Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տադրանքի 2/5-ը։ Անցյալում Վ–ի մանր ձեռնարկություններն արտադրում էին բարձրորակ և թանկարժեք ապրանքներ, որոնք համաշխարհային շուկայում հռչակ– ված էին «Վիեննայի պերճանք» անվամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատկերը փոխվեց, զարգացավ մե– քենաշինությունը (հատկապես տրանս– պորտայինը), էլեկտրատեխնիկան, ռա– դիոէլեկտրոնիկան, ճշգրիտ մեխանի– կան և օպտիկան, սարքաշինությունը, հաստոցաշինությունը, նավթաքիլքիան, սննդի ն թեթն արդյունաբերությունը, ար– հեստագործությունը։ Վ–ի ֆինանս, բազմաթիվ հիմնարկների շարքում գերիշխող դիրք են գրավում «Կրեդիտանշտալտ» և «Լենդերբանկ» խո– շորագույն բանկերը։ ճարտ․ կոմպոզիցիայի ամբողջականու– թյամբ, անսամբլներով, հուշարձանների առատությամբ, նրբագեղ շենքերով, պու– րակներով, շատրվաններով Վ․ համար– վում է Եվրոպայի գեղեցկագույն քաղաք– ներից մեկը։ Վ–ի աջափնյա մասը պահել է միջնադարյան ճառագայթա–օղակաձե հա– տակագծի ուրվապատկերը՝ զբոսայգինե– րի երկու կիսաօղերը՝ Ռինգը (Ռինգշտրա– Աե, 1856-88, XIII –XVI դդ․ քաղաքի պարսպապատերի տեղում) ն Դյուրտելը (1894, քաղաքի 1704-ի արտաքին պարըս– պապատերի տեղում) հարում են Դանու– Վիեննա․ Ս․ Սաեֆանի տաճարը (1137 – 1454) բին և հատվում ճառագայթող մայրուղինե– րով։ Ռինգով շրջափակված խիտ կառու– ցապատված կենտրոնում (Հին կամ Ներ– քին քաղաք) նեղ, ծուռումուռ փողոցներ ու ճարտ․ հուշարձաններ են՝ Ա․ Ստեֆա– նի տաճարը (ռոմանական արմ․ ճակատը, 1137–47, գոթական ավագ խորանը, 1304–40, նավը, 1359–1454, հվ․ աշտա– րակը, բարձր․՝ 136г/, 1359–1433), Սանկտ– Մարիա–ամ–Գեշտադե գոթական եկեղե– ցին (1330–1414), Հաբսբուրգների նախ– կին նստավայրը՝ Հոֆբուրգը («Շվեյցա– րական դարպաս», 1552, «Նոր Հոֆբուրգ», 1881 – 1913, ճարտ–ներ՝ Գ․Զեմպեր, Կ․ Հա– զենաուեր, Ազգ․ գրադարան, 1723–35, ճարտ․ Յո․ Բ․ Ֆիշեր ֆոն էռլախ), բարոկ– կո ոճի պալատներ։ Բարոկկոյի ժամա– նակ են ստեղծվել դարավանդային զբո– սայգիները, Ցածի (1714–16) և Վերին (1721–22) Բելվեդեր (ճարտ․ Լ․ Հիւդեբ– րւսնդւո), Շվարցենբերգ (1697–1704, ճարտ․ Լ․ Հիլդեբրանդտ, 1720–23, ճարտ․ Յո․ Բ․ Ֆիշեր ֆոն էռլախ) պալատ– ները և Ս․ Կարլ Բոռոմեի եկեղեցին (1716 – 1739, ճարտ․ Յո․ Բ․ Ֆիշեր ֆոն էռլախ)։ Դյուրտելից դուրս է Շյոնբրուն պալատն ու զբոսայգին (1695–1700, ճարտ․ Յո․ Բ․ Ֆիշեր ֆոն էռլախ, 1744–49, ճարտ․ Ն․Պա– կասսի)։ Հս․ ծայրամասում (Վիեննական անտառի մոտ) հարուստ վիլլաների ու մենատների շրջաններն են, հփ, արլ․ ե