Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գիտ․ աշխարհայացքի էվոլյուցիայի վեր– լուծությանը, գիտության կաոուցվածքի հետազոտմանը։ Վ–ու դպրոցից են աճել U․ Ե․ Ֆերսմանը, Դ․ Ի․ Շչերբակովը, Ա․ Պ․ Վինոգրադովը, Ա․ Ա․ Սաուկովը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ ՍՍՀՄ ԴԱ–ում սահմանված են Վ․ Ի․ Վերնադսկու անվ․ դրամական մրցանակ (1943-ից) և ոսկե մեդալ (1963-ից)։

ՎԵՐՆԱՇԵՆ (պատմ․՝ Սրկոդովք, Հաղ– պակյան), գյուղ ՀՍՍՀ Եղեգնաձորի շըր– ջանում, շրջկենտրոնից 4 կմ հս–արլ․։ Այգեգործա–պտղաբուծական և անասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Գոր– ծում է կոշիկի «Մասիս* արտադր․ միավոր– ման մասնաճյուղը։ Բնակիչների նախնի– ները եկել են Սալմաստ գավառից, 1829-ին։ Վ–ի շրջակայքը հարուստ է պատմ․ հու– շարձաններով։ Գյուղից հս–արլ․ գտնվում է Թանադե վանքը, դեպի hu․v Ս պիտակա– վոր վանքը, ԲոԼորաբերդ ամրոցը, մոտ 7 կմ արլ՝․ Արկազի Մ․ Ւաւչ վանքը, որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղի է եղել և հիշատակվում է VIII դարից։ Վան– քի ներկայիս եկեղեցին հիմնովին վերա– շինվել է 1870–71-ին։ Այն քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, կառուցված սըր– բատաշ ավազաքարից։ Գյուղամիջի Ս․ Հակոբ եկեղեցին (XVII դ․) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է, որի պա– տերի շարվածքում օգտագործված են XIII – XIV դդ․ վերաբերող շենքի քանդա– կազարդ բեկորներ և խաչքարեր։ Գրկ․ Եղիազարյան Հ․, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955, էջ 38-45։ Հ․ Կարապետյան, Մ, Հասրաթ յան, <ՎԵՐՆԱՏուՆ>, գրական խմբակ, հավա– քատեղի․ հիմնադրվել է 1899-ին, Թիֆլի– սի Բեհբության փողոցի JSP 50 տան վեր– նահարկի^ Հ․ Թումանյանի բնակարանում և ընդմիջումներով գոյատևել մինչև 1908-ի վերջը։ Հ․ Թումանյանի գլխավորությամբ խմբակի հիմնական անդամները (Ղ․ Աղա– յան, Ա․ իսահակյան, Լ․ Շանթ, Դ․ Դե– միրճյան) կազմակերպել են ընթերցում– ներ, գրական զրույցներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկում– ներ։ խմբակում զբաղվել են հայ և համաշ– խարհային գրկ–յան ու բանահյուսության ուսումնասիրությամբ, քննել գրկ–յան հետ առնչվող բազմապիսի հարցեր։ Խմբակի միջոցառումներին, հիմնական անդամնե– րից բացի, մասնակցել են նաև Պ․ Պռոշ– յանը, Շիրվանզադեն, Նար–Գոսը, Վ․ Փա– ւիազյանը, Վ․ Տերյանը, Լեոն, Ս․ Լիսից– յանը, Մ․ Թումանյանը, Փ․ Վարդազարյա– նը, Ա․ Զարգարյանը, Գ․ Բաշինջաղյանը, Կ․ Գալֆայանը և ուրիշներ։ «Վ․» դարձել է Հայ գրողների կովկասյան ընկերության հիմնաքարը։ Լ․ Կարապետյան Պատկերազարդումը տես ՀՍՀ 8-րդ հա– տորում, 105-րդ էջից առաջ՝ ներդիրում։

ՎԵՐՆԵՏՎԱԾՔ, ապարների խզումնային տեկտոնական խախտման ձև։ Առաջանում է դրանց հորիզոնական սեղմման ժամա– նակ։ Վ–ի դեպքում ապարների շարժումը տեղի է ունենում ճեղքվածքով, որը թեք– ված է հորիզոնի նկատմամբ 45°-ից մեծ անկյան տակ։ Ընդ որում Վ–ի կախված թևի ապարները, որոնք տեղադրված են խզման մակերևույթից վեր, շարժվում են այդ մակերևույթով դեպի վեր, իսկ պառ– կած թևի ապարները տեղաշարժվում են դեպի ներքև։

ՎԵՐՆԻԵՐ [ֆրանս․ մաթեմատիկոս Պ․ Վերնիեի (P․ Vernier, 1580–1637) անունով], 1․ սարքաշինության մեջ, չափիչ սարքերում ըստ սանդղակի բաժանումների երկարությունները և ան– կյունները ճշգրիտ հաշվելու հարմարանք (նկ․)։ Նույնն է, ինչ նոնիուսը։ 2․ Ռ ա– ГТо շօ io օ՜ դիոտեխնիկայում, ռադիոըն– դունիչների և ռադիոսարքավորումների կառավարման բռնակներից դեպի լար– ման օրգանները դանդաղեցնող փոխան– ցումն ապահովող հարմարանք՝ նրանց ավելի ճշգրիտ համալարման համար։

ՎԵՐՆՈՍԿՐԻ PnrPfUflMГ, պերիօս– տիտ (< պերի․․․ և հուն, бахйоу –ոս– կոր), վերնոսկրի սուր կամ քրոնիկական, հաճախ վարակական բնույթի հիվանդու– թյուն։ Առաջանում է վնասվածքների կամ վարակական պրոցեսների (թարախային վարակ, տուբերկուլոզ, սիֆիլիս ևն) հե– տևանքով։ Վ․ բ․ հաճախ ուղեկցվում է օստեոմիելիտի կամ ոսկրի այլ հիվանդու– թյունների հետ։ Ախտանշաններն են․ մարմնի ջերմաստիճանի ընդհանուր և տեղային բարձրացում, ցավեր, բորբոք– ման հատվածի կարմրություն և այտուց– վածություն։ Ռենտգենախտորոշմամբ եր– բեմն նկատվում են նաև վերնոսկրի հաս– տացումներ։ Վերնաշեն– Բ ու ժ ու մ ը․ հանգիստ, անտիբիոտիկ– ներ, հակաբորբոքային միջոցներ, ֆիզիո– թերապիա, հազվադեպ՝ վիրաբուժական միջամտություն։

ՎԵՐՇԻԴՌՐԱ Պյոտր Պետրովիչ (1905 – 1963), ռուս սովետական գրող, գեն․- մայոր, Սովետական Միության հերոս (7․8․1944)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Եղել է դերասան և ռեժիսոր։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Ս․ Ա․ Կովպակի պարտիզանական միավորման հրամանատարներից (1943-ի դեկտեմբե– րից՝ 1-ին Ուկր․ պարտիզանական դիվի– զիայի հրամանատար)։ Պատերազմից հե– տո, 1947–54-ին դասախոսել է Գլխ․ շտա– բի ակադեմիայում։ Գրել է «Մաքուր խըղ– ճով մարդիկ» (1946, ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ, 1947, հայ․ հրտ․ 1948), «Կարպատյան ռազմերթ» (1950), «Ռազմերթ դեպի Սան և Վիսլա» (1959), «Հարազատ տուն» (1962) և այլ գրքեր, որոնցում արտացոլել է թըշ– նամու թիկունքում սովետական մարդ– կանց հերոսական պայքարը։ Վ–ի գլխա– վորած դիվիզիայի շարքերում է մարտըն– չել <Հաղթանակ> հայկ․ պարտիզանական ջոկատը։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի, Բոգդան Խմելնիցկու I աստիճանի շքանշաններով։ Երկ․ Военное творчество народных масс, М․, 1961; Партизанские рейды, Кишинёв, 1962․

ՎԵՐՇԻԿԵՐԵՆ, բուրուշասկի, կան– ջ ու թ և ր և ն, վերշիկների լեզուն։ Ծա– գումնաբանորեն մեկուսացած լեզու է։ Խոսվում է Պակիստանի հս–արմ․ որոշ շրջաններում։ Խոսողների թիվը՝ մոտ 40 հազար։ Ունի երկու հիմնական բարբառ՝ վերշիկվար և բուրուշասկի։ Հնչյունական համակարգում առկա է 10 ձայնավոր և 36 բաղաձայն։ Ունի երաժշտական շեշտ։ Անվանական ձևակազմությունը համեմա– տաբար պարզ է, իսկ բայական համա– կարգը՝ բարդ։ Բայերի մեջ կան դեմք, թիվ, դաս նշանակող մասնիկներ։ Տար– բերակում է չորս դաս՝ ըստ տղամարդ– կանց, կանանց, կենդանիների և զանա– զան առարկաների անունների։ Նախա– դասությունն ունի անվանական և էր– գատիվ տարատեսակներ։ Բաոապաշա– րում կան նկատելի փոխառություններ ուրդու և դարդյան լեզուներից։ Անգիր լեզու է։ Գրկ․ Климов Г․ А․, Эдельман Д․ И․, Язык бурушаски, М․, 1970․ Հ․ Պեարոսյան

ՎԵՐՈՆԱ (Verona), քաղաք Իտալիայի Վենետիկ մարզում, Ադիջե գետի ափին։ Վ․ գավառի վարչական կենտրոնն է, տրանսպորտային հանգույց։ 271 հզ․ բն․ (1978)։ Կա մեքենաշինություն, քիմ․, պոլի– գրաֆ, տեքստիլ, փայտամշակման, թղթի, սննդի արդյունաբերություն։ Ունի համալ– սարան։ Մ․ թ․ ա․ 89-ից եղել է հռոմ․ գա– ղութ։ XII դ․ անցել է Լոմբարդական լի– գային։ 1866-ից մտել է Իտալիայի թագա– վորության կազմի մեջ։ ճարտարապետությունը։ Պահպանվել են հռոմ․ ասպարեզ, թատրոն, ամրություն– ների մնացորդներ, անտիկ ժամանակա– շրջանի Պոնտե Պիետրա կամուրջը։ Նեղ և ուղիղ փողոցներով, հին մասի կենտրո– նում՝ Պիացցա դելլե էրբե և Պիացցա դեի