Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՎԻՇՆԵՎՍԿԻ Ալեքսանդր Վասիլևիչ (1874–1948), սովետական վիրաբույժ, ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1947), ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1934)։ 1899-ին ավար– տել է Կազանի համալսարանի բժշկ․ ֆա– կուլտետը։ 1914–25-ին ղեկավարել է նույն համալսարանի հոսպիտալային վի– րաբուժության, 1926–54-ին՝ ֆակուլտե– տային վիրաբուժության կլինիկաները։ 1935–47-ին եղել է համամիութենական փորձառական բժշկագիտության և բժիշկ– ների կատարելագործման կենտրոնական ինստ–ների վիրաբուժության կլինիկանե– րի վարիչ, 1947-ից՝ ՄՍՀՄ ԲԳԱ վիրաբու– ժության ինստ–ի (1948-ից Վ–ու անվ․) դի– րեկտոր։ Մշակել է տեղային ցավազրկման, բորբոքային և թարախային պրոցեսների սնուցողական խոցերի, այրվածքների բուժման՝ նովոկաինային բլոկադայի և յուղաբալասանային (Վ–ու քսուք) վիրա– կապման մեթոդներ։ Վ․ ստեղծել է վիրաբույժների խոշոր դպրոց։ Նրա անվամբ է կոչվում Կազանի բժշկ․ ինստ–ի ֆակուլտետային վիրաբու– ժության կլինիկան։ ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ (1942)։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան– ներով։ Երկ․ Собрание трудов, т․ 1–5, М․, 1950 – 1952․

ՎԻՇՆԵՎՍԿԻ Վսեվոլոդ Վիտալևիչ [8(21)․ 12․1900, Պետերբուրգ–28․2․1951, Մոսկ– վա], ռուս սովետական գրող։ ՍՄԿԿ ան– դամ 1937-ից։ 14 տարեկանում, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1917-ին Պետրոգրադում մասնակցել է Հոկտեմբերյան ապստամբությանը։ Քա– ղաքացիական պատերազմի տարիներին որպես գնդացրորդ ծառայել է 1-ին հե– ծելազորային բանակում, հրամանատար և քաղաշխատող է եղել Բալթիական ու Սևծովյան նավատորմիղներում։ «Կրասնո– ֆլոտեց» («Краснофлотец») և «Զնամյա» («Знамя», 1944-ից) ամսագրերի խմբա– գիր։ Աովետա–ֆին․ պատերազմի (1939– 1940) և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1924-ին հրատարակել է «Ծո– վային պատմվածքների ժողովածու»։ Քա– ղաքացիական պատերազմի իրադարձու– թյուններն է պատկերել «Առաջին հեծելա– զորը» (1929, հայ․ հրտ․ 1930) պիեսում, որին հաջորդել են «Վերջին վճռականը» (1931) պիեսը, «Արևմուտքում կռիվ է» (1933) հրապարակախոսական ողբերգու– թյունը։ «Լավատեսական ողբերգություն» (1933) պիեսը և «Մենք Կրոնշտադտից ենք» (1933) կինոսցենարը դարձել են սո– վետական դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Վ․ գրել է նաև «Լենինգրադի պարիսպների մոտ» (1944) և «Անմոռանալի 1919 թվականը» (1949, ԱԱՀՄ պետ․ մրցանակ՝ 1950, հայ․ հրտ․ 1953) պիեսները, «Մենք,ռուս ժողովուրդը» (1937) վեպ–ֆիլմը, «Պատերազմ» էպո– պեան (անավարտ)։ Վ–ու ստեղծագործու– թյանը բնորոշ են մարտական–քաղ․ ուղըղ– վածությունը, էպիկականությունը, ռոման– տիկ պաթոսը, գործողության սրընթաց զարգացումը, խոսքի հռետորական հնա– րանքները։ Վ․ եղել է նաև «Պրավդա»-ի զինվ․ թղթակիցը Հայրենական մեծ պա– տերազմի տարիներին։ Պարգևատրվել է Լենինի 2 և 5 այլ շքանշաններով։ Собр․ соч․, т․ 1–5 [Вступ․ статьи К․ Симонова и П․ Вершигоры], М․, 1954– 1960; Статьи, дневники, письма о литера– туре и искусстве, М․, 1961․ Գրկ․ Азаров В․ Б․, Всеволод Виталье– вич Вишневский, М․, 1966․

ՎԻՇՆՅՍ Օստապ (Պավել Միխայլովիչ Դ ու բ և ն կ ո, 1889–1956), ուկրաինացի սովետական գրող–երգիծաբան։ 1917-ից սովորել է Կիևի համալսարանում։ Տպա– գրվել է 1919-ից։ Հայրենական մեծ պատե– րազմի (1941–45) տարիներին Վ–ի եր– գիծանքը խարանել է թշնամուն, առույգու– թյուն, հաղթանակի հավատ ներշնչել սո– վետական մարդկանց («Զենիթային թըն– դանոթ», 1947, ժող․)։ Վ–ի ստեղծագործու– թյուններն ուղղված են մասնավոր սեփա– կանատիրական հոգեբանության ու բա– րոյականության մնացուկների, օտար և թշնամական ազդեցությունների դեմ («Հատընտիր», 1955 և այլ ժող–ներ)։ Վ–ի երկերը թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդ– ների շատ լեզուներով։

ՎԻՇՆՈՒ, գլխ․ աստված բրահմայական և հնդու կրոններում (Բրահմայի և Շիվա– յի հետ կազմում են պանթեոնի եռյա– կը)։ Անձնավորում է հավետ կենարար բնությունը։ <Ռիգվեդւսյում> ներկայաց– վում է իբրև արեգակնային աստվածու– թյուն, որը ցրում է գիշերը երկիրը պաշա– րած խավարի դևերին, չարքերից փրկում մարդկանց, ամոքում նրանց վիշտը։ Վ–ի պաշտամունքն առավելապես տարածված է Հս․ Հնդկաստանում։

ՎԻՈԼԱ (իտալ․ viola), միջին դարերում ռոմանական երկրներում տարածված լա– րային աղեղնավոր գործիքների ընդհա– նուր անվանումը։ Վ–ները ունեցել են հարթ հատակ, թեք կողեր, լայն՝ լադերով գրիֆ, 5–7 լար, լարվել են կվարտաներով (միջում՝ աերցիայով)։ Նվագելիս պահել են ուղղաձիգ դիրքով։ Վ․ տարածում է գտել XVI դ․ Արմ․ Եվրոպայի երկրներում։ Տարբերվել են դիսկանտային, ալտային, տենորային (փոքր բասային, անվ․ նաև Վ․ դա գամբա կամ ուղղակի գամբա), մեծ բասային և կոնտրաբասային Վ–ներ։ Կիրառվել է որպես մենակատաբային, անսամբլային և նվագախմբային գործիք։ XVII դ․ Վ–ները դուրս են մղվել ջութակի ընտանիքի գործիքների կողմից։ Միաժա– մանակ հայտնվել են Վ–ի նոր տարատե– սակներ՝ ռեզոնանսային լարերով (Վ․- բաստարդա, Վ․ դ’ ամորե կամ վիոլ դ’ ամուր, Վ․ դի բարդոնե կամ բարիտոն)։

ՎԻՈԼԱՆՏՐՈՆ, երկբենզանտրռն, C34H16O2, բազմամիջուկ կոնդենսված արոմատիկ երկկետոն։ Մուգ կապույտ, բյուրեղական նյութ է, հալ․ ջերմաստիճա– նը՝ 490–495°C (քայքայվելով)։ Ջրում չի լուծվում, լուծվում է խիտ ծծմբական թըթ– վում և նիտրաբենզոլում։ Վ–ի ածանցյալ– ները լույսի, քլորի և լվացման նկատմամբ կայուն կուրային ներկանյութեր են (սև, վառ կանաչ, կապտականաչ ևն), որոնք օգտագործվում են որպես տպագրական ներկերի, պլաստմասսաների պիգմենտ– ներ։ Առավել կարևոր է 16, 17-երկմեթօքսի– վիոլանտրոնը, որը կապտավուն երան– գով մուգ կանաչ ներկանյութ է։

ՎԻՈԼԵ ԼԸ ԴՅՈՒԿ (Viollet-le-Duc) էժեն էմանուել (1814–1879), ֆրանսիացի ճար– տարապետ, ճարտարապետության պատ– մաբան և տեսաբան։ 1836–38-ին Իտալիա– յում ուսումնասիրել է հուն, և հռոմ․ ճարտ․։ Ֆրանսիայում չափագրել, գծա– նկարել է բազմաթիվ ռոմանական և գո– թական կառույցներ։ Վերականգնել է Փա– րիզի Աեն Շապել և Նոտր Դամ գոթական տաճարները (ժ․ Բ․ Լասյույի հետ)։ Ամ– րացման–վերականգնման աշխատանքներ է կատարել Նարբոնում, Ռեյմսում, Թու– լուղում, Շարտրում, Ամիենում, Կարկա– սոնում (միջնադարյան կենտրոնը, 1853) ևն։ Վերականգնման աշխատանքների ժա– մանակ հավաքած նյութերը, հուշարձան– ների ռացիոնալ մեթոդով վերականգնու– մը և այդ տեսության մշակումը, ինչպես և ճարտ․ ընդհանուր օրինաչափություն– ների, միջնադարյան արվեստի բնույթի, գոթական ճարտ․ կոնստրուկտիվ նվա– ճումների (որոնց ուսումնասիրությունը հետագայում նպաստել է կարկասային կոնստրուկցիաների զարգացմանը) մա– սին իր տեսակետները ամփոփել է ճարտ․ պատմությանը և տեսությանը նվիրված իր հիմնական աշխատություններում՝ «XI–XVI դդ․ ֆրանսիական ճարտարա– պետության բացատրական բառարան» (10 հատորով, 1854–68), «Զրույցներ ճար– տարապետության մասին» (երկհատոր– յակ, 1858–68), «Ռուսական արվեստ» (1877)։ Ա․Զարրսն

ՎԻՈՏՏԻ (Viotti) Զովաննի Բատիստա (1755–1824), իտալացի ջութակահար և կոմպոզիտոր։ 1775-ից՝ պալատական երաժիշտ Թուրինում։ 1782–92-ին ապրել է Փարիզում, 1792-ից՝ գլխավորապես Լոն– դոնում։ 1819–22-ին Փարիզում ղեկավա– րել է «Արվեստների թատրոնը» («Grand opera»)։ Վճռական ազդեցություն է գոր– ծել ֆրանս․ ջութակի դպրոցի զարգացման վրա։ Ականավոր վիրտուոզ–ջութակահար Վ․ հեղինակ է ջութակի երկերի, կամերա– գործիքային անսամբլների։ Գործիքային մենակատար կոնցերտի զարգացման կա– րևոր փուլ էին նրա ջութակի և նվագա– խմբի 29 կոնցերտները։ Կոմպոզիտորի հայրենի Վերչելլի քաղաքում անց են կաց– վում Վ–ի անվ․ երաժշտ․ և պարի ամենամ– յա միջազգային մրցույթներ (1950-ից)։

ՎԻՉԵԳԴԱ, գետ ՌՍՖՍՀ Կոմի ԻՍՍՀ–Ում և Արխանգելսկի մարզում, Հս․ Դվինայի ամենախոշոր վտակը (աջից)։ Երկարու– թյունը 1130 կմ է, ավազանը՝ 121 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Տիմանի բլրաշարից։ Սնումը խառն է։ Ջրի միջին ծախսը 1160 մ3/վրկ է։ Սառցապատվում է նոյեմբերից ապրիլ։ Սահանքավոր է։ Նավարկելի է 693 կմ (գարնանը՝ 959 կմ)։ Վ–ի ափերին են Սիկտիվկար, Սոլվիչեգոդսկ և այլ քա– ղաքներ։

ՎԻՁԵՆՅԱՆ Սերովբե (կեղծանունը՝ Աեր– վիչեն) (22․11․1815, Կ․ Պոլիս -2․10․1897, Կ․ Պոլիս), հայ բժիշկ, հասարակական գործիչ։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1834–39-ին սովորել է Փարիզի, 1839–40-ին՝ Պիզայի համալսա– րանների բժշկ․ ֆակուլտետներում։ 1840-ին վերադարձել է Կ․ Պոլիս, նպաստել տեղի բժշկ․ գործի կազմակերպմանն ու զարգացմանը։ 1846–76-ին աշխատել է