Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րում այդ հարաբերությունը համեմատա– կան է բացարձակ ջերմաստիճանին․ X/o=LT, ընդ որում համեմատաբա– նության Լ գործակիցը, որը կոչվում է Լ ո ր և ն ց ի թիվ (դանիացի ֆիզիկոս Լ․ Վ․ Լորենցի անունով), ունիվերսալ հաս– տատուն է և նույնն է բոլոր մետաղների համար։ էլեկտրոնային գազի մոդելի վրա հիմնված տեսությունն ապացուցում է L=X/aT հարաբերության հաստատու– նության օրենքը։ Այսպես, էլեկտրոնային գազի խիստ այլասերման դեպքում Լ= / к 2 = – ( – յ (k-ն Բոլցմանի հաստա– տունն է, e-ն՝ էլեկտրոնի լիցքը), և դրա թվային արժեքը՝ Լ= 2,45․10~~8 վտ–ohilX Xtuum՜2, ձիշտ համընկնում է փորձի արդ– յունքներին։ ճշգրիտ հաշվումները ցույց են տվել, որ X-ի և a-ի կապը կախված չէ իմպուլսային տարածությունում իզո– էներգիական մակերևույթների մանրա– մասն ձևից և ուղղակի հետևանք է այն ենթադրության, որ երկու պրոցեսներն էլ (ջերմահաղորդականության և էլեկտրա– հաղորդականության) բնութագրվում են ռելաքսացիայի միևնույն ժամանակով։ Այդ իսկ պատճառով ցածր ջերմաստիճան– ներում (T<0, 0-ն Դեբայքւ ջերմաստի– ճանն է) մաքուր մետաղներում, որտեղ լիցքակիրների ցրումը պայմանավորված է ֆոնոններով, Վ–Ֆ․ օ․ խախտվում է (նկատվում է Լ–ի նվազում)։ Սակայն շատ ցածր ջերմաստիճաններում, երբ ցրումը հիմնականում պայմանավորվում է ստատիկ բյուրեղային արատներով, ճ/oT հարաբերությունը նորից ճշգրիտ որոշվում է Լորենցի թվով։ Ե․ Ղազարյան

ՎԻԴԻԿՈՆ (< լատ․ videre – նայել, տես– նել և հուն, elxcov – պատկեր), հաղոր– դիչ հեռուստատեսային խողովակ, որի աշխատանքը հիմնված է լուսային ազդա– նշաններն էլեկտրականի փոխակերպելու (լույսի ազդեցությամբ լուսազգայուն շեր– տի դիմադրությունը փոՓոխելով) համար լիցքերի կուտակման վրա։ Կիրառվում է արդյունաբերական հեռուստատեսության դյուրատար տեղակայանքներում։

ՎԻԴՄԱՆՇՏԵՏՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ, վիդմանշտետենյան կառուց– վ ա ծ ք [ավստր․ գիտնական Ա․ Վիդ– մանշտետենի (A․ Widmannstatten, 1754– 1849) անունով], համաձուլվածքների մե– տաղաբանական կառուցվածքի տարատե– սակ, որը բնութագրվում է կառուցվածքի տարրերի ճիշտ երկրաչափական դասա– վորությամբ (համաձուլվածքը կազմող բյուրեղային հատիկների մեջ գտնվող շերտերի կամ ասեղների տեսքով)։ Առա– ջին անգամ Վ․ կ․ հայտնաբերվել է XIX դ․ սկզբին՝ երկաթ–նիկելային երկնաքարերն ուսումնասիրելիս։

ՎԻԴՈՐ (Vidor) Քինգ Ուոլլիս (ծն․ 1894), ամեր․ կինոռեժիսոր, պրոդյուսեր։ Սովո– րել է Տեխասի զինվ․ ակադեմիայում։ Կի– նոյում աշխատել է 1913-ից։ Ստեղծել է ֆիլմեր՝ «Մեծ շքերթ» (1925), «Ամբոխ» (1928), «Հացը մեր հանապազօրյա» (1934), «Միջնաբերդ» (1938, ըստ Ա․ Ջ, Կրոնինի), որոնք մեծ ներդրում են ամեր․ կինոար– վեստի ռեալիստ, ուղղության մեջ, շոշա– փում են սոցիալ․ նշանակալի խնդիրներ, դատապարտում իմպեր․ պատերազմը, Կադր «Պատերազմ Ц խաղաղություն* կինո– նկարից (1956), ռեժ․ Ք․ Վ ի դ ո ր գործազրկությունն ԱՄՆ–ում Ան։ Վ․ «Պա– տերազմ և խաղաղություն» (1956, ըստ Լ․ Ն․ Տոլստոյի, իտալ․ կինեմատոգրա– ֆիստների հետ) կինոնկարի ոեժիսորն է։

ՎԻԴՐԱ (Vydra) վացլաւլ (1876–1953), չեխ դերասան։ ՉՍՍՀ ժող․ արտիստ (1946)։ Աոաջին ելույթը՝ 1893-ին։ Խաղացել է տարբեր շրջիկ թատերախմբերում։ 1907– 1913-ին՝ Պլզենի, 1913-22-ին՝ Պրագա– յի Քաղաքային թատրոնների, 1922-ից՝ Ազգ․ թատրոնի (1945–49-ին՝ նաև գեղար– վեստական ղեկավար) դերասան։ Լավա– գույն դերերից են՝ Օթելլո, Լիր արքա, Հուլիոս Կեսար (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա», «Հուլիոս Կեսար»), Հերո (Իրասեկի «Հերո»), Ռանկ (Իբսենի «Տիկ– նիկային տուն»), Բերեստ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Եգոր Բուլըչով (Դոր– կու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»)։ Հե– ղինակ է «Ձայն եմ խնդրում» (1954) և «Իմ ճանապարհորդությունները կյանքում U արվեստում» (1958) գրքերի։

ՎԻԵՅՐԱ ՈՒԱՏՏ (Vieira White) Ւփլբեր– տո (ծն․ 1911), Կոլումբիայի և միջազգա– յին կոմունիստական շարժման գործիչ, մասնագիտությամբ ժուռնալիստ։ 1930-ին մասնակցել է Կոլումբիայի կոմկուսակ– ցության (ԿԿԿ) ստեղծմանը։ 1937–47-ին եղել է պառլամենտի դեպուտատ՝ կոմկու– սից։ 1939-ից՝ ԿԿԿ–ի նախագահ, 1947-ից՝ գլխ․ քարտուղար, 1958-ից՝ ԿԿԿԿԿ–իքաղ․ քարտուղար, 1966-ից՝ Կոմկուսի ԿԿ–ի գլխ․ քարտուղար։ Բազմիցս բանտարկ– վել է։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնցում մարքսիստական դիրքերից լուսաբանում է երկրի հեղափոխ․ ազգ․- ազատագր․ շարժումը։ ՎԻԵՆ (Vienne), քաղաք Ֆրանսիայի արլ–ում, Իզեր դեպարտամենտում։ Բն․՝ 28,8 հզ․ (1978)։ Նավահանգիստ Ռոն գե– տի ձախ ափին, Լիոն քաղաքի մոտ։ Կան բրդյա գործվածքների, բրդեղեն ապրանք– ների, թղթի, կոշիկի արտադրություն, տեքստիլ մեքենաշինություն։ Պահպանվել են հին հռոմ․ շրջանի, ինչպես նաև XII – XVI դդ․ ճարտ․ հուշարձաններ։

ՎԻԵՆՆԱ (Wien), Ավստրիայի մայրաքա– ղաքը, քաղ․, տնտ․ և մշակութային կենտ– րոնը։ Տարածությունը 415 կմ2 է, բն․ 1511 հզ․ (1983)։ Գտնվում է երկրի հս–արլ․ մասում, Արլ․ Ալպերի Վիեննական ան– տառ ճյուղավորության ստորոտին U Դա– նուբ գետի ափին։ Կլիման մեղմ է, հուն– վարի միջին ջերմաստիճանը –1,5°C է, հուլիսինը՝ 20°C։ Հին ժամանակներում Վ–ի տեղում եղել է կելտական, հնարավոր է և իլլիրիական, բնակավայր։ Հռոմեա– ցիների օրոք (մ․ թ․ I դարից) այստեղ էր հռոմ․ լեգիոներների ճամբարը՝ Վինդոբա– նան։ XI–XII դդ․ Վ․ (այս անվանումն աղբյուրներում առաջին անգամ հիշատակ– վում է 881-ին, ապա և 1030-ին), որը գտնը– վում էր կարևոր առևտր․ ճանապարհի վրա, դարձել է Ավստրիայի առավել նշա– նակալի քաղաքը, XII դ․ կեսից՝ ավստր․ դուքսերի նստավայրը։ Վ․ ուներ իշխանա– կան քաղաքի ստատուս (երբեմն էլ՝ կայ– սերական քաղաքի իրավունքներ), ինք– նավարության մեջ տիրապետող էր պատ– րիկությունը։ 1529 և 1683-ին Վ․ ապար– դյուն պաշարել են թուրքերը։ XVI դարից ձեռք է բերել ավստր․ Հաբսբուրգների բազմազգ պետության մայրաքաղաքի նշանակություն։ XVIII դ․ Վ–ում զարգացել է մանուֆակտուրային արդյունաբերու– թյունը (հատկապես պերճանքի առարկա– ների և տեքստիլ արտադրությունը)։ XVIII դ․ –XIX դ․ 1-ին կեսին Վ․ եվրոպ․ մշակույթի (հատկապես երաժշտ․) խո– շոր կենտրոններից էր։ 1805–09-ին Վ․ են մտել Նապոլեոն I-ի զորքերը։ Վ–ում է կայացել Վիեննայի կոնգրես 1814–15-ը։ Ավստրիայում 1848–49-ի հեղափոխու– թյան ժամանակ Վ․ հեղափոխ․ պայքարի կենտրոն էր։ 1867–1918-ին Ավստրո– Հունգարիայի մայրաքաղաքն էր։ XIX դ․ 2-րդ կեսին, կապիտալիզմի արագ զար– գացման հետ աճել է Վ–ի բնակչության թիվը (175,5 հզ․ մարդ 1754-ին, 476 հզ․՝ 1857-ին, 704,7 հզ․՝ 1880-ին), ուժեղացել է բանվ․ շարժումը։ Վ․ Ավստրիայում 1918-ի հեղափոխության գլխ․ կենտրոնն էր։ 1918-ի նոյեմբ․ 3-ին Վ–ում հիմնվել է Ավստրիայի կոմկուսակցությունը։ 1918-ի նոյեմբ․ 12-ին Վ–ում է հռչակվել Ավստր․ հանրապետությունը։ 1938-ի մարտին Վ․ են մտել գերմ․–ֆաշիստ, զորքերը և գրա– վել այն, ինչպես նաև ամբողջ Ավստրիան։ 1945-ի ապրիլի 13-ին, համառ մարտերից հետո, Վ․ ազատագրել է սովետական բա– նակը։ 1945-ի հուլիսին ստորագրվել է համաձայնագիր Ավստրիայում օկուպա– ցիոն գոտիների և Վ–ի կառավարման վե– րաբերյալ։ Վ․ բաժանվել է օկուպացիոն 4 սեկտորի՝ սովետական, ամերիկյան, անգլ․ և ֆրանս․։ 1952-ի դեկտ․ 12–19-ին Վ–ում կայացել է խաղաղության պաշտպա– նության ժողովուրդների կոնգրեսը։ 1955-ի մայիսի 15-ին Վ–ում ստորագրվեց Անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման մասին պետ․ պայմանա– գիրը։ 1955-ի հոկտ․ 26-ին Վ–ում ավստր․ պառլամենտն ընդունեց Ավստրիայի մըշ– տական չեզոքության վերաբերյալ օրեն– քը։ Վ–ում են ապրել ու գործել Վ․ Մո– ցարտը, Լ․ Բեթհովենը և այլ նշանավոր կոմպոզիտորներ, բանաստեղծներ, գի– տության ու մշակույթի գործիչներ։ Վ․ Եվրոպայի տրանսպորտային խոշո– րագույն հանգույցներից է՝ երկաթուղա– յին 12 ճառագայթներով, Շվեխատի մի– ջազգային օդանավակայանով և երկրի երկրորդ (Լինցից հետո) դանուբյան նա– վահանգստով։ Ունի մետրոպոլիտեն։ Վ–ին բաժին է ընկնում համաավստր․ արդ․ ար–