Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղբար» պիեսը, ռեժ․՝ Վ․ Դոձիաշվիլի (խաղացել է նաև գլխ․ դերը), նկարչական ձևավորումը՝ ՀՍՍՀ և ՎՍԾՀ արվեստի վաստ․ գործիչ Ռ․ Նալբանդյան, երաժշտ․ ձևավորումը՝ ՎՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ Ն․ Մկրտչյան․ Պաղտասարի դերում հանդես են եկել նաև ՎՍՍՀ ժող․ արտիստ Ա․ Կվանտալիանին, ՎՍՍՀ վաստ․ արտիստ Դ․ Օքրոսցվարիձեն։ Թատրոնի կազմում են (1981)՝ ՍՍՀՄ ժող․ արտիստներ՝ Վ․ Անջավւարիձեն, Օ․ Մեղվինեթուխուցեսին, ՎՍՍՀ և ՀՍՍՀ ժող․ արտիստուհի Ս․ ճիաուրելին, ՎՍՍՀ ժող․ արտիստներ Մ․ Զավւարիձեն, Յա․ Տրեպոլսկին, Ա․ Օմիաձեն, Դ․ Օքրոսցվարիձեն, ՎՍՍՀ վաստ․ արտիստներ՝ Ե․ Ղիփշիձեն, Տ․ Սաղվարելիձեն, Դ․ ճիճինաձեն, Կ․ Լափերաձեն և ուրիշներ։ Թատրոնի գլխ․ ռեժիսորն է Թ․ Չխեիձեն։

Ռ․ Փաշայան

ՎՐԱՍՏԱՆԻ ՌՈհՍԹԱՎԵԼՈՒ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆ պետական ակադեմիական, Վրաց․ ՍՍՀ խոշորագույն դրամատիկ, թատրոնը։ Ստեղծվել է 1921-ին, Թիֆլիսում՝ 1920-ին կազմակերպված Դրամայի պետ․ թատրոնի հիման վրա։ 1921-ից թատրոնը կոչվել է Շոթա Ռուսթավելու անունով, 1966-ից դարձել ակադեմիական։ Թատրոնի ստեղծագործության համար մեծ նշանակություն է ունեցել ղեկավարի՝ Կ․ Մարշանիշվիչու գործունեությունը (1922–26)։ Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր» («Ֆուենտե Օվեխունա») պիեսի բեմադրությունը (1922), որը համահնչուն էր հեղափոխական դարաշրջանին, աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալ կուլտուրայով, արտահայտել Սովետական Վրաստանի թատերարվեստի գաղափարագեղարվեստական սկզբունքները։ Հեղափոխական–ազատագր․ պայքարի թեման բեմական մարմնավորում է ստացել Շանշիաշվիլու «էրեթիի հերոսները» (1924), Կակաբաձեի «Երկրաշարժ Լիսաբոնում» (1925) պիեսների բեմադրություններում։ Թատրոնը բեմադրել է վրաց․ և արտասահմանյան դասական պիեսներ՝ Գ․ էրիսթավիի «Վեճ» (1921), Զ․ Անտոնովի «Սրեի խավարումը Վրաստանում» (1923), Շեքսպիրի «Համլետ» (1925) են։ 1920-ական թթ․ 2-րդ կեսից թատրոնը ղեկավարել է Ա․ Վ․ Ախւէեաեչին (1926–35)։ Խաղացանկում մեծ տեղ է գրավել սովետական դրամատուրգիան։ Լավրենյովի «Բեկում», Շանշիաշվիլու «Անզոր» (երկուսն էլ՝ 1928), «Լամարա» (ըստ Վաժա Փշավելայի, 1926, 1930), Շիլլերի «Ավազակներ» երկերի բեմադրությունները հաստատել են թատրոնի հերոսառոմանտիկական ուղղվածությունը, ձգտումը դեպի բանաստեղծական մոնումենտալ ներկայացումները։ Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմներին են նվիրվել Դարասելիի «կիկվիձե» (1941, 1964), Չիրսկովի «Հաղթողները» (1946), Մոսաշվիլու «Կայարանապետը» (1947) և այլ բեմադրություններ։ Թատրոնը մշտապես անդրադարձել է պատմ․ թեմային, ինչպես և դասական դրամատուրգիային՝ Սոլովյովի «Մեծ տիրակալը» (1945, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1945), Շեքսպիրի «Օթելլո» (1937), «Լիր արքա» (1948, 1966), Մոսաշվիլու «Ջրասույզ քարեր» (1951, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), «Օթարի այրին» (ըստ ճավճավաձեի, 1952) են։ 1950–1960-ական թթ․ թատրոնի կյանքում նշանակալից են եղել Դ․ Ալեքսիձեի (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1956) և Մ․ Թումանիշվիլու (Անույի «Անտիգոնե», 1968, Իոսելիանիի «Քանի դեո սայլը շուռ չի եկել», 1969) բեմադրությունները։ Վերջին շրջանի ներկայացումներից են՝ Բրեխտի «Կովկասյան կավճե բոլորակ» (1975), Շեքսպիրի «Ռիչարդ III» (1978, երկուսն էլ՝ ռեժ․ Ռ․ Ստուրուա), Չխաիձեի «Երեքից մինչե վեցը» (1980, ռեժ․ Բ․ Կոբախիձե)։ Թատրոնը Երևանում հյուրախաղերով հանդես է եկել 1981-ին և 1984-ին։ 1936-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել՝ Ա․ Վասաձեն, Ս․ Զաքարիաձեն, Ա․ Իարավան, Դ․ Դավիթաշվիլին, Թ․ ճավճավաձեն, Օւ․ Չխեիձեն, ի․ Գամրեկելին և ուրիշներ։ Թատրոնի կազմում են՝ Վրաց․ ՍՍՀ ժող․ արտիստներ՝ Դ․ Գեգեչկորին, Բ․ Զաքարիաձեն, Ս․ Ղանչելին, է․ Մանջգալաձեն, Գ․ Սաղարաձեն, Մ․ Թբիլելին, Մ․ Չախավան, Վրաց․ ՍՍՀ և Հայկ․ ՍՍՀ ժող․ արտիստ է․ Մաղարաշվիլին և ուրիշներ։ Դլխ․ ռեժիսորն է ՍՍՀՄ ժող․ արտիստ Ռ․ Ստուրուան։

ՎՐԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆ, Թբիլիսիի Զ․Պ․Փալիաշվիլու անվ․ Լենինի շքանշանակիր օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, Վրաց․ ՍՍՀ խոշորագույն երաժշտ․ թատրոնը։ Հիմնադրվել է 1851-ին, Թիֆլիսում։ 1896-ից ներկայացումները տրվել են նոր շենքում (այսպես կոչված, Արքունական թատրոն), թատերաշրջանը բացվել է Դլինկայի «իվան Սուսանին» օպերայի բեմադրությամբ։ 1851–80-ին թատրոնում հանդես է եկել իտալ․ օպերային խումբը, 1880-ից՝ ռուսական։ XIXդ․ վերջին–XXդ․ սկզբին այստեղ աշխատել են վրացի և ռուս նշանավոր երգիչներ՝ Ի․Պ․ Սարաջիշվիլին, Ա․ Ի․ Ինաշվիլին, Օ․ Ա․ Բախութաշվիլի–Շուլգինան (վրաց․ ազգ․ վոկալ կատարողական դպրոցի հիմնադիրներ), Վ․ Մ․ Զարուդնայան, Լ․ Գ․ Ցակովլևը, Դ․ Ա․ Ուսատովը։ Թատրոնի զարգացմանը նպաստել է կոմպոզիտոր Մ․ Մ․ Իպոլիտովիվանովի գործունեությունը (1884–93-ին՝ դիրիժոր)։ Վրաստանում սովետական իշխանության հաստատումից հետո թատրոնը դարձել է ազգ․ երաժշտ․ մշակույթի կենտրոն։ Այստեղ առաջին անգամ բեմադրվել են վրաց կոմպոզիտորների օպերաներ՝ Զ․ Փալիաշվիլու «Աբեսալոմ և էթերի» (1919) ու «Դաիսի» (1923), Դոլիձեի կոմիկական «Քեթո և Կոտե» (1919), Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Մ․ Բալանչիվաձեի «Խարդախ Թամարը» (1926) են։ 1936-ին բեմադրվել է վրաց․ առաջին բալետը՝ Ա․ Բալանչիվաձեի «Մզեճաբուկի» («Լեռների սիրտը»)։ Թատրոնի խաղացանկում տեղ են գտել համաշխարհային դասական օպերաներ և բալետներ, ինչպես նաև սովետական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ներկայացումները տրվում են վրաց․ և ռուս, լեզուներով։ Լավագույն բեմադրություններից են՝ Չայկովսկու «Պիկովայա դամա» (1950), Թորաձեի «Հյուսիսի հարսնացուն» (1958), Օ․ Թաքթաքիշվիլու «Մինդիա» (1961), Մշվելիձեի «Մեծ վարպետի աջը» (1961), Պրոկոֆևի «Սեմյոն Կոտկո» (1964), Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» (1968), մանկական՝ Բուկիյայի «Անկոչ հյուրեր» (1950), Դոկիելիի «Կարմիր գլխարկը» (1958) օպերաները, Թորաձեի «Դորդա» (1949), Մաճավարիանիի «Օթելլո» (1957), Ցինցաձեի «Դևը» (1961), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1966) բալետները ևն։ Թատրոնում տարբեր տարիներ աշխատել են՝ երգիչներ Դ․ Ի․ «Անդղուլաձեն, Դ․ Դ․ Բադրիձեն, Դ․ Ա․ Դամրեկելին, Բ․ ի․ Կրավեյշվիլին, Ն․ Դ․ Կումսիաշվիլին, Ե․ Տ․ Սոխաձեն, Ն․ Ա․ Ցոմայան, Պ․ Վ․ Ամիրանաշվիլին, Զ․ Ի․ Անջափարիձեն, Մ․ Պ․ Ամիրանաշվիլին, Ն․ Դ․ Անդղուլաձեն, Լ․ Մ․ Դոցիրիձեն, Օ․ Վ․ Կուզնեցովան, Տ․ Վ․ Մուշկուդիանին, Զ․ Լ․ Սոտկիլավան, Լ․ Դ․ Չկոնիան, բալետի արտիստներ Ի․ Ա․ Ալեքսիձեն, Վ․ Մ․ ճ․աբուկիանին, Թ․ Մ․ ճաբուկիանին, Զ․ Մ․ Կիկալեյշվիլին, Վ․ Վ․ Ցիգնաձեն, Լ․ Ի․ Միթաիշվիլին, Վ․ Վ․ Գունսփշվիլին, դիրիժորներ Շ․ Ի․ Ազմայպարաշվիլին, Օ․ Ա․ Դիմիտրիադին, Դ․ Լ․ Միրցխուլավան, Ե․ Ս․ Միքելաձեն, Ի․ Պ․ Փալիաշվիլին, Վ․ Լ․ Փալիաշվիլին, ռեժիսորներ Մ․ Դ․ Կվալիաշվիլին, Ա․ Ռ․ Ցուցունավան, Դ․ Ի․ Անջավւարիձեն, Դ․ Վ․ ժորդանիան և ուրիշներ։ Վ․ օ․ և բ․ թ–ում տարբեր տարիներ աշխատել են,