րը են։ Վ–ի մի շարք ֆիլմեր միջազգային փառատոներում արժանացել են մրցանակների։ Նրա արվեստին բնորոշ է առաջադիմական ուղղվածությունը, սոցիալ– պատմ․ մոտեցումը պատկերվող նյութին, ներքին խոր կապը իտալ․ և համաշխարհային գրականության ավանդույթներին, թեմաների մասշտաբայնությունը։
ՎԻՍՄԱՐ (Wismar, սլավոներեն՝ Վիշե–
միր), քաղաք և նավահանգիստ ԳԴՀ–ում,
Ռոստոկի օկրուգում, Բալթիկ ծովի Վիս–
մարի խորշի հվ․ ափին։ 60 հզ․ բն․ (1978)։
Կան նավաշինարան, շաքարի, փայտամշակման, թղթի, քիմ․ արդյունաբերության ձեռնարկություններ։ Քաղաք է 1229-ից։ Կան XIV–XVI դդ․ ճարտ․ հուշարձաններ։
ՎԻՍՈԿՈՅԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի, Ադլերի շրջանում, Մզիմթա գետի ափին, շրջկենտրոնից 10 կւ1 արլ․։ Բնակչությունը՝ հայեր, հույներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ , այգեգործությամբ։ Ունի ակումբ–կինո, բուժկայան։ Հիմնադրվել է 1896-ին։ Հայերը եկել են Աբխազիայից և շրջակա գյուղերից, 1927-ին։
ՎԻՍՈՑԿԱ (Wysocka) Ստանիսլավա (1878–1940), լեհ դերասանուհի, ռեժիսոր, թատեր․ գործիչ և մանկավարժ։ Բեմ․
գործունեությունն սկսել է 1895-ին, Պե–
տերբուրգում, ապա խաղացել Լյուբլի–
նում, Վարշավայում, Պոզնանում, Կրակո–
վում։ 1911–20-ին ապրել է Կիևում, ուր 1916-ին կազմակերպել է «Ստուդիա» փորձարարական թատրոնը՝ Կ․ Ստանիսլավս–
կու սիստեմի սկզբունքներով։ 1920-ին վերադառնալով Վարշավա, բացել է ստուդիա, 1921-ից ղեկավարել Վարշավայի
կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը։ Լավագույն դերերից են՝ Լուկրե–
ցիա Չհնչի, Բալլադինա (Սլովացկու
«Բեատրիչե Չենչի», «Բալլադինա»), Մուսա, Մայր (Վիսպյանսկու «Ազատագրում»,
«Նզովք»), ինչպես և Կլիտեմնեստրա (էս–
քիլեսի «Օրեստեա»), Ֆեդրա (Եվրիպիդե–
սի «Հիպպոլիտոս»)։ Հանդես է եկել նան Իբսենի, Գորկու, Չեխովի և այլոց պիեսներում։ Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է բեմարվեստի բոլոր բաղադրատարրերի զուգորդման, դրամատուրգիական երկի գաղափարական էության խոր բացահայտման։
ՎԻՍՊՅԱՆՍԿԻ (Wyspiariski) Մտանիսլավ
(1869–1907), լեհ գրող, նկարիչ, թատեր․
գործիչ։ Սովորել է Կրակովի Գեղեցիկ
արվեստների դպրոցում (1884–85, ապա՝
1887–95։ Յան Մատեյկոյի աշակերտն ու
գործընկերը) և Փարիզի Կոլարոսսի ակադեմիայում (1891–94)։ Կրակովի «Արվեստ» միավորման հիմնադիրներից է (1897)։ Ձգտել է «մոդեռն» ոճի շրջանակներում կիրառել ազգ․ արվեստի սկըզ–
բունքները։ Մասնակցելով «ժիլե»
(«Կյանք») ամսագրի հրատարակմանը՝ ստեղծել է գրքի ձևավորման նոր տարատեսակ։ Վ–ի կավճաներկով կատարած դիմանկարներին և բնանկարներին բնորոշ է նուրբ բանաստեղծականությունը, արտահայտիչ գծանկարը։ Աշխատել է նաև դեկորատիվ արվեստի բնագավառում։ Վ–ի
պիեսներն ու ռապսոդիաները նվիրված են
Լեհաստանի վաղ անցյալին («Լեգենդ»,
1897, «Բոլեսլավ Խիզախը», 1900, «Կազի–
մեժ Մեծը», 1900), պատմական դրամաները («Վարշավյանկա», 1898, < Լեգեոն»,
1900, «Նոյեմբերյան գիշեր», 1904) արծարծում են լեհ․ ռոմանտիզմի և ազգ․–ազատա–գըր․ շարժման հարցեր։ Հին հուն, առասպելների սյուժեներով պիեսներում («Մե–
լեագրոս», 1898, «Նզովք», 1899, «Ոդիսեսի վերադարձը», 1907) ժամանակակից իրադարձությունները մեկնաբանվում են անտիկ ողբերգայնության ոգով։ Նրա ստեղծագործության գլուխգործոցը «Հարսանիք» (1901) փոխաբերական պամֆլետ–
դրաման U հեքիաթ–դրաման է, որտեղ,
ինչպես և ժամանակակից մյուս քաղ․ դրամաներում («Ազատագրում», 1903, «Ակրոպոլիս», 1904), դրել է ազգ․-ազատագր․
պայքարի ուղիների հարցը, պատկերել
լեհ․ բուրժ․ հասարակության քայքայումը։ Վ–ի ստեղծագործությանը բնորոշ է աշխարհի ռեալիստ, ընկալման U սիմվոլիկայի զուգորդումը, խոսքային, երաժշտ․,
պլաստիկ միջոցների համատեղ օգտագործումը, որը առկա է նան․ նրա ռեժիսորական աշխատանքներում։
ՎԻՍՏՈՆ, Ու ի ս տ ո ն (Whiston) եղբայրներ, Գևորգ ևԳուլիելմուս, XVIII դ․ անգլիացի հայագետներ։ 1736-ին
գրաբարից լատ․ են թարգմանել ու հրա–
տարակել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» ու նրան վերագրված «Աշխարհացույցը»՝ զուգահեռաբար տվել հայերեն բնագրերը, որոնց համար օգտագործել են Թովմաս Վանանդեցու՝ 1695-ին Ամստերդամում հրատարակած Պատմությունը և 1698-ի Աշխարհացույցը։ Առաջաբանում Վ․ ե․ նշում են Մովսես Խորենացու Պատմության արժանիքներն ու թերությունները, քննադատում Պատմահորը կեղծիքի մեջ մեղադրողներին և նրան V դարից դեպի նոր ժամանակներ տեղա–
փոխողներին։ Վ․ ե–ի հիշյալ հրատարակությամբ սկզբնավորվել է հայագիտությունը Անգլիայում, խթանվել հայագիտության
զարգացումը Եվրոպայում։
Գրկ․ Շ ր ու մ պ ֆ Գ․ Ա․, քԱււումնսաիրու–
թիւնք հայ լեզոԼի U մատենագրութեաե յԱրե–
մոււոս (ԺԴ–ԺԹ դար), թրգմ․ U լրց․ Գ․
Զարբհանալյան, Վնա․, 1895։ Գ․ Աբգարյան
«ՎԻՍՐԱՄԻԱՆԻ», XI դ․ պարսիկ բանաստեղծ Գուրգանիի (հայ․՝ Վրկանացի) «Վիս ու Րամին» սիրավեպի վրաց․ արձակ թարգմանությունը։ «Վիս ու Րամին»-ի սյուժեն արկածախնդրական է․ գեղեցկուհի Վիսը ծնվելուց առաջ արդեն խոս–
տացված է եղել Մոաբադ շահին, սակայն
բազմաթիվ փորձություններից հետո նը–
րան տիրացել է Րամինը։ Վեպում հոգեբանական իրապատում անցումներ ու․
պատճառաբանվածություն գրեթե չկան,
իշխողը մարմնական վայելքն է․, խրախճանքն ու խարդավանքը։ Ըստ ամենայնի
ազնվականական միջավայրում ծնունդ
առած և տարածում գտած պատմություն է,
որը վրաց իրականությանը (ինչպես նաև՝
հայ) կարող էր ծանոթ լինել դեռևս պհլ․ տարբերակով։ Սիրավեպի վրաց․ թարգմանությունը կատարված է XII դ․ և ավանդաբար վերագրվում է Վահրամ Երկայնաբազուկի որդի Սարգիս Թմոգվեցուն (տես Սարգիս Ա Վահրամյան)։ «Վ․» հիմնականում համապատասխանում է բնագրին, թեև կան տեղայնացման որոշ նմուշներ, արձակի վերածելու հետ կապված հավելում–պակասումներ։ Գեղարվեստական առումով նշանակալի հուշարձան է, կարևոր՝ XII դ․ պարսկ․ բնագիրը վերականգնելիս։ Հայագիտության համարկան ուշագրավ իրողություններ, առասպելական Արտավազդն այստեղ կախարդության հոմանիշ է, իսկ դրվագներից
մեկում հանդիպում է շ ու շ պ ա ր (իմա
շուրջպար) տերմինը։
Գրկ․ О p 6 е л и И․ А․, Избр․ труды, Е․,
1963, с․ 556–558․ Պ․ Մուրադյան․
ՎԻՍՔՈՆՍԻՆ (Wisconsin), նահանգ
ԱՄՆ–ի հս–ում, Միչիգան և Վերին լճերի
ու Միսսիսիպի գետի միջև։ Տարածությունը 145,4 հզ․ կմ2– է, բն․՝ 4,751 մլն (1983),
վարչական կենտրոնը՝ Մադիսոն։ Տարած
ված են պոդզոլային և գորշ անտառային
հողերը։ Տարածքի 42%–ը ծածկված է անտառներով։ Ինդուստրիալ ագրարային
նահանգ է։ Արդյունահանվում է ոչ մեծ քանակությամբ ցինկի հանքանյութ։ Արդյունաբերության առավել զարգացած ճյուղերն են մետաղամշակումը և մեքենաշինությունը (ճանապարհաշինական և գյուղատնտ․ մեքենաների, տրակտորների, տուրբինների, կաթսաների, շարժիչների արտադրություն)։ Կարևոր նշանակություն ունի թղթի, կահույքի, փայտամշակման, սննդի արդյունաբերությունը։
Գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի մոտ 2/3-ը տալիս է անասնապահությունը։ ԱՄՆ–ի պանրի և յուղի գլխավոր մատակարարներից է։ Մշակում են կերախոտեր, վարսակ, գարի, եգիպտացորեն, զբաղվում՝ այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Տնտեսության համար կարևոր նշանակություն ունի Մեծ լճերով և Միսսիսիպիով կատարվող նավարկությունը։
ՎԻՎԱԼԴԻ (Vivaldi) Անտոնիո [4․3․
1678 Օ, Վենետիկ – թաղված է 28․7․
1741, Վիեննա], իտալացի կոմպոզիտոր,
ջութակահար, մանկավարժ։ Աշակերտել է հորը՝ Զովաննի Բատիստա Վ–ին (ջութակ)
և, հավանաբար, Զ․ Լեգրենցիին (կոմպոզիցիա)։ 1703-ից՝ Վենետիկի «Օսպեդալեդելլա Պիետա» իգական կոնսերվատորիայի դասատու, ավելի ուշ՝ նվագախմբի դիրիժոր և համերգների ղեկավար, 1713-ից՝
նաև տնօրեն։ 1718–22-ին Մանտուայի
պալատական ջութակահարն էր։ Որպես
ջութակահար համերգներով շրջագայել է Իտալիայում և Եվրոպայի այլ երկրնե–
րում։ Կյանքի վերջին տարիներին ծառայել է Վիեննայում իբրև պալատական կոմպոզիտոր։ Վ․ XVIII դ․ իտալ․ ջութակի
արվեստի խոշորագույն ներկայացուցիչն
է։ Նրա երաժշտությունը դինամիկ է և էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով և ցայտուն մեղեդիական զարգացումով․ նրանում հաստատվել է կատարողական նոր՝ դրամատիզացված (այսպես կոչված՝ լոմբարդական) եղանակը։
Վ․ ջութակի մենանվագ կոնցերտի ժանրի
հիմնադիրն է, նպաստել է ջութակի վիր–
տուոզային տեխնիկայի զարգացմանը։ Նա
անսամբլային–նվագախմբային կոնցերտի՝
կոնչերւռո գրոսսոյի վարպետ էր։ Գրել
է օպերաներ (շուրջ 40), կանտատներ,