Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մակարդը մոնոկլինային է։ Առաջացնում է թերթավոր ագրեգատներ, դեղին, գորշ գույնի խոշոր բյուրեղներ։ Կարծրությու– նը4 1 – 1,5, խտությունը՝ 2300 կգ/ւէ3։ Մինչե 900–1000°C տաքացնելու դեպքում Վ․ փքվում է, 15–20 անգամ մեծացնելով սեփական ծավալը։ Թեփուկների միջե լցված օդի շերտերը պայմանավորում են փքված Վ–ի ցածր խտությունը և բարձր ջերմա– և ձայնամեկուսիչ հատկություն– ները։ Վ․ մուգ փայլարների (բիուոիւոի, ֆլոգոպիտի) երկրորդական փոփոխման արգասիքն է։ Հանքավայրերը հայտնի են ՍՍՀՄ–ում՝ Կոլա թերակղզի, Օւրալ, ար– տասահմանում՝ ԱՄՆ, Ավստրալիա։ Օգ– տագործվում է շինարարության մեջ՝ ջեր– մամեկուսիչ իրերի, ձայնակլանիչ նյու– թերի, թեթե բետոնի պատրաստման հա– մար։ Բացի դրանից, վ․ կիրառվում է որ– պես ռետինի, պլաստմասսաների, ներ– կերի, քիմիկատների լցանյութ։

ՎԵՐՄԻԿՈՒԼԻՏԱԲԵՏՈՆ, թեթև բեաոնի տարատեսակ, որում որպես լցանյութ օգտագործվում է փքած վերմիկոււիաը։ 250–400 կգ/tl3 միջին (ըստ ծավալի) խտությամբ Վ․ օգտագործում են արդյու– նաբերական սարքավորման ջերմամեկու– սացման և շենքերի պատող կոնստրուկ– ցիաների տաքացման համար։ Առավել ծանր կոնստրուկտիվ–ջերմամեկուսիչ Վ․ (միջին խտությունը՝ 600–1000 կգ/մ3) օգտագործում են որմնապանելներ, բլոկ– ներ և այլ պատող կոնստրուկցիաներ պատրաստելու համար։

ՎԵՐՄԻՇԵՎ Ալեքսանդր Ալեքսանդրի (10․9․1879, Պետերբուրգ –31․8․1919, Ելեց), հայազգի հեղափոխ․ գործիչ, դրա– մատուրգ, բանաստեղծ, հրապարակախոս։ Կոմկուսի անդամ 1903-ից։ 1882-ին Վեր– միշեները տեղափոխվել էին Հայաստան, որտեղ ընտանիքի հայրը նշանակվել էր անտառապետ։ 1902–07-ին վ․ ընդհա– տումներով սովորել է Պետերբուրգի հա– մալսարանի իրավաբ․ ֆակ–ում, 1910-ին էքստեռնով ավարտել է Ցուրեի (Տարտու) համալսարանը։ Իմացել է հայերեն, ռուս․, աԴՐԲ*․ վրաց․․ ֆիններեն։ Նրա վրա մեծ ազդեցություն են գործել հոր հեղափոխա– կան–նարոդնիկական հայացքները։ Պե– տերբուրգում մասնակցել է 1905–07-ի հեղափոխությանը, որին ձոնել է «ճշմար– տության ճանապարհին» պիեսը։ 1906-ին Տերիոկիում (այժմ՝ Զելենոգորսկ)՝

ՌՍԴԲԿ Կենտկոմի կազմակերպած կու– սակցական ժողովում, առաջին անգամ հանդիպել է Վ․ Ի․ Լենինին։ Նրան է նվիրել իր «Պատանի Ռուսիա» պիեսը։ Աշխատակցել է «Պրավդա»-ին և «Պրոս– վեշչենիե» («Просвещение») ամսագրին։ Կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում, Ցարիցինում, Բաքվում, Սարատովում։ Հեղափոխական գործու– նեության համար բանտարկվել է, աքսոր– վել, ենթարկվել հալածանքի։ Բարեկամա– կան սերտ կապերի մեջ է եղել Ստ․ Շա– հումյանի, Ա․ Մյասնիկյանի, Ս․ Լուկաշի– նի, Լ․ Կարախանի, Կամոյի, Վ․ Տերյանի, Վ․ Բրյուսովի և այլ նշանավոր հեղափո– խական ու գրական գործիչների հետ։ Հանդես է եկել Մ․ Դորկու ստեղծագործու– թյան թյուր մեկնության դեմ։ Դրել է «Համ– բավաբերներ», «Մոլի սեր», «Կարմիր ճշմարտություն» պիեսները (վերջինս Վ․ Ի․ Լենինի հանձնարարությամբ գրախոսել է Մ․ Դորկին, քանիցս բեմադրվել է)։ Մասնակցել է Սովետների համառուսաս– տանյան I համագումարին։ Հոկտեմբեր– յան հեղափոխության օրերին եղել է Ձմե– ռային պալատը գրոհողների շարքերում, քաղաքացիական կռիվների ժամանակ՝ բրիգադի զինկոմիսար (կռվել է գենե– րալ Ցուդենիչի զորքերի դեմ), այնու– հետև Հվ․ ռազմաճակատում՝ պահեստի հետևակային գումարտակի կոմիսար։ վի– րավորվել է, գերվել (Ելեցում) և գազանա– բար սպանվել սպիտակգվարդիականների կողմից։ Վ–ի պոեզիային բնորոշ է հեղափոխա– կան–մարտական լավատեսությունը, քնա– րականությունը։ Վ․ գրել է հանրահայտ «Աչեր սևորակ, դուք աչեր այրող․․․» երգի տեքստն ու երաժշտությունը, բանաստեղ– ծություններ՝ նվիրված Ս․ Լուկաշինին, Հայաստանին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը։ Վ–ի անունով կան օվկիանոսային ջեր– մանավ, միկրոշրջան՝ Լիպեցկ քաղաքում, դպրոցներ, փողոցներ, մշակույթի պալատ՝ Լենինգրադում են։ Նրա մասին գրվել են վեպեր, պոեմներ, դրամաներ։ Ելեցում կանգնեցված է արձանը։ Երկ․ Избранное, М․, 1977․ Գրկ - Дубинская А․, Быль о леген– дарном комиссаре, М․, 1968; А․ А․ Верми- шев (1879–1919)․ Библ․ указатель, Воронеж, 1969; Сухотин Я․ Д․, Песню расстрелять нельзя, Л․, 1977; Давидова Н․, Выбор оружия, М․, 1984․ Մ․ Մեչքոնյան

ՎԵՐՄԻՇԵՎ Դրիգորի խրիստաֆորովիչ (Դրիգոր Քրիստափորի, 1894, Թիֆլիս –1973, Օրջոնիկիձե), հայազգի սովետական գրող, հասարակական գոր– ծիչ։ Ավարտել է Ֆրայբերգի (Դերմանիա) լեռնային ակադեմիան (1916), սովորել Պետրոգրադի ռազմա–ինժեներական ուսումնարանում (1916–17)։ Առաջին հա– մաշխարհային պատերազմի ժամանակ (1914–18) մասնակցել է Կովկասյան ռազ– մաճակատի կռիվներին, 1920-ին եղել թուրք, զավթիչների դեմ մարտնչող հայկ․ հեծելազորային ջոկատի հրամանատար։ Աովետական իշխանության հաստատումից հետո, 1923–56-ին, զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ (ՍՍՀՄ պետպլանի բաժնի վարիչ, ՍՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատի բաժնի վարիչ են), մասնակ– ցել Հայաստանի մի շարք կարեոր տնտ․ խնդիրների մշակմանը։ 1958-ից զբաղվել է գրական գործունեու– թյամբ։ Հավաքել է Հայաստանի և Վրաս– տանի XII–XIII դդ․ պատմության վերա– բերյալ նյութեր, որոնք հիմք են ծառայել իր «Ամիրսպասալար» (1968), «Թագավո– րության մայրամուտը», «Տամտա» և «Հրա– ձիգ ժողովուրդը» (վերջին երեքը անտիպ) քառահատոր վիպաշարի համար։ Դրան– ցում Վ․ ներկայացրել է Զաքարյան իշխան– ների ճակատագիրը, պատկերել հայ և վրաց ժողովուրդների համատեղ պայքա– րը հանուն ազատության ու անկախության։ Ե․ Վերմիշնա ՎԵՐ ՄՈՆԹ (Vermont), նահանգ ԱՄՆ–ի հս–արլ–ում։ Տարածությունը 24,9 հզ․ կւէ2 է, բն․՝ 525 հզ․ (1983)։ Վարչական կենտ– րոնը Մոնթփիլիերն է, խոշոր քաղաքը՝ Բեռլինգթոնը։ Տարածքի մեծ մասը (63%–ը) գրավում են Ապալաչները։ Տնտեսապես թույլ զարգացած նահանգներից է։ Առա– ջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, կաթնատու անասնապահությունը։ Մշա– կում են խոտաբույսեր, եգիպտացորեն, վարսակ, կարտոֆիլ։ Տեղի է ունենում բնակչության արտահոսք երկրի այլ նա– հանգներ։ Կա փայտամշակման, թղթի, տեքստիլ, մետաղամշակման արդյունա– բերություն, ասբեստի, մարմարի, գրանի– տի և պղնձի արդյունահանում։ Զարգա– ցած է տուրիզմը։

ՎԵՐՆԱԳԻՐ (վերտառություն), գրվածքի անունը, դրվում է երկի սկզբում։ Բխում է գրվածքի բովանդակությունից, թեմայից, ժանրից կամ հերոսի անունն է։ Տես նաև Խորագիր՝․

ՎԵՐՆԱԴՍԿԻ Վլադիմիր Իվանովիչ (1863–1945)․ սովետական բնախույզ, հանքաբան և բյուրեղագետ, երկրաքիմիա– յի, կենսաերկրաքիմիայի, ռադիոերկրա– բանության հիմնադիր, բազմաթիվ գիտ․ հիմնարկների կազմակերպիչ։ ՄՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1912)։ Ուկր․ ՄՍՀ ԴԱ առա– ջին պրեզիդենտը (1919–21), Չեխոսլո– վակիայի (1926) և Փարիզի (1928) ԴԱ անդամ։ 1885-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզ–մաթ․ ֆակուլտետը։ Վ․ Ի․ Վերնադսկի 1890-ից եղել է Մոսկվայի համալսարանի պրիվատ–դոցենտ, 1898–1911-ին՝ Մոսկ– վայի համալսարանի պրոֆեսոր։ 1922– 1939-ին՝ իր կազմակերպած պետ․ ռադիու– մային ինստ–ի դիրեկտոր։ Վ․ 1927-ին ՍՍՀՄ ԴԱ համակարգում կազմակերպում է կենդանի նյութի բաժին, 1929-ից՝ կեն– սաերկրաքիմ․ լաբորատորիա (դիրեկ– տոր՝ 1927–45), որը հետագայում դառ– նում է Վերնադսկու անվ․ երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստ․։ Իր հետա– զոտություններում Վ․ առաջ է քաշել գործ– նական նշանակության գիտ․ պրոբլեմ– ներ, մշակել միներալների ծագման նոր էվոլյուցիոն տեսություն (գենետիկ մինե– րալոգիա)։ Վ–ու ստեղծած կենսաերկրա– քիմիան ուսումնասիրում է այն երկրաքիմ․ պրոցեսները, որոնց մեջ մասնակցում են օրգանիզմները։ Վ․ կենսոլորտի մասին ժամանակակից ուսմունքի հիմնադիրն է։ Այդ ուսմունքի մեծ դերը հատկապես բա– ցահայտվեց սկսած XX դ․ երկրորդ կե– սից։ Դրան նպաստեցին էկոլոգիայի և արդի գիտատեխ․ հեղափոխության զար– գացումը, որոնք առաջնակարգ խնդիր են դարձրել բնության վրա մարդու ազդեցու– թյան պրոբլեմը։ Վ–ու աշխատությունների շատ էջեր նվիրված են բնագիտության փի– լիսոփայական հարցերին, գիտ․ մտքի ե