Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիլնյուս․ տեսարան 4ին քաղաքից, ձախից՝ Ս․ Մխայիլի կոստյոլը և զանգակատունը, կենտրոնում՝ Ս․ Ցոնոյի կոստյոլը (XV– XVI դդ․, վերակառուցվել է XVIII դ․) և զանգա– կատունը Վիլնյուս․ Գեղարվեստական ցուցահանդեսների պալատը (1967, ճարտարապետ Վ․ Ա․ Չեկանաուսկաս) հեղափոխության կենտրոն։ 1795-ին՝ Լեհաստանի երրորդ բաժանումից հետո, միացվել է Ռուսաստանին, դարձել Վիլնյուս նահանգի կենտրոնը։ Վիլնյուսը 1831-ի և 1863–64-ի լեհական և լիտվական ազատագրական ապստամբության կենտրոններից էր։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին զարգացել է արդյունաբերությունը, աճել բանվոր դասակարգի թիվը։ 1871-ին Վիլնյուսում եղել է առաջին բանվորական գործադուլը, XIX դ․ 80-ական թթ․ ստեղծվել են մարքսիստական խմբակներ։ 1895-ին Վիլնյուս է եկել Վ․ Ի․ Լենինը։ 1896-ին այստեղ կայացել է Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «Լիտվայի բանվորական միության» 1-ին համագու– մարը։ 1901-ին ստեղծվել է Վիլնյուսի ՌՄԴԲԿ խումբը, 1904-ին՝ ձևավորվել ՌՄԴԲԿ Համամիութենական կոմիտեն։ Վիլնյուսի աշխատավորներն ակտիվորեն մասնակցել են 1905–07–ի հեղափոխությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ օկուպացրել են գերմանական զորքերը։ 1918-ի հոկտեմբերի 1–3-ին Վիլնյուսում է գումարվել Լիտվայի կոմկուսի 1-ին համագումարը, դեկտեմբերի 8-ին ստեղծվել է բանվորա–գյուղացիական հեղափոխական ժամանակավոր կառավարություն՝ Վ․ Միցկյավիչուս–Կապսուկասի գլխավորությամբ։ Դեկտեմբերի 15-ին Վիլնյուսում, իսկ դեկտեմբերի 16-ին ամբողջ Լիտվայում, հռչակվել է սովետական իշխանություն։ Վիլնյուսը դարձել է Լիտվային Սովետական Հանրապետության մայրաքաղաքը։ 1919-ի փետրվարի 18–20-ին Վիլնյուսում է կայացել Լիտվայի Սովետների 1-ին համագումարը, որտեղ ստեղծվել է միասնական Լիտվա–Բելոռուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը։ 1919-ի ապրիլի 21-ին Վիլնյուսը օկուպացրել են բուրժուա–կալվածատիրական Լեհաստանի զորքերը։ 1920-ի հուլիսի 14-ին կարմիր բանակը ազատագրել է քաղաքը, սակայն հոկտեմբերին այն նորից գրավել են լեհերը։ 1920–39-ին Վիլնյուսը գտնվել է Լեհաստանի կազմում։ 1939-ի սեպտեմբերի 1-ին, երբ գերմանա–ֆաշիստական զորքերը ներխուժել են Լեհաստան, կարմիր բանակը մտել է Վիլնյուսի մարզ։ 1939-ի հոկտեմբերի 10-ին, ՄՄՀՄ–ի և Լիտվայի միջև կայացած համաձայնությամբ Վիլնյուսը և Վիլնյուսի մարզը տրվել են Լիտվային հանրապետությանը։ 1941-ի հուլիսի 23-ից 1944-ի հուլիսի 13-ը օկուպացրել են գերմանա-ֆաշիստական զորքերը։ Ետպատերազմյան տարիներին Վիլնյուսը վերականգնվել է, վերածվել քաղաքական, վարչական և մշակութային խոշոր կենտրոնի։ Վիլնյուսը սովետական Մերձբալթիկայի արդյունաբերական խոշորագույն կենտրոններից է։ Սովե– տական իշխանության տարիներին Վիլնյուսում ստեղծվել է 100 արդյունաբերական ձեռնարկություն։ Տալիս է հանրապետության արդյունաբերության արտադրանքի զգալի մասը։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակումը։ Զարգացած է թեթև, սննդի, փայտամշակման, տեքստիլ, կարի, կաշվի–մորթեղենի, տրիկո– տաժի, կոշիկի արդյունաբերությունը, գալանտերեային ապրանքների արտադրությունը։ Կան հաստոցաշինական («ժալգիրիս», «Հոկտեմբերի 40-ամյակի», «Կոմունարաս»), շինարարական մեքենաների, էլեկտրատեխնիկական («էլֆա»), էլեկտրահաշվիչների, էլեկտրազոդման սարքավորումների, վառելիքային ապարատուրայի, գայլիկոնների, հղկման հաստոցների, ռադիոբաղադրամասերի, գյուղատնտեսական մեքենաների գործարաններ։ Սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններն են մսի և կաթի կոմբինատները, հրուշակեղենի և ծխախոտի ֆաբրիկաները։ Գործում են սիլիկատային ապրանքների, պոլիմերային նյութերի կոմբինատներ, երկաթբետոնե, թելավոր նյութերի գործարաններ, կահույքի ֆաբրիկա։ Քա– ղաքը գազ ստանում է Դաշավայից (Ուկրաինա ՍՍՀ)։ Վիլնյուսում Լիտվական ՍՍՀ ԳԱ։ Կա 6 բուհ (այդ թվում՝ համալսարան 1579-ից), ունի գրադարաններ, 5 թատրոն, 6 թանգարան, ֆիլհարմոնիա։ Միջնադարյան քաղաքը զարգացել է Նյարիս գետի հովտում, Վերին և Մտորին (չի պահպանվել) դղյակների մոտ, որոնցից դեպի հարավ–արևմուտք ընկած տարածքում XIII–XVI դդ․ աճել է Հին քաղաքը՝ հովհարաձև հատակագծով և փողոցների խճճված ցանցով։ 1503–22-ին այն պարսպապատվել է և այնուհետև տարածվել է նրա սահմաններից դուրս։ Վիլնյուսի կենտրոնական՝ Լենինի պողոտան ձգվելով Հին քաղաքից մինչև Նյարիս գետի կամուրջը, կապում է քաղաքի 3 գլխավոր՝ Գեդիմինասի, Չեռնյախովսկու և Լենինի հրապարակները։ Ետպատերազմյան շրջանի վերականգնման աշխատանքները տարվել են ըստ 1947–53-ի գլխավոր հատակագծի (ճարտարապետներ՝ Վ․ Միկուչյանիս, Կ․ Բուչաս)։ 1950–60-ական թթ․ աճել են խոշոր թաղամասեր՝ Անտակալնիսը (որից հարավ–արրելյան Նաույոյի–Վիլնյա արդյունաբերական մեծ շրջանն է), ժիրմունայը, Կարմիր բանակի (Ռաուդոնոսյոս Արմիյոս) պողոտայի շրջանը, Լազդինայը։ Ճարտարապետական հուշարձաններից են՝ Վերին դղյակի (XIV–XV դդ․) մնացորդները, գոթական ոճի Միկալոյաուս (XIV դ․ 2-րդ կես), Օնոս (XVI դ․), Միկոլո (XVI– XVII դդ․) եկեղեցիները, բեռնարդինցիների մենաստանը (XVI դ․), համալսարանական անսամբլը (XVI դ․ 2-րդ կես–XIX դ․ 1-ին քառորդ, հնագույն մասը՝ ռենեսանսի ոճով), բարոկկո ոճի Կազիմերո (1604–18), Տերեսես (1634 – 50), Պյաւորո իր Պովիլո (1668 – 75), Ցոնո (XV–XYI դդ․, վերակառուցվել է XVIII դ․), Կոտրինոս (XVII դ․ վերջ – XVIII դ․ կես) եկեղեցիները, Լառուոկա–Գուցյավիչյուսի կառույցները։ Սովետական ժամա– նակաշրջանի ուշագրավ կառույցներից են․ «Նյարինգա» սրճարանը (1956–59) և հյուրանոցը (1960, ճարտարապետներ՝ Ա․ և Վ․ Նասվիտիս), «Տաուրաս» սրճարանը (1961, ճարտարապետ՝ Վ․ Բատիսա), Քաղաքային շինա– րարության նախագծման ինստիտուտը (1961, ճարտտարապետ Է․ Խլոմաուսկաս), Շինարարների մշակույթի պալատը (1965, ճարտարապետ Ա․ Մաչյուլիս), Լիտվական ՄԱՀ Դրամայի պետական ակադեմիական թատրոնը (1983, ճարտարապետներ՝ Ա․ և Վ․ Նասվիտիս)։

ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Վ․ Կապսուկասի անվան, հիմնադրվել է 1579-ին, որպես Վիլնյուսի ակադեմիա համալսարանական իրավունքներով ու արտոնություններով։ 1832-ին փակվել է, նրա հիմքի վրա ստեղծվել են բժշկավիրաբուժական և հոգևոր ակադեմիաներ, 1842-ին առաջինը փոխադրվել է Կիև, երկրորդը՝ Պետերբուրգ։ 1919-ի սկզբին Լիտվայի սովետական կառավարությունը դեկրետ է հրապարակել Վիլնյուսի ազգային համալսարանը վերստեղծելու մասին, սակայն քաղաքի լեհական օկուպացման պատճառով նրա կազմակերպումը դադարեցվել է։ 1919–39-ին գործել է որպես լեհական համալսարան, իսկ 1939-ին (Վիլնյուսը Լիտվային վերադարձվելուց հետո) դարձել է ազգային, որի կազմի մեջ մտել են նաև Կաունասի համալսարանի մի քանի ֆակուլտետներ։ Լիտվայում սովետական կարգեր հաստատվելուց (1940) հետո Վիլնյուսի համալսարանը վերածվել է խոշոր ուսումնական և գիտական կենտրոնի։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971)։

ՎԻԼՆՈ, Վիչնյուսի անվանումը մինչև 1939-ը։

ՎԻԼՇՏԵՏԵՐ (Willstatter) Ռիխարդ (1872-1942), գերմանացի քիմիկոս, կենսաքիմիկոս, Ռուսաստանյան ԳԱ արտասահմանյան թղթակից–անդամ (1923), ՄՄՀՄ ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1929)։ Ավարտել է Մյունխենի համալսարանը։ 1905-ից աշխատել է Ցյուրիխի բարձր, տեխնիկական դպրոցում, 1916–25-ին՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր։ 1939-ից ապրել է Շվեյցարիայում։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բուսական պիգմենտների, այդ թվում՝ քլորոֆիլի և անտոցիանների, ալկալոիդների քիմիական