Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թերթում հրատարակվել է Լենինի 27 հոդված։ «Վոլնան» մերկացրել է մենշևիկների ու կադետների սահմանադրական պատրանքները, պրոլետարիատին համախմբել ինքնակալության դեմ պայքարի։ Թերթը ենթարկվել է ոստիկանական հետապնդումների։ Լույս ընծայված 25 համարներից 8-ը (6, 10, 18, 19, 2225) ոչնչացվել են Սանկտ Պետերբուրգի դատական պալատի որոշմամբ։ «Վոլնա»-ին հաջորդել է «Վպերյոդ»-ը։

ՎՈԼՈԳԴԱ, քաղաք, ՌՍՖՍՀ վոլոգդայի մարզի կենտրոնը։ 260 հազար բնակից (1983)։ Երկաթուղային հանգույց է, նավահանգիստ Վոլոգդա գետի ափին։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը։ «Սևեռնի կոմունար» գործարանն արտադրում է փայտամշակման հաստոցներ,փայտասղոցման շրջանակներ, ավտոփայտատարներ։ Կան լոկոմոտիվավագոնանորոգման, վերանորոգմանմեխանիկական, առանցքակալների, յուղագործական,լիկյորիօղու, գարեջրի գործարաններ,մսի, կաթի կոմբինատներ, դեղագործական ֆաբրիկա, թեթև արդյունաբերության և շինանյութերի ձեռնարկություններ։ Զարգացած է ժանյակի արտադրությունը։ Ունի 3 բուհ, 10 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 3 թատրոն, թանգարաններ։ Հայտնի է 1147-ից։ XV-XVII դարերին եղել է առևտրի և արհեստագործության խոշոր կենտրոն։ 1983-ին պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Քաղաքի հին կենտրոնի՝ քարե պարիսպներով և աշտարակներով (1671-1675) շրջափակված Հայրապետական ապարանքի տարածքում են՝ Սոֆիայի տաճարը (1568-70), որմնանկարները՝ (1686-1688), ութանիստ զանգակատունը (1654-1659, վերակառուցվել է XIX դ․),Պետական վարչության երկհարկ պալատները (1659, որմնանկարները՝ XVII դ․),Հայրապետական եռահարկ պալատը (1764-69, այժմ՝ թանգարան) և Հարության տաճարը (1772-76, պատկերասրահ՝ 1952-ից)։ Վոլոգդայում կան ճարտարագիտական «նախշավոր» (ԿոնստանտինոԵլենինսկայա, մոտ 1690, Հովհան Ոսկեբերանի, XVII դ․ վերջ XVIII դ․ սկիզբ ևն) և «նարիշկինյան» (Տյառն ընդառաջը Առափնյակում, 1731-1735 ևն) ոճերի բազմաթիվ եկեղեցիներ։ Վոլոգդայի ծայրամասում Սպասո-Պրիլուցկի մենաստանն է (XVI XVII դդ․)։ 1781-ին կազմվել է Վոլոգդայի կանոնավոր հատկագիծը, հիմնականում կառուցապատվել մենատներով։ Սովետական իշխանության տարիներին ըստ գլխավոր հատակագծի (1953, ճարտ․ Ցու․ Մ․ Կիլովատով և ուրիշներ) Վոլոգդան կառուցապատվում է բնակելի շենքերով և բարեկարգվում։

ՎՈԼՈԳԴԱՅԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1937 թվականի սեպտեմբերի 23-ին։ Տարածությունը 145,7 հզ․ կմ2 է, բն․՝ 1336,5 հազար (1985)։ Բաժանվում է 26 շրջանի, ունի 15 քաղաք, 13 քաղաքի տիպի ավան։ Կենտրոնը՝ Վոլոգդա։ Բնությունը։ Վոլոգդայի մարզը գտնվում է ԱրևելաԵվրոպական հարթավայրի հյուսիսային մասում, 150200 մ բարձրության վրա։ Մարզի արևմտյան մասին բնորոշ է մորենալճային ռելիեֆը։ Կենտրոնական մասում գտնվում են մի շարք բարձրություններ և բլրաշարեր (առավելագույն բարձրությունը՝ 304 մ), արևելքում՝ ալիքավոր հարթավայր Է։Կլիման չափավոր ցամաքային Է, երկարատև ձմեռով, կարճ ու տաք ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ 11°C-ից մինչև 14°C Է, հուլիսինը՝16-18°C։ Տարեկան տեղումները 480-580 մմ են։ Գետերը պատկանում են Բալթիկ, Սպիտակ և Կասպից ծովերի ավազաններին։ Խոշոր գետը Սուխոնան Է։ Վոլոգդայի մարզում են Բելոյե, Վոժե, Կուբենսկոյե լճերը, Չերեպովեցի, Ռիբինսկի ջրամբարերը ևն։ Հողերը հյուսիսում պոդզոլային են, հարավում՝ ճմապոդզոլային։ Անտառները գրավումեն տարածքի մոտ 2/3-ը։ Գերակշռում են փշատերև ծառատեսակները։ Տարածված են ճահիճներն ու մարգագետինները։