առավել ես ժող․ զանգվածների դիմադրու– թյունը նոր կարգին, սակայն, միաժամա– նակ, պետ․ կառուցվածքի ավանդական ձեերի վերացումը կայսրերի կողմից դի– տել է իբրև հասարակական և բարոյա– կան առկա նորմերի ոչնչացում, իբրե բռնապետական կամայականություն։ Պատմության դիալեկտիկական ըմբռնու– մը, դրա հակասություններով հանդերձ, կազմում է Տ–ի, իբրե պատմագրի, ամենա– արժեքավոր գիծը։ Տ․ կարևոր տեղեկություններ է հաղոր– դում Հայաստանի մ․ թ․ ա․ I–մ․ թ․ I դդ․ պատմության, մասնավորապես՝ Հայաս– տանի հռոմ․ դրածո թագավորների, Տըր– դաա Ա–ի գահակալման, մ․ թ․ 54–63-ի հռոմա–պարթեա–հայկ․ տասնամյա պա– տերազմի են իրադարձությունների վե– րաբերյալ։ Երկ․ Կ․ Տակիտոա, Ե․, 1941 (Օտար աղբյուր– ները հայերի մասին 3, Լատինական աղբյուր– ներ)։ Соч․, т․ 1-2, JL, 1970․ Գրկ • Модестов В․ И․, Тацит и его сочинения, СПБ, 1864; Гаспаров M․JL, Новая литература о Таците и Светонии, «Вестник древней истории», 1964, № 2; Sy me R․, Tacitus, v․ 1–2, Oxf․, 1958․
ՏԱԿԼԱ ՄԱԿԱՆ (հին ույղուրերեն4 կգնաս ետ չես դառնա), անապատ Չինաստանի արմ–ում, Թարիմ գետի ավազանում։ Աշ– խարհի խոշորագույն ավազային անա– պատներից է։ Երկարությունը 1000 կմ է, լայնությունը՝ մինչե 400 կմ, ավազային տարածությունը՝ ավելի քան 300 հզ․ կմ2։ Մակերևույթը հարթավայրային է (800– 1300 մ բարձրություններով)։ Հվ–արմ–ում տարածված են բարխաններ, հս–արլ–ում՝ ավազային թմբաշարեր ու բուրգեր, արմ–ում՝ ավազաքարից կազմված բլրա– շարերը (Չոնգտագ լեռ, 1664 մ)։ Ավազ– ները առաջացել են Թարիմի և նրա վտակ– ների ալյուվիալ բերվածքներից։ Կլիման չափավոր տաք է, խիստ ցամաքային։ Տա– րեկան տեղումները մինչե 50 մմ են։ Կուն– լունից հոսող գետերը, 100–200 կմ անց– նելով, Տ․ Մ–ում ցամաքում են ավազների մեջ։ Տ․ Մ–ի մեծ մասը զուրկ է բուսածած– կույթից։ Տեղ–տեղ հանդիպում են կարմրա– նի, բորակաթփի, եղեգի նոսր մացառուտ– ներ, գետերի ափերին՝ թուրանգա բար– դենու, փշատենու, ուղտափշի, օշանի մացառուտներ, սաքսաուլ։ Կենդանինե– րից կան այծքաղներ, նապաստակներ, ավազամկներ, ճագարամկներ, գետահո– վիտներում՝ կինճեր։ Մշտական բնակչու– թյուն չկա։ Տ․ Մ–ի եզրերին հանդիպում են հին բնակավայրերի ավերակներ։ ՏԱԿՏ, երաժշտ ու թյան մեջ՝ XVII դարից, մեւորի հիմնական միավորը և երաժշտ․ ստեղծագործության հատվածը, որ սկսվում է մետրական ուժեղ շեշտից։ Տ–ի չափը կոտորակի կամ հատուկ նշա– նի ձևով (C=4/4) դրվում է հնգագծի սկզբում և չափի յուրաքանչյուր փոփո– խությունից առաջ։ Տ–ի սահմանները նո– տաներում նշվում են ուղղաձիգ գծերով (տակտի գծեր)։ Տ–ի գծերը Կոմիտասն ան– վանել է տրոհակ։
ՏԱԿՏԻԿԱ ՌԱԶՄԱԿԱՆ (հուն․ ха*х1%& - զորքերը ղեկավարելու, շարելու արվեստ, < tdaao– շարել), ռազմական արվես– տի բաղկացուցիչ մաս, ներառնում է ցա– մաքում, օդում և ծովում զորամիավորում– ները, զորամասերը (նավերը) և զինված ուժերի տարբեր տեսակները, զորատե– սակները, հատուկ զորքերը մարտի նա– խապատրաստելու և այն վարելու տե– սությունն ու պրակտիկան, ռազմատե– սական գիտակարգ։ Տ․ ռ․ ընդգրկում է բոլոր տեսակի մարտական գործողություն– ների (հարձակում, պաշտպանություն, հանդիպակաց մարտ, տակտիկական վե– րախմբավորում են) ուսումնասիրումը, մը– շակումը, նախապատրաստումը և վարու– մը։ Սովետական զինված ուժերում Տ․ ռ․ ստորադաս դիրք ունի ստրատեգիայի (տես Ստրատեգիա ռազմական) և օպե– րատիվ արվեստի համեմատությամբ։ Օպե– րատիվ արվեստը որոշում է Տ․ ռ–ի զար– գացման խնդիրներն ու ուղղվածությունը՝ հաշվի առնելով զորամիավորումների, զո– րամասերի տակտիկական հնարավորու– թյուններն ու նրանց գործողությունների առանձնահատկությունները և բնույթը։ Զինված ուժերի բոլոր տեսակները, զո– րատեսակները են ունեն իրենց Տ․ ռ․։ Բուրժ․ պետությունների ռազմ, տեսու– թյան մեջ Տ․ ռ․ ընդգրկում է հարցերի առավել լայն շրջանակ, քանի որ նրա– նում չկա «օպերատիվ արվեստ» հասկա– ցությունը, որի փոխարեն օգտագործվում են «մեծ տակտիկա» կամ «փոքր ստրա– տեգիա» հասկացությունները։ Տ․ ռ–ի փոփոխությունը և զարգացումը կապված է արտադրության զարգացման մակարդակի և զենքի ու մարտական տեխ– նիկայի նոր տեսակների ստեղծման հետ։
ՏԱՀԻՏԻ (Tahiti), հրաբխային կղզի Խա– ղաղ օվկիանոսում, Պոլինեզիայում։ Ամե– նախոշորն է Ընկերության կղզիներում։ Ֆրանս․ տիրույթ է։ Տարածությունը 1042 կմ2 է, բն․՝ 95,6 հզ․ (1977)։ Վարչա– կան կենտրոնը և գլխ․ նավահանգիստը՝ Պապեետե։ Բնակչության մեծամասնու– թյունը տահիտցիներ են։ Բնակվում են նաե չինացիներ, ֆրանսիացիներ են։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Կղզին բաղկա– ցած է լեռնային երկու զանգվածից (բարձ– րությունը՝ մինչե 2241 մ)։ Կազմված է բա– զալտներից։ Կլիման արևադարձային, ծո– վային է։ Տարեկան տեղումները 1400 մմ են։ Կան խոնավ արևադարձային անտառ– ներ, մերձափնյա հարթավայրերում՝ կո– կոսյան արմավենու, բանանի, շաքարե– ղեգի, վանիլի, արքայախնձորի պլանտա– ցիաներ։ Մշակում են տարո, յամս, բա– թաթ։ Արդյունահանում են մարգարիտ։ Կա ձկնորսություն։ ՏԱՂ, չափածո ստեղծագործություն, բա– նաստեղծություն՝,; Հայ մատենագրության մեջ բառն ավանդված է V դ․ 2-րդ կեսից, հունաբան դպրոցի ներկայացուցիչների կողմից՝ Դիոնիսիոս Թրակացու, Փիլոն Ալեքսանդրացու, Թեոն Ալեքսանդրացու, Պլատոնի աշխատությունների հայերեն թարգմանություններում՝ որպես բնա– գրում հանդիպող ejtog և երբեմն էլ atCxog բառերի համարժեք։ Օգտագործ– վել է ինչպես գրական, այնպես էլ ոչ գրա– կան նշանակությամբ, նայած թե բնագրա– յին «էպոսը», որը հին հուն–ում գործած– վել է ամենատարբեր իմաստներով, տըվ– յալ շարադրանքի մեջ ի՝նչ է արտահայ– տել։ Կայունանալով որպես հասկացություն՝ հայ մտածողների (Գավիթ Քերական, Անանուն Մեկնիչ, Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի, Վարդան Արևելցի, Հովհաննես Երզնկացի և ուրիշներ) երկե– րում Տ․ ըմբռնվել ու մեկնաբանվել է միայն գրական նշանակությամբ՝ «կայուն ռիթմական հատկությամբ օժտված չա– փածո ստեղծագործություն» («զտաղն՝ զչափով գրեալն», «վանգիւք չափեալ բա– նին տաղ ասի, այսինքն՝ չափեալ», «տաղ կոչէ՝ զչափով գրեալն» ևն)։ Հին գրչա– գրերում Տ․ են կոչվել Գրիգոր Նարեկա– ցու, Ֆրիկի, Կոստանդին Երզնկացու և միջնադարյան մյուս բանաստեղծների քը– նարական, վիպա–քնարական ու վիպա– կան բնույթի բանաստեղծություններից շատերը։ Գաղափարական առումով միջ– նադարի Տ–երն ունեն կրոն, և աշխարհիկ բովանդակություն, ընդ որում՝ կրոնակա– նից դեպի աշխարհիկը զարգանալու ընդ– հանուր միտումով։ Տ–երը գրվել են բնու– թյան, սիրո, վայելքի, ազգ․, սոցիալ․, պանդխտության, հայրենասիրության թե– մաներով։ ժանրային առումով դրանք գո– վեստ են, ողբ, պարսավանք, խրատ, գան– գատ ևն։ Տ–եր հորինվել են հայկ․ տաղա– չափության գրեթե բոլոր տեսակներով։ Ազգ․ բանաստեղծական ավանդները շարունակելու կամ ոճավորելու նպատա– կով նոր և սովետական շրջանի գրողները նույնպես երբեմն իրենց բանաստեղծու– թյունները կոչել են Տ–եր։ Այդպես են վար– վել, օրինակ, իյ․ Աբովյանը, Պ․ Գուրյանը, Մ․ Պեշիկթաշլյանը, Մ․ Մեծարենցը, Վ․ Թե– քեյանը, Ե․ Չարենցը, Գ․ Սարյանը և ուրիշներ։ Վ․ Ներսիսյան Տ․ անվանումը եղանակավոր երգ նշանա– կությամբ նույնպես հին ծագում ունի, ընդունված է եղել նաև ժող․ բանահյու– սության մեջ՝ «Աշուղի պես խաղ ասա, բլբուլի պես տաղ ասա․․․»։ Բացի ընդ– հանրապես երգ իմաստից, Տ․ հայ պրո– ֆեսիոնալ մոնոդիկ երգաստեղծության յուրատիպ ժանրերից է։ Երաժշտ․ առու– մով Տ․ ծավալուն մոնոդիա է, որ իր բո– վանդակալիությամբ և մեղեդիական զար– գացածությամբ հիշեցնում է հետագայի վոկալ և գործիքային արիաները։ Տարբե– րում են հոգևոր (ավելի ստույգ՝ պայմա– նական–հոգևոր) և աշխարհիկ S-եր։ Առա– ջինները, որպես կանոն, ծավալով ու կառուցվածքով առավել ընդարձակ ու զարգացած են, երկրորդները՝ սեղմ ու հավաք։ Հոգևոր Տ–երը, ի տարբերություն շարականների, կանոնական երգեր չեն, արարողության մեջ կիրառվում են որպես ներդիր հատվածներ՝ նշանավոր տոներին առանձին հանդիսավորություն տալու նը– պատակով։ Նրանցում մեղեդին ավելի սերտ է կապված խոսքի բովանդակության հետ, և տարբերակված է արտահայտում դրա զանազան տրամադրությունները, արտահայտչականության գլխ․ դերը պատ– կանում է բուն երաժշտ․ հոսքին, որում վճռական նշանակություն ունի մեղեդիա– կան զարգացումը։ Տ–երի, որպես երաժշտ․ ժանրի, բուռն զարգացումն սկսվել է նույն X դ․, Գրիգոր Նարեկացու ժամանակաշըր– ջանում ու, թերևս, նրա շնորհիվ։ Տ–երի եղանակները պահպանվել են նախ՝ խա– qui գրված վիճակում, ապա բանավոր կա–