Ծավալվել է գիտահետազոտական աշխատանք ցիտրուսայինների ցրտակայուն սորտերի ստեղծման համար, ստացվել են նոր պոլիպլոիդ սորտեր, ստեղծվել (Շ․ Կերենելիձե և ուրիշներ) և ներդրվել է արտադրության մեջ կանաչ թեյի տերևի ընտրովի բերքահավաքի մեքենա («Սաքարթվելո», լենինյան մրցանակ, 1967), մշակվել են բույսերի պաշտպանության գիտաական հիմունքներ։ 2․ Հասարակական գիտությունները Փիլիսոփայության սկզբնավորումը Վրաստանում համարում են III դ․։ Անտիկ շրշանի փիլիսոփայական մտքի կենտրոն էր Կոլխիդայի դպրոցը, ոորտեղ հավանաբար, գերակշռել է արիստոտելականությունը։ IV դ․ 2-րդ կեսին գործել է ստոյիցիզմի հետևորդ սակուրին, որը կրել է Լիբանիոսի ազդեցությունը։ Ֆեոդալիզմի սկզբնավորումը և քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը Վրաստանում կյանքի կոչեցին միշնադարյան գաղափարախոսությունը։ Անտիկ փիլիսոփայության ժառանգության յուրացման և վերամշակման գործում խոշոր դեր է խաղացել Պետրե Իրերին (V դ․)։ Իբերիին են վերագրվում Դիոնիսիոս Արեոպագացու երկերը՝ արեոպագիտիկաները։ VI դ․ Դ․ Դարեշելին և Ա․ Նեկրեսլին ձգտում էին ոացիոնալիստորեն հիմնավորել քրիստոնեության մի շարք հիմնադրույթներ։ Պատմական տեղեկություններ բովանդակող մեզ հասած հնագույն հուշարձաններ են եկեղեցա վարքագրական գրականության ստեղծագործությունները (V– X դդ․)։ VIII–X դդ․ նկատվում է հասարակական մտքի արթնացում և հայրենասիրական տրամադրությունների աշխուժացում, որոնք արտացոլվել են Իոանե Սաբանիսձեի և Գեորգի Մերչուլեի ստեղծագործության մեշ։ Մեզ հասած առաշին աշխարհիկ պատմագրական ստեղծագործությունն է «Քարթլիի դարձի տարեգրությունը» (IX դ․), որը ներառում է մ․ թ․ ա․ IV դ․ սկսած ժամանակագրությունը։ X–XI դդ․ է վերաբերում էՓիմե Իբերիի «Բալավարի իմաստությունը» երկը, որն արտացոլում է արեոպագիտիկաների գաղափարները։ Վրաաստանում սխոլաստիկայի հիմնադիր էփրեմ Մծիրեն (XI դ․) իր թարգմանություններով ու մեկնություններով նպաստեց անտիկ Փիլիսոփայության գաղափարների տարածմանը։ Հետագայում Փիլիսոփայական միտքը Վրաստանում զարգանում էր երկու ուղղություններով՝ պահպանողական (Արսեն իղալթոելի, XII դ․) և առաջադիմական (Իոանե Պետրիծի, XI– XII դդ․)։ Վերջինիս հայացքները, որ ձևավորվել էին նեոպլատոնականության ազդեցությամբ, մեծապես նպաստեցին փիլիսոփայական մտքի հետագա զարգացմանը։ XII դ․ Վրաստանում հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչն էր Շոթա Ռուսթավելին, որի «Ընձենավորում արտացոլվեցին երկրային կյանքի արժեքավորության գաղափարները։ XI–XII դդ․ վրաց պատմագրությունն արտահայտում էր կենտրոնական իշխանության շահերը։ XII դ․ ստեղծվեց հին վրացական պատմական երկերի ժողովածու՝ «Քարթլիս ցխովրեբա»-ն («Վրաստանի պատմություն»)։ Մոնղոլների, հետագայում պարսիկների ու թուրքերի երկարատև տիրապետության պայմաններում Վրաստանի քաղաքական միասնությունն ու տնտեսական կյանքը անկում են ապրել, արգելակվել է մշակույթի զարգացումը։ Մշակույթի զարթոնքը վերսկսվել է XVII դ․։ XVII–XVIII դդ․ փիլիսոփայական մտքի խոշոր ներկայացուցիչներն էին Մուլխան–Աաբա Օրբելիանին, որը զարգացրեց հումանիզմի գաղափարները և Անտոն 1 (Բագրատունին), որը զբաղվում էր տրամաբանության, մետաֆիզիկայի, բարոյագիտության և ֆիզիկայի հարցերով։ XYIII դ․ 1-ին քառորդում Վախթանգ YI թագավորի նախաձեռնությամբ խմբագրվել է «Քարթլիս ցխովրեբա»-ն և Վրաստանի պատմությունը հասցվել է մինչև XVIII դ․։ Այդ շրշանում է գործել պատմագրության խոշոր ներկայացուցիչ Վախուշտի Բագրատունին, որն անդրադարձել է սոցիալ–քաղաքական, տնտեսական պատմությանը, պատմ․ աշխարհագրությանը, ազգագրությանը, ժամանակագրությանը են։ XVIII դ․ է գործել նաև վրաց, հասարակական մտքի դեմոկրատ, ուղղության ներկայացուցիչ Դ․ Դուրամիշվիլին։ Ռուսաստանի հետ Վ–ի միացումից հետո վրացական Փիլիսոփայությունը զարգացել է ռուսական փիլիսոփայի մտքի հետ սերտ կապի մեջ։ Լուսավորիչ– մատերիալիստ Դ․ Բագրատունին աշխարհի հիմքն էր համարում շարժվող մատերիան։ Նրա հայացքները զարգացրեց Ա․ Դոդաշվիլին, որը փիլիսոփայության հիմնական առարկա հռչակեց մարդուն։ Լուսավորական և իդեալիստական դիրքերից էին այդ շրշանում հանդես գալիս Ի․ Բագրատունին, ի․ Խելաշվիլին և ուրիշներ։ XIX դ․ 50-ական թթ․ Դ․ Քիքոձեն Փորձել է զուգակցել մատերիալիստական ու իդեալիստական գաղափարները։ Հետագա զարգացում է ստացել պատմագրությունը․ նշանակալի է Պետերբուրգի ԴԱ ակադեմիկոս Մ․ Բրոսեի ծառայությունը, որը Վրաստանի պատմության վերաբերյալ մի շարք հիմնարար աշխատությունների հեղինակ է։ XIX դ․ կեսին Պ․ իոսելիանին հետագոտել է վրացական քաղաքների պատմությունը, Ս․ Չարաթովը (Բարաթաշվիլի) վւորձել է Վրաստանի պատմությունը կապել համաշխարհային պատմության հետ։ XVIII դ․ և XIX դ․ կեսին գրվել են տնտեսագիտական երկեր։ Վրացական փիլիսոփայության զարգացման կարևոր շրշան էր XIX դ․ 60-ական թթ․, երբ Ի․ ճավճավաձեն, Ա․ Ռ․ Ծերեթելին, Ն․ Նիկոլաձեն, Գ․ Ծերեթելին և ուրիշներ հանդես էին գալիս ազգական ճնշման դեմ պայքարի և հեղափոխական դեմոկրատիզմի ծրագրով։ Ի․ Ճավճավաձեն մատերիալիստորեն էր լուծում փիլիսոփայության հիմնական հարցը։ 1890-ական թթ․ նա սկսեց լրջորեն ուսումնասիրել մարքսիզմը։ Ուտոպիական սոցիալիզմի գաղափարներն էին պրոպագանդում Ա․ Փուրցելաձեն, Մ․ Քիքոձեն և ուրիշներ։ 1880-ական թթ․ տարածվել են պոզիտի վիստական սոցիոլոգիայի գաղափարները, բնագիտական մատերիալիզմը։ XIX դ․ 2-րդ կեսին ծնունդ է առել բուրժուազիական պատմագրությունը, հետազոտվել է երկերի «ներքին կյանքն» ու ժողովրդի պատմությունը։ XIX դ․ վերշին Վրաստանում ձևավորվել է բանվոր դասակարգը, հիմք է ստեղծվել մարքսիզմի տարածման համար։ 1890- ական թթ․ սկսած վրաց․ մարքսիստների աշխատանքներում լուսաբանվել են տընտեսագիտության պրոբլեմները (աշխատավարձ, աշխատաժամանակ, հավելյալ արժեք են, Մարքսի տնտեսագիտական ուսմունքի բուրժուազիական աղավաղումների դեմ պայքարում հիմք է դրվել մարքսլենինյան տնտեսագիտության զարգացմանը։ XIX դ․ վերշից մինչև սովետական իշխանության հաստատումը։ Վրաստանում (1921) հասարակական մտքի զարգացումը որոշվել է զանազան բուրժուազիական ուղղությունների դեմ հեղափոխական մարքսիզմի պայքարով։ Դիտական սոցիալիզմի գաղափարները պրոպագանդում էին վրաց մարքսիստներ Վ․ Կեցխովելին, Ֆ․ Մախարաձեն, ի․ Ատալինը, Ա․ Ծուլուկիձեն, Մ․ Ցխակայան։ Սովետական իշխանության հաստատումից հետո պայմաններ են ստեղծվում ժողովրդական զանգվածներին մարքսիստական գաղափարախոսության ոգով դաստիարակելու համար։ Վրացերեն են թարգմանվում Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի հիմնական փիլիսոփայական աշխատությունները, Վ․ Ի․ Լենինի երկերի ժողովածուն։ Մախարաձեի, Կ․ Դորդելաձեի և մյուսների հոդվածներում պաշտպանվել են մարքսլենինյան փիլիսոփայության սկզբունքները։ Վրաց փիլիսոփաները հատուկ ուշադրություն են դարձրել մինչմարքսյան փիլիսոփայության պատմության մշակման և մարքսիստական փիլիսոփայության լենինյան փուլի պրոբլեմներին։ Համալսարանի, մի շարք ինսիտուտների Փիլիսոփայության ու մարքսիզմլենինիզմի ամբիոնններում ծավալվում են գիտահետազոտական աշխատանքներ և պատրաստվում փիլիսոփայան կադրեր։ 1931-ին ստեղծվեց մարքսիզմ–լենինիզմի ինսիտուտ։ Հրատարակվեցին մի շարք մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ։ 1946-ին Թբիլիսիում բացվում է Վրացական ՍՍՀ ԴԱ փիլիսոփայության ինսիտուտ։ Ծավալվում է անտիկ, նոր և արդի արտասահմանյան փիլիսոփայության պատմության ուսումնասիրությանը (Շ․ Նուցուբիձե, Դ․ Ուզնաձե, Ս․ Դանելիա, Կ․ Բաքրաձե և ուրիշներ), մշակվում են դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմի (Ա․ Կուտելիա, Ս․ Լարցուլիանի, Օ․ Բակուրաձե, Դ․ Ցինցաձե և ուրիշներ), դիալեկտիկական, ձևական և սիմվոլիկ տրամաբանության պրոբ լեմները (Բաքրաձե, Ս․ Ծերեթելի, Դ․ Կալանդարիշվիլի և ուրիշներ), բնագիտության ու հոգեբանության փիլիսոփայական հարցերը (Ա․ Բոճորիշվիլի, Ա․ Շերոզիա, Ս․ Ավալիանի և ուրիշներ)։ Աշխատություններ են հրատարակվել սոցիոլոգիայի և փիլիսոփայական մարդաբանության, գեղագիտության, բարոյագիտության և գիտական աթեիզմի, վրացական փիլիսոփայության պատմության վերաբերյալ։ 1920-ական թվականներին Վրաստանում պայքար ծավալվեց պատմական գիտության մեջ օբյեկտիվիզմի ու գռեհիկ սոցիոլոգիզմի միտումները հաղթահարելու համար։ Ուսումնասիրվեցին Վրաստանի պատմական և սոցիալ–քաղաքական զարգացումը XIX դարի XX դ․ սկզբին, հեղափոխական շարժումը (Ֆ․ Մախարաձե, Դ․ Խաչապուրիձե և ուրիշներ), հասարակական մտքի պատմությունը (Ս․ Խունդաձե)։ Հրատարակվեցին Ի․ Զավախիշվիլու աշխատությունները Վրաստանի տնտեսական և քաղաքական պատմության,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/520
Արտաքին տեսք