Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1916–17-ին պայքարել է ամերիկացի ինտերվենտների դեմ։ 1916–19-ին պարտիզա– նական պայքար է մղել կալվածատերերի և Կառանսայի կառավարության դեմ։ 1920-ին հեռացել է հեղափոխական շարժումից։ Սպանվել է հետադիմականների ձեռքով։ Գրականություն. Лаврецкий И․ Р․, Панчо Вилья, М․, 1962․

ՎԻԼՅԱՄՍ (Williams) Ալբերտ Ռիս (1883– 1962), ամերիկացի ժուռնալիստ, ինտերնացիոնալիստ։ 1917-ի հունիսից մինչև 1918-ի օգոստոսը ապրել է Ռուսաստանում։ 1918-ի փետրվարին ստեղծել է ինտերնացիոնալ ջոկատ՝ սովետական իշխանության պաշտպանության համար, մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ Հանդիպել է Վ․ Ի․ Լենինին։ Հեղինակ է «Լենին։ Սարդը և նրա գործը» (1919), «ժողովրդական մասսաները ռուսական հեղափոխությունում» (1921), «Ռուսները։ Երկիրը, ժողովուրդը և ինչի համար է նա պայքարում» (1943) գրքերի։

ՎԻԼՅԱՍՄՍ Վասիլի Ռոբերտովիչ (1863– 1939), սովետական հողագետ։ ՍՍՀՍ ԳԱ (1931), Բելոռուսական ՍՍՀ ԳԱ (1929) և ՀամԳԳԱ (1935) ակադեմիկոս։ ՍՍԿԿ անդամ (1928-ից)։ 1887-ին ավարտել է Պետրովյան (այժմ Սոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան գյուղատնտեսական) ակադեմիան։ 1894-ից եղել է նույն ակադեմիայի ընդհանուր երկրագործության և հողագիտության (հետագայում՝ հողագիտության) ամբիոնի վարիչ, իսկ 1922–25-ին՝ ռեկտոր։ Վիլյամսը զարգացրել է Վ․ Վ․ Դոկուչաևի ուսմունքը հողի մասին և համարվում է (Պ․ Ա․ Կոստիչեի հետ) ագրոնոմիական հողագիտության հիմնադիրը։ Հիմնավորել է հողառաջացման պրոցեսում կենսբանական գործոնների ունեցած առաջատար դերը, ստեղծել ուսմունք նյութերի կենսբանական փոքր շրջանառության մասին: Հողառաջացման մասին նրա ուսմունքում դրված է անօրգանական և օրգանական բնության զարգացման միասնության գաղափարը։ Հիմնավորել է հողի բերրիության անընդհատ բարձրացման և պահպանման հնարավորությունը ագրոնոմիական միջոցառումների կիրառմամբ։ Վիլյամսը մշակել է երկրագործության խոտադաշտային համակարգը, որի հիմնական օղակը դաշտային և կերային խոտադաշտային ցանքաշրջանառություններն էին՝ զուգակցված հողի ճիշտ մշակության, պարարտանյութերի, մեքենաների համակարգերի կիրառման և դաշտապաշտպան անտառաշերտերի ըստեղծման հետ։ Վիլյամսի ուսմունքում կան նաև սխալ դրույթներ։ Նա դեմ է եղել հողը մշակող որոշ գործիքների (ցաքան, գլան ևն) կիրառմանը, թերագնահատել ՍՍՀՍ եվրոպական մասի հարավում աշնանացան հացահատիկի մշակման հնարավորությունները, առաջարկել ամենուրեք խոտադաշտային համակարգի կիրառումը։ Վիլյամսը պրոպագանդել է նաև խոտադաշտի ուշ աշնանավարը։ Վիլյամսը եղել է ՍՍՀՍ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ, ՀԿԳԿ (1928) և Սոսսովետի (1922) անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Վ․ ի․ Լենինի անվան մրցանակ (1931), 1968-ին սահմանվել է Վիլյամսի անվան ոսկե մեդալ։ Վ․ Ռ․ Վիլյամս Երկ․ Собр․ соч․, т․ 1–12, М․, 1948–53; Почвоведение, Земледелие с основами поч– воведения, 5 изд․, М․, 1946; Луговодство и кормовая площадь, 5 изд․, М․, 1948; Основы земледелия, 6 изд․, М․, 1948․

ՎԻԼՅՈՄ, Վիյոմ (Vuillaume) ժան Բատիստ (1798–1875), աղեղնավոր նվագարանների ֆրանսիացի վարպետ։ 1828-ին Փարիզում բացել է արհեստանոց։ 1835-ից նմանակել է իտալական (հիմնա– կանում Ստրադիվարիուսի և Գվառներիի) հին գործիքներ։ 1865-ից իր ստեղծած նմուշներով պատրաստել է ջութակներ, ալտեր, թավջութակներ, ինչպես և աղեղներ, հաստատել աղեղնավոր գործիքների հնչման ազգային–յուրօրինակ նոր տիպ՝ ինտենսիվ, պայծառ, փայլուն։ Ստեղծել է յուրօրինակ կառուցվածքի կոնտրաբաս (այսպես կոչված օկտաբաս, 1849), ալտ (վիոլա կոնտրալտո, 1855), դաշնամուրի հատուկ ոտնակ–մեղմոց (1867), կաւոարելագործել ջութակի տարբեր մանրամասեր։ Վիլյոմի լավագույն նվագարանները մինչև այժմ օգտագործվում են համերգներում։

ՎԻԼՅՈՒՅ, գետ ՌՍՖՍՀ Ցակուտական ԻՍՍՀ–ում և Կրասնոյարսկի երկրամասում։ Լենայի ամենախոշոր ձախ վտակն է։ Երկարությունը 2650 կվ է, ավազանը՝ 454 հազար կմ² Հոսում է Սիջինսիբիրական սարահարթով, ստորին հոսանքում՝ Կենտրոնական Ցակուտական հարթավայրով։ Գլխավոր վտակներն են․ աջից՝ Ուլախան Վավան, Չիրկուոն, ձախից՝ Ախտարանդան, Սարխան, Տյունգը։ Սնումը խառն է, առավելապես ձնային։ Գետաբերանի մոտ ջրի տարեկան միջին ծախսը 1700 մ³/վրկ է։ Միջին հոսանքում, գարնան վարարումների ժամանակ, ջրի ծախսը հաճախ հասնում է 10–15 հազար մ³/վրկ–ի, և մակարդակը բարձրանում է մինչև 10–15 մ–ով։ Սառցակալում է հոկտեմբերից մայիս։ Նավարկելի է գետաբերանից 1170 կմ (ջրամբարից ջուր բաց թողնելու դեպքում մինչև Չեռնիշևսկի ավանը)։ Գլխավոր նավահանգիստներն են Վիլյույսկը, Նյուրբան, Չեռնիշևսկին։ Վիլցուցը հարուստ է ձկներով։ Ավազանի տարածքում կան ալմաստի, ածխի, բնական գազի, կերակրի աղի հանքավայրեր։

ՎԻԼՅՈՒՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Կենտրոնայակուտական հարթավայր, Ցակուտական ԻՍՍՀ կենտրոնական մասում, փենայի միջին և մասամբ ստորին հոսանքների ավազանում։ Վիլյուցի դածտավայրը տափարակ, ճահճապատ հարթավայր է (բարձրությունը՝ 60–400 U), թերմոկարստային բազմաթիվ լճերով, կտրտված գետահովիտների խիտ ցանցով։ Ամենուրեք տարածված է բազմամյա սառածությունը։ Կլիման դաժան է, խիստ ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը –45°C է, հուլիսինը՝ 17°C։ Տարեկան տեղումները մինչև 300 մմ են։ Տարածված են տայգային հարդագույն և մարգագետնա–սևահողանման հողերը, գետերի ցածր դարավանդների վրա՝ աղուտները։ Բուսածածկույթում գերիշխում է խեժափիճու տայգան։

ՎԻԼՆԵՐ Մեիր (ծն․ 1918), Իսրայելի կոմունիստական և բանվորական շարժման գործիչ։ Կրթությամբ՝ պատմաբան։ 1938-ին տեղափոխվել է Պաղեստին, ուր ընդունվել է (1940) Պաղեստինի կոմունիստական կուսակցության (ՊԿԿ) շարքերը։ 1943-ից եղել ԷՊԿԿ ԿԿ քարտուղար և քաղբյուրոյի անդամ, 1948-ից՝ Իսրայելի կոմկուսի, (ԻԿԿ) ԿԿ քարտուղար և քաղբյուրոյի անդամ, 1965-ից՝ կուսակցության ԿԿ քաղբյուրոյի քարտուղար, 1969-ից՝ ԻԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ 1949-ից կնեսետի (պառլամենտի) դեպուտատ է։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով (1978)։ Հեղինակ է կոմունիստ, և բանվորական շարժմանը, ինչպես նաև արաբա– իսրայելական հարաբերություններին նվիրված հոդվածների։

ՎԻԼՆՅՈՒՍ (լիտվերեն՝ Vilnius, Վիլնn Վիլնա), քաղաք, Լիտվական ՍՍՀ մայրաքաղաքը (1940-ից)։ Գտնվում է Նյարիս և Վիլնյա գետերի միախառնման վայրի մոտ։ Երկաթուղիների և ավտոխճուղիների հանգույց է։ Ունի օդանավակայան։ Հունվարի միջին ջերմաստիճանը –5,3°C է, հուլիսինը՝ 17,9°C։ 535 հազար բնակիչ (1984)։ Բաժանվում է 4 շրջանի։ 1970-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Վիլիտնուսը հայտնի է 1128-ից։ 1323-ին դարձել է Լիտվական մեծ իշխան Գեդիմինի նստավայրը։ 1387-ից ստացել է մագդեբուրգյան իրավունք։ 1579-ին Վիլինտուսում հիմնվել է ակադեմիա (1773-ից՝ աշխարհիկ ուսումնական հաստատություն, 1803-ից վերափոխվել է համալսարանի)։ Լեհաստանում 1794-ի Տ․ Կոաոյուշկոյի գլխավորած ապստամբության ժամանակ Վիլինտուսը դարձել է ցարական զորքերի դեմ Լիտվայում բռնկված