Տրանսպորտը։ Երկաթուղիների երկա– րությունն ավելի քան 2000 կմ է։ Կարևոր նշանակություն ունի Հանոյ–Հոշիմին ան– ղըրվիեանամ․ միուղի նեղաղուր «Միաս– նություն» երկաթուղին՝ ավելի քան 1700 կմ երկարությամբ։ Ավտոճանապարհների եր– կարությունը 40,5 հզ․ կմ է, ներքին ջրա– յին ուղիներինը՝ մոտ 30 հզ․ կմ։ Ծովային նավատորմը գլխավորապես օգտագործ– վում է կաբոտաժային փոխադրումների համար, արտաքին տնտ․ փոխադրում– ները հիմնականում կատարում են օտար– երկրյա նավերը։ Ծովային գլխավոր նա– վահանգիստներն են՝ Հայֆոնը, Հոշիմի– նը, Դանանգը, Կամֆան, Բենտհյույը։ Միջազգային օդանավակայաններ կան Հանոյում և Հոշիմինում։ Արտաքին տնտեսական կապերը։ Վ․ արտաքին տնտ․ հարաբերություններ է պահպանում ավելի քան 60 երկրի հետ։ Սակայն Վ–ի արտաքին առևտրի հիմնա– կան մասը բաժին է ընկնում սոցիալիստ, ընկերակցության երկրներին, առաջին հերթին՝ ՍՍՀՄ–ին (արտահանման 50%-ը և ներմուծման 46%-ը)։ ՍՍՀՄ–ի հետ Վ–ի ապրանքաշրջանառությունը 1983-ին կազ– մել է 1139 մլն ռ․, այդ թվում՝ արտահա– նումը 234,9 մլն ռ․, ներմուծումը՝ 904,1 մլն ռ․։ ՍՍՀՄ–ից Վ․ ներմուծում է նավթա– մթերք, պարարտանյութեր, պարեն, բամ– բակ, մետաղներ և այլ ապրանքներ։ ՍՍՀՄ է արտահանում անագ, կաուչուկ, թեյ, սուրճ, մրգեր, գորգեր, կարվածքեղեն և գեղարվեստական արհեստագործության իրեր։ Կապիտալիստ, երկրներից Վ․ առև– տուր է անում հիմնականում ճապոնիայի հետ։ 1983-ին արտահանումը ճապոնիա կազմել է 27,9 մլն ռ․, ներմուծումը՝ 88,4 մլն ռ․։ Դրամական միավորը դոնգն է։ ՍՍՀՄ Պետբանկի կուրսով 100 դոնգ=10 ռ․ 47 կոպ․ (1985-ի սեպտեմբեր)։ VIII- Բժշկաաշխար հա գրական բնութա– գիրը Հանրապետության առողջապահության մինիստրության տվյալներով 1981-ին ծնե– լիությունը 1000 բնակչին կազմել է 28,6, մահացությունը՝ 6,9, մանկական մահա– ցությունը 1000 ողջ ծնվածին՝ 33,9։ Կյան– քի միջին տևողությունը 60 տարի է (1978)։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծա– կան հիվանդությունները, որոնք և մահա– ցության հիմնական պատճառներն են։ 1982-ին հիվանդանոցներում հաշվվում էր 150 հզ․ մահճակալ (1000 բնակչին՝ 3,8 մահճակալ)։ Ստեղծվել է արտահիվանդա– նոցային օգնության լայն ցանց։ 1980-ին աշխատում էին 13 հզ․ բժիշկ (4 հզ․ բնակ– չին՝ 1 բժիշկ), 29,1 հզ․ բուժակ, 2,7 հզ․ միջին բուժաշխատող, 9,4 հզ․ բուժքույր, 2,8 հզ․ մանկաբարձ, 4,7 հզ․ դեղագործ։ Բժշկ․ կադրեր են պատրաստում բժշկ․ 4, դեղագործական 1 և բժշկա–դեղագործա– կան 1 ինստ–ում, համալսարանների բժշկ․ 2 ֆակուլտետում, ինչպես նաև միջնա– կարգ բժշկ․ 47 հաստատությունում։ IX․ Լուսավորությունը Գաղութատիրական քաղաքականու– թյան հետևանքով մինչև 1945-ի Օգոստոս– յան հեղափոխությունը բնակչության 95%–ն անգրագետ է եղել։ Մասնավորա– պես լեռնային շրջաններում բնակվող ազգ․ Փոքրամասնությունները չեն ունե– ցել սեփական գիր։ Հս․ Վիետնամում ժո– ղովրդադեմոկրատ․ կարգեր հաստատվե– լուց հետո, ժողկրթության զարգացման նպատակով, հրատարակվել են դեկրետ– ներ, մեծ աշխատանք է կատարվել ան– գրագիտության վերացման ուղղությամբ, ստեղծվել են դպրոցական նոր ծրագրեր ու դասագրքեր։ Ուսուցումը տարվել է մայրենի լեզվով։ 1959-ի սկզբին հարթա– վայրային շրջաններում 12–50 տարեկան բնակչության անգրագիտությունը վերաց– վել է 93,4%-ով, իսկ 1961-ից սկսվել է անցումը համընդհանուր տարրական կըր– թության։ 1954-ի համեմատությամբ, 1968-ին լեռնային շրջաններում սովորող– ների թիվն ավելացել է 7 անգամ։ 1956-ի դպրոցական ռեֆորմով սահմանվել է ընդ– հանուր 10-ամյա դպրոց (4+3+3)։ Խոշոր ձեռնարկություններին կից ըս– տեղծվել են տեխնիկումներ։ Հանոյի հա– մալսարանի (հիմն, է 1918-ին) հիման վրա ստեղծվել են բժշկադեղագործական, գրա– կանության, մանկավարժ․, գյուղատնտ․ և անտառային արդյունաբերության ինստ–ներ։ 1955-ին վերակազմակերպվել է Հանոյի համալսարանը։ 1956-ին Հա– նոյում բացվել է պոլիտեխ․ ինստ․, 1959-ին ֆինանսա–տնտ․, էներգետիկայի ու ոռոգ– ման ինստ–ները, 1965-ին տեղի է ունեցել նոր պոլիտեխնիկական ինստ–ի բացումը, որը կառուցվել և սարքավորվել է ՍՍՀՄ օգնությամբ։ Հվ․ Վիետնամում (մինչև միավորումը) տարրական դպրոցները քաղաքներում 5-ամյա էին, գյուղական վայրերում՝ 3, միջնակարգը՝ 7 (4+3)։ Մեծ թիվ են կազ– մել մասնավոր դպրոցները։ Բուհերում և միջնակարգ դպրոցում ուսուցումը վճա– րովի էր։ 1962-ից մեծ աշխատանք է տար– վել Հվ․ Վիետնամի ազատագրված շըր– ջաններում անգրագիտությունը վերաց– նելու ուղղությամբ։ Ներկայումս ՎՍՀ դարձել է զանգվածա– յին գրագիտության երկիր (հս–ում ան– գրագիտությունը հիմնականում վերացել է 1961-ին, հվ–ում՝ 1978-ին), դպրոցական տարիքի բոլոր երեխաներն ընդգրկված են պետ․ տարրական դպրոցներում, ուսու– ցումն անվճար է։ Մինչև 1981/82 ուս․ տա– րին հս–ում գործել է 10-ամյա (4+3+3) դպրոցական համակարգը, հվ–ում՝ ֆրան– սիականի ազդեցությամբ՝ 12-ամյա՝ 5+7 (4+3)։ 1979-ին ՎԿԿ ԿԿ քաղբյուրոն որո– շում է ընդունել ժողկրթության ռեֆորմ անցկացնելու և ամբողջ երկրում միաս– նական կրթական համակարգ ստեղծելու մասին։ ՎՍՀ կառավարության (1981) և ՎԿԿ V համագումարի (մարտ, 1982) որո– շումներով իրականացվել է դպրոցական համակարգի ռեֆորմ, որը գործողության մեջ է մտել 1981/82 ուս․ տարվանից։ Այժմ ժողկրթության համակարգում են մանկա– պարտեզները (3–6 տարեկանների, ունեն նախադպրոցական դասարաններ), 9-ամյա հիմնական պոլիտեխնիկական դպրոցը (5+4), 3-ամյա լրիվ միջնակարգ դպրոցը։ Խնդիր է դրված 9-ամյա հիմնական պոլի– տեխնիկականը դարձնել ընդհանուր և պարտադիր 6–15 տարեկան բոլոր երե– խաների համար։ Մինչև ռեֆորմը տարրա– կան դպրոցի ուսուցիչներ են պատրաստել մանկավարժ, ուսումնարանները՝ ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքով, ներկայումս՝ միայն լրիվ միջնակարգի հիմքով՝ I–V դասարանների համար՝ ուսուցչական ինստ–ները (2-ամյա), VI–IX դասարան– ների համար՝ բարձրագույն մանկավարժ, դպրոցները (3-ամյա), լրիվ միջնակարգ դպրոցի համար՝ մանկավարժ, ինստ–ները (4-ամյա)։ Համաձայն ռեֆորմի պրոֆտեխ․ կրթությունն իրականացվելու է լրիվ միջ– նակարգի հիմքով՝ տեխնիկումներում և ուսումնարաններում՝ 2–3 տարվա ըն– թացքում (1979–80 ուս․ տարում գործել են ավելի քան 260 ուսումնարան և տեխ– նիկում՝ ոչ լրիվ միջնակարգի հիմքով)։ 1981/82 ուս․ տարում գործել են 85 բուհ, այդ թվում՝ Հանոյի և Հոշիմինի (վերջինս հիմն, է 1917-ին, վերակազմվել 1976– 1977-ին) համալսարանները։ Բարձրա– գույն կրթությամբ մասնագետներ պատ– րաստելու գործում ՎՍՀ–ին մեծ օգնու– թյուն է ցույց տալիս ՍՍՀՄ–ը։ 1951–81-ին Պոլիտեխնիկական ինստիտուտի շենքը (1965, սովետական ճարտ․ Ե․ Ս․ Բուդնիկ և ուրիշներ) Հանոյում ՍՍՀՄ–ում բարձրագույն կրթություն է ստացել ավելի քան 13 հզ․ վիետնամցի։ Միայն 1981/82 ուս․ տարում ՄՍՀՄ 33 քաղաքների 150 բուհերում սովորել է 4,6 հզ․ վիետնամցի ուսանող։ Գրադարաններն են՝ Ազգայինը (հիմն, է 1919-ին, ավելի քան 1,2 մլն գիրք), Կենտր․ գիտատեխ․ (հիմն, է 1960-ին, 200 հզ․ գիրք), Ինֆորմացիայի կենտր․ ինստ–ի և հասարակական գիտություն– ների գրադարանը (1975, 300 հզ․ գիրք), Բժշկ․ (1979, 50 հզ․ գիրք), Մանկավարժ, գիտությունների ԳՀԻ–ի (ավելի քան 50 հզ․ ԳԻՐՔ)․ Գիտ․ կենտրոնի (ավելի քան 60 հզ․ ԳԻՐՔ)* Հանոյի համալսարանի, Հանոյի պոլիտեխնիկական ինստ–ի (բոլորն էլ՝ Հանոյում), Գիտ․ (հիմն, է 1976-ին, Հո– շիմինում), Հասարակական գիտություն– ների (հիմն, է 1975-ին, Հոշիմինում), Քաղաքային հանրայինը (Հայֆոնում) ևն։ Թանգարաններն են՝ Պատմության ազ– գային (հիմն, է 1958-ին), Հո Շի Մինի (հիմն, է 1977-ին), Կերպարվեստի ազգա– յին (հիմն, է 1966-ին), Հեղափոխության ազգային (1959), ժող․ բանակի (1959) (բոլորն էլ՝ Հանոյում)։ Թանգարաններ կան նաև Հոշիմինում, Հայֆոնում, Տհայն– գուենում և այլ քաղաքներում։ X․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները Վ–ում հեղափոխության հաղթանակի պահին գործնականում նյութական հիմք չկար գիտ․ հետազոտությունների համար։ Գաղութային տիրապետության ժամանակ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/433
Արտաքին տեսք