Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կենդանիներից կան գորշ արջ, սկյուռ, նապաստակ, աղվես, կուղբ։ Շատ կան թռչուններ, լճերում և գետերում՝ ձկներ։ Ռիբինսկի ջրամբարի ափին է Դարվինի արգելոցը։ Կա կուղբերի 3 արգելավայր։ Բնակչությունը։ 98%-ը ռուսներ են, 1%-ը՝ ուկրաինացիներ։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 9 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 62% (1985)։ Խոշոր քաղաքներն են Վոլոգդան և Չերեպովեցը։ Տնտեսությունը։ Վոլոգդայի մարզի ՍՍՀՄ հյուսիս արևմուտքի առավել ինդուստրիալ մարզերից է։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեետալուրգիան (մարզի արդյունաբերության համախառն արտադրանքի 2/3-ը), փայտամթերումը և փայտամշակումը, մեքենաշինությունը։ Զգալի տեսակարար կշիռ ունի թեթև և սննդի արդյունաբերությունը։ Չերեպովեցում գործում է լրիվ ցիկլի մետալուրգիական հզոր գործարան, որը ածուխը ստանում է Պեչորայի ավազանից, երկաթի հանքաքարը՝ Կոլա թերակղզուց։ Անտառանյութի սղոցման, վերամշակման, թղթիցելյուլոզայի ար տադրության կենտրոններ են Չերեպովեցը, Մեծ Ուստյուգը, Սոկոլը, Խարովսկը։ Մեքենաշինությունը թողարկում է անտառանյութի, մսի, կաթնեղենի արդյունաբերության տեխնոլոգիական սարքավորումներ, առանցքակալներ։ Զարգացած է նավաշինությունը, երկաթուղիների շարժակազմի և նավերի նորոգումը։ Կան վուշի նախնական մշակման ձեռնարկություններ, փայտամշակման կոմբինատներ, տրիկոտաժի, կարի ֆաբրիկաներ, խոզի մազի խոզանակի ֆաբրիկա։ Զարգացած է յուղագործությունը, կաթի պահածոների արտադրությունը, սևանախշ արծաթի, փայտի փորագրումը, ժանյակների հյուսումը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են կաթնամսատու անասնապահությունը և խոզաբուծությունը, կարտոֆիլի, վուշի, կերային կուլտուրաների մշակությունը։ Մշակում են գարնանացան ցորեն, տարեկան, գարի։ Երկաթուղիների երկարությունը 772 կմ է (1984), ավտոճանապարհներինը՝ 8 հազար կմ, ջրային ուղիներինը՝ մոտ 11 հզ․ կմ, որից 2 հազար կմ օգտագործվում է նավագնացության նպատակով։ Մարզում են Վ․ Ի․ Լենինի անվան Վոլգա-Բալթյան ջրային ուղին, Հյուսիսային Դվինայի ջրանցքը։ Այստեղով են անցնում Պովոլժիեից Չերեպովեց, Վուկտիլ-Անդրոպով-Տորժոկ («Հյուսիսափայլ») գազամուղները։ Լուսավորությունը և առողջապահությունը։ 1984-85 ուսումնական տարում մարզում գործում էր 918 դպրոց, 50 պրոֆտեխնիկական ուսումնարան, 26 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 4 բուհ։ 1984-ին մարզում կար 883 մասսայական գրադարան, 2 թատրոն, 16 թանգարան, 1151 ակումբային հիմնարկ, 1330 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1984-ին մարզի 164 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էր 4,2 հզ․ բժիշկ։

ՎՈԼՈԴԱՐՍԿԻ Վ․ [իսկական ազգանունը և անունը Գոլդշտեյն Մոիսեյ Մարկովիչ (1891-1918)], հեղափոխական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917-ից։ 1905-ին մտել է Բունդ, ապա եղել մենշևիկ։ 190811-ին հեղափոխական աշխատանք է տարել Վոլինի և Պոդոլսկի նահանգներում։ Բազմիցս ձերբակալվել է, 1911-ին՝ աքսորվել Արխանգելսկի նահանգ։ 1913-ին տարագրվել է Հյուսիսային Ամերիկա, ուր մտել է Ամերիկայի սոցիալիստ, կուսակցության և դերձակների ինտերնացիոնալ արհմիության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) շրջանում եղել է ինտերնացիոնալիստ։ 1917-ին վերադարձել է Պետրոգրադ, հարել «մեժռայոնցիներին» (որոնք փորձում էին միավորել բոլշևիկներին ու մենշևիկներին), ապա ընդունվել բոլշևիկյան կուսակցության շարքերը։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի (1917) պատգամավոր։ 1917-ի սեպտեմբերին ընտրվել է Պետրոգրադի սովետի նախագահության անդամ։ Հոկտեմբերյան զինված ապստամբության ակտիվ մասնակից, հաղթանակից հետո՝ մամուլի, պրոպագանդայի և ագիտացիայի գործերի կոմիսար, «Կրասնայա գազետա» («Красная газета») թերթի խմբագիր։ Սովետների II-IV համագումարների պատգամավոր, Համառուսաստանյան ԿԳԿի նախագահության անդամ։ 1918-ին սպանել են էսէռները։ Թաղված է Լենինգրադում՝ Մարսյան դաշտում։

ՎՈԼՈՏՈՎՈ, գյուղ Նովգորոդի մոտ, հայտնի է ռուս, արվեստի նշանավոր հուշարձան Աստվածածնի վերափոխման եկեղիցով (1352, որմնանկարները՝ 1363-ի և 1390-ի միջև)։ Միագմբեթ խորանարդաձև, արլ․ աբսիդով և ճակատների եռատերև ավարտով (ավելի ուշ փոխվել են) տաճարը կառուցվել է խոշոր քարերով, աչքի է ընկել ճարտարագիտական կերպարի խստաշունչ պարզությամբ։ Որմնանկարները ճարտ․ ֆոնով կամ լեռնային բնանկարով բազմաֆիգուր տեսարաններ են, դիմանկարներ։ 1941-43-ին գերմանաֆաշիստական զավթիչներն ավերել են եկեղեցին։ 1964-ից հետո այն վերականգնվում է։

ՎՈԼՈՖ, ուոլոֆ, յաոլոֆ, ժողովուրդ Սենեգալ Հանրապետությունում։ Բնակվում են գլխավորապես Սենեգալի կենտրոնական, ծովափնյա գոտում՝ Սենեգալ գետի ձախ ափից մինչև Դակար քաղաքը։ Որոշ մասը բնակվում է հարևան երկրներում (Գամբիա, Մալի, Մավրիտանիա, Գվինեա)։ Ընդհանուր թիվը՝ 2 մլն (1973)։ խոսում են վոլոֆ լեզվով։ Մեծ մասը դավանում է մահմեդականություն, մասամբ՝ քրիստոնեություն (կաթոլիկություն)։ Զբաղվում են հիմնականում արևադարձային հողագործությամբ (գետնընկույզ, վարսակ, բրինձ), առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ։

ՎՈԼՎՈՔՍԱՅԻՆՆԵՐ (Volvocophyceae), կանաչ ջրիմուռների դաս։ Միաբջիջ կամ գաղութային, վեգեսաոոիվ վիճակում շարժուն, սովորաբար կանաչ, երբեմն կարմիր կամ անգույն օրգանիզմներ են։ Միակորիզ են, պատյանավոր կամ մերկ, ունեն գավաթաձև, պիրենոիդով քրոմատոֆոր, սովորաբար 2 բաբախողվա կուոլ, կարմիր աչք և 2 (հազվադեպ՝ 48) մտրակիկ։ Անգույն ձևերը քրոմատոֆոր չունեն կամ այն ներկայացված է անգույն ստրոմի (լեյկոպլաստի) ձևով։ Միաբջիջ, պատյան չունեցող վոլվաքսայինները բազմանում են երկայնակի կիսվելով, պատյանավորները՝ զոոսպորներով, գաղութային ձևերը՝ մայրական գաղութի ներսում բջիջների հաջորդական բաժանմամբ։ Սեռական բազ մացումը կատարվում է վեգետատիվ բջիջ ների կամ գամետների կոպուլյացիայի միջոցով։ Հիմնականում պլանկտոնային ձևեր են և կեր են ծառայում ձկների հա մար։ Զանգվածային բազմացման հետե վանքով երբեմն առաջացնում են «ջրի ծաղկում», որից խմելու ջուրը դառնում է ոչ պիտանի և վնասակար ձկնատնտեսության համար։ ՍՍՀՄում հայտնի է վոլվաքսայինների 52 ցեղ, 250 տեսակ։ ն․ Տամբյան

ՎՈԼՏ (Ա․ Վոլտայի անունով), էլեկտրական լարման, պոտենցիալի, պոտենցիալների տարբերության, էլեկտրաշարժ ուժի միավորը Միավորների միջազգային համակարգում։ Կրճատ նշանակվում է Վ (միջազգային նշանակումը՝ V)։ 1 Վ․ հավասար է էլեկտրական շղթայի տեղամասի այն լարմանը, որի դեպքում տեղամասով անցնում է 1 Ա հաստատուն հոսանք և ծախսվում է 1 Վա հզորություն։

ՎՈԼՏԱ (Volta) Ալեսսանդրո (17451827), իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ։ Սովորել է ճիզվիտների օրդենի դպրոցում։ 1774-1779-ին ֆիզիկա է դասավանդել Կոմոյի գիմնազիայում, 1779-ից՝ Պավիայի համալսարանի պրոֆեսոր։ 1815-19-ին՝ փիլիսոփայության ֆակուլտետի դիրեկտոր Պադուայում։ Աշխատանքները վերաբերում են էլեկտրականությանը, քիմիային և ֆիզիոլոգիային։ Ստեղծել է էլեկտրական մի շարք սարքեր (էլեկտրաչափ, կոնդենսատոր, էլեկտրացույց ևն)։ 1776-ին հայտնաբերել է այրվող գազ (մեթան)։ 1792-94-ին, հետաքրքրվելով Լ. Գաչվանիի հայտնագործած «կենդանական էլեկտրականությամբ», մի շարք փորձերով ցույց է տվել, որ դիտվող երևույթները կապված են երկու տարասեռ մետաղներից և հեղուկից կազմված փակ շղթայի առկայության հետ։ 1800-ին ստեղծել է, այսպես կոչված, վոլտյան