վրձնասունկները քայքայելով օրգ․ մնացորդները կարեոր դեր են կատարում նյութերի շրջանառության մեշ։ Փչացնում են մթերքները, քայքայում մետաղյա, ապակե, թղթե իրերը, արվեստի ստեղծագործությունները։ P․ chrysogenum և P․ notatum Վ–երն օգտագործվում են ւցենիցիչինների ստաց– ման համար, P․ roqueforti և P․ camem- berti տեսակները՝ պանրագործության մեշ։ Ջ․ Մեւիք–իսսչաաբյան
ՎՐՈՅԼԱՎ (Wroclaw), քաղաք Լեհաստանի հվ–արմ–ում, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդության վարչական կենտրոնը։ 622 հզ․ բն․ (1981)։ Տրանսպորտային հանգույց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետալուրգիան, քիմ․, թեթե, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կա ջէկ, գազի գործարան։ Ունի մի քանի բուհ (այդ թվում՝ համալսարան)։ Պատմ․ աղբյուրներում առաջին անգամ (Բրեսլավլ անունով) հիշատակվում է 980-ին։ 1000 թվականից եղել է եպիսկոպոսության կենտրոն։ 1335-ից մտել է Չեխական թագավորության կազմի մեջ U Սիլեզիայի գլխ․ քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ օկուպացրել են գերմանացիները։ Կա քաղաքապետարան (XIII–XVI դդ․), կաթոլիկ եկեղեցի (XIII –XVIII դդ․), վերամիավորման ցուցահանդես համալիր։
ՎՐՎԵՌ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Թոնդրակյան շարժման գործիչ (X դ․ վերջ –XI դ․ սէիգբ)։ Եղել է իշխան, կալվածներ է ունեցել Մանանաղի գավառում։ թակվելով գավառում Կունծիկ Աբեղայի գլխավորությամբ բռնկված Թոնդրակյան շարժմանը, գործակցել է Կամարա և Ախնի քույրերին, նրանց հետ Կաշե և Աղյուսո գյուղերում կազմակերպել թոնդրակյան համայնքներ։ Մոտակա Բազմաղբյուր ավանի խաչի կործանման մեղադրանքով՝ գավառի Սամվել եպիսկոպոսը ավերել և հրկիզել է Թոնդրակյան շարժման կենտ– րոն դարձած գյուղերը և Վ–ի կալվածը։ Բյուզ․ կայսրության (Մանանաղի գավառը վերջինիս կազմում էր) ներկայացուցիչ Եղիան (էլիաս) քննելով կատարվածը՝ խիստ պատիժներ է սահմանել թոնդրակյաններին, սակայն արդարացրել Վ–ին։ Պատմիչ Արիստակես Լաստիվերցին դա բացատրում է Վ–ի եղբոր Կոնստանդնուպոլսում ունեցած հեղինակությամբ և դիրքով։ Գրկ․ Արիստակես Լաստիվեր 9 ի, Պատմություն, Ե․, 1971։
ՎՐՈՒԲԼԵՎՍԿԻ (Wroblewski) Վալերի Անտոնի (1836–1908), լեհ․ և միջազգային հեղափոխ․ շարժման գործիչ։ Մանր շլյախտիչ։ 1863–64-ի լեհ․ ապստամբության ժամանակ ղեկավարել է ապստամբական ջոկատներ Գրոդնոյի և Լյուբլինի նահանգներում։ 1864-ի հունվարին վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ Փարիզի կոմունայի հռչակումից (1871) հետո, արդեն գեներալ, եղել է Փարիզը հվ–ից պաշտպանող ջոկատների հրամանատարը։ Կոմունայի անկումից հետո վտարանդվել է Լոնդոն։ 1872-ից՝ I Ինտերնացիոնալի Գլխ․ խորհըրդի անդամ։ Պաշտպանել է Կ․ Մարքսին և Ֆ․ էնգելսին՝ Մ․ Բակունինի դեմ պայքարում։ 1872-ին գլխավորել է Լոնդոնում կազմակերպված «Լյուդպոլսկի» լեհ․ հեղափոխ․ ընկերությունը։ 1870-ական թթ․ վերջին Վ․ ժնևում կապ է հաստատել ռուս հեղափոխականների և լեհ․ առաջին մարքսիստների հետ։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
ՎՐՈՒՅՐ, հայ դերասանների ընտանիք։ Արամ Մինասի Վ․ [իսկական ազգանունը Մաքաշչյան, 13(25)․3․ 1863, Կ․ Պոլիս -5․3․1924, Թիֆլիս], դերասան, ռեժիսոր, թատեր․ գործիչ։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1882-ին, Թիֆլիսում։ Աշխատել է Թիֆլիսի, Բաքվի թատերախմբերում, հանդես եկել նաև Ռուսաստանի, Անդրկովկասի հայաշատ վայրերում։ Լինելով կատակերգակ դերասան, անձնավորել է նաև դրամատիկ, և բնութագրական կերպարներ։ 1890-ին, Կ․ Պոլսում տեղի ռամկական բարբառի է փոխադրել և բեմադրել Գ․ Աունդուկյանի «Պեպո»-ն՝ անձնավորելով գլխ․ դերը։ Վրույրն առաջին անգամ բեմ է հանել Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար»–ը (Թիֆլիս, 1895), ապա «Մեծապատիվ մուրացկաններ»-ը (1895, բեմականացումը Վ–ի և Ա․ Մարդարյան–Արևշատյանի)՝ անձնավորելով գլխ․ հերոսներին։ Արեելահայ թատրոնում նրա թարգմ․ բեմադրվել են Մոլիերի «Տարտյուֆ», «Ագահը», «ժորժ Դանդեն», «Դոն ժուան» պիեսները։ Խաղացել է մոլիերյան մի շարք դերեր՝ Օրգոն («Տարտյուֆ»), Հարպագոն («Ագահը»), Մգանարել («Դոն ժուան»), Արգան («Երևակայական հիվանդը») ևն։ Վ–ի լավագույն դերերից են նաև Սուլեյման (Յուժին–Մումբատովի «Դավաճանություն»), Քավոր Պետրոս («Խաչագողի հիշատակարանը», ըստ Րաֆֆու, Վ–ի բեմականացմամբ), Դոն Դրիգորիո (Դոլդոնիի «Դոն Դրիգորիո»), Միլլեր (ՇԱիլլերի «Մեր և խարդավանք»), Լյապկին–Տյապկին (Դոգուի «Ռևիզոր»), Բեն Ակիբա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Տաքարա (Շանթի «Հին ասավածներ»)։ 1910-ին, Մոսկվայում, տեղի հայ սիրողների հետ, սեփական բեմադրությամբ հանդես է եկել Պաղտասար աղբարի, Աբիսողոմ աղայի (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Գրիգոր աղայի (Վրթ․ Փափազյանի «ժայռ», բեմ․ Գ․ Բուրջալովի) դերերով։ Հեղինակ է մի շարք այլ բեմականացումների, թարգմանությունների, ինչպես և պիեսների («Մտերմական ծեծ», «Վարժապետը», «Տերտերը շկափում» ևն)։ 1891-ին Թիֆլիսում հրատարակվել են Պ․ Ադամյանին և Դ․ Թրյանցին նվիրված Վ–ի ուսումնասիրությունները, 1916-ին՝ Ու․ Հաջիբեկովի «Արշին մալ–ալան»-ը (Վ–ի թարգմանությամբ)։ 1891 –t1900-ին աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, եղել «Կայծեր» թերթի (1910–11), «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթաթերթի (1921) պատասխանատու քարտուղարը։ 1907– 1913-ին խմբագրել և հրատարակել է <Հուշարար> հանդեսը։ 1912-ին ընտրվել է Հայ գրողների կովկասյան ընկերության անդամ։ Բեմ․ ու գրական գործունեությանը զուգընթաց, շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտ․ լուսանկարչությամբ։ 1904– 1917-ին մասնակցել է Ն․ Մառի գլխավոոած (ւհտարշավներին (Անի, Գառնի, Վան ևն)։ Ունի մի շարք հնագիտ․ ուսումնասիրություններ («Ջուղա», «ՊԲՀ», 1967, J4P 4)։ Նրա անմիջական մասնակցությամբ հայտնաբերվել են Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարի (Գագկաշեն) ավերակները (1905)։ Ն ու ն և Վ․ (1876-1951), դերասանուհի։ Արամ Վ–ի կինը։ Բեմ․ անունը՝ Զարուհի։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1896-ին, Բաքվի հայկ․ թատերախմբում։ Դերերից են՝ Անուշ, Շողակաթ (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Շուշան (Աունդուկյանի «Պեպո»)։ Ա ր ա Վ․ (1896– 1943), դերասան, հնագետ–լուսանկարիչ։ Արամ Վ–ի որդին։ 1930–32-ին՝ Լենինականի պետ․ թատրոնի դերասան։ Հանդես է եկել կատակերգական և բնութագրական դերերով։ Արտաշես Վ․ (ծն․ 1897), սովետական դերասան, ռեժիսոր, հնագետ–լուսանկարիչ։ Արամ Վ–ի որդին։ ՀՍՍՀ վաստ․ արտիստ (1945)։ Աշխատել է Աբելյան–Մուրաբյան թատերախմբում (Իզմիր, 1922), Բաթումի հայկ․, Ախալցխայի․ Հոկտեմբերյանի, էջմիածնի, Արտաշատի պետ․ թատրոններում։ Եղել է Գորկու անվ․ բանվ․ թատրոնի հիմնադիրներից։ Դերերից են՝ Պաղտասար