոլեկ ու լային և ֆազային վերլուծություններ։ Վ․ ք․ օգտա– գործում է վերլուծության քիմ․, ֆիզ․ և ֆի– գիկաքիմ․ եղանակներ, որոնք հիմնված են նյութի բնույթով կամ բաղադրությամբ պայմանավորված որեէ հատկության (վեր– լուծական ազդանշան) չափման վրա։ Այդ հատկությունների հայտնաբերումը, հա– մապատասխան մաթեմատիկական հա– վասարումների ստացումը, վերլուծական ազդանշանի վրա այլ բաղադրիչների՝ խանգարիչների ազդեցության կանխման եղանակների մշակումը Վ․ ք–ի հիմնական խնդիրներն են։ Վերլուծական ազդանշան– ներ են․ զանգվածը, ծավալը, գույնը, լու– ծույթի պղտորությունը, ադսորբցիան, էլեկտրական հատկությունները են, որոնց վրա են հիմնված Վ․ ք–ի դասական եղա– նակները (կշռային վերԼուծություն, ծա– վաչային անաչիզ, գազային վերԼուծու– թյուն, գունաչափություն, պղտորաչափու– թյուն, քրուէատագրաֆիական վերԼուծու– թյուն, պոտենցիաւաչափություն, ամպե– րաչափություն, վերչուծության Էչեկտրա– քիմիական եղանակներ, վոլտամպերա– չափություն, կոնդուկտաչափություն, պոԼ– յարոգրաֆիա են)։ ժամանակակից քր– միան լայնորեն օգտագործում է կլանման և առաքման ատոմական ու մոլեկուլային սպեկտրները էլեկտրամագնիսական տա– տանումների լայն միջակայքում (գամմա, ռենտգենյան, ուլտրամանուշակագույն, տեսանելի, ինֆրակարմիր, ռադիոհաճա– խական ճառագայթներ), իզոտոպների և իոնների զանգվածային սպեկտրները, բնական և արհեստական ռադիոակտի– վությունը են։ Այդ հատկությունների վրա են հիմնված Վ․ ք–ի ժամանակակից եղա– նակները (սպեկտրաչաՓՈւթյուն, լո լսա– չափություն, սպ եկ տրա Լուսաչափական վերԼուծություն, Լյումինեսցենտային վեր– Լուծություն, ֆԼուորիմետրական վերԼու– ծություն, բոցային Լուսաչափություն, ռա– դիոչափական վերԼուծություն, ակտիվաց– նող վերլուծություն, կայծային զանգվա– ծասպեկարաչափություն, ինվերսիոն վոլա– ամպերաչափություն են), որոնք թույլ են տալիս 10~7–10~9 զանգվ․ % խառ– նուրդների հայտնաբերումը և քանակա– կան որոշումը։ Վ․ ք․ օգտագործում է նաե էԼեկտրոնային պարամագնիսական ռե– զոնանսի, միջուկային մագնիսական ռե– զոնանսի, միջուկային գամմա ռեզոնան– սի եղանակները։ խանգարիչների ազդեցությունը վերաց– նելու և վերլուծության զգայունությունը մեծացնելու համար կիրառվում են բաժան– ման, կոնցենտրացման և քողարկման եղանակները (նստեցում, լուծահանում, գոլորշիացում, կոմպլեքսագոյացում են)։ Վ․ ք–ի տեսությունը, որը հիմնվում է քի– միայի տեսության և չափագիտության վրա, ներառնում է նյութի զանգվածից վերլուծության համար պիտանի նմուշ վերցնելու մասին ուսմունքը, կազմում է վերլուծության ծրագիրը, կատարում եղա– նակի ընտրությունը և արդյունքների վի– ճակագրական մշակումը։ Վ> ք–ի եղանակ– ները բնորոշող ցուցանիշներն են՝ ճշտու– թյունը, վերարտադրելիությունը, զգայու– նության գործակիցը, որոշելի պարունա– կությունների տիրույթը, հայտնաբերման սահմանը, արդյունքների բացարձակ կամ հարաբերական սխալը, ստանդարտ շե– ղումը, դիսպերսիան են։ Մարդը ի սկզբանե կարիք է ունեցել որոշել այս կամ այն նյութի պիտանելիու– թյունը։ Նա այդ արել է զգայարանների օգնությամբ՝ որոշել գույնը, հոտը, համը են։ Զգայաորոշման եղանակները կիրառ– վում են նաև այժմ (օրինակ, սննդարդյու– նաբերության մեջ)։ Մետաղագործության զարգացմանը զուգընթաց զարգացավ նյու– թի խտության և մեխանիկական հատկու– թյունների հետազոտությունը, որը կի– րառվում է նաև մեր օրերում։ Ավելի ուշ՝ հատկապես X1Y–XVI դդ․ ալքիմիկոսները մշակեցին ներկանյութե– րի, խեցեղենի, ապակու, դեղանյութերի և օգտագործվող այլ նյութերի բաղադրու– թյան ու հատկությունների որոշման եղա– նակներ։ Ստեղծվեցին Վ․ ք–ի նոր, այդ թվում՝ նյութերի բաժանման, եղանակ– ներ։ Ալքիմիկոսները քիմ․ վերլուծության համար օգտագործեցին կշեռքը։ Վերլու– ծության քիմ․ եղանակները (հատկապես <թաց>) ավելի զարգացան յատրոքիմիա– յի շրջանում, հայտնաբերվեցին և օգտա– գործվեցին նստվածքագոյացման և գու– նագոյացման ռեակցիաները։ Վ․ ք–ի գի– տական հիմքը դրեց Ռ․ ԲոյԼը։ Նա տվեց «Վ․ ք․» և քիմ․ տարրի, որպես նյութի «չքայքայվող բաղադրիչի», հասկացու– թյունները։ Որոշակի դարձավ քիմ․ վեր– լուծության խնդիրը՝ նյութը տարրալուծել բաղադրիչների և որոշել նրանց ինքնու– թյունը։ Քիմիայի զարգացումը մինչե XIX դ․ 1-ին կեսը պայմանավորված էր Վ․ ք–ի նվաճումներով, հայտնաբերվեցին նոր քիմ․ տարրեր, հաստատուն բաղա– դրության օրենքը, բազմապատիկ հարա– բերությունների օրենքը, զանգվածի պահ– պանման օրենքը։ Շվեդ քիմիկոս Տ․ Ա․ Բերգմանն առաջարկեց սիստեմատիկ վեր– լուծությունը (բաղադրիչների հաջորդա– կան նստեցում Ւ12Տ–ով ու ալկալիներով), նստվածքագոյացումն օգտագործել քա– նակական վերլուծության համար, սիլի– կատները կարբոնատների հետ տաքաց– նելով դարձնել լուծելի, զարգացրեց Վ․ ք–ի