Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Սինյորի հրապարակներն են։ <1արտ․ հու– շարձաններից են․ ռոմանական ոճի Սան Զենո Մաջորե եկեղեցին (Y դ․, վերակա– ռուցվել է IX դ․ և 1120–38-ին), տաճար (1139–87, զանգակատուն, XYI ղ․, ճարտ․ Մ․ Սանմիքելի), գոթական ոճի Սանտ Անաստազիա եկեղեցին (1291 – 1323 և 1422–81, Պիզանելլոյի որմնանկարնե– րով), Կաստելվեկկիո գոթական դղյակը (1354–75)՝ Սկալիգերների կամրջով, ռենեսանսի ոճի՝ Լոջիա Դել Կոնսիլիո (1475–92), պալատներ (Պոմպեի՝ 1530, Կանոսսա՝ մոտ 1530, Բեիլակվա՝ 1532), քաղաքի ամրոցային դարպասներ, կլասի– ցիզմի ոճի Ռատուշան (1836–38, ճարտ․ Ռ․ Բարբիերի)։

ՎԵՐՈՆԱԼ, բարբիտալ, քնաբեր դե– ղանյութերի խմբի պատրաստուկ։

ՎԵՐՈՆԵՋԵ (Veronese, իսկականը Կա– լի արի, Caliari) Պաոլո (1528, Վերո– նա – 19․4․1588, Վենետիկ), իտալացի նկարիչ։ Ուշ վերածննդի, Վենետիկի դըպ– րոցի ներկայացուցիչ։ Սովորել է վերոնա– ցի նկարիչ Ա․ Բադիլեի մոտ։ Ստեղծագոր– ծել է Վերոնայում, Մանտուայում, Վիչեն– ցայում, Պադուայում, հիմնականում՝ Վե– նետիկում (1553-ից)։ 1550-ական թթ․ կազ– մավորվել է Վ–ի ինքնուրույն ոճը, ուր թեթե, նուրբ արտիստիկ գծանկարն ու ձեերի պլաստիկան համադրված են լու– սաճառագ արծաթավուն տոնով միավոր– Պաոլո Վերո– ն և զ ե․ Ինքնանկար, «Խնջույք Լեիի տանը> նկարի մանրամաս (1573, Ակադեմիայի պատկերասրահ, Վե– նետիկ) ված մաքուր գույների բարդ համահնչո– ղության վրա հիմնված նրբագեղ գունա– շարին։ Հիմնականում ստեղծել է մոնու– մենտալ–դեկորատիվ երփնագրեր, որոնք, զարդարելով վենետիկի աշխարհիկ ու պաշտամունքային շենքերի պատերն ու առաստաղները, հաճախ ծառայել են Վե– նետիկի հանրապետության փառաբան– մանը։ Նրա նկարների և որմնանկարնե– րի հերոսները դիպակե, կերպասե, մե– տաքսե հագուստներով գեղեցիկ, առողջ մարդիկ են, որոնց պատկերել է շենքերի ու կապույտ երկնքի ֆոնի վրա։ Օժտված հազվադեպ դեկորատիվ ձիրքով, դիմելով խիզախ ռակուրսների՝ իր որմնանկարնե– րում Վ․ լուծել է բարդ կոմպոզիցիոն խըն– դիրներ։ Վենետիկի Դոժերի պալատի հա– մար ստեղծել է «Ծերություն և Պատանե– կություն» (1533), «Դիալեկտիկա» (1575– 1577), «վենետիկի հաղթանակը» պան– նոն (1578–85) են։ Վենետիկի քաղաքա– մերձ վիլլաների Վ–ի որմնանկարներն (Տրեիզոյից ոչ հեռու, Մազեր, Բարբա– րո–Վոլպի վիլլա, մոտ 1561 են) աչքի են ընկնում կերպարների մտերմիկությամբ, դիցաբանական և այլաբանական պատ– կերների հետ բնանկարների ու ժանրային տեսարանների առկայությամբ։ Հումա– նիստական գաղափարա–կերպարային բո– վանդակությունը մարմնավորելով ավար– տուն մոնումենտալ–դեկորատիվ ձեերով, գեղանկարչությունն օրգանապես կապե– լով ճարտ–յանը՝ Վ․ զարգացրել է Վերա– ծննդի դարաշրջանի արվեստի լավագույն նվաճումները։ Հաստոցային նկարի՝ Վ–ի նախասիրած տեսակը տոնական խնջույք– ներ, շքերթներ, ընդունելություններ պատ– կերող բազմաֆիգուր կոմպոզիցիաներն են («Ամուսնություն Կանայում», 1563, Լուվր, Փարիզ, «Դարեհի ընտանիքը Ալեք– սանդրի առջե», 1565-ից հետո, Ազգ․ պատ– կերասրահ, Լոնդոն, Կուչչինա ընտանիքի համար արված նկարաշարը, այդ թվում՝ «Ամուսնություն Կանայում», «Տիրամորն ու սրբերին երկրպագող Կուչչինա ընտա– նիքը», «Մոգերի երկրպագությունը», մոտ 1571, բոլորը4 Դրեզդենի պատկերասրա– հում, «խնջույք Լեիի տանը», 1573, Ակա– դեմիայի պատկերասրահ, Վենետիկ)։ ժանրային մոտիվների, ժամանակակիցնե– րի դիմանկարների համարձակ պատկե– րումը պատճառ է դարձել որպեսզի 1573-ին ինկվիզիցիան Վ–ին մեղադրի կրոն, թե– մաների չափից ավելի աշխարհիկ մեկնա– բանման մեջ։ Եկեղեցիների խորանների համար Վ․ ստեղծել է բազմաթիվ պատ– կերներ («Տիրամայրը մանկան և սրբերի հետ», մոտ 1562, «Ս․ Եկատերինայի նշա– նադրությունը», մոտ 1575, երկուսն էլ՝ Ակադեմիայի պատկերասրահում, Վենե– տիկ)։ Վ–ի սակավաթիվ դիմանկարներին բնորոշ է նուրբ քնարականությունը, եր– բեմն՝ ժանրայնության նրբերանգը («Բել– լա Նանի», 1550-ական թթ․, Լուվր, «Կոմս դա Պորտոն Ադրիանո որդու հետ», մոտ 1556, Կոնտինի–Բոնակոսսի հավաքա– ծու, Ֆլորենցիա)։ Վ–ի 1580-ական թթ․ գոր– ծերում ի հայտ են եկել սառը հանդիսա– վորություն ու պաթետիկա, թախիծ ու տագնապ («Եվրոպայի առեանգումը», 1580, Դոժերի պալատ, Վենետիկ, «Ողբ առ Քրիստոս», 1580-ական թթ․ սկիզբ, էրմիտաժ, Լենինգրադ)։ Պատկերազարդումը տես 417-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ А н т о н о в а И․ А․, Веронезе, М-, 1957; Pallucchini R․, Veronese, 3 ed․, Bergamo, 1953․

ՎԵՐՈՆԻ4ԱՅԻ ՎԱՐՍԵՐ (լատ․ Coma Be– renices), երկնքի հյուսիսային կիսագնդի համաստեղություն՝ Եզնարած, Կույս, Առ– յուծ և Որսկան շներ համաստեղություննե– րի միջե։ Այդ համաստեղությունում է գտնվում գալակտիկաների ամենահա– րուստ կույտերից մեկը (մոտ 1000 գալակ– տիկա)։ Մեր գալակտիկայի Հս․ բեեռը նույնպես գտնվում է Վ․ վ․ համաստեղու– թյունում։

ՎԵՐՈՍՏԱ (Verosta) Ստեֆան (ծն․ 1909, Վիեննա), ավստրիացի դիվանագետ, իրա– վաբան–միջազգայնագետ։ Հաագայի իրա– վաբ․ մշտական դատարանի անդամ (1957), Վիեննայի համալսարանի միջազգային իրավունքի, իրավագիտության և միջազ– գային հարաբերությունների պրոֆեսոր, Վիեննայի դիվանագիտ․ ակադեմիայի ան– դամ (1962), Ավստրիայի ԴԱ–ի անդամ (1964)։ Եղել է ՄԱԿ–ի հյուպատոսական հարաբերությունների գծով կոնֆերանսի պրեզիդենտ (1963)։ Դրել է միջազգային իրավունքի վերաբերյալ մի շարք աշխա– տություններ։ Պատմաիրավական հետա– զոտություններում անդրադարձել է Ար– շակունյաց Հայաստանի միջազգային– իրավական դրությանը հռոմ․ և պարսկ․ պետությունների հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի վիճակին՝ եր– կիրը Հռոմ․ կայսրության և Պարսկաստա– նի միջե բաժանելուց (387) հետո։ Յա․ Բարսեղով

ՎԵՐՋԱԲԱՆ, վերջեր գ, էպիլոգ (հուն․ ёл^о^ое, բառացի՝ վերջնա– խոսք), 1․ դրամայում՝ վերջում հանդիսա– տեսին ուղղված խոսքը՝ խրատականով, ներողամիտ լինելու խնդրանքով են։ 2․ Նոր ժամանակների վեպերում, վիպակնե– րում, պոեմներում գործող անձանց ճա– կատագրի գեղարվեստական պատումը՝ սովորաբար հանգուցալուծման գործողու– թյուններից տարիներ հետո։ Սակավ դեպ– քերում Վ–ում քննության են առնվում պատումի բարոյախոսական, փիլ․, գե– ղագիտ․ դրույթները, լուսաբանվում է հե– ղինակի անձը։ Վ․ ունեն Րաֆֆու «Կայծե– րը», Ա․ Իսահակյանի «Սասմա Մհերը», Լ․ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղու– թյունը» են։

ՎԵՐՋԱԾԱՆՑ, տես Ածանց։

ՎԵՐՋԱՎՈՐ ԱՃԵՐԻ ԲԱՆԱՁԵՎ, Լագ– րանժի բանաձե, դիֆերենցիալ հաշվի հիմնական բանաձևերից, կապ է հաստատում х անկախ փոփոխականի f(xi) ֆունկցիայի վերջավոր աճերի և ֆունկ– ցիայի ածանցյալի արժեքների միջե՝ f(b)–f(a)=(b–a)f՝(c), որտեղ c-ն a<c<b անհավասարությանը բավարարող որոշակի թիվ է։ Բանաձեը ճիշտ է [a, b] փակ միջակայքի վրա ան– ընդհատ և (a, b) բաց միջակայքի յուրա– քանչյուր կետում ածանցյալի ֆունկցիա– ների համար։ վ․ ա․ բ․ երկրաչափորեն նշանակում է, որ AB աղեղի վրա կա առ– նը վազն մեկ с կետ, որտեղ y=f(x) կորի շոշափողը զուգահեռ է AB լարին (տես նկ․)։ Վ․ ա․ բ․ արտածել է ֆրանսիացի մաթեմատիկոս ժ․ Լագրանժը (1797)։ Վ․ ա․ բ–ի ընդհանրացումներից են Կ ո– շիի բանաձեը երկու ֆունկցիաների համար՝ f(b)-f(a)tf՝(c) g(b)-g(a)tg՝(c) * Բոննեի բանաձևը երեք ֆունկ– ցիաների համար՝ f՝(c)tg՝(c) ф՝(с) f(a)tg(a) ф(а) =0։ f(b)tg(b) ф(Ь) Համանման բանաձև կա նաև շատ փոփո– խականների ֆունկցիայի համար։

ՎԵՐՋԱՎՈՐ ԱՎՏՈՄԱՏ, կիբեռնետիկայի հասկացություն, որը վերաբերում է ղիսկ– րետ ինֆորմացիան փոխակերպող և հիշո–