Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանային զոնայում, որաեղ տարածված են սեահողերն ու մուգ շագանակագույն հողերը։ Վ․ մ–ի հվ–արլ․ մասը գտնվում է կիսաանապատային գոտում՝ բաց շագա– նակագույն, աղուտային մարգագետնա– շագանակագույն հողերով, օշինդրի, տա– փաստանային հատիկավոր և տարախո– տային բուսածածկույթով։ Անտառները գրավում են տարածքի 4%–ը։ Կենդանա– կան աշխարհը բազմատեսակ է։ Կան կրծողներ, աղվես, գայլ, գորշ կզաքիս, սայգա, թռչունների շատ տեսակներ, սո– ղուններ։ Վոլգա ն և Դոնը հարուստ են ձկներով։ Կլիմայավարժեցված են մշկա– մուկը, ենոտանման շունը են։ Բնակչության ավելի քան 60% –ը ռուս– ներ են։ Բնակվում են նաև ուկրաինացի– ներ, ղազախներ, թաթարներ և այլք։ Մի– շին խտությունը 1 կմ2 վրա մոտ 222 մարդ է (1985), քաղաքային բնակչությանը՝ 74% ։ Քաղաքներն են Վոլգոգրադը, Վոլժսկը, Կամիշինը են։ Տնտեսությունը։ Վ․ մ․ Պովոլժիեի արդ– յունաբերության և գյուղատնտեսության խոշոր շրջանն է։ Արդյունաբերության գլխ․ ճյրւղերն են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինությունը, մետալուրգիան։ Արագ զարգանում են քիմ․ և նավթաքիմ․ արդյունաբերությունը։ էներգետիկական բազան կազմում են ՍՄԿԿ XXII հա– մագումարի անվ․ Վոլգայի հէկը, Վոլգո– գրադի ՊՇԷԿ–ը և ջէկ–2, Կամիշինի, Մի– խայլովսկի և Վոլժսկի շէկերը։ Մետալուր– գիայի գլխ․ կենտրոնը Վոլգոգրադն է։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը տեղաբաշխված է Վոլգոգրադում, ինչպես նաե Կամիշինում (ավտոամբարձիչների գործարան), Դոնի Կալաչում (նավաշի– նական գործարան), Ուրյուպինսկում (աշ– տարակային ամբարձիչների գործարան), Ֆրոլովում (պողպատաձուլական գործա– րան), Վոլժսկում (գնդառանցքակալների, վերանորոգման–մեխանիկական գործա– րաններ)։ Տեղական նավթի և գազի հան– քավայրերի արդյունահանման բազայի վրա Վոլգոգրադում կառուցվել է նավթա– վերամշակման գործարան։ Քիմ․ արդյու– նաբերության ձեռնարկություններ կան Վոլժսկում, Կամիշինում, Վոլգոգրադում։ Զարգացած է շինանյութերի, տեքստիլ, փայտամշակման, սննդի արդյունաբերու– թյունը։ Վոլգոգրադում է ՍՍՀՄ–ի՝ մանա– նեխ արտադրող միակ գործարանը։ Գյուղատնտեսությունը ունի հացահա– տիկա–անասնապահական ուղղություն։ 1985-ին մարզում կար 469 կոլեկտիվ և սովետական տնտեսություն, հողահան– դակները կազմում էին 8706 հզ․ հա։ Հացահատիկային կուլտուրաներից մշա– կում են ցորեն, գարի, տարեկան, եգիպ– տացորեն, տեխ․ կուլտուրաներից՝ մա– նանեխ, արևածաղիկ, բոստանային կուլ– տուրաներից՝ ձմերուկ։ Անասնապահու– թյունն ունի մսակաթնային ուղղություն։ Զբաղվում են խոշոր եղշերավոր անաս– նապահությամբ, նրբագեղմ ոչխարաբու– ծությամբ։ 1985-ին մարզում կար 1413,3 հզ․ խո– շոր, 2073 հզ․ մանր եղշերավոր անասուն, 1174 հզ․ խոզ։ Երկաթուղիների երկարությունը 2400 կւէ է, ավտոճանապարհներինը՝ 12700 կմ (1985)։ Նավարկություն կա Վոլգայի, Դո– նի, Ախտուբայի, Խոպրուի վրա։ Լուսավորությունը U առողջապահու– թյունը։ 1984–85 ուս․ տարում մարզում կար 1425 հանրակրթական դպրոց, 66 պրոֆտեխ․ ուսումնարան, 42 միշնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 7 բուհ։ Վ․ մ–ում գործում են 1055 մասսա– յական գրադարան, 1470 ակումբային հիմնարկ, 1463 կինոկայանք, 13 թանգա– րան, 5 թատրոն, 25 ԳՀԻ։ 1985-ին մարզի 236 հիվանդանոցային հիմնարկներում աշ– խատում էին 10,5 հզ․ բժիշկ։ Կա 14 առող– շարան։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։

ՎՈԼԵՅԲՈԼ (անգլ․ volley ball,<volley՝ հարված թռիչքի պահին և ball՝ գնդակ), մարզախաղ գնդակով՝ 6-ական մարզի– կից կազմված երկու թիմի միշև։ Մեկ կող– մի խաղացողը ձեռքերով կամ գոտկատե– ղից վեր մարմնի ցանկացած մասով գըն– դակը ցանցի վրայով ուղարկում է մրցակ– ցի խաղադաշտն այնպես, որ այն հպվի խաղադաշտին կամ ետ մղելիս մրցակիցը խախտի կանոնները։ Նույն կիսադաշտում գնդակը կարող է խաղարկվել մինչև 3 ան– գամ։ Միևնույն խաղացողի միաժամա– նակյա կրկնահարվածը արգելվում է։ Խա– ղահրապարակը 9X 18 մ չափերի ուղղան– կյուն է՝ կիսված գետնից 2,43 մ (կանանց համար՝ 2,24 մ) բարձրության վրա ձգված ցանցով։ Խաղում են 3 կամ 5 խաղափուլ։ Հաղթում է 2(3-ից) կամ 3(5-ից) խաղափու– լերում առաջինը 15 միավոր շահած թիմը (14։14 կամ հետագա հավասար միավոր– ների հաշվի ղեպքում խաղը շարունակ– վում է մինչե կողմերից մեկի 2 միավորի առավելության հասնելը)։ Վ․ սկզբնավորվել է 1890-ական թթ․, ԱՄՆ–ում։ Հետագայում անցել է ճապոնիա, Չինաստան, Ֆիլիպիններ։ Եվրոպայում Վ․ նախապես տարածում է գտել Չեխոսլովա– կիայում (1907-ին)։ 1947-ին կազմավոր– վել է Վ–ի միշազգային ֆեդերացիա (ՖիՎԲ), որը միավորում է 148 երկիր (1985)։ ՖԻՎԲ–փ պաշտոն, մրցաշարերն են․ կանանց և տղամարդկանց աշխարհի (1949-ից) և մայրցամաքների (Եվրոպա– յինը՝ 1948-ից), աշխարհի գավաթի (1965-ից), ակումբային– թիմերի Եվրոպա– յի գավաթի (1961-ից) մրցումները։ Օլիմ– պիական խաղերում ընդգրկված է 1964-ից։ ՍՍՀՄ–ում Վ–ի առաշին կանոնները հաստատվել են 1926-ին։ 1932-ին ստեղծ– վել է Վ–ի համամիութենական սեկցիա (այժմ՝ ֆեդերացիա)։ Պաշտոն, անդրա– նիկ առաշնությունը անցկացվել է 1933-ին (քաղաքների հավաքականների միջև), 1938-ից ակումբային թիմերը խաղարկում են երկրի առաշնությունը։ Վ–ի ՍՍՀՄ ֆե– դերացիան ՖիՎԲ–ի անդամ է 1948-ից։ ՍՍՀՄ Վ–ի կանանց հավաքականը աշ– խարհի 1952, 1956, 1960, 1970 թթ․ առաջ– նությունների և 1968, 1972, 1980 թթ․ Օլիմ– պիական խաղերի հաղթող է, տղամարդ– կանց հավաքականը հաղթել է աշխարհի 1949, 1952, 1960, 1962, 1978 թթ․ առաջնու– թյուններում և 1964, 1968, 1980 թթ․ Օլիմ– պիական խաղերում։ Սովետական մար– զիկները բազմիցս նվաճել են նաև ակում– բային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթը։ ՀՍՍՀ–ում հանրապետ․ առաջնություն անցկացվում է 1925-ից։ 1928-ին ստեղծվել է Վ–ի հանրապետ․ սեկցիա (1958-ից՝ ֆե– դերացիա)։ Զբաղվողների թիվը 68 հզ․ է (1984)։ Երևանում գործում է Վ–ի մասնա– գիտացված դպրոց (1972-ից)։ «Արծաթե գնդակ» համամիութենական պատանե– կան մրցաշարում (1968-ին) Իջևանի թիմը գրավել է առաջին տեղ։ 1976-ի Օլիմպիա– կան խաղերի կանանց մրցաշարի մասնա– կից էր մ․ կ․ ս․ վ․ Ն․ Մուրադյանը, տղա– մարդկանց ՍՍՀՄ հավաքականի կազմում ս․ վ․ Ս․ Փլավչյանը 1982-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ ՀՍՍՀ–ում կա Վ–ի միջազգային կարգի 2 և համամիութենա– կան կարգի 18 մրցավար (1985)։ Հ․ Սիմոն յան, Տ․ Վարդանյան․

ՎՈԼԻՆԻ ՄԱՐՋ, Ուկր․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1939-ի դեկտ․ 4-ին։ Տա– րածությունը 20,2 հզ․ կմ2 է, բն․՝ 1032,5 հզ․ (1985)։ Արմ–ից սահմանակից է Լեհաստա– նին։ Բաժանվում է 15 շրջանի, ունի 10 քաղաք, 20 քտա։ Վարչական կենտրոնը՝ Լուցկ։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնությունը։ Մակերևույթը հիմնակա– նում հարթավայրային է (3/4-ը գրավում է Պոլեսիեն)։ Հփմասում Վոլինյան բարձրու– թյունն է (220–290 մ)։ Կլիման չավւավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաս– տիճանը –4,5°C է, հուլիսինը՝ 18,6°C։ Տարեկան տեղումները 550–600 մմ են, վեգետացիայի շրջանը՝ 200 օր։ Խոշոր գետը Պրիպյատն է։ Արմ–ում Լեհաստանի հետ սահմանով հոսում է Բուգը։ Մարզի սահմաններում են Սվիտյազսկոյե, Պու– լեմեցկոյե, Օրեխովո, Բելոյե և այլ լճեր։ Գերակշռում են պոդզոլային, մոխրա– գույն, ճմապոդզոլային, ճահճային հողերը և սևահողերը։ Տարածքի 32,5%-ն անտա– ռածածկ է։ Կենդանիներից կան որմըզ– դեղն, այծյամ, վայրի խոզ, գորշուկ, լու– սան, աղվես, նապաստակ։ Կլիմայավար– ժեցվում է մշկամուկը։ Բնակչությունը։ 95%–ը ուկրաինացի– ներ են, 4,2%–ը՝ ռուսներ։ Կան նաև բե–