Բ․ Վ․ Վոլինով Ի․ Պ․ Վոլկ 1918), Ժող․ տան արվեստանոցներում (1913–16), Վխուտեմասում (1918–23)։ 1924–40-ին եղել է ԱՄՄՔՍ–ի անվ․ թատ– րոնի (այժմ՝ Մոսսովետի անվ․ թատրոն), 1941–49-ին՝ Կ․ Ս․ Ստանիսլավսկու և Վլ․ Ի․ Նեմիրովիչ–Դանչենկոյի անվ․ երա– ժըշտ․ թատրոնի, 1951-ից՝ Փոքր թատրոնի գլխ․ նկարիչը։ Վաղ շրշանի գործերում կրել է կոնստրուկտիվիզմի ազդեցությու– նը [Բիլ–Բելոցերկովսկու «Շտորմ» («Փո– թորիկ»), 1925, ԱՄՄՔՍ–ի անվ․ թատրոն]։ Հետագայում դիմել է ծավալային և գե– ղանկարչական դեկորացիաների զուգորդ– մանը, կարևորել քնարական բնանկարը։ Ձևավորել է Կաբալևսկու «Տարասի ըն– տանիքը» (1951, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952, Կ․ Ս․ Ստանիսլավսկու և Վլ․ Ի․ Նեմիրովիչ–Դանչենկոյի անվ․ երաժշտ․ թատրոն), Սուրովի «Կանաչ փողոց»-ը (1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), Մալ– ցևի և Վենկստեռնի «Երկրորդ սեր»-ը (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951, վերջին երկուսը՝ ՄԴԱԹ–ում) ևն։ Պարգե– վատրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշանով։
ՎՈԼԿՈՎ Վալենտին Վիկտորովիչ (1881 – 1964), սովետական նկարիչ։ ԲՍՍՀ ժող․ նկարիչ (1955)։ Սովորել է Պենզայի գեղար– վեստական ուսումնարանում (1901–07), Կ․ Ա․ Սավիցկու մոտ և Պետերբուրգի Գե– ղարվեստի ակադեմիայում (1907–15)։ Պետրոգրադի տոնական ձեավորման պաննոների էսքիզների (ջրաներկ, 1918, Ռուս, թանգարան, Լենինգրադ), Վ․ Ի․ Լենինի դիմանկարի (1926, ԲՍՍՀ ԳԱ, Մինսկ) հեղինակ է։ Հիմնականում ստեղ– ծել է դիմանկարներ և թեմատիկ նկար– ներ («Բուհականները», 1947, «Մինսկը 1944 թվականի հուլիսի 3-ին», 1946–55, երկուսն էլ՝ ԲՍՍՀ Գեղարվեստի թան– գարանում, Մինսկ)։ Դասավանդել է Վի– տեբսկի գեղարվեստական տեխնիկու– մում (1923–29), Բելոռուս, թատերա–գե– ղարվեստական ինստ–ում (1953–64, Վ․ Վ․ Վ ո լ կ ո վ․ «Մինսկը 1944 թվականի հուլիսի 3-ին» (1946-55, PUU^ Գեղարվեստի թանգարան, Մինսկ) պրոֆեսոր՝ 1957-ից)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ ՎՈԼԿ ՈՎ Վլադիսլավ Նիկոլաևիչ (1935– 1971), ՍՍՀՄ տիեգերագնաց–օդաչու։ Սո– վետական Միության կրկնակի հերոս (22․10․1969 և 30․6․1971)։ ՍՄԿԿ անդամ 1965-ից։ Ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստ–ը (1959)։ 1969-ի հոկտ․ 12–17-ին Ա․ Վ․ Ֆիչիսյչենկոյի և Վ․ Վ․ Գորբաակոյի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կա– տարել «Սոյուզ–7» տիեզերանավ–արբան– յակով։ Տիեզերանավի անձնակազմն իրա– կանացրել է մեկօրյա խմբային թռիչք «Սոյուզ–6» և երեքօրյա խմբային թռիչք «Սոյուզ–6» ու «Սոյուզ–8» տիեզերանավերի հետ։ 1971-ի հունիսի 6-ին, Գ․ Տ․ Դոբըո– վոչսկու և Վ․ ի․ Պացէսեի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սո– յուզ–11» տիեզերանավով։ Հունիսի 7-ից թռիչքն ընթացել է 1971-ի ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ համատեղ։ Հունիսի 30-ին, թռիչքի ծրագիրն ավարտելուց հետո Երկիր վերադառնալիս, Վ․ և «Սոյուզ– 11»-ի անձնակազմի մյուս անդամները զոհվել են։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապա– րակում, Կրեմլի պատի մոտ։
ՎՈԼԿՈՎ Ֆեոդոր Գրիգորևիչ (1729–1763), ռուս դերասան և թատեր․ գործիչ։ Ռուս, առաջին մշտական թատրոնի ստեղծողը, «ռուսական թատրոնի հայրը» (Վ․ Բելինս– կի)։ Ցարոսլավլում 1750-ին կազմակերպել է հանրային թատրոն, ուր խաղացել են հետագայում ճանաչված դերասաններ՝ Ի․ Ա․ Դմիտրևսկին, 0ա․ Դ․ Շումսկին և ուրիշներ։ 1752-ին Վ–ի թատերախումբը հրավիրվել է Պետերբուրգ, սակայն բնույ– թով ժող․ թատրոնը չի բավարարել պա– լատի պահանջները և արձակվել է։ 1756-ին հրապարակվել է հրամանագիր պետ․ ռուս, թատրոն հիմնադրելու մասին, դիրեկտոր է նշանակվել Ա․ Պ․ Սումարոկովը, որին օգնել է Վ․ և 1761-ից փոխարինել նրան։ Վ․ այն դարձրել է ազգ․ նշանակության հանրային պրոֆեսիոնալ թատրոն, եղել նրա առաջին ողբերգակը։ Դերերից են՝ Օսկոլդ, Խորն, Տրուվոր (Սումարոկովի «Սեմիրա», «Խորն», «Սինավ և Տրուվոր»), Համլետ (ըստ Շեքսպիրի «Համլետ»-ի Սումարոկովի մշակման)։ Վ․ եղել է բուռն խառնվածքի դերասան, կլասիցիզմի կա– նոններին չի հետևել, մեծ հաջողությամբ խաղացել է նաև կատակերգություննե– րում։ Նրա առաջադիմական գործունեու– թյունը բարձր են գնահատել Դ․ Ի․ Ֆոն– վիզինը և Ն․ Ի․ Նովիկովը, Գ․ Ռ․ Դերժա– վինը, իսկ Բելինսկին նրան անվանել է «հասարակական կյանքի շարժիչ» և անու– նը դասել Մ․ Վ․ Լոմոնոսովի կողքին։ 1911-ից Ցարոսլյսվլի թատրոնը կոչվում է Վ–ի անունով։
ՎՈԼՅՈհՆՏԱՐԻ&Մ, կամապաշտ ու– թ յ ու ն (< լատ․ voluntas – կամք), իդեալիստական փիլիսոփայական ըմբըռ– նում, որը կամքը դիտում է որպես կեցու– թյան սկզբունք։ Տերմինը մուծել է գերմ․ սոցիոլոգ Ֆ․ Տյոնիսը [Tonnies (1855– 1936)], 1883-ին։ Վ–ի տարրեր առկա են Օգոստինոսի և Ցոհան Դունս Սկոտի փիլ․ հայացքներում։ Նորագույն Վ–ի նախադըր– յալ է Ի․ Կանտի ուսմունքը պրակտիկ բա– Վ․ Ն․ վոլկով Ֆ․ Գ․ Վոլկով նականության (որը որպես կանխադրույթ ընդունում է կամքի ազատությունը) առաջ– նայնության մասին։ Սրանից ելնելով Ֆիխ– տեն կամքի մեջ տեսել է անձնավորության հիմքը, իսկ «Ես»-ի կամային գործունեու– թյան մեջ՝ կեցության բացարձակ ստեղ– ծագործական սկզբունքը, աշխարհի հո– գևոր ինքնածնման աղբյուրը։ Ընդ որում Ֆիխտեն (ինչպես և Կանտը, Շելինգը, Հեգելը) կամքը համարել է էությամբ բանական։ Ի հակադրություն նրա, Սև Շո– ւցենհաուերը, որի փիլ–յան մեջ Վ․ արդեն ինքնուրույն ուսմունք է, կամքին տվել է իռացիոնալիստական մեկնաբանություն, որտեղ կամքը ներկայանում է իբրև աշ– խարհի կույր, ոչ բանական, աննպատակ գործող նախասկիզբ։ Շոպենհաուերի (ինչ– պես և է․ Հարտմանի) Վ․ սերտորեն կապ– ված է հոռետեսության (համաշխարհա– յին պրոցեսը անիմաստ է, նրա հիմքում ընկած է անգիտակցական և կույր կամքը) հետ։ Ի տարբերություն Շոպենհաուերի հոռետեսական և ճակատագրապաշտա– կան Վ–ի, Ֆ․ Նիցշեն Վ–ի հիմքում դրել է «իշխելու կամքը», որն իմաստավորում է մարդու և առհասարակ մշակույթի գո– յությունը։ Տնտեսական Վ․ հասարակության տնտ․ զարգացման մեջ վճռականը հա– մարում է մարդկանց գիտակցությունն ու կամքը։ Այն հակադրվում է էկոնոմիկայի, որպես հասարակական կյանքի օբյեկ– տիվ հիմքի, գիտ․, մատերիալիստական ըմբռնմանը, չի ընդունում գիտակցության ու կամքի նկատմամբ հասարակական կե– ցության առաջնայնությունը, ժխտում օբ– յեկտիվ տնտ․ օրենքների գոյությունը։ Մերժելով տնտ․ դետերմինիզմն ընդհան– րապես, տնտ․ Վ․ փորձում է հասարակու– թյան տնտ․ զարգացման ներքին պատ– ճառները գտնել ականավոր անհատ– ների կամային հատկանիշների մեջ։ Նը– ման հակագիտ․ հայացքների համակարգը կարևոր տեղ է գրավում բուրժ․ քաղաքա– տնտեսության մեջ և ծառայում է կապիտա– լիզմի ջատագովմանը։
ՎՈԼՆԱ» («Волна», «Ալիք»), բոլշևիկյան լեգալ օրաթերթ։ Լույս է տեսել 1906-ի ապրիլի 26 (մայիսի 9)-ից մինչե մայիսի 24 (հունիսի 6)-ը, Պետերբուրգում, 25 համար։ Թերթի աշխատանքները ղեկա– վարել և 9-րդ համարից նրա փաստացի խմբագիրն է դարձել Վ․Ի․ Լենինը, ՌՍԴԲԿ IV (միավորիչ) համագումարից Պետեր– բուրգ վերադառնալուց հետո։ Խմբագրա– կան կոլեգիայի կազմում եղել են Վ․ Վ․ Վորովսկին և Մ․ Ս․ Օլմինսկին, աշխա– տակցել են Ա․ Վ․ Լունաչարսկին, Ի․ Ի․ Սկվորցով–Ստեպանովը և ուրիշներ։ Թեր–