Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ա․ Վիվալդի օրատորիաներ, սիմֆոնիաներ, 465 կոն– ցերտ տարբեր գործիքների և նվագա– խմբի համար, այդ թվում՝ ծրագրային սիմֆոնիկ երաժշտության վաղ օրինակ հանդիսացող ջութակի 4 կոնցերտներից կաօմված «Տարվա եղանակներ» շարքը։ Գրկ․ G i a z օ 11 օ R․, Vivaldi, Milano, 1965․ Ա․ Բուդւսղրսն

ՎԻՎԱՉԵ, վիվո (իտալ․ vivace, vivo# բառացի՝ աշխույժ, առույգ), երաժշտ– տերմին, որ սկզբնապես նշանակել է երա՜ ժըշտության կատարման աշխույժ, ոգե– շնչված բնույթ։ XIX դ․| 2-րդ կեսից Վ․ պրեստոյից դանդաղ, բայց աչեգրոյից արագ տեմպի նշում Է։ ՎԻՎԵ ԿԱՆ ԱՆԴՍ Սվամի (իսկական անու– նը՝ Նարենդրանատհ Դատտ) (1863– 1902), հնդ․ հումանիստ մտածող, կրոն, բարենորոգիչ U հասարակական գործիչ։ Եղել է Ռամակրիշնայի աշակերտը, զար– գացրել նրա գաղափարները։ 1880–84-ին փիլ–յուն է ուսումնասիրել Կալկաթայի համալսարանում, 1893-ին, վեդանտան քարոզելու նպատակով, մեկնել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ճապոնիա։ 1897-ին հիմ– նադրել է «Ռամակրիշնայի առաքելու– թյուն» կրոնաբարենորոգչական ընկերու– թյունը։ Մարդկության «փրկության» միակ միջոցը, ըստ Վ–ի, հոգեոր–կրոն․ փորձին (հատկապես հնդ․) դիմելն Է։ Հինդուիզմի փիլ․ հիմքը համարել է վեդանտան, որը համադրել է սանքհյայի և յոգայի հետ և մոտեցրել եվրոպական փիլ–յան հասկա– ցություններին։ Վ․ մերժել է Էմպիրիկա– կան աշխարհի պատրանքայնությունը և ողջ արարվածը համարել աստվածային խաղ։ Որպես անձնավորության իդեալ առաջադրելով հոգեոր ներամփոփվածում թյունը, միաժամանակ կոչ է արել ակտի– վորեն ծառայել մարդկությանը։ Վ․ Հնդկաստանի ազգ․ անկախության և սոցիալ․ բարօրության գաղափարա– խոսն Է, դատապարտել է հարստահարու– մը, ռասայական և զավթողական մղում– ները։ Սոցիալ․ արդարության իրականաց– նող է համարել «ստորին դասակարգե– րին», որոնք, նրա կարծիքով, կվերացնեն գույքային անհավասարությունը և կհաս– տատեն իրենց տիրապետությունը։ Սա– կայն դրան կարելի է հասնել անձնավորու– թյանը վեդանտայի ոգով դաստիարակե– լու, անհատի և ազգի կամքը կռելու ճա– նապարհով։ Վ–ի քարոզների դեմոկրատական բո– վանդակությունը նպաստել է Հնդկաստա– նում ազատագր․ շարժմանը։ 9-т^․Роллан Р․, Жизнь Вивекананды, Собр․ соч․, т․ 19, Л․, 1936; D а 11 а В․, Swami Vivekananda։ Patriot-prophet, Calcutta, 1954․

ՎԻՎԵՐՆԵՐ (Viverridae), գիշատիչների կարգի կաթնասուն կենդանիների ընտա– նիք։ Սարմինը և պոչը երկար են, համա– պատասխանաբար 17–98 սմ և 12–90 սմ, զանգվածը՝ 0,5–13 կգ, ոտքերը կարճ, հաճախ նման են կզաքիսազգիներին։ Որոշ Վ․ ունեն հոտավետ արտազատուկ (ցիբետին) արտադրող հատուկ գեղձեր։ Գիշատիչների կարգի ամենամեծ ընտա– նիքն է (36’–37 սեռ, 75, այլ տվյալներով՝ ավելի տեսակ)։ Տարածված են Հվ․ Ասիա– յում, Աֆրիկայում, Հվ–Արմ․ Եվրոպայում։ Ցամաքաբնակ են, մի քանիսը՝ նաև ծա– ռաբնակ ։ Սնվում են մանր կենդանիներով, երբեմն պտուղներով և ընկույզներով։ Վիվերներ․ /․ գենետա, 2․ իխնեմոն, 3․ ցիվետա Հիմնական սեռերն են՝ գենետներ (6 տեսակ), վիվերներ (6)․ իխնեմոններ կամ մանգուստներ են։ Բազմաթիվ Վ․ որսոր– դության օբյեկտ են, որոշ տեսակներ բուծվում են (ցիբետինն օգտագործվում է օծանելիքի արտադրության Ա բժշկության մեջ)։ Բնակավայրերին մոտ ապրող Վ․ օգտակար են․ ոչնչացնում են վնասակար կրծողներին և թունավոր օձերին։ Կլիմա– յավարժեցվել են Վեստ–Ինդիայում, Հա– վայան կղզիներում և ճապոնիայում։

ՎԻՎԻԱՆԻՏ [անգլ․ հանքաբան Զ․ Գ․ Վի– վիանի (J․ G․ Vivian) ազգանվամբ], միներալ։ Քիմ․ կազմը՝ Fe3[P04]2-8H20։ Բյուրեղագիտական համակարգը մոնո– կլինային Է։ Առաջացնում է երիկամաձե, գնդաձե կամ գլանաձե ագրեգատներ, փոշենման կամ խիտ զանգվածներ, կոն– կրեցիաներ, թելավոր ներփակումներ։ Կարծրությունը՝ 1,5–2,0, խտությունը՝ 2680 կգ/մ3։ Անգույն է և թափանցիկ, օք– սիդացման դեպքում՝ գունատ–երկնագույ– նից մինչե կապտասե։ Հանդիպում է մե– տաղային հանքավայրերի օքսիդացման զոնայում կամ որպես ֆոսֆատների հող– մահարման արգասիք՝ պեգմատիտներում։ Օգտագործվում է որպես ֆոսֆորական պարարտանյութ և կապույտ ներկ պատ– րաստելու համար։

ՎԻՏԱԼԻԶՄ (< լատ․ vitalis –■ կենսական, կենսարար, կենդանի), իդեալիստական հոսանք կենսաբանության մեջ, որն ըն– դունում է օրգանիզմներում հատուկ, ոչ մատերիական կենսական ուժի առկայու– թյունը։ Վ–ի ակունքները հասնում են մին– չե ոգեպաշտություն։ Վ–ի տարրեր կան պսիխեի՝ անմահ հոգու (Պլատոն) և կեն– դանի բնության երեույթները կառավարող Էնտելեխիայի (Արիստոտել) մասին պատ– կերացումներում։ Վերածնության դարա– շրջանից հետո տիրապետող է եղել ան– օրգ․ և օրգ․ աշխարհի մասին մեխանիստա– կան գաղափարը։tXYIItդ․ հոլանդացի բնագետ Ցան Բ․ Հելմոնտը (Helmont) ստեղծել է «արխեաների» (կենսական պրոցեսները կառավարող հոգեոր նա– խապատճառների) մասին ուսմունքը, որը XVIII դ․ զարգացրել է գերմ․ բժիշկ Գ․ Շտալը (Stahl)։ XIX դ․ սկզբին վերա– ծնվել են վիտալիստական գաղափարնե– րը՝ ի հակազդեցություն XVIII դ․ ֆրանս․ մատերիալիստների մեխանիստական պատկերացումների։ XIX դ․ 2-րդ կեսին գռեհիկ մեխանիստական մատերիալիզ– մին կրկին փոխարինեց Վ․, որի ոգեշըն– չողը Հ․ Դրիշն էր։ Նրա կարծիքով, կեն– սական երեույթների էությունը կազմում է էնտելեխիան (ինքն իր մեջ նպատակ կրող ինչ–որ բան), որը գործում է ժամա– նակից ու տարածությունից դուրս և ան– ճանաչելի է։ Վ․ դրսեորում է իդեալիզմի անզորությունը կյանքի էության, ծագման և զարգացման պրոբլեմները լուծելիս։ Քննադատելով կյանքի էության մեխա– նիստա–մատերիալիստական բացատրու– թյունը, Վ․ մնում է մեխանիստական մա– տերիալիզմի մեթոդաբանության շրջա– նակներում։ Բացարձականացնելով կեն– սական երեույթների որակական առանձ– նահատկությունը, Վ․ դրանք բացատրում է մտացածին, ոչ մատերիական գործոննե– րով։ Իրենց հայացքների հիմնավորման համար վիտալիստներն օգտագործում են դեռես չլուծված պրոբլեմները (օրինակ, օրգանիզմից դուրս օրգ․ նյութի սինթեզի ենթադրվող անհնարինությունը են)։ Կեն– սաբանության մեջ էվոլյուցիոն պատկե– րացումների հաղթանակից հետո Վ․ դրսե– վորվել է էվոլյուցիայի զանազան հակա– դարվինիստական ըմբռնումների ձեով (օրինակ, պսիխոլամարկիզմը են)։

ՎԻՏԱՄԻՆ A ․ռետինոլ, աքսերո– ֆ տ ո լ, C2oH3oO, քիմ․ բնույթով իզո– պրենոիդ է։ Լուծվում է ոչ բեեռային օրգ․ լուծիչներում և չի լուծվում ջրում։ Հալ․ ջերմաստիճանը 63–64°Cէ։ Կենդանինե– րի և մարդու օրգանիզմներում առաջա– նում է սննդի հետ ընդունված կարոտինից և կուտակվում գլխավորապես լյարդում (հատկապես շատ է ձկների և կետերի լյարդում, ձկան յուղում)։ Վ․ A-ի կարևո– րագույն կենսբ․ ֆունկցիան մասնակցու– թյունն է տեսողության պրոցեսին (ռետի– նոլի ձեով, տես Տեսողություն)։ Վ․ A-ի անբավարարությունն օրգանիզմում հան– գեցնում է մթնաշաղային տեսողության խանգարման՝ հ ա վ կ ու ր ու թ յ ա ն, էպիթելային հյուսվածքի վնասման են, ավելցուկը՝ նյութափոխանակության տար– բեր խախտումների։ Արդյունաբերության մեջ ստացվում է յՅ–իոնոնից՝ քիմ․ սինթեզի միջոցով։ Ռետինոլը երբեմն անվանվում է Վ․ Ai ի հակադրություն իր դեհիդրո– ածանցյալ Վ․ ճ2-ի (C20H28O)։ Տես նաե Վիտամիններ։ Սարդու օրական պահան– ջը՝ 0,5–1,0 մգ (երեխաների), 1 –1,5 մգ (մեծերի)։