Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ․ Վ ի գ և I ա ե․ Օսլոյի Ֆրոգներ– զբոս այգու «Մոնո– լի in» խմբաքանդա– կի հատված, գրա– նիա (1940) (1900–43), որի քանդակները սիմվոլիկ կերպով մարմնավորում են մարդկային կյանքի ցիկլը։ Այդ անսամբլում (մոտ 150 ֆիգուր) առավել վաո է դրսևորվել Վ–ի գեղարվեստական մեթոդի հակասա– կանությունը․ ոեալիստ․ կերպարների կողքին կան նատուրալիստական և էրո– տիկ բազմաթիվ գործեր։ Զբոսայգու կող– քին է Վ–ի թանգարանը (նրա նախկին ար– վեստանոցը)։

ՎԻԳԵՐ (Whigs), անգլ․ քաղ․ կուսակցու– թյուն XVII–XIX դդ․։ Առաջացել է XVII դ․ 70-ական թթ․ վերջին, որպես բուրժուա– կանացած արիստոկրատիայի, խոշոր առևտր․ ու ֆինանս, բուրժուազիայի շա– հերն արտահայտող խմբավորում, որը դեմ էր թագավորական բացարձակ պետու– թյան վերականգնմանը։ 1688–89-ի պետ․ հեղաշրջումից հետո անցել են իշխանու– թյան գլուխ։ Վ–ի օրոք ուժեղացել է պառ– լամենտական կաշառակերությունը, պետ․ գույքի հափշտակումը, հողերի զավթու– մը Իռլանդիայում ևն։ 1714–62-ին Վ․ վերստին կառավարող կուսակցություն էր։ XVIII դ․ 60–80-ական թթ․, քաղ․ ուժերի բարդ վերախմբավորման ընթացքում, Վ–ի մի մասը մտել է ւոորի կուսակցության մեջ։ Տորիների հետ հերթագայելով իշխանու– թյան ղեկի մոտ՝ Վ․ վարել են հակաբանվ․ քաղաքականություն, ձգտել ճնշել չար– տիստական շարժումը։ XIX դ․ կեսին Վ․, միավորվելով բուրժ․ այլ քաղ․ խմբերի հետ, վերակազմավորվել են որպես Մեծ Բրիտանիայի լիբերալ կուսակցություն։

ՎԻԳՆԵՐ (Wigner) Ցուջին (էուգեն) Պոլ (ծն․ 1902, Բուդապեշտ), ամերիկյան ֆի– զիկոս–տեսաբան, ծագումով՝ հունգարա– ցի։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1925)։ 1930-ին տե– ղափոխվել է ԱՄՆ, 1938-ից՝ Պրինստոնի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքնե– րը վերաբերում են քվանտային մեխանի– կային ու էլեկտրադինամիկային, միջու– կային ֆիզիկային և տարրական մասնիկ– ների ֆիզիկային։ Առաջիններից մեկն է կիրառել խմբերի տեսության մեթոդները և սիմետրիայի հիմնարար սկզբունքները քվանտային մեխանիկայում, տարրական մասնիկների տեսության մեջ և միջուկա– յին ֆիզիկայում։ 1936-ին ամերիկացի ֆի– զիկոս Դ․ Բրեյթի հետ առաջարկել է մի– ջուկային ռեակցիաների դիսպերսիոն բա– նաձևը (P ր և յ թ^ իգների բանա– ձև)։ 1942–45-ին մասնակցել է Չիկա– գոյում առաջին միջուկային ռեակտորի նախագծմանը։ «Ատոմը խաղաղության համար» մրցանակ (1960)։ Նոբելյան մըր– ցանակ (1963)։ ՎԻԳՈ (Vigo) Ժան (1905-1934), ֆրան– սիացի կինոռեժիսոր։ Առաջին ռեժիսորա– կան աշխատանքը սիրողական, վավերա– գրական «Նիցցայի պատճառով» (1929) ֆիլմ–պամֆլետն էր։ «Զրո՝ վարքի հա– մար» (1932) կինոնկարում արտահայտ– ված է բողոք ֆրանս․ գիշերօթիկ դպրոց– ներում դաստիարակման դաժան սիստե– մի դեմ։ Ամենանշանակալից՝ «Ատալան– տա» (1934) ֆիլմում առանձին ուժով է երևան եկել ռեժիսորի բանաստեղծական ձիրքը, ամենօրյա կենցաղի պատկերնե– րում բարդ փիլ․ ընդհանրացումներ կատա– րելու կարողությունը։ 1935-ին Ֆրանս, կինոակադեմիան սահմանել է Վ–ի անվ․ մրցանակ՝ երիտասարդ կինեմատոգրա– ֆիստների լավագույն ֆիլմերի համար։

ՎԻԳՈՏՍԿՒ Լև Մեմյոնովիչ [5(17)․11․1896, Օրշա –11․6․1934, Մոսկվա], սովետա– կան հոգեբան, հոգեբանության մեջ մշա– կել է կուլտուր–պատմ․ տեսությունը։ Ավարտել է (միաժամանակ) Մոսկվայի հա– մալսարանի իրավաբ․ և Ա․ Լ․ Շանյավս– կու անվ․ համալսարանի պատմա–փիլ․ ֆակ–ները (1917)։ 1924-ից աշխատել է Մոսկվայի փորձարարական հոգեբանու– թյան պետ․ ինստ–ում, ապա իր հիմնա– դրած դեֆեկտոլոգիայի ինստ–ում։ Դասա– խոսել է Մոսկվայի, Լենինգրադի և Զար– կովի մի շարք բուհերում, եղել Մոսկվայի Լ․ Ս․ Վիգոտսկի հոգեբանության ինստ–ի պրոֆեսոր։ Ակ– տիվորեն մասնակցել է սովետական հո– գեբանությունը մարքսիստական մեթոդո– լոգիայի հիման վրա վերակառուցելու գործին։ Հոգեկան գործունեության բարդ ձևերը և անձի վարքն ուսումնասիրելու օբյեկտիվ մեթոդներ որոնելիս՝ Վ․ քննա– դատական վերլուծության է ենթարկել մի շարք փիլ․ և իր ժամանակի հոգեբանա– կան կոնցեպցիաների մեծ մասը։ «Բարձ– րագույն հոգեկան ֆունկցիաների զար– գացման պատմությունը» (1930–31, հրտ․ 1960) գրքում տրված է հոգեկանի զար– գացման կուլտուր–պատմ․ տեսության լայն շարադրանքը։ Ըստ Վ–ու անհրաժեշտ է տարբերել վարքի երկու կողմ՝ բնական (որ կենդանական աշխարհի կենսբ․ էվո– լյուցիայի արգասիք է) և կուլտուրական (որ հասարակության պատմ․ զարգացման արգասիք է), որոնք ձուլվել են հոգեկա– նի զարգացման ընթացքում։ Կյանքի վեր– ջին տարիներին Վ․ հիմնականում զբաղ– վել է գիտակցության կառուցվածքի ուսումնասիրությամբ («Մտածողություն և խոսք», 1934)։ Մանկան հոգեբանության, դեֆեկտոլոգիայի և հոգեբուժության հի– ման վրա, ուսումնասիրելով բարձրագույն ֆունկցիաների զարգացման ու անկման ընթացքը, հանգել է այն եզրակացության, որ գիտակցության կառուցվածքն իրենից ներկայացնում է միասնության մեջ գտնը– վող աֆեկտիվ, կամային և ինտելեկտուալ պրոցեսների իմաստային դինամիկ հա– մակարգ։ Նրա կուլտուր–պատմ․ տեսու– թյան հիմքի վրա սովետական հոգեբա– նության մեջ ստեղծվել է խոշորագույն դպրոց, որի ներկայացուցիչներն են Ա․ Ն․ Լեոնտևը, Ա․ Ռ․ Լուրիան, Պ․ 6ա․ Դալ– պերինը, Ա․ Վ․ Զապորոժեցը, Պ․ Ի․ Զին– չենկոն, Դ․ P․ էլկոնինը և ուրիշներ։ ծ/^․Собр․ соч․, т․ 1–5–․․․, М․, 1982– 1983–․․․; Избр․ психологические исследова– ния, М․, 1956; Развитие высших психических функций, М․, 1960; Психология искусства, 2 изд․, М․, 1968․ 9тфБрушлинский А․, Культур– но-историческая теория мышления, М․, 1968; Шахлевич Т․ М․, Библиография тру– дов Л․ С․ Выготского, <Вопросы психоло– гии», 1974, № 3․

ՎԻԳՎԱՄ, Հս․ Ամերիկայի անտառային հնդկացիների՝ ալգոնքինների, կացարանը։ Դրականության մեջ մտել է որպես հընդ– կացիների գմբեթաձև կացարանի անվա– նում, ի տարբերություն կոնաձև տիպի։ Վ․ կառուցելիս՝ հնդկացիները հողի մեջ շրջանաձև կամ ձվաձև մխրճում են ճկուն ծառաբներ, դրանց ծայրերը ճկելով միաց– նում ընդհանուր հանգույցով։ Կմախքը ծածկում են ճյուղերով, կեղևներով, խսիր– ներով։ ՎԻԳՕձԵՐՌ, Վիգօզերոյի ջր ամ– բար, Կարելական ԻՄՄՀ–ում։ Մտեղծ– վել է Բելոմորսկ–Բալթյան ջրանցքի կա– ռուցման ընթացքում, 1933-ին։ Տարածու– թյունը 1250 1/ւէ2 է, ծավալը՝ 6,5 կւէ3, մի– ջին խորությունը՝ 6,2 it (առավելագույնը՝ մոտ 24 it)։ Ափագիծը ոլորապտույտ է։ Կան շատ կղզիներ։ Մնումը ձնաանձրևա– յին է։ Մառցակալում է հոկտեմբերից մա– յիս։ Կա ձկնորսություն։ Վ–ի ափին է Մե– գեժա քաղաքը։

ՎԻԴԱԼ ԴԸ ԼԱ PLUG (Vidal de la Blache) Պոլ (1845–1918), ֆրանսիացի աշխարհա– գրագետ։ Մարդու աշխարհագրության ֆրանս․ դպրոցի հիմնադիրն է։ Աշխարհա– գրության խնդիրն է համարել մարդու և բնության փոխհարաբերության ուսումնա– սիրությունը՝ մեծ տեղ հատկացնելով աշ– խարհագրական միջավայրին։ Հեղինակ է աշխարհի աշխարհագրության ու պատ– մության մեծ ատլասի (1894)։ Հիմնադրել է ֆրանս․ աշխարհագրական ամսագիրը՝ «Աննալ դը ժեոգրաֆի» («Annales de geographie», 1891)։ Նրա տեսական աշխա– տություններն ամփոփված են «Մարդու աշխարհագրության սկզբունքները» գըր– քում (1922)։ Վ․ դը լա P-ի ղեկավարու– թյամբ նախապատրաստվել է համաշխար– հային աշխարհագրության բազմահատոր աշխատությունը, որը հրատարակվել է նրա մահվանից հետո։

ՎԻԴԵՄԱՆ–ՖՐԱնՏԻ ՕՐԵՆՔ, մետաղնե– րի ջերմահաղորդականության (X) և էլեկ– տրահաղորդականության (օ) գործակից– ների հարաբերության -ջերմաստիճանա– յին կախումն արտահայտող օրենք։ Փոր– ձերի հիման վրա 1853-ին ստացել են գեր– մանացի ֆիզիկոսներ Դ․ Վիդեմանը (G․ Wiedemann, 1826–1899) և Ռ․ Ֆրանցը (R․ Franz, 1827–1902)։ Վ–Ֆ․ о-ի համա– ձայն, ոչ շատ ցածր շերմաստիճաննե–