Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ունենում են հեռանկարային խորք, տարածական պլաններ, մակաշերտային և գունային բազմազանություն, որոնք հնարավորություն են ընձեռում ստեղծելու և՝ զարդապատկերային, ե՝ սյուժետային կոմպոզիցիաներ։ ՍՍՀՄ–ում (հատկապես՝ Լատվիայում և Լիտվայում, մասամբ՝ Հայաստանում) զարկ է տրվում Վ–ի զարգացմանը։ Սովետական արվեստագետներ Ա․ Վ․ Ստոշկուսը («Սայր–երկիրը», 1960–1961, Վիտրաժի և քանդակի պատկերասրահ, Կաունաս), Կ․ Ցո․ Սորկունասը, Լ․ Դ․ Պոլիշչուկը և ուրիշներ ստեղծում են կյանքի մեծ և հուզող երևույթներին նվիրված Վ–ներ։ Պատկերազարդումը տես 465-րդ էշից առաջ՝ ներդիրում։


ՎԻՏՐՈՒՎԻՈՍ (Vitruvius, ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ ա․ I դարի 2-րդ կեսի հռոմեացի ճարտարապետ և ինժեներ։ Եղել է ջրաբաշխության և ռազմ, մեքենաշինության մասնագետ։ Սիակ կառույցը՝ բազիլիկ Ֆանոյում, չի պահպանվել։ Հայտնի է Վ–ի «ճարտարապետության մասին» աշխատությունը (առաշին հրտ․ մոտ 1486), որը ճարտ–յան մասին միակ, ամբողջությամբ մեզ հասած անտիկ տրակտատն է (10 գրքով)։ Վ․ ընդհանրացրել է հելլենիստական Հունաստանի և Հռոմի ճարտ–յան կուտակած տեսական ու գործնական հարուստ փորձը, քննել ժամանակի քաղաքաշինական, ինժեներ․, գեղարվեստական բազմազան հարցեր։ Աշխատությունում առաջին փորձն է արվել համադրելու գեղագիտական–փիլ․ և տեխ․-շին․ խնդիրները գործնական իմաստով։ Վ․ առաջադրել է ճարտ–յան տեխ․, գործառական և գեղագիտական միասնության գաղափարը, կառույցի նկատմամբ՝ «ամրություն, օգտակարություն և գեղեցկություն» սկզբունքը։ Դասական ճարտ–յան ընկալման՝ Վ–ի ռացիոնալ տեսակետը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայում։ Վ․ տեղեկություններ է տալիս նաև այն մասին, որ տրակտատներ են գրել հույն ճարտ–ներ Իկտինոսը, Խերսիֆրոնը, Թեոդորոս Սամոսացին և ուրիշներ։ Նկարագրել է ուշ հելլենիստական շրջանի Ալեքսանդրիայի, Անտիոքի շենքերը, Փոքր Ասիայի, Անդրկովկասի, Հոնիայի տները, դասակարգել կառույցներն ըստ տիպերի, երկրների և ժողովուրդների, վեր հանել շին․ տեխնիկայի տարբերությունները Արևմուտքում և Արևելքում։ Սիջնադարում գրեթե մոռացության մատնված տրակտատը սկսած Վերածննդի դարաշրջանից և հատկապես կլասիցիզմի ժամանակաշրջանում ուսումնասիրվել է, թարգմանվել բազմաթիվ լեզուներով, մեծ նշանակություն ունեցել մասնավորապես օրդերների կանոնիկ ձևերի մշակման գործում։ Երկ․ Десять книг об архитектуре, пер․ Ф․ А- Петровского, т․ 1, М․, 1936․ ^․Михайлов Б․ П․, Витрувий и Эллада, М․, 1967․ Ա․Ջարյան


ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, խիրուրգիա («ХеьроируСа – ձեռքի գործողություն, < հուն, xetp, xeipog) – ձեռք և ep^ov – գործողություն, աշխատանք), բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է հիմնականում վիրահատական բուժում պահանջող հիվանդությունները, մշակում վիրա– հատության հնարքները, մեթոդներն ու տեխնիկան։ Վիրաբուժական հիվանդությունները խիստ սահմանազատված հիվանդագին պրոցեսներ չեն, բժշկ․ մի շարք գործնական ու տեսական գիտելիքների զարգացման հետ կապված այդ հասկացության սահմաններն ընդարձակվում են։ Սինչև XX դ․ կեսերը սրտի հիվանդություններն ուսումնասիրում և բուժում էին միայն թերապևտները։ XX դ․ 2-րդ կեսին արագորեն զարգացավ սիրտ–անոթային համակարգի Վ․, որն զբաղվում է սրտի արատների, անևրիզմաների, կըրծ– քային հեղձուկի և սրտամկանի ինֆարկտի ուսումնասիրությամբ ու վիրահատական բուժմամբ։ ժամանակակից Վ–յան նվաճումները պայմանավորված են բնագիտության և տեխնիկայի հաջողություն ներով, անեսթեզիոլոգիայի, ռեանիմա– տոլոգիայի, հեմոտրանսֆուզիոլոգիայի զարգացմամբ, որոնք հնարավորություն են տալիս կիրառել կենսական կարևոր և դժվարամատչելի օրգանների (սիրտ, թոքեր, խոշոր անոթներ, գլխուղեղ, ողնուղեղ) հիվանդությունների բուժման վիրաբուժական մեթոդներ։ Հնագիտական աղբյուրները և հին ձեռագրերը վկայում են, որ վիրաբուժական բուժման փորձեր են արվել դեռևս քարե դարում, Եգիպտոսում 2–3 հզ․ տարի մ․ թ․ ա․ կատարել են արյան բացթողում, հոդախախտումների ուղղում, կեսարյան հատում, միզապարկից քարերի հեռացում։ Հին Հնդկաստանում քթի ձևախախտումները վերացրել են մաշկային փոխպատվսատումով։ Հին հուն, բժշկագիտությունը Հիպոկրատի դարաշրջանում թողել է Վ–յանը նվիրված երկեր, ուր նկարագրված են գանգահատման (տրեպանացիա), խոռոչների պունկցիայի, կոտրվածքների բուժման դեպքեր և այլ վիրահատական միջամտություններ ու վիրաբուժական գործիքներ։ Հին հույն գիտնական Ս․ Ցելսուսի երկերում նկարագրված են ծայրատման վիրահատություններ՝ արյունահոսության դադարեցմամբ (խոշոր անոթները կապելով)։ Սիջ– նադարի բժշկագիտությունը, հետևելով կրոնական դոգմաներին, խուսաՓում էր արյունային միջամտություններից և արգելում դիակների վրա անատոմիայով զբաղվել։ Վերածննդի դարաշրջանում Վ–յան զարգացման հիմքը անատոմիայի բնագավառի հաջողություններն էին (Վեզալիուս, Ֆալոպի, Եվստախի)։ Հրազենի ի հայտ գալը և դրա հետ կապված պատերազմական շրջանում զանգվածային ախտահարումներն ուժեղացրին վերքերի բուժման պահանջը։ Դիտական Վ–յան հիմնադիրներից Ա․ Պարեն մշակել է ծայրատման տեխնիկան, վիրակապերի և հրազենային վիրավորումների վերաբերյալ ուսմունքը։ Ֆրանսիացի վիրաբույժ Պ․ Ֆրանկոն կատարելագործել է աճուկային ճողվածքահատման, քարահատման տեխնիկան։

Ռուսաստանում վիրաբուժական օգնությունն սկզբում ցույց էին տալիս հեքիմները և «ոսկրահարդարները»։tXV– XYI դդ․ մոսկովյան մեծ իշխանի պալատում արդեն գործում էին արտասահմանից եկած վիրաբույժներ։ XVII դ․ զորամասերում կային գնդի բժիշկներ, սափրիչներ, որոնք արյուն էին բաց թողնում, վիրակապեր դնում։ 1707-ին, Պետրոս I-ի հրամանով, Սոսկվայի գլխավոր հոսպիտալում բացվեց հոսպիտալային դպրոց։ 1773-ին այդպիսի դպրոցներ կազմակերպվեցին Պետերբուրգում և Կրոնշտադտում։ 1806-ին Պետերբուրգում բացվել է ռուսական առաջին վիրաբուժական կլինիկան, որի ղեկավար Ի․ Բուշը գրել է Վ–յան ռուսերեն առաջին ձեռնարկը և հիմնել վիրաբույժների դպրոց։ XIX դ․ Վ–յան զարգացմանը նպաստեցին գործնական Վ–յան մեջ նար կոզի և ասեպտիկայի ներդրումը։ Ռենտգենյան ճառագայթների հայտնադործումը նպաստեց խորը տեղադրված օրգանների և հյուսվածքների ուսումնասիրմանը (XX դ․ սկիզբ), որի շնորհիվ բարելավվեց վիրաբուժական հիվանդությունների ախտորոշումը։ Ընդերադիտումով (էնդոսկոպիա) հնարավոր դարձավ միզուղինե– րի, կերակրափողի, ուղիղ աղիքի հետազոտումը։ Շճա–շճային կարը (Ա․ Լամբեր, 1826) ստամոքս–աղիքային համակարգի Վ–յան հիմքն է։ Անգլիացի վիրաբույժները մշակել էին հիմնականում խոշոր զարկերակացողունների վիրակապման, ճողվածքահատման, ոսկրերի և հոդերի վիրահատման (է․ Կուպեր, Ջ․ Փեջետ և ուրիշներ) տեխնիկան։ XIX դ․ վերջին քառորդում Վ․ բուռն զարգացավ Գերմանիայում և Ավստրիայում։ XIX դ․ կեսին Ռուսաստանում Վ–յան զարգացմանը նպաստեցին Ն․ Պիրոգովի, Ն․ Սկլիֆոսովսկու, Ա․ Բոբրովի, Պ․ Դյակոնովի, Ն․ Վելյամինովի աշխատանքները։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Վ․ արագորեն զարգացավ ԱՍՆ–ում՝ կապված վիրաբուժական խոշոր հիմնարկների (օրինակ, Սեյոի կլինիկան Ռոչեստերում) տեխ․ բարձր հագեցվածությամբ։ Համաշխարհային հռչակ են վայելում Հ․ Կուշինգի, Ջ․ Կրայլի և այլոց աշխատանքները։ ժամանակակից Վ–յանը (ինչպես ընդհանրապես բժշկագիտությանը) բնորոշ է նեղ մասնագիտությունների առանձնացումը։ Դեռևս XIX դ․ Վ–ից առանձնացան ակնաբուժությունը, քիթ– կոկորդ–ականջաբանությունը, ուրոլոգիան, օրթոպեդիան և տրավմատոլոգիան, XX դ․՝ ուռուցքաբանությունը։ Հետագայում, հետազոտման և բուժման նոր մեթոդների ի հայտ գալու հետ կապված, XX դ․ կեսին ձևավորվեցին նաև պրոկտոլոգիան, թոքային և անոթային Վ․։ XX դ․ վիրաբույժները հակված են ոչ միայն հեռացնել ախտահարված օրգանները, այլև պլաստիկ վիրահատությունների միջոցով վերացնելու շտկել բնածին ու ձեռքբերովի արատները։ Վ–յան առաջընթացը զգալի չափով պայմանավորված է նաև արյան Փոխներարկման, շոկի կանխարգելման, անտիբիոտիկների օգտագործման մեթոդների մշակմամբ։ ՍՍՀՍ–ում Վ–յան զարգացումը պայմանավորված է Ս․Ֆեոդորովի,Ն․ Պետրովի, Ի․ Ջանելիձեի, Ս․ Սպասոկուկոցկու, Ս․ Յուդինի, Ն․ Բուրդենկոյի, Վ․ Օպելի, Ա․ Վիշնևսկու և այլոց աշխատանքներով։ XX դ․ 2-րդ կեսին առանձնահատուկ հաջողությունների հասավ սրտային վիրաբուժությունը, ժամանակակից անեսթեգիո–