չունի։ Լանջերին կան սառցադաշտային էկզարացիայի հետքեր։
ՎԻՇԱՊՆԵՐ (Boidae), կեղծոտանի– ն և ր, օձերի, ենթակարգի սողունների ըն– տանիք։ Այս ընտանիքին են պատկանում ժամանակակից ամենախոշոր օձերը։ Մարմնի երկարությունը 0,5–10 մ է (ցան– ցավոր պիթոն, անակոնդա)։ Գլուխը պար– զորոշ կերպով սահմանազատված է պա– րանոցից։ Կոյանցքի կողքերին պահպան– վել են ետին ոտքերի, իսկ կմախքում՝ կոնքի և ազդրոսկրերի ռուդիմենտներ (այստեղից երկրորդ անվանումը)։ Գու– նավորումը բազմազան է, խայտաբղետ նախշերով։ Տարածված են Արլ․ և Արմ․ կիսագնդերի արևադարձային և մերձ– արևադարձային շրջաններում, գլխավո– րապես անտառներում, որոշ տեսակներ՝ տափաստաններում և անապատներում։ Ապրում են ծառերի վրա, ջրում, հողում։ Բազմանում են ձվադրությամբ կամ ձվա– կենդանածնությամբ։ Որսը (սովորաբար կաթնասուններ և այլ ողնաշարավորներ) բռնում են ատամներով և փաթաթվելով մարմնի շուրջը՝ խեղդում։ Արևադարձա– յին շրջաններում օգտագործվում է Վ–ի մաշկը և միսը։ Վ․ բաժանվում են 2 են– թաընտանիքի՝ պիթոններ և բուն վիշապ– ներ։ Հայտնի է Վ–ի մոտ 80 տեսակ։ ՍՍՀՄ–ում, Միջին Ասիայում հանդի– պում է արևելյան վիշապիկը (Eryx; tataricus), իսկ Կովկասում (նաև ՀՍՍՀ–ում)՝ արևմտյան վիշապի– կ ը (E․ jaculus)։ Այս տեսակներն ընտա– նիքի ամենամանր ներկայացուցիչներից են (երկարությունը՝ մինչև 1 մ)․ ապրում են հիմնականում ավազոտ անապատնե– րում և չոր տափաստաններում, վարում գիշերային կենսաձև։ Ցերեկը թաղվում են ավազի մեջ, որի շերտի տակով կարող են ազատ տեղաշարժվել։ Ֆ․ Դւսնիեասն ՎԻՇԻ (Vichy, < լատ․ Vicus calidus, բա– ռացի՝ բնակավայր տաք ջրերի մոտ), քա– ղաք Կենտրոնական Ֆրանսիայում, Ալիե դեպարտամենտում, Ալիե գետի ափին։ 60,3 հզ․ բն․ (1978)։ Կա մեքենաշինություն, դեղագործական և ապակու արդյունաբե– րություն։ Բալնեոլոգիական առողջարան է։ Գտնվում է 264 մ բարձրության վրա։ Կլիման մեղմ է, տաք, չափավոր խոնավ։ Ամառն արևոտ է, շոգ (հուլիսի միջին ջերմաստիճանը՝22°C), ձմեռը՝ մեղմ (հուն– վարի միջին ջերմաստիճանը՝ 5°C), տա– րեկան տեղումները՝ 800 till։ Բուժիչ մի– ջոցները ածխաթթվային սառը և տաք (մինչև 40°C) հանքային ջրերն են, որոնք օգտագործվում են խմելու, լոգանքների, ցնցուղների, լվացումների, տարալցման և արդյունահանման նպատակներով։ Կի– րառվում են նաև ցեխաբուժությունը, թըթ– վածնաբուժությունը։ Բուժվում են լյարդի և լեղուղիների, ստամոքս–աղիքային հա– մակարգի հիվանդություններով և նյութա– փոխանակության խանգարումներով տա– ռապողները։ Կան առողջարաններ, լո– գանքների շենքեր, ըմպելասրահներ, պանսիոնատներ, մարզական կառույց– ներ։ «ՎԻՇԻ», ֆաշիստ, պրոհիտլերյան վար– չակարգի ընդհանուր անվանումը, որ գո– յություն է ունեցել Ֆրանսիայում 1940-ի հուլիսից մինչև 1944-ի օգոստոսը, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ։ Կոչվել է Վիշի քաղաքի անու– նով, որտեղ գտնվում էր Ա․ Պեւոենի կո– լաբորացիոնիստական ֆրանս․ կառավա– րությունը։ Այդ կառավարության տնօրի– նության տակ էր Ֆրանսիայի տարածքի 1/3-ը (այսպես կոչված, չօկուպացված գո– տին Հվ․ Ֆրանսիայում), որը 1942-ի նո– յեմբերին Պետենի կառավարության հա– մաձայնությամբ գրավեցին գերմ․–իտալ․ զորքերը։ «Վ․»-ի տապալման գործում մեծ դեր խաղաց Դիմադրության շարժու– մը։
ՎԻՇԻՆՍԿԻ Անդրեյ Ցանուարևիչ (1883– 1954), սովետական պետ․ գործիչ, իրավա– բան և դիվանագետ։ ԱԱՀՄ ԳԱ անդամ (1939)։ 1903-ից՝ մենշևիկյան կուսակցու– թյան, 1920-ից՝ ՍՄԿԿ անդամ։ 1913-ին ավարտել է Կիևի համալսարանի իրավա– բանական ֆակուլտետը։ 1925-ից՝ Մոսկ– վայի պետ․ համալսարանի ռեկտոր, 1928-ից՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմի կոլեգիայի անդամ։ 1931-ից աշխատել է արդարադա– տության մարմիններում, 1935-ից՝ ՍՍՀՄ դատախազ, 1939–44-ին՝ԺԿԽ–ի նախագա– հի տեղակալ, 1940-ից՝ արտաքին գործե– րի մինիստրի տեղակալ, 1949-ից՝ մինիս– տըր, 1953-ից՝ տեղակալ։ 1953–54-ին՝ ՄԱԿ–ում ՍՍՀՄ մշտական ներկայացուցիչ։ Վ․ ՀամԿ(բ)Կ XVIII–XIX համագումար– ներում ընտրվել է Կենտկոմի անդամ, եղել ՍՍՀՄ I–IV գումարումների Գերա– գույն սովետի դեպուտատ։ Պարգևատըր– վել է շքանշաններով։ Հեղինակ է պետության և իրավունքի վերաբերյալ աշխատությունների՝ «Սովե– տական քրեական դատավարության դաս– ընթաց» (1927, Վ․ Ունդրևիչի համահեղի– նակությամբ), «Դատարանակազմությու– նը ՍՍՀՄ–ում» (1939), «Դատական ապա– ցույցների տեսությունը սովետական իրա– վունքում» (1941) ևն։ Վ–ի աշխատություն– ներում տեղ են գտել լուրջ սխալներ (ճիշտ չեն բնութագրվել սովետական պետու– թյունն ու իրավունքը, չաՓազանցվել է հարկադրանքի դերը, նսեմացվել վերա– դաստիարակման, հանցագործություննե– րի կանխման նշանակությունը, գերագնա– հատվել է մեղադրյալի խոստովանության ապացուցողական նշանակությունը հա– կա հեղափոխ․ դավադրությունների վերա– բերյալ գործերում ևն), որոնք պրակտի– կայում հանգեցրել են սոցիալիստական օրինականության կոպիտ խախտումնե– րի։
ՎԻՇՆԵԳՐԱԴԱԿԻ Իվան Ալեքսեևիչ (1832–1895), ռուս գիտնական և պետ․ գործիչ, ավտոմատ կարգավորման տե– սության հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1888)։ Ավարտել է Պետերբուրգի գլխավոր մանկավարժա– կան ինստ–ը (1851)։ 1862-ից Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ի մեխանիկայի, 1865-ից Միխայլովյան հրետանային ակա– դեմիայի գործնական մեխանիկայի պրոֆ․։ 1875-ից Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ի դիրեկտոր։ Վ․ նախագծել է պրիզ– մայաձև վառոդ պատրաստելու ավտոմատ մամլիչ, ամբարձիչ մեքենաներ, նյութեր փորձարկելու մամլիչ, բեռների մեխանի– կական փոխաբեռնիչ (ծովային նավա– հանգիստների համար), տվել ուղղակի Ի․ Ա․ Վիշնեգրադսկի Ա․ Ա․ Վիշնևսկի գործողության կարգավորիչների հաշվար– կի մեթոդը։ Ձևակերպել է կարգավորման համակարգի կայունության պայմանը (Վ–ի հայտանիշ)։ Վ․ առաջինն է գործնա– կանում ներդրել կարգավորման համա– կարգի պարամետրերի հարթության՝ կա– յունության տիրույթների գրաֆիկական բաժանման և անցումային պրոցեսի որակի հետազոտման մեթոդները, որոնք ընկած են կարգավորման ժամանակակից տեսու– թյան հիմքում։ 70-ական թթ․ 2-րդ կեսից Վ․ հեռացել է գիտական ու մանկավար– ժական գործունեությունից և ակտիվ մաս– նակցություն ունեցել մասնավոր կապի– տալիստական ընկերությունների աշխա– տանքներին։ 1888–92-ին Վ․ եղել է ֆի– նանսների մինիստր։ Գրկ․ Андронов А․ А․, И․ А․ Вышне– градский, в кн․; Люди русской науки [кн․ 4], М․, 1965․
ՎԻՇՆԵՎՍԿԻ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (1906–75), սովետական վիրաբույժ, ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1957), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1956)։ Սոցիալիս– տական աշխատանքի հերոս (1966), բժշկ․ ծառայության գեներալ–գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ա․ Վ․ Վիշնևսկու որդին։ 1929-ին ավարտել է Կա զանի համալսա– րանի բժշկ․ ֆակուլտետը։ 1948-ից եղել է ՍՍՀՄ ԲԳԱ Ա․ Վ․ Վիշնևսկու անվ․ վի– րաբուժության ինստ–ի դիրեկտոր, միա– ժամանակ (1956-ից)՝ ՍՍՀՄ պաշտպանու– թյան մինիստրության գլխավոր վիրա– բույժը։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են սրտի, թոքերի վիրահա– տությունների ժամանակ կիրառվող տե– ղային ցավազրկման մեթոդների մշակ– ման, վիրահատությունների ժամանակ պոլիմերների օգտագործման հարցերին։ 1953-ին Վ․ աշխարհում առաջինը տեղային ցավազրկմամբ վիրահատել է միտրալ ստենոզով հիվանդ սիրտը։ 1957-ին ԱՍՀՄ–ում առաջինն է հաջողությամբ վի– րահատել «բաց սիրտը» արյան արհես– տական շրջանառության ապարատի մի– ջոցով։ Տեղային ցավազրկման աշխա– տանքների համար 1955-ին արժանացել է Ռ․ Լերիշի անվ․ միջազգային մրցանակի։ Վիրաբույժների միջազգային ասոցիա– ցիայի անդամ էր, 6ա․ Պուրկինեի անվ․ չեխոսլովակյան բժշկ․ գիտ․ ընկերության և այլ ընկերությունների պատվավոր ան– դամ։ Լենինյան (1960) և ՍԱՀՄ պետ․ (1970) մրցանակներ։ Վ․ պարգևատրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 4, Կարմիր աստղի 2 շքանշաններով ու մեդալնե– րով։ Երկ․ Избр․ работы по хирургии и погранич– ным областям, т․ 1–2, М․, 1970․