Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մանիստական բովանդակությունը։ Բայց այս դրույթը չի կարելի ուղղագիծ հասկանալ և սոցիալական ռեալիզմի խնդիրը հանգեցնել միայն դրական երևույթների պատկերման։ Դրականի հաստատումը ինքնին ենթադրում է նաև ուժեղ քննադատական ոգի՝ ուղղված այն ամենի դեմ, ինչը խանգարում է կյանքի կատարելագործմանը։ Սոցիալական ռեալիզմի մեջ այդ երկու կողմերը փոխադարձաբար կապված ու պայմանավորված են։ Սոցիալակ ռեալիզիմի գաղափարական հիմքերի միասնությունը ենթադրում է գեղարվեստ, ձևերի ու ոճերի, թեմաների ու ժանրերի անսպառ բազմազանություն։ Նրան մատչելի են գեղարվեստ, պատկերման այն բոլոր միջոցներն ու եղանակները, որոնք տանում են դեպի կենսական ճշմարտության բացահայտում։ Սոցիալական ռեալիզմի ժառանգորդն է այն ամբողջ լավագույնի, ինչ ստեղծվել է մարդկության գեղարվեստ, զարգացման դարերի ընթացքում՝ հնագույն էպոսից մինչև նոր ժամանակների գրական հոսանքներն ու ուղղությունները։ Դրական գեղարվեստական բոլոր կենսունակ ժանրերը, լիրիկան ու երգիծանքը, պայմանականությունն ու ֆանտաստիկան իրենց օրինական տեղն ունեն սոցիալական ռեալիզմի ստեղծագործական համակարգում։ Ոչ միայն դասական ռեալիզմի, այլև անցյալի մյուս գեղարվեստական մեթոդների ուժեղ կողմերը յուրացվում և ներկայացվում են նոր համադրության մեջ։ Այդ պատճառով սոցիալական ռեալիզմը հաճախ բնութագրվում է իբրև համադրական մեթոդ, իբրև «գեղարվեստական ձևերի պատմականորեն բաց համակարգ», որը, պահպանելով իր գաղափարական սկզբունքների անաղարտությունը, կարող է ազատորեն օգտվել ստեղծագործական ամենատարբեր եղանակներից, նրան օրգանապես հատուկ է հեղափոխական ռոմանտիկան, որը հնարավորություն է տալիս կյանքի զգաստ վերլուծական պատկերումը զուգակցել հուզական բարձր պաթոսի, ապագայի մեծ հեռանկարների բացահայտման հետ։ Ռոմանտիզմը սոցիալական ռեալիզմի բաղկացուցիչ մասն է և չպետք է դիտվի իբրև սովետական գրականության ինքնուրույն ուղղություն, ինչպես պնդում են որոշ տեսաբաններ։ Սոցիալական ռեալիզմի մեթոդի լայն շրջանակների մեջ մտնում են ոճական տարբեր հոսանքներ (դրանք հաճախ ստանում են վերլուծական–ռեալիստական, քնարական–ռոմանտիկ, պայմանական–փոխաբերական, երգիծական, գիտաֆանտաստիկ և այլ անվանումներ)։ Ստեղծագործ, տարբեր անհատականությունների և, մանավանդ, ազգային տարբեր երանգների ու ձևերի առկայության շնորհիվ ավելի է մեծանում սոցիալական ռեալիզմի գեղարվեստ, բազմազանությունը։ Ամեն մի գրականություն ունի իր ազգային ձևը, որի մեջ մտնում է ոչ միայն լեզուն, այլև ազգային բնավորության, ժողովրդի կյանքի ու կենցաղի յուրահատուկ գծերի պատկերումը, ազգային գեղարվեստ, ավանդույթների ընկալումն ու զարգացումը։ Սոցիալական ռեալիզմը անընդհատ զարգացող և կատարելագործվող երևույթ է, որը, իրականության շարժմանը զուգընթաց, ձեռք է բերում նոր գծեր։ Մշտապես զարգանում է նաև սոցիալական ռեալիզմի տեսությունը՝ ձգտելով պատասխանել կյանքի և արվեստի առաջադրած խնդիրներին։ Այդ տեսությունը, որի հիմքում դրված են մարքսիզմ–լենինիզմի հիմնադիրների գեղագիտական դրույթները, կոմունիստական կուսակցության որոշումները գրականության և արվեստի վերաբերյալ, մշակվել է շատ տեսաբանների և գրողների համատեղ ջանքերով՝ սկսած Մ․ Գորկուց։ Գրկ․ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգևլսը արվեստի մասին, հ․ 1-2, 1963-64։ Լենին Վ․ Ի․, Կուլտուրայի և արվեստի մասին, Ե․, 1958։ Գորկի Մ․, Գրական հրապարակա– խոսական հոդվածներ, Ե․, 1949։ Զրբաշյան է․, Գրականության տեսություն, 5 վե– րամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1980։ Фадеев А․ А․, За тридцать лет, 2 изд․, М․, 1969; Тимофеев Л․ И․, Советская литература․ Метод, стиль, поэтика, М․, 1964; Ива– нов В․, О сущности социалистического реализма, 2 изд․, доп․, М․, 1965; Сучков Б․ Л․, Исторические судьбы реализма, 4 изд․, М․, 1977; Марков Д․ Ф․, Пробле– мы теории социалистического реализма, М․, 1975; Проблемы художественной формы социалистического реализма, [Сб․ ст․], т․ 1–2, М․, 1971; Современные проблемы социалистического реализма․ Эстетическая сущность метода, [Сб․ ст․], М․, 1976․ է․ Ջրբաշյան

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, սեփականության պատմության որոշակի տիպ, որը բնութագրում է արտադրության միջոցների և սպառման առարկաների յուրացման հասարակական հարաբերությունները սոցիալիստ, արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման պրոցեսում։ ՍՍՀՍ տնտեսության սիստեմի հիմքն արտադրության միջոցների սոցիալակն սեփականությունն է պետական (համաժողովրդական) և կոլտնտեսային–կոոպերատիվ ձևերով։ Պետ․ սոցիալիստական սեփականությունն առաջանում է կապիտտալիստական ձեռնարկությունների արտադրության միջոցների ազգայնացսան, իսկ կոլտնտեսային–կոոպերատիվ սեփականությունը՝ մանր ինքնուրույն արտադրողների (գյուղացիներ, արհեստավորներ) կոոպերացման շնորհիվ։ Սոցիալիստական սեփականությունն իր նյութական աղբյուրները պատմականորեն ժառանգում է հին հասարակարգից։ Հետագայում պետական և կոլտնտեսային–կոոպերատիվ սեփականությունը պահպանվում, բազմապատկվում և զարգանում է, իսկ հին հասարակարգից ժառանգած արտադրության միջոցների բաժինը շարունակ փոքրանում։ Վերացնելով կապիտալիստական յուրացման բոլոր ձևերը՝ սոցիալիզմը ոչնչացնում է հասարակության անդամների հակամարտ–դասակարգային բաժանումը և բոլոր աշխատավորներն արտադրության միջոցների նկատմամբ դառնում են հավասար։ Ստեղծվում է աշխատանքի և սեփականության միասնություն, արտադրողներն արտադրության միջոցներին են միանում ոչ թե աշխատանքի շուկայի միջոցով, այլ անմիջաբար, որովհետև նրանք դառնում են արտադրության միջոցների համասեփականատեր, աշխատուժը դադարում է ապրանք լինելուց, վերանում է ամեն տեսակի շահագործում։ Արտադրության միջոցների սոցիալիստական սեփականությունն առաջացնում է հասարակության անդամների գործունեության փոխանակության (ամբողջական աշխատանքը նրանց միջև բաշխվում է գիտակցաբար և համաձայնեցված), նաև նյութական բարիքների բաշխման և սպառման նոր հարաբերություններ։ Սոցիալիստ, հասարակության ամբողջական (համախառն) արդյունքը ստեղծվում է շահագործումից ազատ աշխատանքով, պատկանում ամբողջ հասարակությանը և օգտագործվում հօգուտ նրա բոլոր անդամների շահերի։ Սոցիալիստական հասարակության անդամներն արտադրության միջոցները սպառում են արտադրողաբար՝ արտադրության պրոցեսում, իսկ կենսամիջոցները՝ ըստ աշխատանքի վարձատրման և սպառման հա– սարակական ֆոնդերի միջոցով։ Սոցիալիստական սեփականության հիմնական ձևը պետական սեփականությունն է, որն իր բովանդակությամբ ամբողջ ժողովրդի ունեցվածքն է։ Աշխատավորները պետական սեփականության օբյեկտների կառավարմանը մասնակցում են որպես սոցիալիստ, հասարակության քաղաքացիներ (համընդհանուր ընտրությունների միջոցով պետական իշխանության մարմինների կազմում, ժողտնտեսության պլանների քննարկում) և որոշակի արտադրական կոլեկտիվի անդամներ (մասնակցություն տնտեսական պլանավորման հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը, ձեռնարկությունների արտադրության միջոցների, եկամուտների օգտագործմանը)։ Պետական սեփականությունն ապահովում է համաժողովրդական կոլեկտիվ և անձնական նյութական շահերի զուգակցումը։ Այն առաջատար դեր է կատարում սոցիալիստ, ընդլայնված վերարտադրության պրոցեսում, քանի որ պետությանն են պատկանում արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության արտադրության հիմնական միջոցները, տրանսպորտի և կապի միջոցները։ Պետական սեփականություն են նաև բանկերը, պետական առևտրական կոմունալ և այլ ձեռնարկությունները, քաղաքային բնակելի հիմնական ֆոնդը ևն։ ՍՍՀՍ–ում պետության բացառիկ սեփականություն են հողը, նրա ընդերքը, ջրերը, անտառները։ Արտադրության միջոցների հիմնական մասի (ՍՍՀՍ–ում բոլոր արտադրական հիմնական ֆոնդերի մոտ 90%–ը) կենտրոնացումը պետության ձեռքին հնարավորություն է տալիս միասնական ժողտնտեսական պլանի հիման վրա կարգավորել հասարակական արտադրությունը, ազգային եկամտի զգալի մասը կենտրոնացնել ընդհանուր ֆոնդում և օգտագործել գիտության ու տեխնիկայի զարգացման, արտադրության արդյունավետության բարձրացման, ժողովրդի բարեկեցության անշեղ աճի ապահովման նպատակով։ Կոլտնտեսային–կոոպերատիվ սեփականությունը պատկանում է աշխատավորների առանձին կոլեկտիվների, որոնց շահերն արտահայտում են կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովն ու նրան հաշվետու վարչությունը։ Արտադրության միջոցների հանրայնացումը կոլտնտեսություններում սահմանափակվում է մեկ կամ մի քանի կոոպերատիվների շրջանակներում։ ՍՍՀՍ–ում կոլտնտեսային-կոոպերատիվ սեփականության յուրօրինակությունն այն է, որ կոլտնտեսությունները տնտեսավարում են համաժողովրդական սեփականություն հանդիսացող հողի վրա։