ինքնապաշտպանության սահմանների անցումով, անզգույշ սպանության։ Ծանրացնող հանգամանքներում են համարվում՝ շահադիտական կամ խուլիգանական դրդումներով, տուժողի կողմից իր ծառայական կամ հասարակական պարտքը կատարելուկ ապակցությամբ, երկու կամ մի քանի անձանց, հանցավորի համար ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջ, առանձին դաժանությամբ կամ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված, բռնաբարության հետ զուգակցված, ինչպես նան առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կամ նախկինում սպանություն կատարած անձի կողմից կատարված սպանությունները։ Ծանրացնող հանգամանքներում դիտավորությամբ կատարված սպանության համար նախատեսվում է ազատազրկում 8–15 տարի ժամկետով կամ մահապատիժ, իսկ առանց ծանրացնող հանգամանքների դիտավորյալ Սպանության համար՝ ազատազրկում 5–10 տարի ժամկետով։ Հոգեկան հանկարծական խիստ հուզված վիճակում և անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված սպանությունները համարվում են մեղմացնող հանգամանքներում կատարված սպանությունները։ Բնույթով առավել նվազ վտանգավոր է անզգուշությամբ կատարված սպանությունները (տես ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 99–103)։
ՍՊԱՌՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՖՈՆԴԵՐ, սոցիալիստ, հասարակության ազգային եկամտի սպառման ֆոնդի մի մասը, որն օգտագործվում է հասարակության անդամների պահանջմունքների բավարարման համար՝ ըստ աշխատանքի բաշխման ֆոնդից դուրս։ Բարիքների սոցիալիստ, բաշխման հիմնական ձևերից է, որի միջոցով պետությունը պլանաչափորեն ներգործում է բնակչության եկամուտների և սպառման կառուցվածքի վրա՝ մարդկանց, սոցիալական խմբերի, խավերի և դասակարգերի սոցիալ–տնտեսական դրությունն աստիճանաբար մերձեցնելու և հավասարեցնելու նպատակով։ Նյութական արտադրության աշխատողների և նրանց ընտանիքների չաշխատող անդամների անձնական պահանջմունքների բավարարմանը գնացող սպառման հասարակական ֆոնդերի նյութական հիմքն անհրաժեշտ արդյունքն է, իսկ ոչ նյութական արտադրության ոլորտի աշխատողներինն ու նրանց ընտանիքների չաշխատող անդամներինը՝ հավելյալ արդյունքը։ Ընդ որում, նրանք, ովքեր իրենց ծառայություններն իրացնում են նյութական արտադրության աշխատողներին, փոխարենը ստանում են վերջիններիս անհրաժեշտ արդյունքի մի մասը։ Սպառման հասարակական ֆոնդերի հիմնական մասը (մոտ 70%) գոյանում է պետական բյուջեի (տես Բյուջե պետական) միջոցներից, ինչպես նաև պետության ձեռնարկությունների և կազմակերպությունների շահույթից (ստեղծում են սոցիալ–կուլտուրական միջոցառումների ու բնակարանային շինարարության ևն ֆոնդեր), կոլտնտեսությունների զուտ եկամտից (ստեղծում են կոլտնտեսականների կուլտուր–կենցաղային միջոցառումների, սոցիալ–ապահովության և նյութական օգնության ֆոնդեր)։ Սպառման հասարակական ֆոնդերի հաշվին ապահովվում են անվճար ուսուցումն ու կրթությունը, ներառյալ բարձրագույնը, վճարվում է կրթաթոշակ, ցույց է տրվում անվճար բուժօգնություն և արտոնյալ առողջարանային–կուրորտային սպասարկում, վճարվում են պետական թոշակներ անաշխատունակներին, հղիության և ծննդաբերության նպաստներ, կազմակերպվում բանվոր–ծառայողների և կոլտնտեսականների հանգիստը, ապահովվում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականությունը, վճարվում են տարեկան արձակուրդները, պահպանվում մանկական նախադպրոցական հիմնարկությունները ևն։ Ֆոնդերի մի մասն աշխատավորներին է անցնում անկախ նրանց աշխատանքային ներդրումից (հոգևոր, կրթության, առողջության պահպանման ևն պահանջմունքների բավարարում), մյուս մասը՝ աշխատանքային ներդրումը հաշվի առնելով (թոշակներ, նպաստներ ևն)։ Սպառման հասարակական ֆոնդերից տրամադրվում են (անվճար կամ արտոնյալ ձևով) նյութական բարիքներ ու ծառայություններ և կատարվում դրամական վճարումներ (1982-ին դրանց ծավալը մոտավորապես հավասար էր)։ Սպառման հասարակական ֆոնդերից վճարումների և արտոնությունների ծավալը որոշվում է արտադրության զարգացման մակարդակով ու տեմպերով, ինչպես նաև սոցիալիստ, պետության սոցիալիստական քաղաքականությամբ։ ՍՍՀՍ–ում սպառման հասարակական ֆոնդերից բնակչությանը կատարված վճարումներն ու տրամադրված արտոնությունները 1982-ին կազմել են 128,3 մլրդ ռուբլի, մեկ շնչի հաշվով՝ 475 ռուբլի, ՀՍՍՀ–ում համապատասխանաբար՝ 1188,8 մլն ռուբլի և 372 ռուբլի։ Հասարակության անդամների նյութական, հոգևոր ու սոցիալիստական պահանջմունքների լրիվ բավարարման, անհատի համակողմանի զարգացման գործում սպառման հասարակական ֆոնդերի դերն անընդհատ աճում է։ Հեռանկարում սպառման հասարակական ֆոնդերը կվերաճեն կոմունիստականի՝ էապես փոխելով իրենց ֆունկցիաները, կառուցվածքը և ձևերը։ Գրկ, Басов В․ И․, Общественные фонды потребления и бюджет, М․, 1967; Ачар- к а н В․ А․, Кряжев В․ Г․, Общественные фонды потребления в СССР, М․, 1972; Воронин С․ В․, «Благотворительные» фонды США․ (Мифы и действительность), Л․, 1973; Рутгайзер В․ М․, Потребности в услугах, М․, 1974․
ՍՊԱՌՄԱՆ ՖՈՆԴ, ազգային եկամտի մի մասը, որն օգտագործվում է անհատական և հասարակական (ոչ նյութական արտադրության ոլորտի հիմնարկությունների և կազմակերպությունների պահպանում) սպառման համար։ Ստեղծման աղբյուրն անհրաժեշտ արդյոաքն է և հավելյալ արդյունքի մի մասը։ Բնաիրային բովանդակությամբ սպառման ֆոնդն առարկայանում է անձնական սպառման առարկաների մեջ և ստեղծվում հասարակական արտադրության II ստորաբաժանման ճյուղերում։ ՍՍՀՍ–ում սպառման ֆոնդն կազմում է օգտագործվող ազգային եկամտի 3/4-ը։ Ըստ գոյացման և օգտագործման եղանակի սպառման ֆոնդը բաժանվում է նյութական արտադրության աշխատողների վարձատրման, կառավարման ապարատի պահպանման և սպառման հասարակական ֆոնդերի։ Հասարակական արտադրության արդյունավետության աճը, նրա ինտենսիվացումը պայմաններ են ստեղծում սպառման ֆոնդի անընդհատ ավելացման համար։ Սոցիալիստ, մյուս երկրներում սպառման ֆոնդը կազմում է օգտագործվող ազգային․ եկամտի 62–78%-ը։ Կապիտալիստական երկրներում աշխատավորների կողմից սպառվող ազգային եկամտի բաժինն իջնում է, սակայն աճում է նրա այն մասը, որն օգտագործվում է շահագործող դասակարգերի սպառման, պետական ապարատի պահպանման, ռազմ, ծախսերի համար ևն։
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՐԺԵՔ, մարդու անձնական կամ արտադրական պահանջմունքը բավարարելու իրի օգտակար հատկությունը։ Իրի օգտակարությունն այն դարձնում է սպառողական արժեք կամ բարիք, որն իրացվում է միայն սպառման պրոցեսում։ սպառողական արժեքները կազմում են հարստության իրային բովանդակությունը՝ ինչ հասարակական ձև էլ ունենա այդ հարստությունը։ Դրանք հասարակության գոյության և առաջընթացի նախադրյալներն են, աճում ու բազմապատկվում են արտադրության զարգացմանը զուգընթաց։ Սպառողական արժեքների գերակշռող մասն աշխատանքի արդյունք է, սակայն դրանց որոշ տեսակներ (օդ, ջուր, վայրի բույսեր, պտուղներ ևն) պատրաստի ձևով ստացվում են բնությունից։ Սպառողական արժեք ապրանք է դառնում, երբ արտադրվում է ուրիշի համար, իրացվում շուկայի միջոցով և փոխանակվում այլ սպառողական արժեքի հետ։ Որպես արժեքի կրող սպառողական արժեքը պատմական կատեգորիա է, նրա կառուցվածքը համապատասխանում է այս կամ այն հասարակական ֆորմացիայի առանձնահատկություններին։ Սոցիալիզմի պայմաններում սպառողական արժեքը ձեռք է բերում անմիջական հասարակական բնույթ, պլանաչափորեն ապահովվում է հասարակայնորեն օգտակար իրերի արտադրությունն անհրաժեշտ և հաշվեկշռված չափով, գիտատեխ․ առաջընթացի հիման վրա պայմաններ են ստեղծվում ապրանքների որակն անընդհատ բարձրացնելու և տեսականին ընդլայնելու համար։ Սոցիալիզմը նպաստում է հասարակության անդամների բանական պահանջմունքների ձևավորմանը և ստեղծում դրանց բավարարման նյութական նախադրյալներ։
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ, կոոպերացիայի ձև, որը սպառողներին միավորում է սպառման ապրանքների համատեղ գնման, մասամբ նաև արտադրության համար՝ հետագայում դրանք իր անդամներին ու բնակչությանը վաճառելու նպատակով։ Որպես կապիտալիզմի պայմաններում աշխատավորության տնտեսական պայքարի նախնական ձև, սպառողական կոոպերացիան առաջացել է XVIII դ․ վերջին, Սեծ Բրիտանիայում։ ժամանակակից կապիտալիստական բոլոր երկրներում (բացառությամբ ԱՍՆ–ի ու Կանադայի) կոոպերացիայի մյուս ձևերի մեջ սպառողական կոոպերացիան գերիշխող դիրք ունի։ Այն կենտրոնացված բաշխման հզոր համակարգ է դարձել Սեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում ու Իսլանդիայում։ ՍՍՀՍ–ում սպառողական կարևոր դեր է կատարել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ապրանքաշրջանառությունից մասնավոր կապիտալի դուրսմղման, սովետական առևտրական ապարատի ստեղծման, Լենինի կոոպերատիվ պլանի իրագործման