Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կառուցապատվում է միկրոշրջաններով։ Հասարակական խոշոր կառույցներից են՝ Կենտր․ ստադիոնը (1962), Սովետական բանակի տունը (1967)։ Ի նշանավորումն Վոլգայի վրա սովետական ժողովրդի մը– ղած ճակատամարտի հաղթանակի՝ 1963– 1967-ին Վ–ում, Մաման կուրգանի վրա ստեղծվել է հուշահամալիր (հեղինակներ՝ Ե․ Վ․ Վուչետիչ, Յա․ Բ․ Բելոպոլսկի, Վ․ Ա․ Դյոմին, Վ․ Ե․ Մատրոսով, Ա․ Ս․ Նովիկով, Ա․ Ա․ Տյուրենկով), որն արժա– նացել է լենինյան մրցանակի (1970)։

ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՄԱՐ* (մինչև 1961-ը՝ աոա– լինգրադի մարզ), ՌՍՖՍՀ կազմում։ Կազ– մավորվել է 1936-ի դեկտ․ 5-ին։ Տարածու– թյունը 114,1 հզ․ կԱ2 է, բն․՝ 2531 հզ․ (1985)։ Բաժանված է 33 շրջանի, ունի 18 քաղաք, 27 քտա։ 1970-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Վ․ մ․ գտնվում է Արևելա– Եվրոպական հարթավայրի հվ–արլ–ում։ Վոլգա գետով բաժանվում է արմ․՝ Աջափ– նյա, և արլ․՝ Անդրվոլգյան մասերի։ Աջափնյա մասն առավել բարձրադիր է՝ կտրտված ձորակներով ու հեղեղատնե– րով։ Ընդգրկում է Մերձվոլգյան բարձրու– թյան (մինչև 358 tl) հվ․, Երգենների հս․, Կալաչի բարձրության հվ–արլ․, Դոնի թմբաշարի արլ․ մասերը, ինչպես նաև |սոպյոր–Բուզուլուկյան և Սարպինյան դաշտավայրերը։ Անդրվոլգյան մասը ցածրադիր հարթավայր է։ Վոլգայի և նրա ձախ բազկի՝ Ախտուբայի միջև գտնվում է Վոլգա–Ախտուբայի ողողատը։ Կլիման ցամաքային է՝ ցուրտ սակավաձյուն ձմե– ռով և երկարատև, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը –8°Շ–ից մինչև -12°C է, հուլիսինը՝ 22-24°C։ Տարեկան տեղումները 270–450 ւէւէ են, վեգետացիոն շրջանը՝ 150–175 օր։ Վ․ մ–ով հոսում են Վոլգան և Դոնը։ Անդրվոլգյան մասում են գտնվում էլտոն, Բոտկուլ աղի լճերը։ Մեծ տարածում ունեն բնական և արհեստական ծովալճակները։ Տարած– քի ավելի քան 83%-ը գտնվում է տափաս–