Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գործիքներ, զենքեր։ Գյուղն ուներ եկե– ղեցի (Ս․ Մարգիս), XIX դ․ 2-րդ կեսից՝ գործող փոքրիկ վարժարան։ Տ–ից ոչ հեռու պահպանվել էին հին բերդի ավե– րակներ։ Անառիկ գյուղը կարեոր դեր է խաղացել թուրք, բռնակալության դեմ գավառակի և Աասունի հայերի ազա– տագր․ կռիվներում։ 1904-ին Տ–ի ինքնա– պաշտպանական մարտերը ղեկավարել է Գնորգ Չավուշը։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Տ–ի բնակիչները դիմել են ինքնապաշտպանության։ Փրկվածներն ապաստանել են Արլ, Հայաստանում։ Թ․ Հակոբյան

ՏԱԼՎՈՐԻԿ (մինչե 1984-ը՝ ՀՄՄՀ Բաղրամ– յանի շրշանի JSC 5 սովխոզ), ավան ՀՄՄՀ Բաղրամյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հվ․։ Պետական տնտեսությունն Տալվորիկ զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բոստանային կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործու– թյամբ։

ՏԱԽԻԿԱՐԴԻԱ, տես Հաճախասրտու– թյուն ։ՏԱՒՄԱՆՏ, Տ ա խ մ ու ս, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի Գյավաշ գավառում, Ոստան գյուղից մոտ 43 կմ հվ–արմ․, Վանա լիճը թափվող գետակնե– րից մեկի ձախ աՓին, Նարեկ գյուղից մոտ 2 կմ հվ․՝ սարավանդի վրա։ XIX դ․ վեր– ջին ուներ 30, 1909-ին՝ 20 տուն հայ բնա– կիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշա– կությամբ, մասամբ՝ անասնապահու– թյամբ։ Տ–ի բնակիչները մասնակցել են Վանի 1915-ի հերոսամարտին, ապա գաղ– թել Արլ․ Հայաստան։ Թ․ Հակոբյան ՏԱՒՈ, Տ և Ժ ու (իսպ․ Tajo, պորւոուգ․ Tejo), գետ Իսպանիայում ու Պորտուգա– լիայում։ Երկարությունը 1010 կմ է, ավա– զանը՝ 81 հզ․ կմ2։ Մկիզբ է առնում Ունի– վերսալես լեռներից, հոսում Մեսետա սա– րահարթով ու Պորտուգալական դաշտա– վայրով ե, առաջացնելով էստուար, թափ– վում Ատլանտյան օվկիանոս։ Սնումը անձ– րեային է, հորդանում է նոյեմբեր–մար– տին։ Զրի միջին ծախսը Իսպանիայի և Պորտուգալիայի սահմանում 438 մ31վրկ է։ Զրերն օգտագործվում են ոռոգման հա– մար։ Կա հէկ։ Նավարկելի է 185 կմ։ Տ–ի ավւերին են Տոլեդո քաղաքը (Իսպ․) և նիսաբոնը։

ՏԱՒՈԳԵՆԵՐԱՏՈՐ (< հուն, էկօգ – արագություն և գեներատոր), տ ա խ ո– դինամո, էլեկտրական գեներատոր, որը մեխանիկական պտույտի հաճախա– կանությունը փոխակերպում է էլեկտրա– կան ազդանշանի։ Տարբերում են Փոփո– խական հոսանքի սինխրոն ու ասինխրոն (առավել տարածված) Տ–ներ և հաստա– տուն հոսանքի Տ–ներ։ Վերջիններս ոչ մեծ կոչեկտորային մեքենաներ են, որոնցում գրգռման հոսքն ստեղծվում է հաստատուն մագնիսով կամ անկախ Փաթույթով։ Տ–նե– րը կիրառվում են որպես պտտման հա– ճախականության էլեկտրական տվիչներ՝ ավտոմատիկայի տարբեր սարքերում, հաշվողական տեխնիկայի էլեկտրամեխա– նիկական սարքերում։

ՏԱՒՈԱԵՏՐ (< հուն, xdxօտ – արագու– թյուն ե․․․ մետր), մեքենաների և մեխա– նիզմների լիսեռների պտտման հաճախա– կանությունը (անկյունային արագությու– նը) չափելու սարք։ Առավել տարածված են մեխանիկական կենտրոնախույս (նկ․ 1), մագնիսական (նկ․ 2) և էլեկտրական Տ–ները։ Մակավ կիրառվում են պնեմա– տիկ և հիդրավլիկա կան Տ–ներ։ Տ–ի չա– փումները կատարվում են 0-ից 1000000 ս/ա/ր սահմաններում, թույլատրելի սխա– լանքը 0,05-ից 4% աշխատանքային Նկ․ 1․ մեխանիկական կենտր ո– նախույս տախոմետրի սխեմա․ 1․ բեռներ, 2․ սահող կցորդիչը (3) գլանիկի (4) վրայով տեղաշարժող U զսպանակը (5) սեղմող լծակներ։ Գլանիկի վրա կցորդիչի դիրքը, որը համապատասխանում է վերջինիս պտտման հաճախականությանը, հաղորդվում է տախոմետրի սլաքին։ Նկ․ 2․ սկավառակաձև ռոտորով մ ա գ ն ի ս ա ի–ն դուկցիոն տախո– մետրի սխեմա․ 1․ հաստատուն մագ– նիս, 2․ պղնձե կամ ալյումինե ռոտոր, 3․ ռո– տորի առանցքը՝ սլաքով։ Սլաքի շեղումը հա– մեմատական է ռոտորի առանցքի վրա և զըս– պանակի (4) պտտող մոմենտների տարբերու– թյանը։ տիրույթի սահմաններում է։ Ցուցմունք– ների ավտոմատ գրանցումով Տ․ կոչվում է տախոգրաֆ։

ՏԱԽՏԱԿԱՄԱԾ, հորիզոնական ծածկ նա– վի իրանում։ Բաղկացած է երեսարկից և նավակմախքից (բիմսեր, քարլինգսներ ևն)։ Վերին (անընդհատ) Տ․՝ իրանի հիմ– նական երկայնական կապն է, որն ապա– հովում է իրանի ընդհանուր ամրությունը և լայնական կոշտությունը։ Ստորին Տ–ներն իրանը բաժանում են ըստ բարձրության և ծառայում ուղևորներին, բեռներն ու սարքավորումը տեղավորելու համար։ Վերնակառուցումը վերևից սահմանափա– կող Տ․ անվանում են վերնակառուցում– ների Տ․։ Վերևում գտնվող Տ–ները կոչվում են ըստ դրանց նշանակման (նավակային, զբոսանքի ևն)։

ՏԱԿԵԼԱԺ (հոլանդերեն takelage), նավի հանդերձանք, որը նախատեսված է ոան– հոուտը պահելու, ազդանշանները բարձ– րացնելու, նավակները իջեցնելու, բեռ– նամբարձ աշխատանքներ կատարելու հա– մար։ Առագաստանավերում Տ․ ծառայում է նաև ռանհոուտը և առագաստները բարձ– րացնելու և դրանք կառավարելու համար։ Անշարժ Տ․ անվանում են կանգուն, շար– ժականը՝ վազող Տ։

ՏԱԿԻՏՈՍ Պուբլիոս Կոռնելիոս (Publius Cornelius Tacitus) (մոտ 58–117-ից հե– տո), հռոմեացի պատմագիր, գրող։ Զբա– ղեցրել է բարձր պաշտոններ (քվեստոր, պրետոր, կոնսուլ, պրոկոնսուլ), եղել է փայլուն հռետոր։ Գրել է «Ագրիկոլա» (97–98-ին, հայ․ թրգմ․ Վնտ․, 1874), «Գեր– մանիա» (98-ին, հայ․ թրգմ․ Վնտ․, 1874), «Երկխոսություն հռետորների մասին» (101 – 107-ի ընթացքում, հայ․ թրգմ․ Վնտ․, 1874), «Պատմություն» (մոտ 105– 111-ին), «Աննալներ» («Տարեգրություններ», որի վրա աշխատել է մինչև մահը, հայ․ թրգմ․ Վնտ․, 1872) երկերը։ «Ագրիկոլայում» նկարագրում է զինվորական նոր ավագա– նու բնորոշ ներկայացուցիչ զորավար Հու– լիոս Ագրիկոլայի (Տ–ի աներն էր) կենսա– գրությունը, նրա ռազմ, և քաղ․ գործու– նեությունը Բրիտանիայում։ «Գերմանիա» աշխատությունը գերմ․ ցեղերի հասարա– կական կառուցվածքի, կրոնի, կենցաղի ու սովորույթների ակնարկ է և կարևոր սկզբնաղբյուր գերմ․ ցեղերի հին պատ– մության ուսումնասիրության համար։ «Երկխոսություն հռետորների մասին» եր– կում Տ․ պարզաբանում է քաղ․ պերճախո– սության անկման պատճառները Փչավիոս– ների ժամանակաշրջանում։ Տ–ին համաշ– խարհային փառք են բերել նրա պատմ․ երկու ստեղծագործությունները՝ «Պատ– մությունը» և «Աննալները»։ «Պատմու– թյան» մեջ շարադրել է Հռոմի և Հռոմ․ կայսրության մ․ թ․ 69–96-ի պատմությու– նը։ Գործը, հավանաբար, կազմված էր 14 գրքից, պահպանվել են I–IV գրքերը և V-ի սկիզբը (պարունակում են 69–70-ի իրադարձությունները)։ «Աննալները», որոնք ընդգրկում են Հին Հռոմի պատմու– թյան 14–68-ի իրադարձությունները, անավարտ են։ 16 գրքից ամբողջությամբ պահպանվել են I–IV և XII–XV գրքերը, VII–X գրքերն ընդհանրապես չեն պահ– պանվել։ Տ․ իր ստեղծագործություններում ձգտել է խորանալ երևույթների էության ու պատճառների մեջ, իմաստավորել իր ապրած ժամանակաշրջանը, որը բնորոշ– վում էր իրեն սպառած հանրապետական կարգի օրինաչափ անկմամբ և կառավար– ման միապետական ձևի հաստատմամբ։ Տ․ դատապարտել է ծերակուտական արիստոկրատիայի ընդդիմությունը ե