Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձին թատերաշրջաններ հանդես եկել հայ դիրիժորներ, բալետմայստերներ, մեներ– գիչներ և մենապարողներ՝ Ն․ Պապայանը, Բ․ Ամիրջանյանը, Հ․ Ղորղանյանը, Ա․ Մե– լիք–Փաշաևը, Մ․ Թավրիզյանը, Ս․ Չարեք– յանը, Դ․ Շիկանյանը, Ս․ Սերգեևը, ի․ Ար– բաաովը, Վ․ Արիսաակեսյանը, Ս․ Սար– գըսյանը, Հ․ Դանիելյանը, Լ․ Իսեցկին, Ն․ Հովհաննիսյանը, Ե․ Արարաաովան, Լ․ Աոաքելովը և ուրիշներ։ 1899–1901-ին «Մշակ»-ում ե«Մուրճ»-ում Ք․ Կարա–Մուրզան հանդես է եկել Թիֆ– լիսի երաժշտ․ կյանքը լուսաբանող հոդ– վածներով՝ անդրադաոնալով նաև օպե– րային թատրոնի ներկայացումներին, աոանձին կատարողների արվեստին։ Գրկ․ X у ч у а П․, Тбилисский театр опе– ры и балета им․ 3․ Палиашвили, Тб․, 1962; Մուրադյան Մ․, ՔրիսաաՓոր Կարա– Մուրզա․ Կյանքը և երաժշաական–հասարակա– կան գործունեությունը, Ե․, 1950։

ՎՐԱՑԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, կովկասագիտու– թյան ճյուղերից։ Ուսումնասիրում է վրաց ժողովրդի պատմությունը, բանահյուսու– թյունը, կենցաղը, լեզուն, գրականու– թյունն ու արվեստը։ Վրացագիտ․ անդրա– նիկ հրապարակումները կատարվել են XVII դ․։ 1629-ին Հռոմում լույս է տեսել Ս․ Պաոլինիի -«Բառգիրք վրացական և իտալական» աշխատությունը՝ վրացազգի Ն․ Իրբախի հեղինակակցությամբ (ընդ– գրկում է շուրջ 3000 բառային միավոր)։ 1670-ին Ֆ․ Մ․ Մաջիոն կազմել է վրաց խոսակցական լեզվի քերականություն, որով նպատակ ուներ դյուրացնել կաթոլիկ քարոզիչների առաքելությունը Վրաստա– նում։ Վերոհիշյալ աշխատությունների գիտ․ արժեքը առանձնապես նշանակալի չէ, բայց նրանք խթանել են Վ–յան հետա– գա զարգացումը բուն Վրաստանում։ Ս․–Մ․ Օրբելիանին XVIII դ․ սկզբին ավարտել է «Բառգիրք վրաց» բացատ– րական բառարանը, առանձին դեպքե– րում տալով և թարգմանական բացատրու– թյուններ (հայ․, իտալ․, թուրք․)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի հորդորով վրաց լեզվի քերականություն պատրաստելու փորձ է կատարել Զ․ Շանշովանին (Շան– շոյան)։ XVIII դ․ 2-րդ կեսին քերականա– գիտական գործեր է ձեռնարկել Անտոն Ա կաթողիկոսը Ղայթմազաշվիլու (Ղայթ– մազյանի) աշխատակցությամբ։ Վրացա– գիտ․ այս առաջնեկների ձեավորմանը նպաստել են հայագիտ․ առկա հրատարա– կությունները՝ Երեմիա Մեղրեցու բառա– րանը, Աստվածաշնչի 1666-ի հրատարա– կությունը, Սիմեոն Ջուղայեցու և Մխիթար Սեբաստացու քերականությունները են, Վախթանգ VI-ի անվան հետ է կապվում ազգ․ ինքնաճանաչման զարթոնքը, որի մշակութային արտահայտություններից մեկն էր «կրթյալ արանց» մասնաժողովի ստեղծումն ու «Նոր Քարթլիս ցխովրեբա– յի» կազմումը։ Վրացագիտ․ ուսումնասի– րությունների ծավալմանը օժանդակել է Թիֆլիսում Վախթանգի ջանքերով հիմնը– ված տպարանը, որտեղ 1712-ին լույս է տեսել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորի» անդրանիկ հրատարակությունը՝ Վախ– թանգ VI-ի խմբագրությամբ ու մեկնաբա– նություններով։ Այս աշխատանքը հիմք է դրել վրացագիտ․ տեքստաբանությանը։ Վրաստանի անցյալի ու աշխարհագրու– թյան, ազգագրության ու էթնիկ, պատմու– թյան հարցերի ամՓոփ և համագո ուսում– նասիրությունը տրված է Վախուշտիի «Վրաստանի թագավորության նկարա– գրություն» երկում, որը XVIII դ․ Վ–յան նվաճումներից է։ Վրացագիտ․ հետազոտությունների երկ– րորդ շրջանն սկսվում է ակադ․ Մ․ Բրոսսեի գիտ․ գործունեությամբ։ Նա ի մի է հա– վաքել օտար աղբյուրներում եղած Վրաս– տանին վերաբերող տեղեկությունները, համադրել դրանք «Քարթլիս ցխովրեբա– յի» ձեռագրական հիշատակարանների, վիմագիր աղբյուրների, դրամագիտական նյութերի ու վավերագրերի վկայություն– ներին և քննարկել Վրաստանի պատմու– թյան, մատենագրության ու մշակույթի ամենաբազմազան հարցեր, ֆրանս․ է թարգմանել ու ծանոթագրել վրաց․ աղ– բյուրներ։ Պետերբուրգը դարձել էր վրա– ցագիտ․ ուսումնասիրությունների հիմն, կենտրոն։ Այստեղ էին հաստատվել նաե Վ–յան նախանձախնդիր Հովհան (Իոանե) և Թեյմուրազ արքայազները։ Մ․ Բրոսսեի խմբագրությամբ 1840-ին Պետերբուրգում լույս է տեսել Դ․ Չուբինովի (Չուբինա– շվիլի) եռալեզու բառարանը (վրացերեն– ռուսերեն–ֆրանսերեն)։ Նույն տարինե– րին Թիֆլիսում բավական արդյունավետ վրացագիտ․ աշխատանք է կատարել Պ․ Իոսելիանին։ Ռուսաստանում Մ․ Բրոս– սեի գործը շարունակել են նրա կրտսեր ժամանակակիցներ Ա․ Ցագարելին (Պե– տերբուրգի համալսարանի պրոֆ․) և Ա․ Խախանաշվիլին (Մոսկվայի Լազար– յան ինստ–ի պրոֆ․)։ Բացի վրաց․ բնա– գրերի հրատարակություններից (վավերա– գրեր, վարքեր են) նրանք Փորձել են քննության առնել վրաց մատենագրու– թյան պատմության առանձին հարցեր, ինչպես նաև հետամուտ էին Վրաստանից դուրս գտնվող վանական կենտրոնների (Երուսաղեմ, Սինա, Աթոս) ձեռագրական հավաքածուների նախնական հետազո– տությանը։ Ա․ Խախանաշվիլին անդրա– դարձել է նաև հայոց պատմությանը՝ «Հայերի կացությունը վրաց թագավորու– թյան մեջ» (հոդվածում)։ XIX դ․ վերջին տասնամյակներից Վրաստանում սկզբնա– վորվել է հնագիտ․ հետախուզությունը (Ռուսական հնագիտ․ ընկերության ազ– դեցությամբ)։ Դ․ Բաքրաձեի նկարագրա– կան բնույթի աշխատությունները հետա– քըրքրություն են առաջացրել երկրի պատ– մության նկատմամբ, նույնը մասամբ փոր– ձել է կատարել Մ․ Զանաշվիլին։ Այս շըր– ջանում լայնորեն ծավալվել է բանահա– վաքչական–բանագիտական աշխատանքը․ Պ․ Ումիկաշվիլու, Զ․ ճիճինաձեի, Կ․ Դվա– րամաձեի, Սկանդար–Նովայի և այլոց ջանքերով գրի են առնվել ու ժողովածու– ներով հրատարակվել վրաց բանահյուսու– թյան տարբեր ժանրերի բազմապիսի նը– մուշներ։ Վ–յան նոր շրջափուլ է սկսվել ակադ․ Ն․ Մառի գործունեությամբ։ Նա ուսումնասիրել է Վրաստանի քաղ․,էթնիկ․, մշակութային ու դավանական պատմու– թյունը Անդրկովկասի ու քրիստոնյա Արեելքի ժողովուրդների անցյալի սերտ առնչությամբ։ Այդ հիմքի վրա է ձևավոր– վել «Հայ–վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» մա– տենաշարը, որը նոր ընթացք ու ընդգըր– կում է հաղորդել Վ–յանը։ Ն, Մառի դըպ– րոցի ներկայացուցիչներից շատերը 1917-ին տեղափոխվել են Թիֆլիս և տեղի համալսարանի հիմնադրությամբ ազգ․ հողի վրա փոխադրել ռուս, արևելագիտու– թյան լավագույն ավանդները։ Ակադ․ Ի․ Ջավախիշվիլին գլխավորեց ե՝ համալ– սարանը, ե՝ պատմագիտ․ միտքը։ Նրա աշակերտներ Ն․ Բերձենիշվիլին, Կ․ Դոն– դուան, Մ․ Զանաշիան և ուրիշներ ընդլայ– նեցին ուսումնասիրվող հարցերի շրջանա– կը և աճեցրին պատմաբանների նոր սե– րունդ (Շ․ Մեսխիա, Դ․ Մելիքիշվիլի, Վ․ Գաբաշվիլի, Մ․ Դումբաձե և այլք)։ Մառի ավանդների արժանավոր շարունա– կողների թվում էին պրոֆեսորներ Ս․ Կա– կաբաձեն ու Ս․ Ղաուխչիշվիլին։ Վրաց․ ՍՍՀ ԴԱ պատմության, հնագիտության ու ազգագրության ինստ–ի ստեղծումով (ակադ․ Ի․ Ջավախիշվիլու անվ․) Վրաս– տանի ու հարևան երկրների անցյալի ուսումնասիրությունն ստացավ ծրագրա– յին բնույթ։ Ազգագր․ հետազոտություն– ների տեղական դպրոցը կազմավորեց ու գլխավորեց Դ․ Չիտաիան։ Պատմագիտ․ օժանդակ աշխատանքներ են կատարում համալսարանի վրաց ժողովրդի պատմու– թյան ամբիոնն ու Պատմության թանգա– րանը։ Ակադ․ Կ․ Կեկելիձեի գլխավորու– թյամբ ձևավորվեց վրաց․ մատենագրու– թյան պատմության ազգ․ դպրոցը։ Կ․ Կե– կելիձեն ու նրա սաները (Ա․ Բարամիձե, է․ Մետրեելի) մատենագրական երկերի համակողմանի քննությունն ուղեկցեցին բնագրերի գիտ․ հրատարակություններով։ Այս բնագավառում պատկառելի վաստակ ունեն նաև պրոֆեսորներ Ա․ Շանիձեն և ի․ Աբուլաձեն։ Բնագրերի գիտ․ ուսում՜ նասիրությունն այժմ հիմնականում իրաց– վում է Կ․ Կեկելիձեի անվ․ Ձեռագրերի ինստ–ում։ Վրաց լեզվաբանական միտքը 1920-ական թվականներից հետո ունեցավ երեք հիմն, դպրոց, ակադ․ Ա․ Շանիձեի դպրոցն առավելապես զբաղվում է հին ու նոր վրացերենի քերականության, բա– ռարանների ու ստուգաբանության տեքս– տային ուսումնասիրությամբ, ինչպես նաե բնագրերի քննական հրատարակությամբ, Ա․ Չիքոբավայի դպրոցը՝ քարթվելական ու կովկասյան լեզուների համեմատա– կան ուսումնասիրությամբ, իսկ Դ․ Ախվլե– դիանիի դպրոցը՝ հնչյունաբանությամբ ու տեսական խնդիրների լուսաբանու– թյամբ։ Վրաց․ լեզվաբանական մտքի կա– րևորագույն նվաճումներից է ութհատոր– յա բացատրական բառարանի ստեղծումը։ Վրացագիտ․ կարեոր հետազոտություն– ներ են կատարվում նաև արվեստի ու ճարտ–յան պատմության բնագավառում։ Բացի առանձին բնագավառների վերա– բերյալ մենագրություններից, ստեղծվել է ընդհանրացնող աշխատություն՝ «Վրաց արվեստի պատմություն» (հեղ․ ակադ․ Շ․ Ամիրանաշվիլի)։ ճարտ–յան պատմու– թյան հարցերին են նվիրված ակադ․ Ն․ Չուբինաշվիլու և նրա հետևորդների տասնյակ աշխատություններ։ Վ–յան զարգացմանը նպաստել է արևե– լագիտության տարբեր բնագավառների զարգացումը․ 1920-ական թթ․ տարվում