Վիկտորիա ջրվեժը Զամբնզիի վրա տարածթյունը 227,6 հազար կմ² է, բնակչություն՝ 3615 հազար (1978)։ Վարչական կենտրոնը՝ Մելբուռն։ Հարավում ձգվող Ավստրալիական Ալպերը եզրավորում են մերձափնյա բերրի հարթավայրերը։ Կլիման մերձարևադարձային է, լեռների հարավային և հարավ–արևելյան լանջերին (տեղումները՝ 2000 մմ) մշտադալար խիտ անտառներ են, հյուսիսում առավելապես չորային է՝ պուրակային բուսականությամբ, որը փոխարինվում է չոր տափաստաններով։ Հյուսիսում և հյուսիս–արևմուտքումՄուրեյի ալյուվիալ հարթավայրն է։ Տնտեսական նշանակությամբ Վիկտորիան երկրորդն է Նոր Հարավային Ուելսից հետո և տալիս է մշակող արդյունաբերության արտադրանքի մոտ 1/3-ը։ էլեկտրաէներգիան ստանում ԷՄելբուռնի, Ցալլորնի, Ջիլոնգի և այլ էլեկտրակայաններից։ Զարգացած են մետաղամշակությունը, մեքենաշինությունը, քիմիան, նավթավերամշակման, ռազմական, ավիացիոն, սննդի արդյունաբերությունը, կոշիկի, կարի, բրդի արդյունաբերության ճյուղերը։ Արդյունաբերական հիմնական կենտրոնը Մելբուռնն է։ Վիկտորիայում է կենտրոնացած երկրի ցանքատարածությունների մոտ 1/5-ը։ Մշակվող հողերը հիմնականում պատկանում են խոշոր հողատերերին։ Մշակում են ցորեն, վարսակ, գարի, կարտոֆիլ։ Տարածված է խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Անասնապահությունն ունի մսաբրդատու ուղղություն։ Ցուղի արտադրությամբ երկրում գրավում է առաջին, բրդի արտադրությամբ՝ երկրորդ տեղը։ Կարևոր նավահանգիստներն են Մելբուռնը, Ջիլոնգը։
ՎԻԿՏՈՐԻԱ (Victoria), քաղաք Կամերունում, Կամերուն լեռան ստորոտին, նավահանգիստ Դվինեական ծոցի ափին։ 31 հազար բնակիչ (1975)։ Արտահանում է բանան, կակաո, արմավի յուղ և միջուկ, փայտանյութ, կաուչուկ։ Հիմնադրվել է 1858-ին։
ՎԻԿՏՈՐԻԱ (Victoria), քաղաք և նավահանգիստ Կանադայում, Վանկուվեր կղզու հարավ–արևելյաn ծայրում։ Բրիտանական Կոլումբիա նահանգի վարչական կենտրոնն է։ 62 հազար բնակիչ (1978)։ Կա փայտամշակում, նավաշինություն, նավանորոգում։ Արտահանում է փայտանյութ, ձկնամթերք։ Ունի համալսարան։ Տուրիզմի վայր է։
ՎԻԿՏՈՐԻԱ (Victoria), Կանադական Արկտիկական արշիպելագի ամենախոշոր կղզիներից։ Տարածությունը 221 հազար կմ² է։ Մակերևույթը դաշտավայրային է, բուսածածկույթը՝ տունդրային։ Կան 300–500 մ բարձրության բլուրներ, բազմաթիվ լճեր։ Հիմնական բնակավայրը՝ Քեմբրիջ Բեյ։
ՎԻԿՏՈՐԻԱ ԴԵ ԼԱՍ ՏՈՒՆԱՍ (Victoria de las Tunas), Լաս Տունաս, քաղաք Կուբայում, Օրիենտե նահանգում։ Երկաթուղով կապվում է Կամագուեյ, Սանտյագո և Պուերտո Մանատի քաղաքներին։ Գյուղատնտեսական շրջանի առևտրական կենտրոն է։ Կա սննդի արդյունաբերություն։
ՎԻԿՏՈՐԻԱ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ (Great Victo– ria Desert), ավազոտ անապատ Ավստրալիայի հարավում։ Տարածությունը 300 հազար կմ² է։ Ձգվում է Մտյուարտ լեռնաշղթայից մինչև Աղի լճեր հարթավայրը, 1200 կմ երկարությամբ։ Առավելագույն լայնու– թյունը արլ–ում 550 կմ է, միջին բարձրությունը՝ 150–300 մ։ Ռելիեֆին բնորոշ են ավազային թմբաշարերը (10–30 մ բարձրությամբ)։ Թմբերն ամրացված են փշոտ խոտաբույսերի ճիմերով, միջթմբային իջվածքներում կան ակացիա, գաճաճ էվկալիպտներ։ Տարեկան տեղումները 125–250 մմ են։ Անապատը համարյա զուրկ է աղբյուրներից և դժվարամատչե– լի է։ Վիկտորիա մեծ անապատով առաջինը անցել է անգլիա– ցի հետազոտող Է․ Ջայլսը, 1875-ին։
ՎԻԿՏՈՐԻԱ ՆԵՂՈՍ (Victoria Nile), Նեղոս գետի անվանումը Օւգանդայում, Վիկտորիա լճից դուրս գալու վայրից մինչև Մոբուտու Սեսե Սեկո լիճը։ Երկարությունը մոտ 420 կմ է։ Մահանքավոր է։ Վիկտորիա նեղոսի վրա կա հէկ։ Նավարկելի է միջին հոսանքում։
ՎԻԿՏՈՐԻԱՅԻ ԵՐԿԻՐ (Victoria Land), տերիտորիա Անտարկտիդայում, արևելյան երկայնության 142°-ի և 170°-ի միջև։ Տարածվում է մինչև հարավային լայնության 78°-ը։ Արևմուտքում հարում է Ռոսսի ծովին։ Արևմուտքում լեռնային է (Լիստեր լեռ, 4025 մ), արևելքում՝ սառցա– դաշտային սարավանդ։ Կենտրոնական մասում սառցադաշտի հզորությունը 2000–2500 մ է։ Հայտնագործել է անգլիացի Ջ․ Կ․Ռոսսիի արշավախումբը, 1841-ին։ Վիկտորիայի երկիրը ԱՄՆ–ի և Նոր Զելանդիայի անտարկտիկական արշավախմբերի ուսումնասիրությունների շրջանն է։
ՎԻՀԱՆ (Wihan) Հանուշ (1855–1920), չեխ թավջութակահար։ Սովորել է Պրագայի կոնսերվատորիայում։ 1873-ից՝ Զալցբուրգի երաժշտության և բեմական արվեստի «Մոցարտեում» ակադեմիայի պրոֆեսոր։ Աշխատել է Բեռլինի, Զոնդերսհաուզենի, ինչպես նաև Մյունխենի պալատական կապելլաներում, նվագել է նաև կվարտետում։ 1888-ից՝ Պրագայի կոնսեր– վատորիայի թավջութակի և կամերային անսամբլի դասարանների պրոֆեսոր։ 1891-ին կազմակերպել է «Չեխական կվարտետը», ուր նվագել է մինչև 1913-ը։ Թավջութակի համար պիեսների, ռոմանսների հեղինակ է։ Հյուրախաղերով եղել է Ռուսաստանում (առաջին անգամ՝ 1894-ին)։ 1950-ին և 1955-ին Պրագայում անց են կացվել Վիհանի անվան միջազգային մրցույթներ։
ՎԻՃԱԿ, Համբարձման տոնի երկրորդ անվանումը։ Կապված է Քրիստոսի՝ համբարձումից հետո առաքյալների ու աշակերտների ժողովում Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ։ Իբր այդ ժողովը տեղի է ունեցել Համբարձման և Հոգեգալստյան տոների միջև ընկած ժամանակաշրջանում, ուստի ընդունված է եղել Համբարձմանը հաջորդող երկուշաբթի օրը համարել բուն Վիճակի օր։ Այդ կապակցությամբ հորինված են բախտագուշակ բազմաթիվ ոտանավորներ, որոնք ընթերցվում են վիճակահանության ժողովրդական ավանդական արարողությունների ժամա– նակ։
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ, վիճակագրական նյութերի ամփոփման և մշակման թվային արդյունքների առավել ռացիոնալ, ակնառու և սիստեմավորված շարադրման ձև։ Վիճակագրական աղյուսակները ուղղահայաց սյունակների և հորիզոնական տողերի համակցություն են, ունեն ենթակա, որում թվարկվում են բնութագրվող երևույթի առանձին տարրերը կամ խմբերը, և ստորոգյալ, որը ցույց է տալիս ինչ ցուցանիշներով է բնութագրվում ենթական։ Ենթական սովորաբար գրանցվում է աղյուսակի տողերում, իսկ ստորոգյալը՝ սյունակներում։ Ըստ ենթակայի կառուցվածքի տարբերվում են՝ ա. պարզ (ենթակայում թվարկվում են վիճակագրական դիտարկման ենթարկված օբյեկտները կամ տերիտորիալ միավորները), բ․ խմբային (ենթական բովանդակում է ուսումնասիրվող օբյեկտի միավորների խմբավորում ըստ որևէ էական հատկանիշի), գ․ կոմբինացված (ենթական բովանդակում է ուսումնասիրվող օբյեկտի միավորների խմբավորում ըստ երկու և ավելի հատկանիշների) վիճակագրական աղյուսակներ։ Ստորոգյալի ցուցանիշները բնութագրում են օբյեկտի վիճակը ժամանակի պահին կամ պրոցեսը ժամա– նակի հատվածում (ստատիկ վիճակագրական աղյուսակ) և օբյեկտի փոփոխությունը ժամանակի ընթացքում (դինամիկ վիճակագրական աղյուսակ)։ Վիճակագրական աղյուսակի ընդհանուր վերնագրում կամ սյունակների ու տողերի վերնագրերում ցույց են տրվում ո՛ր տերիտորիային, ժամանակին կամ ժամանակի պահին են վերաբերում տվյալները, այդ տվյալների բնույթը (պլանային, փաստացի, հաշվարկային) և չափի միավորները։ Ա․ Կոստանդյան
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ, վիճակագրական հետազոտության առաջին փուլը, սոցիալ–տնտեսկան երևույթների ու պրոցեսների վերաբերյալ մասսայական տեղեկությունների պլանաչափ, գիտականորեն կազմակերպված հավաքում։ Կազմակերպվում է երկու ձևով՝ ա․ հաշվետվություն, բ․ հատուկ (մարդահամարներ, սոցիոլոգիական հետազոտություններ)։ Ըստ փաստերի գրանցման հաճախականության վիճակագրական դիտարկումը ստորաբաժանվում է՝ ա․ անընդհատի կամ ընթացիկի, որի ժամանակ փաստերը բացահայտվում և գրանցվում են դրանց առաջացմանը համեմատ, բ․ ընդհատվողի, որի դեպքում փաստերը գրանցվում են պարբերաբար։ Ըստ հետազոտվող համակցության միավորների ընդգրկման տարբերում են՝ ա․ համատարած՝ հաշվառվում են ուսումնասիրվող համակցության բոլոր միավորները, և բ․ ոչ համատարած վիճակագրական դիտարկումներ՝ գրանցվում են ուսումնասիրված համակցության ոչ բոլոր միավորները (վերջինս լինում է՝ հիմնական զանգվածի, անկետային, մենագրական և ընտրանքային)։ իրականացման եղանակից ելնելով տարբերվում են՝ անմիջական, փաստաթղթային և հարցումային (գրավոր և բանավոր) դիտարկումներ։ Վիճակագրական դիտարկումները անցկացվում է նախապես մշակված պլանով, որը բովանդակում է