բառեր, քերականական բացատրություններ։ Վիլլոտը կազմել և գործածել է հայերեն բառեր, որոնց մի մասը՝ տնտղել, լպրծուն, զուգակշիռ, ժրաջան, գրավաճառ ևն, առ այսօր կենսունակ Է։ Բառարանին կցված է հայերենի քերականության ուրվագիծ («Հայոց լեզվի ներածություն»), որը պարունակում է տեղեկություններ հայկական այբուբենի տառերի ձևի, դրանց հնչման, անունների հոլովման, հնչյունափոխության, ածականների և սրանց համեմատության աստիճանների, բայական համակարգի և այլ հարցերի մասին։ Առանձին գլխով ներկայացրել է հայ կաթողիկոսների և թագավորների ժամանակագրությունը։ Ետմահու լույս է տեսել նրա անտիպ հիշատակարանը։ Գրել է նաև կրոն, բնույթի գործեր։ Գրականություն. Շրումպֆ Գ․ Ա․, Ուսումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յարևմուաս (ԺԴ–ԺԹ դար), թարգմանություն և լրացուոցիչ Դ․ Զարբհանալյան, Վնտ․, 1895։ Գասպարյան Դ․ Կ․, Հայ բառարանագրության պատմու– թյուն, Ե․, 1969։ Ջահուկյան Գ․ Բ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։ Խ․ Կառադելյան․
ՎԻԼԿԻՑԿՈՒ ՆԵՂՈՒՑ, Թայմիր թերակղզու և Հյուսիսային երկիր արշիպելագի միջև, միացնում է Կարայի և Լապտևների ծովերը։ Երկարությունը մոտ 130 կմ Է, նվազագույն լայնությունը՝ 56 կմ, խորությունը՝ մինչև 210 մ։ Վ․ ն–ում ամբողջ տարին հանդի– պում են լողացող սառույցներ։ Հայտնաբերվել է 1914-ին։ Անվանվել է ի պատիվ ռուս հիդրոգրաֆ Բ․ Ա․ Վիլկիցկու (1885– 1961)։
ՎԻԼՀԵԼՄ, Անգլիայում․ Վիլհելմ I Նվաճող (William the Conqueror) (1027 կամ 1028– 1087), Անգլիայի թագավոր 1066-ից։ 1035-ից՝ Նորմանդիայի դուքս։ Իրեն հայտարարելով անգլոսաքսոնական թագավոր Էդուարդ Խոստովանողի ժառանգորդ, Վիլհելմ I նորմանդական, ֆրանսիական և իտալական ֆեոդալների զորքերով 1066-ին ափ է իջել Անգլիայում և, հոկտեմբերի 14-ին Հաստինգսի ճակատամարտում ջախջախելով անգլո– սաքսոնական թագավոր Հարոլդի զորքերը, դարձել է Անգլիայի թագավոր։ Բռնագրավելով անգլոսաքսոնական ավագանու հողերը՝ Վիլհելմ I հենվել է նորմանդացի ասպետների, մասնակիորեն իր կողմն անցած անգլոսաքսոնական մանր ու միջին հողատերերի, եկեղեցու վրա։ Նրա օրոք հաստատվել է բոլոր ֆեոդալ–հողատերերի վասալական կախվածությունը թագավորից, որը և նպաստել է թագավորական իշխանության ամրապնդմանը։ Վատթարացել է գյուղացիների վիճակը, հատկապես 1086-ի մարդահամարից (այսպես կոչված «Ահեղ դատաստանի գիրք») հետո, որը բազմաթիվ ազատ գյուղացիների վեր է ածել ճորտերի (վիլլանների)։ Վիլհելմ I-ի դեմ ապստամբությունները տևել են մինչև XI դ․ 70-ական թթ․։
Վիլհելմ III Օրանացի (William) (1650– 1702), թագավոր 1689-ից (1689–94-ին իշխել է կնոջ, Հակոբ II Ատյուարտի դստեր՝ Մարիայի հետ)։ 1674–1702-ին՝ Նիդերլանդների շտատհալտեր (կառավարիչ)։ Վիլհելմ III-ին և Մարիային Անգլիա են հրավիրել վիգերը, պետական հեղաշրջումից (տես Պանծաչի հեղափոխություն 1688–1689) հետո։ Վիլհելմ Ill-ի իշխանության ժամանակ Անգլիայում ձևավորվեց և ամրապնդվեց բուրժուա–կալվածատիրական պառլամենտարիզմը ի շահ բուրժուազիայի և նոր ազնվականության։ Գ․ Քիլիմջյան
ՎԻԼՀԵԼՄ (Wilhelm), Գերմանիայում․ Վիլհելմ I Հոհենցոլեռն (1797-1888), Պրու– սիայի թագավոր 1861-ից և գերմանական կայսր 1871-ից։ Վիլհելմ I-ի օրոք դինաստիական պատերազմների միջոցով, «երկաթով ու արյունով» (1864-ի ավստրոպրուսական պատերազմը Դանիայի դեմ, 1866-ի ավստրո–պրուսական և 1870–71-ի ֆրանս–պրուսական պատերազմները) ավարտվեց Գերմանիայի միավորումը։ 1871-ին Գերմանիան հռչակվեց կայսրություն։ Սակայն Վիլհելմ I-ի ժամանակ Պրուսիայի, ապա Գերմանական կայսրության փաստական ղեկավարը կանցլեր Օ․ Բիսմարկն էր։ Վիլհելմ II (1859–1941), գերմանական կայսր և պրուսական թագավոր (1888–1918), Վիլհելմ I-ի թոռը։ Գերմանական ագրեսիվ յունկերա–բուրժուական իմպերիալիզմի ներկայացուցիչ, ակտիվորեն նպաստել է առաջին համաշխարհային իմպերիական պատերազմի սանձազերծմանը։ Օգտվելով գերմանական ռազմաքաղաքական աճող ազդեցությունից Թուրքիայում՝ Վիլհելմ II նրան դարձրել է իր դաշնակիցը սկսված պատերազմում (1914-ի օգոստոս)։ Վիլհելմ II վարել է շեշտված հակահայկական քաղաքականություն, աջակցելով երիտթուրքերին իրականացնելու հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագիրը (տես Մեծ եղեռն)։ 1918-ի նոյեմբերի 9-ին Գերմանիայում սկսված բուրժուա–դեմոկրատական հեղափոխության հետևանքով գահընկեց է արվել, փախել Հոլանդիա և 1918-ի նոյեմբերի 28-ին հրաժարվել գահից։ Հրատարակել է հուշեր, որոնցում փորձել է արդարացնել Գերմանիայի և, ընդհանրապես, իր վարած ներքին ու արտաքին քա– ղաքականությունը։ Գ. Քիլիմջյան
ՎԻԼՀԵԼՄ (ճիշտը՝ Վիլլևմ, Willem), Նիդերլանդներում․
Վիլհելմ I Ֆրեդերիկ (1772–1843), Օրանի թագաժառանգ, Նասաուի կոմս, թագավոր 1815-40-ին։ Վիեննայի կոնգրեսի (1814– 1815) վճռով հայտարարվել է միավորված հոլանդա–բելգիական նիդերլանդական թագավորության թագավոր և Լյուքսեմբուրգի մեծ դուքս։ Փորձել է ճնշել 1830-ի բելգիական հեղափոխությունը և մինչև 1839-ը չի ճանաչել Բելգիայի անկախությունը։ ժողովրդական զանգվածների դժգոհությունը Վիլհելմ I-ի քաղաքա– կանությունից հարկադրել է նրան 1840-ին հրաժարվել գահից հօգուտ իր որդու։
Վիլհելմ II Ֆրեդերիկ Գեորգ Լոդեվեյկ (1792– 1849), թագավոր 1840–49-ին, Լյուքսեմբուրգի մեծ դուքս։ Վիլհելմ I-ի որդին։ 1815-ին Վաթեռլոոյի ճակատամարտում գլխավորել է նիդերլանդական զորքերը։ Բելգիական ժողովրդի ագգային–ազատագրական շարժման ճնշման տակ 1830-ի հոկտեմբերին ճանաչել է Բելգիայի անկախությունը։ Ամուսնացած էր ռուս, կայսր Ալեքսանդր I-ի քրոջ՝ Աննա Պավլովնայի հետ։ Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ազդեցության տակ 1848-ին անց է կացրել լիբերալ բարեփոխումներ։
Վիլհելմ III Ալեքսանդր Պաուլ Ֆրեդերիկ Լոդեվեյկ (1817–1890), թագավոր 1849–1890-ին, Լյուքսեմբուրգի մեծ դուքս։ Վիլհելմ II-ի որդին։ Երկյուղելով 1848–49-ի եվրոպական հեղափոխություններից, հարկադրված էր հետևել սահմանադրությանը և մի շարք պետական հարցերի լուծումը թողնել պառլամենտին։
ՎԻԼՀԵԼՄ ՏԵԼԼ, շվեյցարական ժողովրդական առասպելի (որն արտացոլում է շվեյցարացի ժողովրդի պայքարը ավստրիական Հաբսբուրգների տիրապետության դեմ XIV դ․) հերոս։ Վիլհելմ Տելլ Բյուրգլեն գյուղի (ուրի կանտոն) բնակիչ էր, դիպուկ նետաձիգ։ Հաբսբուրգյան ֆոգտ (պաշտոնյա) Գեսլերը ստիպել է Վիլհելմ Տելլին նետահարելով վայր գցել իր փոքրիկ տղայի գլխին դրած խնձորը։ Վ․ Տելլը հաջողությամբ է կատարել դաժան պահանջը, բայց այնուհետև դարանակալել և նետահարել է ֆոգտին, որը և ազդանշան է ծառայել ժողովրդական ապստամբության։ XIX դ․ պատմական քննադատությունը կասկածի է ենթարկել Վ․ Տելլիի մասին պատմության իսկությունը, սակայն ավելի նոր ուսումնասիրողներ գտնում են, որ այդ պատմության մեջ կա իրական պատմական հիմք։ Վ․ Տելլի մասին առասպելը դրվել է Ֆ․ Շիլլերի համանուն դրամայի (1804) հիմքում։
ՎԻԼՀԵԼՄ ՕՐԱՆԱՑԻ, Վիլհելմ I Օրանացի (Willem van Oranqe) լռակյաց (1538–1584), Օրանի թագաժառանգ, Նասաուի կոմս, Նիդերւանդական բուրժուական հեղափոխության XVI դ․ գործիչ։ Ընդարձակ տիրույթներ ուներ Նիդերլանդներում և Ֆրանսիայում (Օրանժի իշխանություն)։ Գլխավորել է նիդերլանդական ազնվականության հակաիսպանական ընդդիմությունը։ Իսպանական բանակի՝ Նիդերլանդներ մտնելուց հետո փախել է Գերմանիա և գերմանացի բողոքական իշխանների ու ֆրանսիացի հուգենոտների օգնությամբ քանիցս ներխուժել (1568, 1572) Նիդերլանդներ։ Երկրի հյուսիսում ժողովրդական ապստամբության հաջողությունները (1572) դրդել են Վիլհելմ I Օրանացուն անցնել հեղափոխության կողմը։ Հոլանդական խոշոր առևտրական բուրժուազիայի աջակցությամբ 1572-ին փաստորեն դարձել է հյուսիսային նահանգների կառավարիչ։ Զգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ Վիլհելմ I Օրանացին, սակայն, օբյեկտիվորեն նպաստել է Իսպանիայի դեմ պայքարող ազգային ուժերի համախմբմանը։ Երկրի հարավում ապստամբության հաղթանակից (1576) հետո Հոլանդիայից տեղափոխվել է Բրյոաել և դարձել (1577) Բրաբանտի ռուվարդ (բարձրագույն վարչական պաշտոն)։ Վարել է ազնվականության հետ համաձայնողականության և ժողովրդական զանգվածների ելույթները ճնշելու քաղաքականություն։ Սպանվել է իսպանացի գործակալ Բ․ ժերարի ձեռքով։
ՎԻԼՏԱ (Villa) Ֆրանսիսկո [իսկականը՝ Դորուռեո Արանգո (Arango) (1877–1923)], գյուղացիական շարժման ղեկավար Մեքսիկական հեղափոխություն 1910–17-ի ժամանակ։ 1913-ին կազմավորել է Հյուսիսային դիվիզիան, որի հսկողության տակ գտնվող տարածքում բռնագրավվել է կալվածատիրական հողը և բաժանվել գյուղացիներին, բռնագրավվել են հետադիմականներին պատկանող արդիական ձեռնարկությունները, ծավալվել է դպրոցների շինարարություն։ 1914-ի դեկտեմբերին Վիլտայի զորքերը Է․ Մապաւոայի գյուղացիական ջոկատների հետ մտել են Մեխիկո, սակայն 1915-ի հունվարին ստիպված թողել են մայրաքաղաքը։