Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կյանքին, նրանցից շատերի աշխատանքը արժանացել է պետական կառավարական բարձր գնահատականի։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն են արժանացել Գաբրիել Գաբրիելյանը, Տիրան Բարիքյանը, Հակոբ Չակրովը։ 1985-ին Սոֆիայում բնակվում են 4 հզազար հայ։ Տես նաև Բուլղարիա, Հայերը Բուլղարիայում մասը։

Ջ․ Ղասաբյան

ՍՈՖԻ ՏԱՃԱՐ Կիևում, Ս․ Սոֆիայի տաճար, հին ռուսական ճարտարապետության նշանավոր հուշարձան (հիմնադրվել է 1037-ին)։ Եղել է Կիևյան Ռուսիայի գլխավոր պաշտանմունքային և հասարակական կառույցը, կիևյան մետրոպոլիտների գլխավոր տաճարը։ Սոֆի տաճարը (կառուցված է հիմնականում պլինթոսով՝ տափակ, լայն, քառակուսի թիծված աղյուս) մեծաչափ (37××55 մ), հնգանավ, հնգաբսիդ, 13 գմբեթով խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Երեք կողմից շրջապատված է երկհարկանի սրահով, որին արմունկներից ներկցված 2 աշտարակների աստիճանները տանում են դեպի ընդարձակ վերնադասերը։ Ներսում պահպանվել են XI դարի խճանկարներ և որմանկարներ։

Սոֆի տաճարը հայ-ռուսական և հայ-ուկրաինական մշակութային կապերի հնագույն հուշարձաններից է։ Տաճարի արտաքին հարավային սրահի արևելյան մասում պահպանվել են որմանկարներ հետքեր՝ Գրիգոր Լուսավորիչի և Հռիփսիմեր պատկեներով, ինչպես և XVI-XVII դարերի 22 հայերեն արձանագրություններ կցագրերի տեսքով պահպանվել են նաև Յարոսլավ Իմաստունի սարկոֆագի (XI դար) կափարիչի վրա։

Ուկրաինական բարոկկոյի ձևերով Սոֆի տաճարի այժման տեսքը XVII դարի վերջի 1707-ի վերակառուցումների արդյունք է։ Սովետական ժամանակաշրջանում Սոֆի տաճարը վերականգնվել է։ 1934-ին հիմնվել է «Սոֆիայի տաճար» պատմաճարտարապետական թանգարան-արգելոցը, որն ընդգրկվում է ոչ միայն Սոֆի տաճարը, նաև նրան շրջապատող XVII-XVIII դարերի կառույցների անսամբլը։

Գրականություն София Киевская. Материалы и следования, Киев, 1973; Халцахчьян О. Х., Армяно-русские культурные отношения и их отражение в архитектуре, Е., 1957․

ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐ Նովգորոդում, Ս․ Սոֆիայի տաճար, ռուսական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից։ Կառուցվել է (1045-50, Կիևի Սոֆիայի տաճարի տիպով) Նովգորոդի կրեմլի տարածքում որպես կաթողիկե (այժմ՝ թանգարան)։ Հնգանավ հինգ գմբեթանի խաչաձև-գմբեթավոր կառույց է՝ արևմուտքից, յուսիսից և հարավից շրջապատված երկհարկանի սրահներով (սկզբնապես՝ բաց): Արմունկներիից ներկայացված է գմբեթավարտ զանգվածեղ աշտարակ, որի սանդուղքը տանում է [պլինթոսի (տափակ, լայն, քառակուսի թրծված աղյուս՝ բյուզանդական շինանյութ) օգտագործված է առավելապես թաղերի շարվածքում]: Սոֆիայի տաճարին բնորոշ է ձևերի պարզությունը, սակավ դեկորը և խստաշունչ հզորությունը: Սոֆիայի տաճարում պահպանվել են XI-XII դարերում որմնանկարների հատվածներ, XIV-XV դարերում սրբապատկերներ: 1941-44 թվականների մասնակի ավերվածքները վերականգնվել են:

ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐ Կոստանդնուպոլսում, բյուզանդական ճարտարապետության նշանավոր հուշարձան: 532-537-ին կառուցել են ճարտարապետներ Անթեմիոս Տրալացին և Իսիդորոս Միլեթցին: 989-ին երկրաշարժից փլված արևմտյան մասն ու գմբեթը վերակառուցել է հայ ճարտարապետական Տրդատը: 1453-ից թուրքերը Սոֆիայի տաճարը վերածել են մզկիթի. սվաղապատել են ներսի խճանկարները ու գունավոր մարմարով հարդարանքը (VI-XII դարերի խճանկրների մի մասը վերականգնվել է), խեղաթյուրել արտաքին տեսքը XVI-XVIII դարերի թուրքական կցակառույցներով (մինարեներ ևն): Այժմ թանգարան է: Ավելի մանրամասն տես Բյուզանդիա հոդվածում:

ՍՈՖԼՈՒ, գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 18կմ հարավ-արևմտյան: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, կերային կուլտուրանորի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղասպասարկման օբյեկտ, կինո, բուժկայան: Գյուղի շրջակայքում պահպանվել են գյուղատեղիկներ:

ՍՈՖՈԿԼԵՍ [ Σοφοκλῆς, մ. թ. ա. 497 կամ 496, Կոլոնոս (Աթենքի արվարձան)- մ. թ. ա. 406, Աթենք], հույն դրամատուրգ: Պերիկլեսի կառավարության մեջ վարել է բարձր պաշտոններ (դիվանագիտական, ֆինանսական): Ողբերգակների մրցույթում առաջին հաղթանակը տարել է 468-ին: Սոֆոկլեսը գրել է 120-ից ավելի պիեսներ, որոնցից մեզ են հասել բազմաթիվ պատառիկներ և յոթ լրիվ ողբերգություն՝ «Այաքս» (մինչև 442), «Անտիգռնե» (մոտ 425), «Տրախինուհիներ», «Էլեկտրա» (երկուսի թ. անհայտ), «Ֆիլոկտետես» (409), «Էդիպտոսը Կոլոնոսում» (բեմ. 401): Գրել է աշխատություն պարերգչախմբի նշանակության մասին, որը հայտնի է այլ հեղինակների մեջբերումներից։ Եղել է իր պիեսների երաժիշտ ու նկարչական ձևավորումների հեղինակը։ Նորություններ է բերել թատերական արվեստ՝ ավելացրել է պարերգչախմբի անդամների թիվը, հասցրել 15-ի, կրճատելով նրանց դերը իրադարձությունների ծավալման մեջ, ներմուծել է երրորդ դերասանին, ընդարձակել երկխոսությունները, հրաժարվել ողբերգությունները եռեգության ձևով միավորելուց։ Գլուխգործոցներ են՝«Էդիպոս արքա»-ն, որտեղ պատկերված է ճակատագրի դեմ մարտնչող մարդու ուժն ու աննկուն ճշմարտասիրությունը, և «Անտիգոնե»-ն, որի հերոսուհին ընդվզում էպես օրենքի դաժանության դեմ։