Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տարածությունը 52,4 հզ․ կմ2 է, բն․՝ 2460 հզ․ (1985)։ Բաժանվում է 32 շրշանի։ Ունի 14 քաղաք, 22 քաա։ Վարչական կենտրոնը՝ Վորոնեժ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1935, 1956)։ Բնությունը։ Վ․ մ․ գտնվում է Արեելա– Եվրոպական հարթավայրի կենտր․ մա– սում, Դոնի միջին հոսանքի ավազանում։ Արմ՜ում Միշին Ռուսական բարձրությունն է (220–260 մ), Արլ–ում՝ Դոնի ձախ ափին, Օկա–Գոնյան հարթավայրը (բարձրու– թյունը՝ 80–178 մ) և էրոզիայով մասնատ– ված Կալաչյան բարձրությունը (մինչե 234 մ)։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –8,5°Շ–ից մինչե –10,5°Cէ, հուլիսինը՝ 19,6–21,8°С։ Տարեկան տեղումները 425–560 մմ են, վեգետացիոն շրջանը՝ 190–200 օր։ Խոշոր գետը Դոնն է՝ Վեդու– գա, Դեիցա, Պոտուդան, Տիխայա Սոսնա, Վորոնեժ–Բիտյուգ, Օսերեդ և այլ վտակ– ներով, հս–արլ–ում՝ Խոպյոր։ Վորոնեժ գետի վրա կառուցվել է ջրամբար։ Մարզի հս–ը գտնվում է անտառատափաստանա– յին, հվ–ը՝ տափաստանային զոնայում։ Տարածքի մոտ 10%–ը անտառածածկ է (կաղնի, սոճի)։ Տարածված կենդանիներն են գայլը, աղվեսը, ենոտանման շունը, աքիսը, գորշ նապաստակը են։ Ջրամբար– ներն ու գետերը հարուստ են ձկներով։ Մարզի տարածքում են Վորոնեժի և Խոպ– յորի արգելոցները։ Բնակչությունը։ 93%-ը ռուսներ են։ Բնակվում են նաև ուկրաինացիներ։ Մի– ջին խտությունը 1 կմ2 վրա ավելի քան 47 մարդ է, քաղաքային բնակչությունը մոտ 58% (1985)։ Կարեոր քաղաքներն են Վորո– նեժը, Բորիսոգլեբսկը, Օստրոգոժսկը, Կալաչը, Գեորգիու–Դեժը, Ռոսսոշը, Պո– վորինոն։ Տնտեսությունը։ Վ․ մ․ զարգացած արդ– յունաբերության ե,ինտենսիվ գյուղատըն– տեսության շրջան է։ Մարզի էներգետիկ բազայի հիմքն են կազմում ՍՍՀՄ եվրո– պական մասի միասնական էներգահա– մակարգում գործող Վորոնեժի ՊՇԷԿ–ը, Նովովորոնեժսկի ԱԷԿ–ը և ջէկը։ Մարզի արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է (խոշորագույն կենտրոնը՝ Վորոնեժ)։ Թողարկում է սար– քավորում (հանքահարստացուցիչ և տեխ– նոլոգիական քիմ․, թեթե և սննդի արդյու– նաբերության համար), մետաղահատ հաս– տոցներ, դարբնոցամամլիչային, գյուղա– տնտ․ մեքենաներ, էքսկավատորներ, կամրջային կոնստրուկցիաներ են։ Միու– թենական նշանակություն ունի հեռուս– տացույցների և ռադիոընդունիչների ար– տադրությունը։ Զարգացած են քիմ․ արդ– յունաբերությունը և շինանյութերի ար– տադրությունը։ Կարեոր նշանակություն ունի սննդի արդյունաբերությունը։ Գյու– ղատնտեսությունն ունի հացահատիկային– անասնապահական ուղղություն։ Ցանքա– տարածությունները կազմում են 4126 հզ․ հա։ Մշակում են հացահատիկային, տեխ․, կերային, բանջարաբոստանային կուլտու– րաներ, հատիկաընդավորներ, կարտոֆիլ, եգիպտացորեն։ Զբաղվում են պտղաբու– ծությամբ։ Զարգացած է կաթնամսատու անասնապահությունը, խոզաբուծությու– նը, մսաբրդատու ոչխարաբուծությունն ու թռչնաբուծությունը։ Զբաղվում են ձիա– բուծությամբ ։Երկաթուղիների երկարությունը 1197 կմ է, ավտոճանապարհներինը՝ 16,7 հզ․ կմ (1985)։ Վ․ մ–ով են անցնում Մոսկվա– Վորոնեժ–Դոնի Ռոստով ավտոմայրու– ղին, Ստավրոպոլ–Մոսկվա, Շեբելինկա– Օստրոգոժսկ գազամուղները։ Լուսավորությունը և առողջապահու– թյունը։ 1985-ին մարզում կար 1280 հանրակըր– թական դպրոց, 53 պրոֆտեխ․ ուսումնա– րան, 40 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 10 բուհ (այդ թվում՝ համալսարան), 1234 մասսայական գրա– դարան, 5 թատրոն, 6 թանգարան, 1411 ակումբային հիմնարկ, 1719 կինոսարք։ 1985-ին մարզի հիվանդանոցային հիմ–