Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դրվել է համախառն հասարակական արդ– յունքի շուրջ 58%–ը և ազգ․ եկամտի գրե– թե 50%-ը։ Սոցիալիստ, շինարարության ստրատեգիական խնդիրների լուծումն ապահովող գործոններից մեկը արտա– քին տնա․ կապերի (առաջին հերթին սոցիալիստ, ընկերակցության երկրների հետ) զարգացումն է։ Սիայն ՍՍՀՍ օգ– նությամբ Վ–ում շահագործման է հանձնը– վել շուրջ 200 օբյեկտ։ Այժմ ՍՍՀՍ–ը աջակցություն է ցույց տալիս ես գրեթե 100 օբյեկտի շինարարության գործում, ինչպիսիք են, օրինակ, Հոաբինի հիդրո– հանգույցը Դա գետի վրա, «Ֆալայ» ջէկը, (I հերթը շահագործման է հանձնվել 1983-ին), Վանգզանի, Սոնգզյունգի ածխա– հորերն ու Կաոշոնի բացհանքը են։ 1982-ին շահագործման հանձնվեց Բիմշոնի ցե– մենտի գործարանը (հզորությունը 600 հզ․ տ)։ 1980-ին համաձայնագիր է կնքվել Վ–ի հվ–ի մայրցամաքային ծանծաղուտում նավթի երկրբ․ հետախուզման և արդյու– նահանման ասպարեզում համագործակ– ցելու վերաբերյալ։ Գյուղատնտեսությունը։ Բնակչության մեծ մասն զբաղված է գյուղատնտեսու– թյամբ։ Գլխ․ ճյուղը հողագործությունն է։ Սշակվում է երկրի տարածքի շուրջ 15%-ը։ Ցանքատարածությունների մեծ մասն զբաղեցնում է բրինձը (տարեկան հավա– քում են 2–3 բերք)։ Չմաքրված բրնձի ընդհանուր բերքը 1983-ին կազմել է ավե– լի քան 16 մլն in։ Բրնձագործությամբ առավելապես զբաղվում են հարթավայ– րային շրջանների ջրովի հողերում։ Բրըն– ձից բացի, պարենային կուլտուրաներից– Բրնձի տնկումը Կուանգբին նահանգում մշակում են եգիպտացորեն, բատատ և հացարմատ, տեխ․ կուլտուրաներից՝ ջուտ, սոյա, շաքարեղեգ, ծխախոտ, գետ– նանուշ, տզկանեփ, բամբակենի, թեյ, սուրճ։ Աճեցնում են նաև արքայախնձոր, բանան, ցիտրուսներ, մանգո, Նամբոյի հս․ մասում՝ կաուչուկատուներ (հեեա)։ 1980-ին Վ–ի հվ–ում ՍՍՀՍ աջակցությամբ սկսվել է բնական կաուչուկի արտադրու– թյան մասնագիտացված շրջանի (5 հզ․ հա) ստեղծումը։ Անասնապահության դերն աս– տիճանաբար մեծանում է։ խոշոր եղջերա– վոր անասունները (հիմնականում գոմեշ– ներ) գլխավորապես օգտագործվում են որպես քաշող ուժ հողագործության հա– մար։ Գյուղատնտեսության մեքենայաց– ման համեմատ խոշոր եղջերավոր անա– սունների բուծումը գնալով ավելի մեծ չափով ստանում է մսակաթնատու ուղղու– թյուն։ 1983-ին երկրում կար ավելի քան 2500 հզ․ գոմեշ և շուրջ 2200 հզ․ կով ու եզ։ Զարգացած է խոզաբուծությունը (11,2 մլն խոզ), որը մսի հիմնական" մատակարարն է։ Զբաղվում են նաև շերամապահությամբ, ձկնորսությամբ (625 հզ․ տ) և ծովային արդյունագործությամբ (որսում են ծովա– խեցգետին, կարիտոս, օմար, կաղամար են)։ Զարգացած է անտառային տնտեսու– թյունը։ Սթերում են արժեքավոր բնա– փայտ։ Հավաքում են հիլ, բադիան, դար– չին, բեեկնախեժ, դաբաղանյութեր և ներ– կանյութեր ստանալու համար հումք։ Արդյունաբերությունը։ Վ–ի էկոնոմի– կայում մեծ նշանակություն ունի ածխար– դյունաբերությունը։ Ածուխը Վ–ի էներգա– հաշվեկշռի հիմքն է։ Քարածուխ գլխավո– րապես արդյունահանում են Հոնգայի ավազանում (Բակբո), Կամֆայի, Քուան– գյենի, Դանանգի շրջաններում։ 1983-ին արդյունահանվել է 6 մլն ա քարածուխ։ Ածխային շրջաններում են գտնվում հիմ– նական էլեկտրակայանները։ Սկսվել է հիդրոէներգիայի յուրացումը։ 1983-ին արտադրվել է 4,3 մլրդ կվա ժ էլեկտրա– էներգիա, 875 հզ․ ա ցեմենտ։ Ար– դյունահանում են անագ և վոլֆրամ (Կաոբանգի նահանգ), երկաթի հանքա– նյութ (Տհայնգուենի նահանգ), քրոմիտ– ներ (Կոդինեում՝ Տհանհոայի շրջանում), բոքսիտներ (Լանգշոնի նահանգ), ապա– տիտներ (Լաոկայի նահանգ), ծովաջրերից գոլորշիացմամբ կորզում են կերակրի աղ։ Սետալուրգիական բազան թույլ է։ Սետալուրգիական հիմնական կենտրոնը Տհայնգուենն է (Բակբո), որի կոմբինատն աշխատում է տեղական հանքանյութերի բազայի վրա։ Սե մետալուրգիայի երկրորդ կենտրոնը Բիենհոան է (Նամբո), որտեղ մետաղի ձուլումն ու գլանվածքի արտա– դրությունը հենվում է մետաղաջարդոնի վրա։ 1979-ին Վ–ում ձուլվել է 106 հզ․ ա պողպատ և 125 հզ․ ա թուջ։ ՍՍՀՍ աջակ– ցությամբ Տինտուկում կառուցվել է անա– գի գործարան։ Զարգանում է մեքենաշի– նությունն ու մետաղամշակումը։ Գլխ․ կենտրոններն են՝ Հանոյը (վագոնանորո– գում, մետաղահատ հաստոցների, դիզել– ների, ջրի պոմպերի, գնդառանցքակալ– ների, էլեկտրատեխ․ ոչ բարդ սարքավոր– ման արտադրություն, հեծանիվների, սե– ղանի ժամացույցների, օդափոխիչների հավաքում), Հոշիմինը (նավանորոգում և երկաթուղային սարքավորման նորոգում, Ածխի արդյունահանումը Կուանգնին նահան– գում Հանոյի մեխանիկական գործարանում Ժամացույցների, ռադիոընդունիչների, հե– ռուստացույցների, հեծանիվների, կարի մեքենաների, օդափոխիչների հավաքում, գյուղատնտ․ սարքավորման արտադրու– թյուն), Բիենհոան (նավանորոգման հա– մար անհրաժեշտ էլեկտրատեխ․ որոշ իրե– րի և սարքավորման արտադրություն), Հայֆոնը (նավաշինություն և նավանորո– գում)։ Քիմ․ արդյունաբերությունն ար– տադրում է հանքային պարարտանյութեր (Լամտհաո, Վիետչի, Բենտհյույ), ռետինե իրեր (Հոշիմին, Հանոյ, Բիենհոա, Դա– նանգ), պլաստմասսաներ (Հայֆոն, Հո– շիմին), դեղորայք (Հանոյ, Հոշիմին), նաե կաուստիկ սոդա, թունաքիմիկատներ, թթուներ, ներկանյութեր, դաբաղանյու– թեր են։ 1983-ին արտադրվել է 240 հզ․ տ ֆոսֆորային պարարտանյութեր, 260 մլն մ գործվածքեղեն։ Զարգանում է փայտա– մշակումը (փայտասղոցում, նրբատախ– տակի, մանրատախտակի, թղթի, լուցկու արտադրություն), ցեմենտի արդյունաբե– րությունը։ 1983-ին արտադրվել է 53 հզ․ ա թուղթ և ստվարաթուղթ։ Թեթե արդյունա– բերության ճյուղերից առավել մեծ զար– գացում է ստացել տեքստիլ արդյունաբե– րությունը, որը մասամբ օգտագործում է ներմուծվող հումք։ Գլխ․ կենտրոնը Հո– շիմինն է, որտեղ կենտրոնացած է այս ճյուղի կարողությունների շուրջ կեսը։ Տեքստիլ ձեռնարկություններ կան նաե Հանոյում, Նամդինում, Դանանգում, Հայ– ֆոնում, Քուինոնում։ Հիմնականում ար– տադրում են բամբակյա գործվածքներ, բայց կա նաև բրդյա, մետաքսյա և սին– թետիկ գործվածքների արտադրություն։ Լայնորեն տարածված է սննդի (բրնձա– մաքրման, շաքարի, ձկնապահածոների, մրգապահածոների, թեյավերամշակման, ձեթի) արդյունաբերությունը։ Վ–ի սննդ– արդյունաբերության յուրահատուկ ճյու– ղերից է ձկան սոուսի (ազգային սնընդա– մթերք է) արտադրությունը։ 1979-ին ար– տադրվել է 91, 4 մլն չ։ Նշանակալի է տնայ– նագործության, այդ թվում՝ գեղարվես– տական արհեստագործության (լաքած, ոս– կերչական և այլ իրեր) դերը։