Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մաաիկական նախերգանք» (1895), «Սպի– րիդիտիս» սիմֆ․ նախերգանքը (1907), «Թանկագին քարեր» սիմֆ․ սյուիտը (1924) ևն։ Գլինկայի անվ․ մրցանակ (1905, 1907, 1910, 1911)։ Պետերբուրգի կոնսերվատորիայի մասին Վ․ գրել է հուշեր, որտեղ խոսում է նաև Մ․ Եկմալյանի մասին (Вйтол Я․, Воспоминания․ Статьи․ Письма, Л․, 1969, с․ 25)։


ՎԻՏՈՎՏ, Վիտաուտաս (1350–1430), Լիտվ․ մեծ իշխան (1392-ից)։ Լեհ–լիտվ․ ունիայից (1385) հետո, հենվելով Լիտ– վայի ռուս, մարգերում բնակվող լիտվ․ և ռուս, բոյարների վրա, պայքարել է Լիտ– վայի անկախության համար և կարողացել է լեհ․ թագավոր Ցագայլոյից ստանալ Լիտվ․ մեծ իշխանությունը՝ Փոխարքա յի իրավունքով։ Երիցս ներխուժել է Մոսկովյան իշխանության սահմանները, գավ– թել է Սմոլենսկը։ Վ–ի օրոք լիտվ․ տիրույթները հասել են մինչև Օկայի և Մոժայսկի վերին հոսանքները։ Վ․ թաթարներից զավ– թել է Հվ․ Պոդոլիեն և ընդարձակել իր տիրույթները մինչև Սև ծով։ Գրյունվաւդի ճակատամարտում /4/0-ին (Ցագայլոյի հետ) ջախջախել է գերմ․ ասպետներին։ Նպաստել է լիտվ․ բոյարների ուժեղացմանը։


ՎԻՏՎԵՐ Իվան Ալեքսանդրովիչ (1891 – 1966), սովետական տնտ․ աշխարհագրագետ, պրոֆեսոր (1935), աշխարհագրական գիտ․ դ–ր (1938)։ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ։ 1921-ին ավարտել է Սոսկվայի համալսարանը։ 1932-ից դասախոսել է Սոսկվայի պետ․ համալսարանում։ 1934–54-ը ղեկավարել է արտասահմանյան երկրների տնտ, աշխարհագրության ամբիոնը։ 1944–54-ը դասավանդել է Սոսկվայի միջազգային հարաբերությունների ինստ–ում։ Հեղինակ է բազմաթիվ հրատարակություններ (16) ունեցող «Արտասահմանյան երկրների տնտ․ աշխարհագրություն» դպրոցական դասագրքի (9-րդ դասարան), որի համար նրան շնորհվել է ՍՍՀՍ պետ․ մրցանակ (1951)։ Հանդես է եկել Վիդալ դը լա Րլաշի մարդու աշխարհագրության դպրոցի խորը վերլուծությամբ և քննադատությամբ։


ՎԻՏՏԵ (Witte) էմանուել դը (մոտ 1617– 1692), հոլանդացի նկարիչ։ Աշխատել է Ռոտերդամում, Դելֆտում, Ամստերդա– մում։ Կրել է Կ․ Ֆաբրիցիուսի ազդեցությունը։ Նկարել է եկեղեցիների ինտե– րիերներ («Կաթոլիկական եկեղեցու ին– տերիերը», 1668, Սաուրիցհյոյս, Հաագա, «Եկեղեցու ներքին տեսքը», էրմիտաժ, Լենինգրադ), ինչպես և նավահանգստային հրապարակների ձկան շուկաները («Շուկա», 1679, Կերպարվեստի թանգարան, Լայպցիգ)։ Վ–ի բազմամարդ շուկայական պատկերներում միահյուսված են կենցաղային ժանրի, բնանկարի և նատյուրմորտի տարրերը։ XVII դ․ հոլանդ, վերջին ռեալիստներից մեկի՝ Վ–ի դեմոկրատական արվեստը խիստ տարբերվում էր բուրժ․ միջավայրի պահանջներից, հաճախակի կոնֆլիկտներն ավարտվել են աղքատության գիրկն ընկած նկարչի ինքնասպանությամբ։


ՎԻՏՏԵ Սերգեյ Յուլևիչ (1849-1915), ռուս. պետ․ գործիչ, կոմս։ 1892-ից՝ հաղորդակցության ճանապարհների, ապա ֆինանսների մինիստր։ 1903-ից՝ մինիստրների կոմիտեի, 1905–06-ին՝ մինիստրների խորհրդի նախագահ։ Ակտիվորեն աջակցել է ռուս, կապիտալիզմի զարգացմանը և ձգտել այն զուգակցել ցարական միապետության ամրապնդման հետ։ Վ–ի օրոք իրականացվել են տնտ․ խոշոր միջոցառումներ․ 1894-ին մտցվել է գինու մենաշնորհ, 1890-ական թթ․ մեծ թափ է ստացել երկաթուղիների շինարարությունը, 1897-ին իրականացրել է դրամական ռեֆորմ, տնտեսության զարգացման համար ներգրավել է արտասահմանյան կապիտալներ։ Առաջարկել է ռեֆորմներ (1902-ին) գյուղատնտեսության բնագավառում ևս։ Դեմ էր զեմստվային հիմնարկների ընդլայնմանը։ Արտաքին քաղ․ հարցում կողմ էր ռուս․–ֆրանս․ դաշինքին։ Հեռավոր Արլ–ում ձգտել է հետաձգել ճապոնիայի հետ ռազմ, կոնֆլիկտը։ 1905-ին գլխավորել է ռուս–ճապոնական հաշտության պայմանագիրը (տես Պորտսմուտի հաշտության պայմանագիր 1905) կնքող պատվիրակությունը։ ճնշել է 1905–07-ի հեղափոխությունը։ Նրա առաջարկությամբ է հրապարակվել Հոկտեմբերի 17-ի մանիֆեստը (տես Մանիֆեստ 1905-ի հոկ տեմբերի 17-ի)։ Կողմնակից էր ինքնակալության՝ բուրժ․ միապետության վերածմանը։ 1906-ին պաշտոնաթոդ է եղել։ Դրել է «Հիշողություններ» (հ․ 1–3, I960)։ Գրկ․ Тар ле Е․ В․, Граф С․ Ю․ Витте․ Опыт характеристики внешней политики, Л․, [1927]․


ՎԻՏՐԱԺ (ֆրանս․ vitrage, լատ․ vitrum – ապակի), ապակենկար, զարդա– պատկերային կամ սյուժետային դեկորատիվ կոմպոզիցիա (պատուհանի և դը–ռան բացվածքում, միջնորմի վրա՝ ուրույն պաննոյի տեսքով) ապակուց կամ լուսաթափանցիկ այլ նյութից։ Շին․ պրակտիկայում Վ․ են անվանում շենքերի, ամբողջովին կամ մեծ մասամբ ապակեպատ ճակատները։ Պատուհանի բացվածքները ծածկող գունավոր Վ–ները լույսի հարուստ գունախաղ են ստեղծում և էապես նպաստում ինտերիերի ձևավորմանը։ Ըստ գտնված գունավոր ապակիների, ենթադրվում է, որ պարզագույն Վ–ներ գոյություն են ունեցել Հին Եգիպտոսում (մ․ թ․ ա․ II հազարամյակից) և Հին Հռոմում (մ․ թ․ I դարից)։ X–XII դդ․ Ֆրանսիայի և Գերմանիայի ռոմանական տաճարներում ի հայտ են եկել պատկերի ուրվագծով կտրված և կապարե շերտերով ամրացված գունավոր (կարմիր և կապույտ) ապակուց սյուժետային Վ–ներ։ Վ–ի միջով ներթափանցող գունավոր լույսը տաճարի մթնոլորտը դարձրել է խորհրդավոր։ Այդ տպավորությունն առանձնապես զգալի է դարձել գոթական տաճարներում, որտեղ տեղադրված Վ–ների պատրաստման տեխնիկան մնացել է նույնը, սակայն գունավոր ապակիների ավելի հարուստ հավաքածուով, ավելի բարդ սյուժեներով։ Կրոն, տեսարանների կողքին տեղ են գտել արհեստավորների աշխատանքին նվիրված կենցաղային պատկերներ։ XIV–XV դդ․ Վ–ի արվեստը զարգացել է Անգլիայում, ինչպես և Շվեյցարիայում, Իտալիայում, Լեհաստանում։ Վերածննդի դարաշրջանում Վ–ի էսքիզներ են կատարել մեծ Ա․ Վ․ Ս in ո շ կ ու ս․ «Մայր երկիր», վիտրաժ (1960–61, Վիարաժի և քանդակի պատկերա սրահ, Կաունաս) Հ․ Թ ա ր զ յ ա ե․ «Մայրություն* (1980, Երհ– վանի Ն․ Կ․ Կրուպսկայայի անվ․ մանկա բարձության և գինեկոլոգիայի գիտահետազո տական ինստիտուտ) արվեստագետները (Դոնատելլոն, Ա․ Դյուրերը և ուրիշներ), որպես երփնագիր՝ ապակու վրա։ Բարոկկոյի և կլասիցիզմի դարաշրջաններում Վ․ համարյա բոլորովին անհետացել է։ XIX դ․ 2-րդ կեսին Գոթիկոյի նկատմամբ հետաքրքրությունը Վ–ի արվեստը վերածնելու փորձեր է առաջացրել, սակայն առանց լուրջ գեղարվեստական ձեռքբերումների։ Ինտե– րիերի ընդգծված հուզական արտահայտչականության ձգտումով են ստեղծվել «մոդեռնի» շրջանի Վ–ները։ Վ–ի նկատմամբ նոր մոտեցում են ցուցաբերել XX դ․ արվեստագետները (Ֆ․ Լեժե, Ա․ Սատիս), որոնք, իրենց կոմպոզիցիաները ներդնելով ինտերիերի հարդարման միասնական համակարգի մեջ, դրանց հատկացրել են սուր ռիթմով, հագեցված գույնով հիմնական շեշտերի դեր։ 1950-ական թթ․ կեսերից տարածում են գտել Վ–միջնորմներն ու Վ–պաննոները։ ժամանակակից Վ–ները կազմում են ապակու կտորներից և ամրանավորում կապարե, պողպատե կամ պլաստմասսայից ժապավենով։ Կիրառվում է անգույն և գունավոր ապակի։ Ավելի հաճախ են ստեղծվում միակտոր ապակուց նկարազարդ Վ–ներ, օրգանական ապակուց եռաշերտ Վ–ներ, Փշրված ապակուց, գունավոր հայելիներից պատրաստված Վ–ներ ևն։ Ապակու մշակման տարբեր եղանակներով պատրաստված Վ–ներն