Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հնագրության, դրամագիտության, դիվա– նագիտության, վրաց․ իրավունքի պատ– մության, աղբյուրագիտության վերաբեր– յալ։ 1930-ական թթ․ Ս․ Զանաշիան, Գ․ Ծե– րեթելին, Ս․ Ղաուխչիշվիլին և ուրիշներ ուսումնասիրեցին Վ–ի հին հասարակու– թյան սոցիալ–տնտ․ կաոուցվածքն ու պատ– մությունը, Ս․ Զանաշիան տվեց վրաց․ ֆեոդալիզմի ծագման մարքսիստական լուսաբանությունը, իսկ Ն․ Բերձենիշվի– լին՝ դրա հետագա զարգացման պատմու– թյունը։ Ուսումնասիրվեցին ոուս–վրաց․ հարաբերությունները (Մ․ Պոլիեքտով, Ի․ Ցինցաձե և ուրիշներ), XIX դ․ քաղաքնե– րի տնտ․ զարգացումը (Պ․ Գուգուշվիլի, Շ․ Չխետիա, Ս․ Փիրցխալաիշվիլի), Վ–ի բնակչության ազգագրական խնդիրները (Գ․ Չիտաիա), հրատարակվեցին հնագի– տական պեղումների կարևորագույն արդ– քունքները (Գ․ Նիորաձե)։ 1950–60-ական թթ․ լույս տեսան մենագրություններ Վ–ի պատմության շատ հանգուցային խնդիր– ների վերաբերյալ։ Վրաց․ գիտնականնե– րը մշակեցին Հին Վ–ի (Գ․ Գոզալիշվիլի, Վ․ Դոնդուա, Մ․ Բերձենիշվիլի, Գ․ Մելիքի– շվիլի, Ա․ Ափաքիձե, Թ․ Ղաուխչիշվիլի, Մ․ Ինաձե, Ն․ Լոմոուրի, Թ․ Միքելաձե, Օ․ Լորթքիփանիձե) և ֆեոդալիզմի դա– րաշրջանի (Ն․ Բերձենիշվիլի, Վ․ Գաբա– շվիլի, Շ․ Մեսխիա, Զ․ Անչափաձե, Մ․ Լորթքիփանիձե և ուրիշներ) սոցիալ– տնտ․ պատմության հարցերը։ Հրատա– րակվեցին աշխատություններ ֆեոդալիզ– մի քայքայման և կապիտալիզմի զարգաց– ման շրջանի (Պ․ Գուգուշվիլի, Շ․ Չխետիա, Ա․ Կիկվիձե), գյուղատնտեսության զար– գացման և ագրարային հարաբերություն– ների (Ի, Անթելավա, Ա․ Փանցխավա, Ա․ Կիկվիձե), գյուղատնտեսության զար– գացման և ագրարային հարաբերություն– ների (Ի․ Անթելավա, Ա․ Փանցխավա, Գ․ Ձիձարիա), արդյունաբերության պատ– մության և բանվոր դասակարգի (Գ․ Բաք– րաձե, Դ․ Մարգիանի, է․ Խոշտարիա), XIX դ․ հասարակական մտքի և հասարա– կական–քաղ․ շարժման վերաբերյալ։ Ուսումնասիրվում են հեղափոխ․ շարժումը, իմպերիալիզմի դարաշրջանում ազգ․ և ագրարային խնդիրները, Վ–ի աշխատա– վորների պայքարը հանուն սոցիալիստ, հեղափոխության հաղթանակի (Գ․ Իոս– ճապուրիձե, Ի․ Իտւցիշվիլի, Ն․ Մախա– րաձե, Ա․ Սուրգուլաձե և ուրիշներ)։ Վ–ում սոցիալիստ, շինարարության պատմու– թյունն ուսումնասիրվում է առանձին փու– լերով և հիմն, խնդիրներով։ Լույս են տե– սել մենագրություններ Վ–ի կուսակցական կազմակերպությունների վերաբերյալ, ինչպես նաև կոլեկտիվ աշխատություն– ներ՝ «Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների պատմության ակնարկներ» (հ․ 1, 1967), «Վրաստանի կոմկուսի պատմության ակնարկներ» (հ․ 1–2, 1981) ևն։ Վ–ի գիտնականները ու– սումնասիրում են Վ–ի փոխհարաբերու– թյունների պատմությունը Ռուսաստանի (Յա․ Ցինցաձե, Գ․ Պայճաձե), Կովկա– սի հարևան ժողովուրդների, Մերձավոր Արևելքի և եվրոպական երկրների (Զ․ Ան– չաբաձե, Վ․ Կոպալյան, Վ․ Դաբաշվիլի և ուր․) հետ, ինչպես նաև Մերձավոր ու Մի– ջին Արևելքի ժողովուրդների պատմու– թյան, գրկ–յան, լեզվի խնդիրները (Գ․ Մե– լիքիշվիլի․ Ա– Ծերեթելի, Ի․ Աբուլաձե, Տ․ Գամկրելիձե և ուրիշներ), Բյուզանդիա– յի պատմության և գրկ–յան հարցերը։ Գըր– վել են աշխատություններ Վ–ի և Կովկասի ազգագրության (Վ․ Բարդավելիձե, Ռ․ Ւաւ– րաձե, Ա․ Ռոբաքիձե, Մ․ Գեգեշիձե), մար– դաբանության, վրաց դրամագիտության վերաբերյալ։ Լայն աշխատանք է տարվում Վ–ի հնագիտական ուսումնասիրության ուղղությամբ (Ա․ Կալանդաձե, Ա․ Ափա– քիձե, Դ․ Գոբեջիշվիլի, Գ․ Լոմթաթիձե, Ն․ Խոշտարիա, Օ․ Զափարիձե, Տ․ Չու– բինիշվիլի, Գ․ Նիորաձե)։ Հրատարակ– վել են Վրաստանի պատմության աղ– բյուրներ՝ ինչպես վրացական, Վսյնպես էլ հայկական, հունա–հռոմեական, պարս– կական, թուրքալեզու, եվրոպական ևն։ Վ–ի պատմ․ գիտության խնդիրները մշակվում են Վրաց․ ՍՍՀ ԴԱ Ի․ Ա․ Զավա– խիշվիլու անվ․ պատմության, հնագիտու– թյան և ազգագրության ինստ–ում, արևե– լագիտության ինստ–ում, Դ․ Ն․ Գուլիայի անվ․ լեզվի, գրականության և պատմու– թյան աբխազ, ինստ–ում, Հվ–Օսեթական ԴՀԻ–ում, Բաթումի ԴՀԻ–ում, Թբիլիսիի պետ․ համալսարանի պատմության ֆակ–ում ևն։ Տնտեսագիտ․ առաջին երկերը հրապա– րակվել են XVIII դ․–XIX դ․ կեսին, բո– վանդակել ֆիզիոկրատների ու մերկան7 տիլիստների գաղափարներին նման դը– րույթներ, ներքին առևտրի, դրամաշրջա– նառության, արհեստների, գյուղատնտե– սության ևն հարցեր։ XIX դ․ 2-րդ կեսից տնտեսագիտ․ պրոբ– լեմներն ուսումնասիրվում էին կապիտ․ ձեռնարկատիրության ջատագովման տե– սանկյունից։ 1860-ական թթ․ վերջից ար– տադրության կապիտ․ եղանակը քննադա– տում էին և՝ նարոդնիկները, և՝ հեղա– փոխական դեմոկրատները։ Երկրում մարքսիզմի տարածման նպաստավոր պայմաններ ստեղծվեցին XIX դ․ վերջին, կապված տեղի բանվոր դասակարգի ձևա– վորման հետ։ 1890-ական թվականներից վրացի մարք– սիստների աշխատություններում լուսա– բանվում էին աշխատավարձի, աշխատա ժամանակի, հավելյալ արժեքի, կապի– տալի համակենտրոնացման ու կենտրո– նացման ևն հարցեր։ Վ–ում տնտեսագիտությունը բուռն զար– գացում ապրեց սովետական կարգերի հաստատումից հետո։ 1922-ին Թիֆլիսի համալսարանում բացվեց սոցիալ–տնտե– սագիտ․, իսկ 1933-ին՝ տնտեսագիտու– թյան ֆակուլտետ։ 1944-ին կազմակերպ– վեց Վրաց․ ՍՍՀ ԴԱ տնտեսագիտության (այժմ՝ տնտեսագիտության և իրավուն– քի), իսկ 1960-ական թթ․՝ պետպլանին առընթեր ժողտնտեսության էկոնոմիկա– յի և պլանավորման, գյուղատնտեսության մինիստրությանն առընթեր գյուղատնտե– սության էկոնոմիկայի և կազմակերպման ինստ–ները։ Վրաց տնտեսագետ–գիտնա– կանները ուսումնասիրում են քաղաքա– տնտեսության, ճյուղային էկոնոմիկանե– րի, արտադրության արդյունավետության բարձրացման, գնագոյացման, տնտհաշ– վարկի, տնտ․ զարգացման ևն հարցեր։ 1925-ից լույս է տեսնում «Սաքարթվելոս էկոնոմիստի» (1967-ին վերանվանվել է «Սաքարթվելոս սախալխո մեուրնեոբա») տնտեսագիտ․ ամսագիրը։ Իրավագիտա– կան միտքը մինչև Հոկտեմբերյան հեղա– փոխությունը հիմնականում անդրադար– ձել է վրաց իրավունքի պատմությանը (Ն․ Ուրբնելի, Դ, Բաքրաձե և ուրիշներ)։ Սովետական իշխանության տարիներին աճեցին գիտնականների ազգ․ կադրեր, որոնց պատրաստմանը նպաստեց քրեա– կան իրավունքի խոշոր մասնագետ Լ․ Անդ– րոնիկաշվիլին։ Վրաց․ գիտնականների աշխատությունների շարքում աչքի է ընկ– նում Ի․ Զավախիշվիլու «Վրաց իրավուն– քի պատմությունը» (հ․ 1–2, 1928–29)։ Օրենսդրական հուշարձանների և իրավա– բանական փաստաթղթերի հետազոտու– թյամբ, վրաց իրավունքի առանձին ինս– տիտուտների ուսումնասիրությամբ զբաղ– վում են Ի․ Դոլիձեն, Ի․ Սուրգուլաձեն, Դ․ Փուրցելաձեն, Ա․ Վաչեիշվիլին, Դ․ Նա– դարեիշվիլին և ուրիշներ։ Վրաց գիտնա– կանները մենագրություններ են հրատա– րակել քրեական իրավունքի (Թ․ Ծերե– թելի, Վաչեիշվիլի, Բ․ Փուրցխվանիձե, Բ․ Ւաւրազիշվիլի, Դ․ Ղեշելիաձե, Թ․ Շավ– գուլիձե, Վ․ Մաղաշվիլի), պետության և իրավունքի տեսության, սովետական պետ․ և վարչական իրավունքի (Ի․ Սուրգուլա– ձե, Դ․ Նանեիշվիլի, Դ․ Ինծկիրվելի և ուրիշներ), միջազգային իրավունքի (Դ․ ժվանիա, Լ․ Ալեքսիձե), քաղաքա– ցիական, աշխատանքային և կոլտնտեսա– յին իրավունքի (Ս․ Զորբենաձե, Շ․ Չիկ– վաշվիլի, Լ․ Զոմարջիձե), քաղաքացիա– կան և քրեական դատավարության (Դ․ Պո– լումորդվինով, Թ․ Լիլուաշվիլի, Ա․ Փա– լիաշվիլի և ուրիշներ) վերաբերյալ։ Հրա– տարակվել են իրավունքի մի շարք ճյու– ղերին նվիրված դասագրքեր, ռուս–վրաց․ «Իրավաբանական տերմինաբանություն» բառարանը։ Իրավաբանական կադրեր պատրաստվում են Թբիլիսիի համալսա– րանի իրավաբանական ֆակուլտետում։ Գիտահետազոտական հիմնական կենտ– րոններն են Վրաց․ ՍՍՀ ԴԱ տնտեսագի* տության և իրավունքի ինստ–ը, Թբիլիսիի համալսարանի իրավաբանական ֆակուլ– տետը։ Հրատարակվում է «Սաբճոթա սամար– թալի» («Սովետական արդարադատու– թյուն») իրավաբանական ամսագիրը։ 3․ Գիտական հիմնարկները Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է գիտ․ հիմնարկների լայն ցանց։ Հանրապետության գիտ․ կենտրոնը Վրաց․ ՍՍՀ ԳԱ–ն է, որի կազմում կա (1983) 6 բաժանմունք (այն միավորում է հասարակական, բնա–մաթ․ և տեխ․ գի– տությունների 43 հիմնարկ՝ 5,5 հզ․ գիտաշ– խատողով, 63 ակադեմիկոս և 77 թղթակից անդամ)։ Հանրապետության գիտատեխ․ պոտենցիալի զարգացման գործում կա– րևոր դեր են կատարում բուհերը և նրանց կից ստեղծված գիտ․ կազմակերպություն– ները (բուհերում կենտրոնացած է գիտաշ– խատողների 30%-ը), ՎՍՍՀ գիտատեխ․ ինֆորմացիայի հարցերով զբաղվում են գիտատեխ․ ինֆորմացիայի և տեխնիկա–