հրատարակել է «Դեր դոյչե մերկուր» («Der Deutsche Merkur», 1773–1810) հանդեսը։ Ծաղրելով սենտիմենտալ երազկոտությունը, ինչպես նաև բարոյական ասկետիզմը, Վիլանդը իր լուման է ներդրել ռոկոկո ոճի սալոնային–արիստոկրատական գրականության մեշ։ Նրա «Աղաթոն» (1766) երկը լուսավորության «դաստիարակչական վեպի» առաջին օրինակն է Գերմանիայում։ «Աբդերիտեն» (1774) երգիծական վեպում, ինչպես նաև «Սուզարիոն» (1768) պոեմում Վիլանդի գործողությունները տեղափոխել է Հին Հունաստան։ Վիլանդի լավագույն ստեղծագործությունը «Օբերոն» (1780) պոեմն է։ Լուկիանոսի և Վ․ Շեքսպիրի ստեղծագործություններից կատարած նրա թարգմանությունները առաջադիմական նշանակություն են ունեցել գերմանական մշակույթի զարգացման համար։
ՎԻԼԱՐ (Vilar) ժան (1912–1971), ֆրանսիացի ռեժիսոր, դերասան։ 1932-ից սո– վորել է Շ․ Դյուլենի դպրոցում, հանդես եկել «Ատելյե» (Փարիզ) թատրոնում, ուր սկսել է ռեժիսորական գործունեությունը։ 1945–51-ին խաղացել է և պիեսներ բեմադրել Փարիզի տարբեր թատրոններում։ 1951–63 ին եղել է Ազգ․շային ժողովրդական թատրոնի (Փարիզ) դիրեկտոր, դերասան և ռեժիսոր։ Վիլարը զարգացրել է ժողովրդական թատրոնի մասին Ռ․ Ռոլանի գաղափարները։ Այդ թատրոնի գործունեությունը խթանել է ժողովրդական թատրոններ ստեղծելու շարժմանը ամբողշ Ֆրանսիայում։ Վիլարը բեմադրել է գլխավորապես համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ, բեմական կերպարներին հա- ժ․ Վիլարը Հարպագոնի դերում (Մոլիերի «Ագահը») ղորդելով ժամանակակից սուր հնչողություն։ Բեմադրություններից են՝ Շեքսպիրի «Ռիչարդ II» (1947, կատարել է գլխավոր դերը), Բյուխների «Դանթոնի մահը» (1948, Ռոբեսպիեռ), Պիրանդելլոյի «Հենրիխ IV» (1950, գլխավոր դերը), Մոլիերի «Ագահը» (1952, Հարպագոն), Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան» (1960, Ուի)։ 1947-ից անփոփոխ ղեկավարել է դրամ, արվեստի փառատոները Ավինյոնում։ 1946-ից նկարահանվել է կինոյում։
ՎԻԼԴԵ էդոարդ (1865–1933), էստոնացի գրող։ Վաղ շրշանի գործերը կենցաղային, հիմնականում՝ հումորիստական պատմվածք–ֆելինտոններ են։ Վիլդեի «Դեպի ան– հյուրընկալ երկիր» (1896) վեպը պատմում է չքավոր գյուղացու ողբերգական ճակա– տագրի մասին, «Երկաթյա ձեռքեր» (1898) վեպը նկարագրում է պրոլետարիատի տա– է․ Վիլդե ռապանքները։ «Պատերազմը Մահտրայում» (1902), «Երբ անիյացի գյուղացիները այցելեցին Տալլին» (1903) և «Մարգարե Մալասվետը» (1905–08) պատմական եռերգու– թյան մեջ Վիլդեն պատկերել է XIX դարի 50-ական թվականների վերշերի գյուղացիական շարժումն ընդդեմ ֆեոդական, ճնշման ու շահագործման։ «Բուրժուազիա, պրոլետարիատ և հեղափոխություն» (1905) հոդվածում Վիլդեն աշխատավորներին կոչ է արել համախմբվել սոցիալիստական դրոշի տակ՝ ընդդեմ կապիտալիզմի։ Ստիպված տարագրվելով Ֆինլանդիա, շարունակել է պայքարը «Կաակ» («Անարգանքի սյուն», 1906) երգիծական ամսագրում։ 1906–17-ին եղել է Գերմանիայում, Դանիայում, Ամերիկայում։ 1913-ին էստոնիայում լույս է տեսել «։Քըմծիծաղներ» պատմվածքների և ակնարկների ժողովածուն, «Տան ոգին» պիեսը, 1916-ին՝ «Մյաեկյուլցի կաթնավաճառը» վեպը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է հայրենիք։ Վիլդեն չի հասկացել Հոկտեմբերյան հեղափոխության նշանակությունը։ Գերմանիայում նացիստների իշխանության գլուխ անցնելուց (1933) և էստոնացի ֆաշիստների աշխուժացումից հետո կոչ է արել հակահարված տալ ֆաշիզմին։ Վիլդեի լավագույն գրքերն աչքի են ընկնում կոնֆլիկտների դրամատիզմով, գործողությունների լարվածությամբ, հուզական, կենդանի լեզվով։ Երկ․ Լուսաբացին, Ե․, 1965։ Собр․ соч․, т․ 1-5, М․, 1958․
ՎԻԼԼԱ (լատ․ villa – Լաստակերտ, կալվածք, ավատ), քաղաքից դուրս գտնվող, պարտեզով կամ պուրակով տան տիպ։ Առաշին վիլլաները ի հայտ են եկել Իտալիա– յում, մ․ թ․ ա․ III դ․։ Մ․ թ․ ա․ II–I դարերում Միջերկրական ծովի երկրներում վիլլաների առավել տարածված տիպը եղել է villa rus- tica-ն՝ բնակելի և տնտեսական շինությունների ճարտարապետական համալիր, որը նաև գյուղական կալվածքի կենտրոնն էր՝ սովորաբար կազմված տիրոջ բնակարանից և տնտեսական մասից (ստրուկների կացարաններ, շտեմարաններ, գոմեր ևն)։ Վիլլաների բոլոր շինությունները խմբավորվել են բաց, ավելի ուշ՝ շրշափակված բակի շուրշը։ Կառուցվել են նաև քաղաքամերձ վիլլաներ՝ villa urbana, որոնք նախատեսված էին զվարճանքի և հանգստի համար։ Հատկապես կայսրության շրշանում կառուցվել են նաև տաղավարներ, արձաններ, շատրվաններ ունեցող՝ պուրակով շրշապատված խոշոր վիլլաներ։ Այս տիպի վիլլաները Իտալիայում հետագա զարգացում է գտել XV–XVII դարերում։ Վերածննդի դարաշրշանում վիլլաների անսամբլը հիմնականում ունեցել է առանցքային կոմպոզիցիա, գլխավոր շենքը՝ կազինոն, կենտրոնում։ Մեծ նշանակություն է տրվել հենապատերի, դարավանդների և դրանք միացնող բազմահարթակ սանդուղքների ճարտարապետական լուծմանը, որոնք արհեստական տնկարկների համադրությամբ նպաստել են որպես մի ամբողշություն ընկալելու տունն ու պուրակը շրշակա բնապատկերի հետ (Հուլիոս III պապի վիլլան Հռոմում, 1550–55, ճարտարապետներ Ջ․ Վինյոլա, Բ․Ամանատի, Ջ․ Վազարի, «Ռոտոնդա» վիլլան Վիչենցայի մոտակայքում, 1551 – 1567, ճարտարապետ Ա․ Պալլադիո, ավարտվել է 1580–91-ին, ճարտարապետ Վ․ Սկամոցցի և այլ վիլլաներ)։ Չափազանց ճոխ, էֆեկտավոր, բարդ կոմպոզիցիաներով վիլլաներ են կառուցվել բարոկկոյի շրշանում։ XIX– XX դարերում սովորաբար վիլլաներ են անվանում քա– ղաքների շրշակայքում կամ առողջարանային վայրերում կառուցված, պարտեզով կամ պուրակով հարմարավետ տները։
ՎԻԼԼԱՆՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, վաղ երկաթի դարաշրշանի հնագիտական մշակույթ Հյուսիսային Իտալիայում (մ․ թ․ ա․ IX–VI դդ.)։ Անվանվել է Վիլլանովա գյուղի (Բոլոնիայի մոտ) անունով, որտեղ 1853–55-ին հայտնաբերվել են Վիլլանովյան մշակույթին բնորոշ հորակերպ դամբարաններ՝ դիակիզված թաղումներով։ Երկրաչափական նախշերով դիանոթներն ունեն երկու հատած կոների ձև։ Տարբերակվում են Վիլլանովյան մշակույթի 4 փուլ, որոնց հիման վրա հետազոտվում են բրոնզե առարկաների պատրաստման տեխնիկայի աստիճանական կատարելագործումը, երկաթի կիրառման աճը։ Վիլլանովյան մշակույթի ցեղերի հասարակարգը բնութագրվում է տոհմական հարաբերությունների քայքայմամբ, գույքային շերտավորման խորացմամբ, նահապետական ստրկության առկայությամբ։ Վիլլանովյան մշակույթ կրողների հարցը վերշնականապես պարզված չէ (ենթադրվում է, որ դրանք եղել են ումբրերը)։
ՎԻԼԼՈՏ (Villote) Ցակոբ, Վիլլոդ Հակոբ (1656, Պար լը Տյուք –14․1․1743, Նանսի), ֆրանսիացի հայագետ։ Հիսուսյան ընկերության անդամ։ Այդ ընկերության հանձնարարությամբ եղել է Պարսկաստանում, 12 տարի ապրել Թեհրանում։ Այցելել է Կոնստանդնապոլիս, Եվդոկիա, Տրապիզոն, Կարին, Կարս, 4 անգամ՝ Երևան և այլ հայաբնակ վայրեր, ուսումնասիրել է հայերի, պարսիկների և թուրքերի բարքերն ու սովորությունները, սովորել նրանց լեզուները, հայերեն քարոզներ կարդացել։ «Հիսուսյան ընկերության մի միսիոների ճանապարհորդությունը Թուրքիայով, Պարսկաստանով, Հայաստանով, Արաբիայով և Բերբերիայով» (1730) գրքում Վիլլոտը արժեքավոր տեղեկություններ է հաղորդել Հայաստանի աշխարհագրության, երկրագործության, առևտրական և քաղաքական հարաբերությունների, ինչպես նաև հայերի առօրյայի մասին։ Առանձնապես արժեքավոր է Վիլլոտի «Բառգիրք հայկական լեզուի․․․» [լատիներեն վերնադիրը՝ Dictionarium novum Latino-armenium․․․» («Նոր բառ–գիրք լատինա–հայկական․․․»), 1714] երկլեզվյան բառարանը (մոտ 26․000 բառահոդված)։ Վիլլոտի բառարանի և՛ հայերեն, և՝ լատիներեն բաժինները հարուստ են բառակապակցություններով ու դարձվածներով, հայերեն բաժնում տեղ են գտել ժոդովրդախոսակցական, բարբառային