Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Որոշ հեղինակներ Վ․ անվանումը նույ– նացնում են սանսկ․ vina անվանման հետ, որ նույնպես նշանակում է «քնար, luth», վեդդական գրավոր աղբյուրներում գործ է ածվել որպես լարային նվագարանների ընդհանուր անվանում, իսկ նոր հնդկերե– նում (IX դ․ սկսած)՝ որպես եղեգնափող ցիարայի անվանում։ Վինան հնդկ․ նվա– գարան Է, ներկայումս տեխնիկապես հա– րուստ սարքավորված, ունի փայտյա միջ– նափոր մարմին և չորացված դդումից կամ այլ նյութից պատրաստված լրացուցիչ ռեզոնատոր, 24 բարձրանիստ փարդանե– րով հաստ կռթի վրա ձգված 4 հիմնական և կողքերից՝ 3 լրացուցիչ («ծընգ») լարեր։ Նվագում են եղունգներով կամ երկու մա– տին հագցված կնտնտոցներով։ Բազմա– թիվ տարատեսակներից առանձնապես նշանավոր է հվ–հնղկ․ <ռուդրա վինան», որի կատարյալ նվագը պահանջում է բար– ձըր վարպետություն։ Ռ․Աթայան ՎԻՆԱ, գյուղ Արևելյան Հայաստանում, Ղարաղաղ գավառի Մնճվան գավառա– կում։ XX դ․ սկզբին ուներ 134 (24 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով։ Գյու– ղում կար եկեղեցի։ Բնակիչները 1918-ի թուրք, ներխուժման ժամանակ հեռացել են Իրանի խորքերը, հետագայում ներ– գաղթել Սովետական Հայաստան։

ՎԻՆԴԱՈՒՍ (Windaus) Ադոլֆ (1876– 1959), գերմ․ (ԳՖՀ) կենսաքիմիկոս, քի– միկոս–օրգանիկ։ Աշխատել է Ֆրայբուր– գում (1901 –13), Ինսբրուկում (1913– 1915), 1915–44-ին՝ Գյոթինգենի քիմիա– յի ինստ–ի դիրեկտոր և պրոֆեսոր։ 1901-ից զբաղվել է ստերինների հետազոտու– թյամբ, պարզել է նրանց կազմությու– նը և փոխադարձ կապը վիտամիննե– րի հետ։ Բացահայտել է վիտամին D-ի առաջացումը Էրգոստերինից՝ արևի ուլ– տրամանուշակագույն ճառագայթների ազ– դեցությամբ։ Առաջինն է սինթեզել հիստա– մինը։ Նոբելյան մրցանակ (1928)։

ՎԻՆԴԵԼԲԱՆԴ (Windelband) Վիլհելմ (1848–1915), գերմ․ փիլիսոփա, նեոկան– տականության բադենյան դպրոցի սկըզբ– նավորողը։ Փիլ–յան պատմությունը քննել է կանտականության դիրքերից («Հին փի– լիսոփայության պատմություն», 1888, «Նոր փիլիսոփայության պատմություն», հ․ 1–2, 1878–80)։ Կանտի փիլ–յան դուա– լիզմը հաղթահարելու նպատակով հրա– ժարվել է «ինքնին իրից»։ Փիլ՜ը սահմա– նել է որպես արժեքների մասին համընդ– հանուր գիտություն։ Ելնելով տեսական և պրակտիկ բանականության Կանտի տար– բերակումից՝ Վ․ փիլ–ը որպես գնահատ– ման դատողությունների և պատշաճի ճա– նաչողության վրա հիմնված ուսմունք հա– կադրել է փորձնական գիտություններին, որոնք հենվում են տեսական դատողու– թյունների և կեցության մասին էմպիրի– կական տվյալների վրա։ Ըստ Վ–ի, արժեք– ները ապրիորի, տրանսցենդենտալ և հա– մանշանակ են․ տարբերակել է տրամաբա– նական, բարոյագիտական, գեղագիտա– կան և կրոն, արժեքներ։ Պատմ․ առաջա– դիմության վերջնական նպատակը մարդ– կության ինքնորոշումն է ըստ բարոյա– կան իդեալի։ Իրականության և արժեքնե– րի երկփեղկումը (այն, ինչը որ կա, և այն, ինչը որ պետք է լինի) Վ․ հռչակել է «սըր– բազան գաղտնիք», որն ի հայտ է բերում մեր իմացության սահմանափակությունը և մեզ մղում կրոնական արժեքների ոլոր– տը։ Գիտության մեթոդաբանության մեջ Վ․ հակադրել է բնական և պատմ․ գիտու– թյունները։ ՎԻՆ ԴԻ ԿԱՑ Ի ՌՆ ՀԱՅՑ, վ ի ն դ ի կ UI- ց ի ա (լատ․ vindicatio – պաշտպանում եմ, պահանջում եմ), դատարան ներկա– յացվող հայց, որի միջոցով սեփականա– տերն ապօրինի տիրապետողից ետ է պա– հանջում իր գույքը։ Սեփականության պաշտպանության քաղաքացիաիրավա– կան ձևերից է։ ՍՍՀՄ–ում վինդիկացիոն պահանջի վերաբերյալ նորմերը նախա– տեսված են քաղաքացիական օրենսդրու– թյան հիմունքներով և միութենական հան– րապետությունների քաղաքացիական օրենսգրքերով։ Սեփականատերն իրավա– սու է գույքը ետ պահանջել ինչպես ան– բարեխիղճ, այնպես էլ բարեխիղճ, սակայն անհատույց ձեռքբերողից։ Հատուցմամբ ձեռքբերողից ետ կարող է վերցվել այն դեպքում, երբ սեփականատերը կորցրել է այն, գողացվել է մի անձից, որի տնօրի– նությանն էր հանձնել սեփականատերը, կամ անկախ նրա կամքից գույքն ուրիշին է անցել որևէ այլ ճանապարհով։ Սոցիա– լիստ․ գույքը ետ է վերադարձվում բոլոր ձեռքբերողներից, առանց հայցային վա– ղեմության կիրառման (անսահմանափակ վինդիկացիա)։ Դրամն ու թանկարժեք իրերը բոլոր դեպքերում ետ են վերադարձ– վում միայն անբարեխիղճ ձեռքբերողից։ Բացի գույքից, սեփականատերն իրա– վունք ունի պահանջել նաև գույքի եկա– մուտները անբարեխիղճ ձեռքբերողից, ինչպես նաև այն բարեխիղճ ձեռքբերո– ղից, որն իմացել կամ պարտավոր էր իմա– նալ գույքն անբարեխիղճ ձեռք բերելու մասին։ Եվրոպ․ երկրներում վինդիկա– ցիան փոխառնված է հռոմ․ իրավունքից և իր սոցիալ–տնտ․ բովանդակությամբ այլ է, քան սոցիալիստ, երկրներում։ Մեծ Բրի– տանիայում և ԱՄՆ–ի նահանգների մեծ մասում Վ․ հ․ չի կիրառվում։ Գ․ Ղարախան յան

ՎԻՆԴԻՇՄԱՆ (Windischmann) Ֆրիդրիխ (1811 – 1861), գերմանացի հայագետ, արե– վելագետ։ Եկեղեցական իրավունքի պրո– ֆեսոր (Մյունխենում)։ Իրանահնդկական հնագիտության մասնագետ, հայերենի համեմատական ուսումնասիրության հիմ– նադիր (Հ․ Պետերւէանի հետ)։ Հայագիտա– կան առավել հայտնի աշխատությունը՝ «Հայերենի տեղը արիական լեզվաբնի մեջ» (1846), նվիրված է հայոց լեզվի բնույ– թի, նրա ծագման ու ցեղակցության հար– ցերին։ Ուսումնասիրության այս վերնա– դիրը հետագայում սիմվոլիկ նշանակու– թյուն է ունեցել նշված հարցերով զբաղ– վող հայագետների համար, համանման հարցադրումով հանդես են եկել Ֆ․ Մյուչ– չերը, Հ․ Հյուբշւէանը և այլք։ Այս հետա– զոտության մեջ, որը լույս է տեսել Հ․ Պե– տերմանի քերականության (1837) հրա– տարակումից 9 տարի հետո, բայց, Վ–ի վկայությամբ, պատրաստ է եղել շուրջ տասը տարի առաջ, բազմաթիվ փաստար– կումներով հեղինակն աշխատում է հաս– տատել այն գաղափարը, որ հայոց լե– զուն հնդեվրոպական է և մտնում է արիա– կան (հնդիրանական) ճյուղի մեջ։ Վ․ դիտարկումների ոլորտի մեջ է առել հայերենի կազմի տարբեր կողմերը, հատ– կապես նրան զբաղեցրել են հայերենի և այլ ցեղակից լեզուների հնչյունական, քերականական, ինչ–որ չափով նաև բա– ռային համապատասխանությունների խնդիրները։ Քննությունից արված հիմ– նական հետևությունն այն է, որ պարսկե– րենին ու զենդերենին զուգահեռ եղել է մի հին իրան, «բարբառ», որից սերել է հայոց լեզուն։ Այնուամենայնիվ, Վ․ չի կարողացել ճշգրտել իր տեսակետը հընդ– եվրոպական տարածքում հայերենի գրա– ված տեղի վերաբերյալ, հայ–իրան․ լեզ– վական ընդհանրությունների գնահատ– ման մեջ հստակորեն չի տարորոշել բնիկն ու փոխառյալը։ Հայագիտության խնդիր– ներին Վ․ անդրադարձել է նաև այլ ուսում– նասիրություններում ։Վ․ գրել է նաև հոդվածներ հին պարսկ․ արվեստի մասին, որոնք ամփոփված են «Զրադաշտական ուսումնասիրություն– ներ» (1863) ժողովածուում։ Երկ․ Sancara, seu de theolugumenis vedan- ticorum, B․, 1833; Aufsatz iiber die armenische Literatur, Miinchen, 1835; Uber den Somakul- tus der Arier, Miinchen, 1846; Ursagen der arischen Volker, Miinchen, 1853․ Գրկ․ Շ ր ու մ պ ֆ Գ․, Ուսումնասիրութիւնք հայ լեզուի եւ մաաենագրութեան յարեմուտս (ԺԴ–ԺԹ դար), թրգմ․ և լրաց․ Գ․ Զարբհա– նալյան, Վնա․, 1895։ Ա ղ ա յ ա ն է․ Բ․, Տայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։ <, ․Պեարոսյան

ՎԻՆԴՀՈԻԿ (Windhoek), քաղաք Աֆրի– կայում, Նամիբիայի վարչական կենտրո– նը։ 65,0 հզ․ բն․ (1981)։ Տրանսպորտային հանգույց է։ Երկաթուղով կապվում է Ուոլֆիշ Բեյ նավահանգստի հետ։ Կարա– կուլի մորթու առևտրի կենտրոն է։ Կան սննդի (հիմնականում գինիների) և կարի արտադրության ձեռնարկություններ։ Ունի միջազգային օդանավակայան։

ՎԻՆԵՐ (Wiener) Նորբերտ (1894-1964), ամերիկացի գիտնական, կիբեռնետիկայի հիմնադիրը։ Կրթությունը ստացել է Հար– վարդի, Քեմբրիջի և Գյոտինգենի հա– մալսարաններում։ 1919-ից դասախոսել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ում (1932-ից՝ պրոֆեսոր), զբաղվել մաթեմատիկական տրամաբանության և տեսական ֆիզիկայի հարցերով։ 1920– 1936-ին զբաղվել է պոտենցիալի տեսու– թյան, հարմոնիկ ֆունկցիաների, Ֆուրյեի շարքերի, ընդհանուր հարմոնիկ անալի– զի, չափի տեսության Հ«վիներյան չափ» անընդհատ ֆունկցիաների տարածությու– նում) հետազոտություններով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945) տարիներին զբաղվել է էլեկտրա– կան ցանցերի, հաշվողական տեխնիկայի (մասնավորապես բալիստիկ հաշվարկնե– րի հետ կապված) հարցերով։ 1945–47-ին աշխատել է Մեխիկոյի սրտաբանության ինստ–ում, ուսումնասիրել էլեկտրոնային համակարգերում և կենդանի օրգանիզմ– ներում ընթացող պրոցեսների նմանու– թյունը։ Վ․ հանգեց ինֆորմացիայի պահ– պանման և վերամշակման, կառավարման և վերահսկման պրոցեսներն ուսումնա–