Տնտեսությունը: Ս. Սոֆիա—Պեռնիկ ինդուստրիալ շրջանի կենտրոնն է: Թողարկում է ընդհանուր բուլղարական արդ. արտադրանքի մոտ 1/6-ը: Գերակշռում են ծանր արդյունաբերության ճյուղերը՝ մետալուրգիան, մեքենաշինությունը: Առավել կարևոր ճյուղերն են սարքաշինությունը, էլեկտրոնային-հաշվողական տեխնիկայի արտադրությունը, հաստոցաշինությանը, քիմիական, տեքստիլ, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը: Սոֆիան երկաթուղիների, խճուղային մայրուղիների, և ավիագծերի խոշորագույն հանգույց է:
Սոֆիայում են Բուլղարիայի ԳԱ, 117 ԳՀԻ: Ունի համալսարան, կան բուհեր, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ:
Ճարտարապետությունը: Սոֆիայի քաղաքաշինական կառուցվածքի կանոնավորումից (1888—93) հետո կենտրոնական մասում գերակշռում է փողոցների օղակաշառավղային, իսկ ծայրամասերում՝ ուղղանկյուն հատակագծումը: Պահպանվել են հին հռոմեկան կառուցների մնացորդներ, միջնադարյան շինություններից՝ Սուրբ Սոֆիայի եկեղեցին (V—VI դդ.): XIX դ.—XX դ. սկզբին կառուցված էկլենտիկ բազմաթիվ շենքերի հետ կան նաև ազգային ճարտարապետյան ավանդույթները զարգացնելու ձգտումը արտահայտող կառույցներ (Հանքային ջրերի բաղնիքը՝ 1907—10, ճարտ. Պ. Մոմչիլով): Սոֆիայիի բուռն զարգացումը սկսվել է 1944-ից հետո: 1961-ին հաստատվել է քաղաքի վերակառուցման և հետագա 20 տարիների զարգացման գլխավոր հատակագիծը: Ժամանակակից կառույցներից են Կենտրոնական հրապարակների անսամբլը՝ Գ. Դեմիտրովի դամբարանով (1949, ճարտ.՝ Գ. Օվչարով, Ռ. Ռիբարով), «Ունիվերսիադա» մարզահամալիրը (1961, ճարտ.՝ Ա. Բարով), Սովետական բանակիննվիրված հուշակոթողը (բրոնզի, քար, 1954,ճարտարապետներ՝ Դ. Միտով, Լ. Նեյկով, քանդակագործներ՝ Ի. Ֆունն և ուրիշներ):
Հայերը Սոֆիայում: Ըստ Սոֆիայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու բակում պահպանված տապանաքարերի արձանագրությունների ու գրավոր այլ աղբյուրների, XVII դ. Սոֆիայում եղել է կազմակերպված հայ համայնք: 1673-ին հայ վաճառական Ապրո Չելեբին սեփական միջոցներով կառուցել է եկեղեցի: Հայերի մեծ մասը գաղթել էր Արևելյան Հայաստանից, ինչպես նաև Ղրիմից (Կաֆա): 1877—78-ի ռուս-թուրք. պատերազմի նախօրեին Սոֆիայի հայ գաղութում կար շուրջ 100 հայ: 1905-ին Սոֆիայի հայերի թիվը անցել է 300-ից: Սոֆիայի հայ գաղութը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից և 1922-ից հետո: 1932-ին Սոֆիայում հաշվվում էր շուրջ 3800 հայ: 1924-ից հետո Սոֆիայում են հաստատվել բուլղարահայ գաղութի ազգային ղեկավար մարմինները՝ թեմական խորհուրդը, առաջնորդարանը, դատաստանական ատյանը և մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպությունների կենտրոնական ղեկավարությունները: Ստեղծվել են հայրենակցական (իրենց ակումբներով ու գրադարաններով), մշակութային և մարզական միություններ, որոնց մասնաճյուղերը հետագայում առաջացել են Բուլղարիայի հայաշատ քաղաքներում: Հայերը հիմնականում բնակվել են «Հայկական» թաղամասում (քաղաքի կենտրոնում), Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջը: Զբաղվել են արհեստներով և առևտրով, եղել են և մտավորականներ: 1920-ական թթ. իրենց գործունեությունն են աշխուժացրել հայ ազգային կուսակցությունները: Հայկական կոմունիստական սեկցիան Բուլղարիայի կոմկուսի կենտկոմի ցուցումներով լայն գործունեություն է ծավալել հայ բանվորների և մանր արհեստավորների շրջանում: 1936-ին կառուցվել է Ս-ի «Ազգային տան» շենքը: XIX դ. վերջից Սոֆիայումում գործել է «Արամյան» թերի միջնակարգ դպրոցը (1944-ից վերանվանվել է Սպանդարյան և դարձել միջնակարգ), 1924—37-ին՝ Մեսրոպյան ճեմարանը (դպրոցներում դասավանդել են Սարգիս Փաչաճյանը, Վիկտորիյա Մումճյանը, Գևորգ Մեսրոպը, Դանիել Ռազգրադլյանը, Հարություն Պողոսյանը, Պարույր Ասատուրը և ուրիշներ): Սոֆիայում լույս է տեսել շուրջ 40 անանուն պարբերակ (առաջինը՝ «Հայաստանը»՝ 1945-ին), որոնք տպագրվել են հայկական տպարաններում: Այժմ (1984) լույս է տեսնում «Երևան» միության Սոֆիայի մասնաճյուղի երգչախումբը, «Սունդուկյան» թատերախումբը պարգևատրվել են «Կիրիլ և Մեֆոդի» շքանշաններով: Բուլղարիայում լայն ճանաչման են արժանացել բեմադրող Գրիգոր Ազարյանը, դիրիժոր Վիլլի Գազասյանը, բանաստեղծներ Սեդա Սևանը, Գրիգոր Փափազյանը, թարգմանիչներ Հակոբ Օրմանճյանը, Կարո Հայրապետյանը և ուրիշներ: Սոֆիայի հայերը ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական, քաղաքական, գիտական ու մշակութային