է․ Դելակրուան, որը մի շարք նկարաշա– րեր է ստեղծել Շեքսպիրի և Գյոթեի ստեղ– ծագործությունների հիման վրա։ Վ–յան վաղ շրջանում առավել տարածված ժանրը բարքերի ծաղրանկարն էր (Ա․ Մոնիե, Լ․ Բուալյի), որը 1830-ի հուլիսյան հեղա– փոխությունից հետո փոխարկվել է քաղա– քական և սոցիալ․ ծաղրանկարի (Գրան– վիլ, Ա․ Դեկան)։ Վ–յան հետագա զարգաց– մանը մեծապես նպաստել են Օ․ Դոմիեի սուր հրապարակախոսական բնույթի Վ–ները։ Կենցաղային ծաղրանկարի մար– զում են աշխատել Պ․ Դավառնին, Ա․ Շամը և Վ–յան այլ վարպետներ։ Կենսական հա– մոզչությամբ են առանձնանում Ա․ Մենցե– լի (Գերմանիա) Վ–ները։ Վ․ մեծ տեղ է գրավել XIX դ․ 1-ին կնսին նաև կոաոումբ– րիզմի ներկայացուցիչ լատինաամերիկ– յան նկարիչների ստեղծագործության մեջ։ Ռուսաստանում, XIX դ․ 1-ին կեսին, Վ–յան տեխնիկան կիրառել են Օ․ Ա․ Կիպրենս– կին, Ա․ Գ․ Վենեցիանովը, Կ․ Պ․ Բրյուլ– լովը, հետագայում՝ Ի․ Ս․ Շչեդրովսկին, Պ․ Մ․ Շմելկովը, Պ․ Մ․ Բոկլևսկին և ուրիշ– ներ։ 1840-ական թթ–ից, փայտագրության երեան գալու պատճառով, Վ․ որոշակի անկում է ապրել։ Այն նոր վերելքի է հասել 1860-ական թթ․ վերջից։ է․ Մանեն (Ֆրանսիա) ավելի լրիվ դրսեորելով նյու– թի մակատեսքը՝ հայտնաբերել է Վ–յան գեղարվեստական նոր հնարավորություն– ներ․ այդ շրջանում Վ–յանը հաճախ են դիմել իմպրեսիոնիստներ Օ․ Ռենուարը, է․ Դեգան, Կ․ Պիսսառոն։ Իմպրեսիոնիզ– մը յուրօրինակ է դրսևորվել նաև գերմ․ (Մ․ Լիբերման) և ամեր․ (Զ․ Ուիսթլեր) Վ–յան մեջ։ XIX դ․ վերջին Վ–յան ասպա– րեզում նկատելի հետք են թողել սիմվո– էիզմը և <մոդեռն> ոճը (Օ․ Ռեդոնը՝ Ֆրան– սիայում, է․ Սունկը՝ Նորվեգիայում)։ XIX–XX դդ․ սահմանագծին Վ–յան մեջ կարևորվում է գունավոր էստամպը՝ հատ– կապես ազդագրեր ստեղծելիս (Ա․ Թու– լուզ–Լոտրեկը, Մ․ Դենին, Պ․ Բոննարը՝ Ֆրանսիայում)։ Դոմիեի ավանդույթները շարունակվել են Թ․ Ստեյնլենի (Ֆրան– սիա), Ֆ․ Բրենգվինի (Անգլիա), Կ․ Կոլ– վիցի (Գերմանիա) սոցիալ–քննադատական թերթերում։ Ռուսաստանում XIX դ․ վերջին Վ–յանը նորովի են դիմել Ի․ Ի․ Շիշկինը, Ի․Ե․Ռեպինը, Վ․ Ա․ Սերովը, 1900-ական թթ․ վերջից՝ Կ․ Ֆ․ Ցուոնը, Կ․ Ֆ․ Բոգաես– կին, 1910-ական թթ․՝ Ն․ Ա․ Գոնչարովան և Մ․ Ֆ․ Լարիոնովը։ Առաջին համաշխար– հային պատերազմից հետո գերմ․ էքս– պրեսիոնիստներ Մ․ Բեկմանը, Գ․ Գրոսը, է․ Բառլախը ստեղծել են սոցիալ․ սուր բողոք արտահայտող նկարաշարեր ու թերթեր։ Կ․ Կոլվիցի 1930-ական թթ․ Վ–նե– րին բնորոշ է հակաֆաշիստական ուղըղ– վածությունը։ իր արտահայտչամիջոցնե– րով XX դ․ Վ․ դարձել է չափազանց բազ– մազան․ այն կարող է արտահայտել և՝ նուրբ քնարականություն, ե՝ փիլ․ խոր կերպարներ, և՝ հրապարակախոսական կիրք՝ ազատագրական գաղափարներ պրոպագանդելիս։ Վ–յանը դիմել և դի– մում են XX դ․ խոշորագույն վարպետներ Ա․ Մատիսը, Պ․ Պիկասսոն, Մ․ Շագալը՝ Ֆրանսիայում, Օ․ Կոկոշկան՝ Ավստրիա– յում, Տ․ էռնին՝ Շվեյցարիայում, Հ․ Թ․ Ռիխտերը՝ ԳԴՀ–ում, Օ․ Դիքսը՝ ԳՖՀ–ում, Մ․ Շվաբինսկին՝ Չեխոսլովակիայում, Դ․ Աիկեյրոսը, Պ․ Օ․ Հիգգինսը՝ Մեքսի– կայում և շատ ուրիշներ։ Աովետական Վ․ ներկայանում է Մ․ Վ․ Դոբուժինսկու, Վ․ Ա․ Վատագինի, Գ․ Ս․ Վերեյսկու, Ա․ Պ․ Օստ– րոումովա–Լեբեդեայի, Պ․ Վ․ Կուզնեցովի, Վ․ Վ․ Լեբեդեի, Բ․ Մ․ Կուստոդիեի, Ե․ Ա․ Կիբրիկի և ուրիշների ստեղծագործու– թյամբ։ Տայ իրականության մեջ Վ․ կի– րառվել է XIX դ․ սկզբից, գրքեր պատկերա– զարդելիս։ Վ․-յան ճանաչված վարպետ էր Աղաթոն Հովնաթանյանը։ Վիմագիր ծաղ– րանկարներ են ստեղծել «Մեղու» հանդե– սին, «Խաթաբալա» երգիծական շաբա– թաթերթին և այլ պարբերականների աշ– խատակցող նկարիչները։ Սովետական իշխանության տարիներին հայկ․ Վ․ նոր արտահայտչամիջոցներով են հարստաց– րել Տ․ Կոջոյանը, Ա․ Ս․ Ղարիբյանը, Տ․ իյաչվանքյանը, Վ․ Այվազյանը և ուրիշ– ներ։ Գրկ․ Սարգսյան Մ․ Ս․, Սովետական •՝Հայաստանի գրաֆիկան, Ե․, 1961։ Суво– ров П․ И․, Искусство литографии, 3 изд․, М․, 1952․
ՎԻՅՈՆ, Վ ի լ ո ն (Villon), Ֆրանււուա [Սոնկորբիե կամ դը Լոժ, Montcorbier, de Loges (1431 և 1432-ի միջև, Փարիզ– մահ․ թ․ անհտ․)], ֆրանսիացի բանաս– տեղծ։ Սովորել է Սորբոնի համալսարանի արվեստների ֆակ–ում, 1452-ին ստացել է արվեստների մագիստրոսի կոչում։ 1455-ին կռվի մեջ սպանել է մի կրոնավո– րի, փախել Փարիզից։ Ներում է ստացել, վերադառնալուց հետո իր բախտը կապել է գողերի հետ, բազմիցս բանտարկվել է։ 1463-ին, կռվելու համար, դատապարտ– վել է կախաղանի։ Բանտում գրել է «Կա– խաղան հանվածների բալլադը»։ Բայց մահապատիժը չեղյալ է հայտարարվել, և Վ․ վտարվել է Փարիզից։ 1464-ից Վ–ի ճակատագիրն անհայտ է։ 1456-ին գրել է «Փոքրիկ կտակ»– պոեմը (320 տուն), որը թափառաշրջիկ ուսանողի ծաղրական խոստովանություն է, իրավա– բանական փաստաթղթերի ծաղրերգու– թյուն, քնարականությամբ, հեգնանքով, կոպիտ հումորով հագեցած ռեալիստ, մեծ ուժի ստեղծագործություն։ Վ–ի «Սեծ կտակը» (1462)՝ ընդմիջարկված բալլադ– ներով («Բալլադ անցած ժամանակների կանանց մասին», «Փարիզի կանայք», «Սեծ Սարգոն» են), բաղկացած է 2023 տնից։ հատկանշական են փարիզյան հա– տակի կ}անքի ռեալիստ, տեսարանները, ցայտուն են խռովարար թափառաշրջիկ– ների, գողերի, պոռնիկների, հարբեցող կրոնավորների և այլոց բնութագրումնե– րը։ Վ–ին խորթ չեն նաև հայրենասիրա– կան տրամադրությունները («Բալլադ ընդ– դեմ Ֆրանսիայի թշնամիների»)։ ․ Վ–ի բանաստեղծությունները ճկուն են և երաժշտական։ Լեզուն ընդգրկում է քա– ղաքային քաղքենիների խոսվածքը, գո– ղերի ժարգոնը, ուսյալ Սորբոնի ճար– տասանությունը, հնաբանություններ՝ աս– պետական անցյալի նկարագրություննե– րում։ Վ–ի ժառանգորդները եղան արդեն միջ– նադարյան բարոյախոսությունից ազատ գրողները (Պ․ Գրենգոր, Ս․ Ռենիե, Կ․ Սա– րո, Ֆ․ Ռաբլե)։ Նրա ողբերգական, ար– կածներով լի կյանքը բանաստեղծական ու ռոմանտիկ բազում մեկնաբանություն– ների թեմա է դարձել։ Երկ․ Բալլադներ, Ե․, 1965։ Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության, [ժող․], Ե․, 1976, էջ 7 – 16։ Ա․ Գւսսպւսրյան
ՎԻՏՈՏԱՆ (Vieu*temps) Անրի (1820- 1881), բելգիացի ջութակահար, կոմպո– զիտոր և մանկավարժ։ Շ․ Բերիոյի աշա– կերտը։ XIX դ․ 30-ական թվականներից համերգներ է տվել տարբեր երկրներում։ 1838-ին առաջին անգամ հանդես է եկել Պետերբուրգում, ուր 1845–52-ին եղել է պալատական մենակատար։ Ռուսաստա– նում Վ․ ստեղծել է իր լավագույն երկերը, դրանց թվում՝ ջութակի և նվագախմբի 4-րդ կոնցերտը, Ա․ Ն․ Վերստովսկու«Աս– կոլդի գերեզմանը» օպերայի թեմաներով ֆանտազիան ևն։ 1871–73-ին՝ Բրյոաելի կոնսերվատորիայի – պրոֆեսոր (աշա– կերտներից է է․ Իգային)։ Վ․ ռոմանտիկ ուղղության խոշորագույն ջութակահար– ներից է։ Նրա երկերին բնորոշ են վւայլուն վիրտուոզային ֆակտուրան, դեկորատիվ, գունեղ գրելաձևը։ Գործիքային կոնցեր– տի ժանրի զարգացմանը նշանակալից ազդեցություն են գործել Վ–ի ջութակի 7 կոնցերտները։
ՎԻՅՐԱ Աուգուստ Պեետերովիչ (1853– 1919), էստոնացի թատերական գործիչ, ռեժիսոր, դիրիժոր։ 1878–1903-ին զըլ– խավորել է <Վան և Սույն ե> թատրոնը (Տար– ւոու)։ Վ–ի ղեկավարությամբ բեմադրվել է առաջին էստոներեն երաժշտ․ ներկայա– ցումը՝ Վեբերի «Պրեցիոզա» (1883)։ Բե– մադրել է օպերաներ և օպերետներ՝ Պլան– կետի «Կոռնեվիլյան զանգակներ» (1885), Շտրաուսի «Գնչուների բարոն» (1889), էստ․ դրամատուրգիայից՝ Կունդերի «Սու– րու Սիկուի խելագարությունը» (1880), «Պաշտոնաթող զինվորը» (1886), Կոյդու– լայի «Այդ Սուլկը» (1884), ինչպես և դա– սական խաղացանկի պիեսներ (Սոլիեր, Շեքսպիր)։ Վ–ի 1880–90-ական թթ գոր– ծունեությունը նպաստել է ազգ․ թատերա– կան մշակույթի ձևավորմանը։ Նա զար– գացրել է Լ․ Կոյդուչայի դեմոկրատական ավանդույթները։ ՎԻՆ (Wien) Վիլհելմ (1864-1928), գեր– մանացի ֆիզիկոս։ Ավարտել է Բեռլինի համալսարանը (1886)։ 1896–99-ին՝ Ախե– նի բարձրագույն տեխ․ դպրոցի, 1900-ից՝ Վյուրցբուրգի, ապա՝ Սյունխենի համալ– սարանների պրոֆեսոր։ 1893-ին արտա– ծել է բացարձակ սե մարմնի ճառագայթ– ման տեսական օրենքը և ցույց տվել, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգըն– թաց ճառագայթման էներգիայի մաքսի– մումը պետք է շեղվի դեպի սպեկտրի կարճ ալիքների տիրույթը (տես Վինի ճառա– գայթման օրենք, Վինի շեղման օրենք)։ Հետագոտել է կանալային ճառագայթնե– րի շեղումը էլեկտրական և մագնիսական դաշտերում, մշակել ազատ ատոմների լուսարձակման տևողության չափման մե– թոդը։ Նոբելյան մրցանակ (1911)։ ՎԻՆ (< պահլ․ vin–«մի տեսակ քնար»), լարավոր կսմիթվող նվագարան վաղ միջ– նադարյան Հայաստանում։ Ըստ Փավստոս Բուզանդի, հին հայերը հանգուցյալին սգում էին ողբի երգերով ու պարերով՝ փողի, փանդիռի և Վ–ի նվագակցությամբ։